Մարկե (Marche), վարչական մարզ Իտալիայում, Ապենինյան թերակղզու հյուսիս-արևելքում։

Բնակավայր
Մարկե
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Ներքին բաժանումԱնկոնա, Ասկոլի Պիչենո, Ֆերմո, Մաչերատա և Պեզարո է Ուրբինո
Մակերես9694 կմ²
ԲԾՄ343 մետր
Բնակչություն1 522 608 մարդ (2019)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքregione.marche.it
Մարկե (Իտալիա)##
Մարկե (Իտալիա)

Ընդգրկում է Անկոնա, Պեզարո և Ուրբինո, Ասկոլի Պիչենո, Մաչերատա գավառները։ Տարածությունը 9, 7 հազար կմ² է, բնակչությունը 1358, 4 հազար մարդ (1980)։ Գլխավոր քաղաքն ու նավահանգիստը՝ Անկոնա։

Ռելիեֆը լեռնա-բլրային է։ Ծովամերձ նեղ շերտը կտրտված է Տրոնտոյի, Մետաուրոյի և Պոտենցայի գետահովիտներով։ Ագրարային մարզ է։ Զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ, ձկնորսությամբ։ Կան նավթավերամշակման, նավաշինական, քիմիական, թղթի, ցեմենտի, ծխախոտի, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ — 1926.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 323  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկե» հոդվածին։