Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոկոմոտիվ (այլ կիրառումներ)

Լոկոմոտիվ ( ֆր.՝ locomotive, լատին․՝ loco moveo - տեղաշարժում եմ), քարշի տրանսպորտային միջոց ռելսային ուղիով գնացքներ կամ առանձին վագոններ տեղափոխելու համար։ Ժամանակակից լոկոմոտիվները բաժանվում են երկու խմբի՝ ջերմային և էլեկտրական։

Ջերմային են շոգեքարշերը, շոգետուրբաքարշերը, ջերմաքարշերը, մոտոքարշերը, գազաաուրբաքարշերը։ Ջերմային լոկոմոտիվները ունեն էներգիա արտադրող սեփական ուժային սարքավորումներ։ Շոգեքարշի ուժային սարքավորումն է շոգեմեքենան, շոգետուրբաքարշինը՝ շոգետուրբինը, ջերմաքարշինը և մոտորաքարշինը՝ ներքին այրման շարժիչը, գազատուրբաքարշինը՝ գազատուրբինը։ էլեկտրական լոկոմոտիվներ են հպումային և կուտակիչային Էչեկարաքարշերը։ Հպումային էլեկտրաքարշերն էներգիա ստանում են էլեկտրահպումային ցանցից։ Կուտակիչային էլեկտրաքարշերն ունեն կուտակիչ մարտկոցներ, որոնք պարբերաբար լիցքավորվում են հոսանքի մշտական աղբյուրից։ Լոկոմոտիվների այս հիմնական տեսակներից բացի գոյություն ունեն նաև զուգակցված լոկոմոտիվներ՝ դիզելա-էլեկտրաքարշեր, ջերմա-շոգեքարշեր, հպումային-կուտակիչային էլեկտրաքարշեր և այլն, որոնք մեծ կիրառություն չունեն։ Լոկոմտիվիի դեր են կատարում նաև մոտորային վագոնները, ինչպես նաև ավտո և մոտոդրեզինները, որոնք, ի տարբերություն լոկոմոտիվների, ունեն ուղևորների և ծանրոցների տեղեր։

Ըստ կատարած աշխատանքի բնույթի լոկոմոտիվները լինում են մագիստրալային և արտադրվող։ Մագիստրալային լոկոմոտիվներն օգտագործվում են ընդհանուր երկաթուղիներով գնացքներ տեղափոխելու համար, իսկ արդրվող լոկոմոտիվները՝ գործարանների ներքին գծերում, հանքերում, հանքախորշերում և նման այլ տեղերում փոխադրումներ կատարելու համար։ Մագիստրալային լոկոմոտիվները լինում են մարդատար, բեռնատար և մանևրային՝ կայարանում աշխատելու համար։ Բոլոր լոկոմոտիվները բնութագրվում են իրենց անվանական հզորությամբ, քարշի ուժով, արագությամբ, օգտագործվող էներգիայի տեսակով։

Առաջին լոկոմոտիվ շոգեքարշը կառուցվել է XIX դարի սկզբին (1803-1814), Մեծ Բրիտանիայում։ XX դարի սկզբին շոգեքարշերը աստիճանաբար սկսեցին իրենց տեղը զիջել ավելի հզոր, լոկոմոտիվներին՝ ջերմաքարշերին և էլեկտրաքարշերին։ ժամանակակից լոկոմոտիվները իրենց հզորությամբ հնարավորություն են տալիս տեղափոխելու 8-9 հազար կշիռ ունեցող գնացքներ։ Ստեղծված են տուրբագնացքներ, որոնք ունեն ավիացիոն գազատուրբին և կարող են զարգացնել 200 կիլոմտր ժամ արագություն։ Փորձարկվում են ռեակտիվ և տուրբապտուտակավոր շարժիչով լոկոմոտիվներ։ 1960-ական թվականներից նախագծվում են փոփոխական հոսանքի էլեկտրաքարշեր՝ 8000 կիլովատ (10700 ձիաուժ) հզորությամբ և ջերմաքարշեր՝ յուրաքանչյուր սեկցիան 4500 կիլովատ (600 ձիաուժ) հզորությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 655