Լուցիուս Աննեուս Սենեկա

Լուկիոս Անեուս Սենեկա (Սենեկա կրտսեր, լատին․՝ Lucius Annaeus Seneca minor, ոչ վաղ քան մ. թ. ա. 8 և ոչ ուշ քան 1, Corduba, Իսպանական Բետիկա, Հռոմեական կայսրություն[1] - ապրիլի 12, 65, Հռոմ, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն), հռոմեական պետական գործիչ, ստոիկ փիլիսոփա, թատրերգակ։ Եղել է հռոմեական կայսր Ներոնի խնամակալը և դաստիարակը, թողել է բազմաթիվ երկեր։ Հայացքները մոտ են քրիստոնեությանը, կրել է նաև Էպիկուրոսի ազդեցությունը։

Լուցիուս Աննեուս Սենեկա
Lucius Annaeus Seneca
Ծնվել էոչ վաղ քան մ. թ. ա. 8 և ոչ ուշ քան 1 Corduba, Իսպանական Բետիկա, Հռոմեական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 12, 65 Հռոմ, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն
ստիպված ինքնասպանություն
Բնակության վայր(եր)Corsica? և Հռոմ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՈւղղությունՍտոիցիզմ
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, փիլիսոփա, ասացվածքների հեղինակ, պետական գործիչ, քաղաքական գործիչ և գրող
Գործունեության ոլորտբարոյագիտություն և քաղաքական փիլիսոփայություն
Պաշտոն(ներ)հինհռոմեացի սենատոր
Տիրապետում է լեզուներինլատիներեն[2] և հունարեն
Ազդվել էՊուբլիլիոս Սիրոս, Attalus? և Եվրիպիդես
Ամուսին(ներ)Pompeia Paulina?
ՀայրՍենեկա Ավագ[3]
ՄայրHelvia?
ՈւսուցիչSotion? և Պապիրիուս Ֆաբիանուս
 Lucius Annaeus Seneca Վիքիպահեստում

Նշանավոր հռետոր և պատմիչ Լուկիոս Անեուս Սենեկա ավագի որդին է, պատկանել է հեծյալների դասին։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հիսպանիայի Կորդոբա քաղաքում, վաղ հասակում հայրը նրան տարել է Հռոմ, որտեղ ուսանել է պյութագորյան դպրոցի փիլիսոփա Սոտիոնի, այնուհետև՝ ստոիկյաններ Ատալոսի, Սեքստիոսի և Պապինիոսի մոտ։ 33 թ. դառնում է քվեստոր, 41 թ. Կլավդիոս կայսեր գահակալության առաջին տարում պալատական խարդավանքին մասնակցելու պատճառով աքսորվում է Կորսիկա կղզի, որտեղ անցկացնում է 8 տարի։

Մասնակցությունը պետական կառավարման գործերին խմբագրել

49 թ. Կլավդիոսի նոր կինը՝ Ագրիպինա Կրտսերը, կարողանում է հասնել Սենեկայի ներմանը։ Վերադառնալով աքսորից՝ Սենեկան նշանակվում է Ագրիպինայի որդի՝ ապագա Ներոն կայսեր դաստիարակը։ 54 թ. Կլավդիոսի թունավորումից հետո Ներոնն իշխանության է գալիս, իսկ նրա դաստիարակներ՝ Սենեկան և պրետորիայի պրեֆեկտ Ափրանիոս Բուրոսը դառնում են նոր կայսեր խորհրդականները։ Սենեկան մեծ ազդեցություն է ստանում պետական կառավարման գործերում։ 57 թ. դառնում է կոնսուլ. այդ ժամանակ նրա կարողությունը հասնում էր 300 միլիոն սեստերցիումի։

59 թ. Ներոնը պարտադրում է Սենեկային և Բուրոսին անուղղակի կերպով մասնակցել իր մոր՝ Ագրիպինայի սպանությանը։ Սենեկան Ներոնի համար գրում է սենատի առաջ այդ հանցագործության համար արդարացման ճառի տեքստը։ Դրանից հետո կայսրի հետ նրա հարաբերությունները լարվում են։ 62 թ. Բուրոսի մահից հետո Սենեկան պաշտոնից հեռանալու խնդրագիր է ներկայացնում՝ թողնելով Ներոնին իր կարողության մեծ մասը։

Մահը խմբագրել

65 թ. բացահայտվում է Ներոնի դեմ սենատոր Գայոս Կալպուրնիոս Պիսոնի կազմակերպած սպանության դավադրությունը։ Թեև Սենեկան ուղղակիորեն չէր մասնակցում դրան, Ներոնն օգտագործում է առիթը փիլիսոփայի հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Սենեկան դատապարտվում է մահվան՝ ինքնասպանություն գործելու ձևի ընտրության իրավունքով։ Կյանքին վերջ է տալիս լոգարանում երակները կտրելու միջոցով։

Սենեկայի պատվին իր անունն է ստացել (2608) Սենեկա աստերոիդը։

Ստեղծագործությունները խմբագրել

Սենեկան ունեցել է բեղուն գրիչ, թողել է գրական բազմաբովանդակ ու հարուստ ժառանգություն, գրել է գիտական, փիլիսոփայական, գեղարվեստական աշխատություններ, որոնցից մի մասը մեզ չի հասել։

Սենեկայի պահպանված գործերն են՝

  1. Փիլիսոփայական՝ «Պարտականության մասին», «Վաղաժամ մահվան մասին», «Սնոտիապաշտության մասին», «Ամուսնության մասին», «Թշվառության մասին», «Կամայականության մասին», «Բարեկամության մասին», «Պարտականությունների միջոցների մասին».
  2. Աշխարհագրական՝ «Եգիպտոսի դիրքի և աստվածների մասին», «Երկրագնդի ձևի մասին», «Երկրների շարժման մասին».
  3. Բնագիտական՝ «Քարերի ծագման մասին», «Ձկների ծագման մասին».
  4. Փիլիսոփայական-բարոյախոսական երկխոսություններ՝ «Մխիթարություն Մարկիային», «Մխիթարություն իմ մայր Հելիային», «Մխիթարություն Պոլիբիուսին», «Կյանքի կարճատևության մասին», «Հոգու անդորրության մասին», «Իմաստունի անսասանության մասին», «Իմ եղբայր Գալլիուսին՝ Երջանիկ կյանքի մասին», «Ներոն կայսրին՝ գթասրտության մասին», «Սերենուսի պարապ ժամանակի մասին», «Նախախնամության մասին», «Պաուլինուսին՝ կյանքի կարճատևության մասին».
  5. Ողբերգություններ՝ «Մեդեա», «Թիեստես», «Փեդրա», «Էդիպուս», «Տրոյուհիներ», «Ագամեմնոն», «Մոլեգին Հերքուլեսը», «Հերքուլես Էտայցի»։ Սենեկայի անունով մեզ է հասել նաև «Օկտավիա» ողբերգությունը, որը սակայն նրա գրչին չի պատկանում, այլ գրվել է նրա մահից որոշ ժամանակ հետո
  6. Երգիծական՝ «Դդմացում» (Apocolocyntosis divi Claudii)
  7. Գիտական՝ «Առ Լուկիլիուս՝ բնագիտական խնդիրներ»
  8. Այլ՝ «Էբուտիուս Լիբերալուսին՝ բարերարության մասին» (7 գիրք), «Բարոյական նամակներ Լուցիլիուսին» (20 գիրք)։

Աղբյուր խմբագրել

  • Ա. Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն, Երևան, 1975։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուցիուս Աննեուս Սենեկա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուցիուս Աննեուս Սենեկա» հոդվածին։