Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրազիլիա (այլ կիրառումներ)

Բրազիլիա (պաշտոնապես՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, պորտ.՝ República Federativa do Brasil), Հարավային Ամերիկայի և Լատինական Ամերիկայի խոշորագույն պետությունը։ 8,5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով[1] և ավելի քան 208 միլիոն բնակչությամբ Բրազիլիան հինգերորդ խոշորագույն պետությունն է տարածքով և հինգերորդ խոշորագույնը` բնակչությամբ։ Մայրաքաղաքն է համանուն Բրազիլիան, իսկ խոշորագույն քաղաքն է Սան Պաուլոն։ Դաշնությունը բաղկացած է 26 նահանգներից, դաշնային շրջանից և 5 570 մունիցիպալիտետներից։ Բրազիլիան խոշորագույն երկիրն է, որտեղ պորտուգալերենը պետական լեզուն է և միակն է Ամերիկայում[2][3]։ Պետությունը ամենաբազմամշակութային երկրներից է աշխարհում, քանի որ դարերի ընթացքում տեղի է ունեցել զանգվածային ներգաղթ դեպի Բրազիլիա[4]։

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն
República Federativa do Brasil
Բրազիլիայի դրոշ
Դրոշ
Բրազիլիայի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Ordem e Progresso
Կարգ ու կանոն և առաջադիմություն
Ազգային օրհներգ՝ Hino Nacional Brasileiro
Բրազիլիայի Ազգային Հիմն
Բրազիլիայի դիրքը
Բրազիլիայի դիրքը
ՄայրաքաղաքԲրազիլիա
15°45′S, 47°57′W
Ամենամեծ քաղաք Սան Պաուլու
Պետական լեզուներ պորտուգալերեն
Կառավարում Նախագահական դաշնային հանրապետություն
 -  Նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա
 -  Փոխնախագահ Ժերալդո Ալքմին
Անկախություն Պորտուգալիայից 
 -  Հայտարարում սեպտեմբերի 7 1822 
 -  Ճանաչում օգոստոսի 29 1825 
 -  Հանրապետություն նոյեմբերի 15 1889 
Տարածք
 -  Ընդհանուր 8,514,877 կմ²  (5-րդ)
 -  Ջրային (%) 0.65
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 213,340,222  (5-րդ)
 -  2000 մարդահամարը 169,799,170 
 -  Խտություն 22 /կմ² (182-րդ)
57 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $1.803 տրիլիոն (9-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $9,108 (68-րդ)
ՀՆԱ (անվանական) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $1.067 տրիլիոն (10-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $5,717 (64-րդ)
Ջինի (2004) 54 
ՄՆԶԻ (2009) 0.813 (միջին) (69-րդ)
Արժույթ Ռեալ (BRL or R$)
Ժամային գոտի BRT (ՀԿԺ−2 to −5 (officially −3))
 -  Ամռանը (DST) BRST (ՀԿԺ−2 to −5)
Ազգային դոմեն .br
Հեռախոսային կոդ +55

Արևելքում սահմանակցելով Ատլանտյան օվկիանոսին` Բրազիլիան ունի մոտ 7491 կմ ափամերձ գոտի[5]։ Այն սահմանակցում է Հարավային Ամերիկայի բոլոր երկրներին բացառությամբ Էկվադորին և Չիլիին և զբաղեցնում է մայրցամաքի ցամաքային տարածքի 47,3%-ը[6]։ Պետության Ամազոնի դաշտավայրը ներառում է լայնածավալ արևադարձային անտառներ, որտեղ ապրում են կենդանական աշխարհի բազում ներկայացուցիչներ, բազմազան բնապահպանական գոտիներ և մեծ թվով բնական ռեսուրսներ[5]։ Իր եզակի բուսական ժառանգությունը Բրազիլիային դարձնում են աշխարհի 17 մեգաբազմազան երկրներից մեկը և գլոբալ հետաքրքրության առարկա։

Բրազիլիայում բնակվել են բազմաթիվ ցեղեր մինչև 1500 թվականը, երբ ճանապարհորդ Պեդրու Ալվարեշ Կաբրալը տարածքը հայտարարեց Պորտուգալական կայսրության գաղութ։ Բրազիլիան մնաց Պորտուգալիայի գաղութը մինչև 1808 թվականը, երբ կայսրության մայրաքաղաքը Լիսաբոնից տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո։ 1815 թվականին գաղութը ստացավ թագավորության կարգավիճակ և ձևավորվեց Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ագրավեյի միացյալ թագավորությունը։ Անկախություն ձեռք բերվեց 1822 թվականին, երբ ձևավորվեց Բրազիլիայի կայսրությունը, որը ունիտար երկիր էր և կառավարվում էր սահմանադրական միապետի և խորհրդարանական համակարգի կողմից։ 1824 թվականին ընդունվեց առաջին սահմանադրությունը և ձևավորեց երկպալատանի խորհրդարանը, որն այժմ կոչվում է Ազգային կոնգրես։ Երկիրը դարձավ նախագահական հանրապետություն 1889 թվականի ռազմական հեղաշրջումից հետո։ 1964 թվականին ռազմական դիկտատուրա հաստատվեց երկրում ռազմական հեղաշրջումից հետո, որն իշխեց մինչև 1985 թվականը, որից հետո քաղաքացիական կառավարությունը վերադարձվեց։ Բրազիլիայի ներկայիս սահմանադրությամբ, որն ընդունվել է 1988 թվականին, ամրագրված է, որ երկիրը ժողովրդավարական դաշնային հանրապետություն է[7]։ Չնայած հարուստ մշակութային պատմությանը, երկիրը ՅՈՒՆԵՍԿՈՀամաշխարհային ժառանգության օբյեկտների քանակով տասներեքերորդն է աշխարհում[8]։

Բրազիլիան ունի զարգացող տնտեսություն.[9]: Նոմինալ ՀՆԱ-ի մակարդակով Բրազիլիան իններորդն է աշխարհում[10][11]։ Երկիրը աշխարհի խոշորագույն հացահատիկ արտադրողներից մեկն է և խոշորագույն սուրճ արտադրողը վերջին 150 տարում։ Երկիրը դասակարգվում է որպես միջինից բարձր մակարդակի տնտեսություն ունեցող Համաշխարհային բանկի կողմից[12] և նորովի ինդուստալիզացված երկիր[13][14], որի ազգային հարստությունը ամենամեծն է Լատինական Ամերիկայում։ Բրազիլիան տարածաշրջանային տերություն է և շատ ժամանակ համարվում է մեծ տերություն[15][16][17] կամ միջին տերություն միջազգային հարաբերություններում[16][17][18][19][20][21]։ Նրա միջազգային ճանաչման և ազդեցության շնորհիվ որոշ դեպքերում երկիրը համարվում է զարգացող տերություն[22] և պոտենցիալ գերտերություն[23][24][25]։ Բրազիլիան ՄԱԿ-ի,Մեծ քսանյակի, ԲՐԻԿՍ-ի, Հարավամերիկյան ազգերի միության, Mercosul-ի, Ամերիկյան պետությունների կազմակերպության, Իբերո-ամերիկյան պետությունների կազմակերպության և Պորտուգալալեզու երկրների համագործակցության հիմնադիր անդամ է։

Պատմություն խմբագրել

Բրազիլիայի տարածքում հնուց ի վեր բնակվել են հնդկացի ցեղեր։ 1500 թվականին Բրազիլիայի ափերը հասավ պորտուգալացի ծովագնաց Կաբրալը, իսկ 1530 թվականին Բրազիլիա եկան առաջին պորտուգալացի գաղութաբնակները։ Սկսեցին արտահանել արժեքավոր պաուբրազիլ կարմիր փայտը։ Գաղութացման ընթացքում Բրազիլիայում տարածվեց խոշոր ֆեոդալական հողատիրությունը։ Սակայն որպես աշխատող ուժ հնդկացիներին ստրկացնելու բոլոր փորձերը ապարդյուն անցան։ XVI դ․ 70-ական թթ․ պորտուգալացիները սկսեցին Բրազիլիա ներմուծել աֆրիկյան ստրուկներ։ Բայց սրանք նույնպես համառ դիմադրություն ցույց տվեցին գաղութարարներին։ 1630 թվականին փախստական ստրուկները Պեռնամբուկու նահանգի տարածքում ստեղծեցին Պալմարիս հանրապետությունը, որը գոյատևեց մինչև 1697 թվականը։ XVIII դ․ մեծ նշանակություն ստացավ ոսկու և ալմաստի արդյունահանումը։ Բրազիլիան դարձավ Պորտուգալիայի ամենահարուստ գաղութը։ Այսպես կոչված ոսկու տենդը Բրազիլիայում խթանեց նոր քաղաքների հիմնադրմանը, ճանապարհաշինությանը։ Ազատագրական շարժման ծավալումը հանգեցրեց Բրազիլիայի գաղութային ստատուտի վերացմանը (18151822 թվականին Բրազիլիան դարձավ անկախ կայսրություն (1822-1831 թվականներին՝ Պեդրու I, 1831-1889 թվականներին՝ Պեդրու II)։ 1825 թվականին Պորտուգալիան ճանաչեց Բրազիլիայի անկախությունը։ 1825-1828 թվականներին Բրազիլիայի և Արգենտինայի միջև պատերազմ տեղի ունեցավ Ուրուգվայի համար։ Ռիո դե Ժանեյրոյի պայմանագրով (1828) Ուրուգվայը ճանաչվեց անկախ հանրապետություն։ Բրազիլիայի քաղաքական զարգացումը աչքի էր ընկնում միապետական վարչակարգի դեմ ստրկատիրության վերացման համար ժողովրդական զանգվածների համառ պայքարով։ 1824-1830 թվականներին նեգր ստրուկների ապստամբություններ տեղի ունեցան Բահիա նահանգում։ 1833-1849 թվականներին նահանգների մեծ մասում բռնկվեցին ժողովրդական զինված ապստամբություններ՝ դեմոկրատական հանրապետություն հաստատելու պահանջով։ Ստրկավաճառության վերացմամբ (1888) Բրազիլիայում ստրկական աշխատանքը աստիճանաբար փոխարինվեց ազատ աշխատանքով, որն իր հերթին զարկ տվեց արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը։ Կապիտալիստական հարաբերությունների ձևավորմանը նպաստեց եվրոպացիների ներգաղթը, որն առանձնապես լայն չափեր ընդունեց 1880-1890-ական թվականներին։ Օտարերկրյա կապիտալը ավելի ու ավելի էր թափանցում տնտեսության մեջ։ Տեղի էր ունենում բրազիլական ազգի ձևավորումը։ 1889 թվականի նոյեմբերի 15-ին Բրազիլիան հռչակվեց ֆեդերատիվ հանրապետություն։ 1917 թվականից Բրազիլիան մասնակցեց առաջին համաշխարհային պատերազմին՝ Անտանտի կողմում։ 1930 թվականին պետական հեղաշրջման հետևանքով իշխանության գլուխ անցավ Ժ․ Վարգասը։ Նրա օրոք ուժեղացավ գերմանական մոնոպոլիաների թափանցումը Բրազիլիայի տնտեսության մեջ։ «Հարավային Ամերիկայի գերմանական բանկը» Բրազիլիայում հիմնեց մոտ 300 մասնաճյուղ։ 1939-1945 թվականների համաշխարհային պատերազմի տարիներին ուժեղացավ ԱՄՆ-ի իմպերիալիզմի թափանցումը Բրազիլիա։ 1942 թվականի օգոստոսին Բրազիլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային և Իտալիային։ Ֆաշիստական տերությունների ջախջախումը խթանեց դեմոկրատական շարժման զարգացումը Բրազիլիայում։ 1954 թվականի օգոստոսին իշխանության գլուխ անցավ Ժ․ Կաֆե Ֆիլիոյի պրոամերիկյան կառավարությունը։ 1950-ական թթ․ Բրազիլիան ագրարային երկրից վերածվեց ագրարային-արդյունաբերական երկրի։ Նոր մայրաքաղաք Բրազիլիայի հռչակումը (1961 թվականի ապրիլի 21) նշանավորեց բուրժուազիայի տնտեսության ուժեղացումը։ Սակայն տնտեսության շատ կարևոր ճյուղեր շարունակում էին մնալ օտարերկրյա, հիմնականում՝ ամերիկյան կապիտալի ձեռքում։ Բրազիլիան առաջ քաշեց ագրարային, ֆինանսական, բանկային, կրթական բարենորոգումների ծրագիր, սահմանափակեց օտարերկրյա կապիտալի և մոնոպոլիաների գործունեությունը։ Արտաքին քաղաքականության ասպարեզում Բրազիլիան հանդես եկավ հօգուտ սոցիալ-տնտեսական տարբեր կարգ ունեցող երկրների խաղաղ գոյակցության։ Զինվորական խռովության հետևանքով իշխանության գլուխ կանգնած գեներալ Լ․ Կ․ Բրանկուի կառավարությունը (1964-1967) արձակեց քաղաքական կուսակցությունները՝ թույլատրելով միայն երկու քաղաքական խմբավորումների՝ Ազգային բարեշրջման դաշինքի և Բրազիլիայի դեմոկրատական շարժման լեգալ գործունեությունը։ 1967 թվականների մարտին նախագահ դարձավ Ա․ դա Կոստա Է-Սիլվան, որի կառավարությունը (1967-1969) ներկայացնում էր հիմնականում միևնույն ռազմա-քաղաքական և սոցիալական ուժերը, ինչ նախորդ կառավարությունը։ 1968 թվականի դեկտեմբերին խորհրդարանը ցրվեց։ 1969 թվականի հոկտեմբերին նախագահ ընտրվեց գեներալ Է․ Գարաստազու Մեդիսին, որը էական ոչինչ չձեռնարկեց դեմոկրատական ազատությունների վերականգնման ուղղությամբ։ 1974 թվականի մարտին իշխանության գլուխ անցավ նախագահ Է․ Գլեյզելի կառավարությունը, որում նույնպես գերակշռում են զինվորականները։ Դեմոկրատների ճնշումը շարունակվում է, որը հատկապես ուժեղացավ 1974 թվականի նոյեմբերի պառլամենտական ընտրություններից հետո։ Արտաքին քաղաքականության ասպարեզում Բրազիլիայի ներկա կառավարությունը հանդես է գալիս հօգուտ Լատինական Ամերիկայի երկրների հետ փոխշահավետ համագործակցության։

Պորտուգալական գաղութացում խմբագրել

 
Պեդրո Ալվարեսի ափ իջնելը Պորտո Սեգուրոյում 1500 թվականին

Երկիրը, որն այժմ կոչվում է Բրազիլիա, պորտուգալական նավատորմի ժամանումով հռչակվել էր Պորտուգալական կայսրություն Պեդրո Ալվարեսի կողմից 1500 թվականի, ապրիլի 22ին։ Պորտուգալացիները համարվում են բնիկ ժողովուրդ՝ բաժանված մի քանի ցեղերի, որոնցից շատերը խոսում էին թուփի գարանի լեզվաընտանիքի լեզուներով և կռվում էին միմյանց հետ։ Չնայած առաջին բնակատեղիները հիմնվել են 1532 թվականին, գաղութացումը ավելի ընդլայնվեց 1534 թվականին, երբ պորտուգալացի թագավոր Ջոն III-ը երկրի տարածքը բաժանեցը 15 մասնավոր և ինքնակառավարվող կապիտալիստական գաղութների։ Քանի որ կապիտալիստական գաղութների ոչ կենտրոնացված և անկազմակերպ հակումները խնդրահարույց էին, 1549 թվականին պորտուգալացի թագավորը վերակազմավորեց դրանք Բրազիլիայի գլխավոր կառավարության, մի ամբողջական և կենտրոնացված պորտուգալական գաղութ Հարավային Ամերիկայում։ Գաղութացման առաջին երկու դարերում բնիկները և եվորպական խմբերը մշտական պատերազմի մեջ էին, կնքում էին դաշինքներ որոնք հնարավորություն կտային ստանալ առավելություններ միմյանց դեմ։ 16-րդ դարի կեսերին շաքարեղեգը դարձավ ամենակարևոր արտահանվող ապրանքը և ստրուկներ ձերք բերվեցին Սահարյան Աֆրիկայից, Արևմտյան Աֆրիկայի շուկան դարձավ ամենամեծ մատակարարը, որը զբաղվում էր շաքարեղեգի պլանտացիաներով. Բրազիլական շաքարեղեգի պահանջը միջազգային շուկայում շարունակաբար աճում էր։ 17-րդ դարի վերջում շաքարեղեգի արտահանումը անկում ապրեց[26], և բրիտանացիների կողմից ոսկու հայտնաբերումը[27] պետք է դառնար գաղութի տնտեսության նոր հիմքը՝ խթանելով բրազիլական ոսկու ընթացքին, որը գրավեց հազարավոր նոր բնակիչների Պորտուգալիայից Բրազիլիա և բոլոր Պոտուգալական գաղութները ամբողջ աշխարհում։ Միգրացիայի այս աճող մակարդակը իր հերթին կոնֆլիկտի պատճառ հանդիսացավ հին ու նոր բնակիչների միջև[28]։ Պորտուգալական արշավախմբերը, որոնք հայտնի էին դրոշակակիրներ անվամբ, աստիճանաբար մեծացրին Պորտուգալական գաղութների նախնական սահմանները Հարավային Ամերիկայում, մոտավորապես ներկայիս Բրազիլիայի սահմաններին[29][30]։ Այս շրջանում Եվրոպական ուժերը փորձեցին գաղութացնել Բրազիլիան այնպիսի ներխուժումներով, որ Բրազիլիան ստիպված էր կռվել, հատկապես ֆրանսիացիները Ռիոյում 1690 ականներին, Մորանյոյում 1610-ականներին և հոլանդացիները Պերնամբրուչոյում և Բահիայում՝ Հոլանդա-պորտուգալական պատերազմի ընթացքում, Իբերական միության անկումից հետո[31]։ Պորտուգալական գաղութային վարչակազմերը Բրազիլիայում ունեին երկու նպատակ, որոնք կարող էին երաշխավորել գաղութային կարգուկանոնը և Պորտուգալիայի ամենահարուստ և ամենամեծ գաղութի մենիշխանությունը՝ վերահսկել և ոչնչացնել ստրուկների ապստամբության և դիմադրության բոլոր հնարավոր տարբերակները, ինչպիսիք էին Պալմարեսի Կիլոմբոն[32] և ճնշել ինքնակառավարման կամ անկախության բոլոր շարժումները որոնցից էր դավադրությունները[33]։

 
Նկարը ցույց է տալիս Տիրանտեսի բանտարկյալին. նա դատապարտված էր մահվան Գաղութացված Բրազիլիայում անկախության հայտնի շաժման մեջ ներգրաված լինելու համար

Պետական կարգ խմբագրել

Բրազիլիան նախագահական հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1969 թվականի հոկտեմբերի 17-ին։ Պետության, կառավարության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը նախագահն է՝ օժտված մեծ լիազորություններով։ Ընտրվում է խորհրդարանի (Ազգային կոնգրես) անդամների բացարձակ մեծամասնությամբ՝ 5 տարով։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը երկպալատ (սենատ և դեպուտատների պալատ) խորհրդարանն է։ Յուրաքանչյուր նահանգ ունի իր սահմանադրությունը։ Նահանգը գլխավորում է ընտրովի նահանգապետը։ Մունիցիպալ խորհուրդների անդամները և պրեֆեկտները ընտրվում են ուղղակի քվեարկությամբ։ Դատական համակարգն ընդգրկում է ֆեդերալ (գերագույն ֆեդերալ դատարան, ֆեդերալ ապելյացիոն դատարաններ, զինվորական տրիբունալներ, ընտրական գործերով դատարաններ, աշխատանքային դատարաններ) և նահանգների դատարանները։

Աշխարհագրություն խմբագրել

Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է[34]։

Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոներ խմբագրել

Բրազիլիան տեղադրված է մինչքեմբրյան Բրազիլական պլատֆորմի վրա, որը մերկանում է Գվիանական վահանի, Գուապորե և Սան Ֆրանսիսկու բարձրությունների շրջանում։ Ամազոնի, Պառնաիբայի, Պարանայի տեկտոնական ընդարձակ իջվածքները (սինեկլիզներ) ծածկված են փխրուն ապարների հզոր շերտերով։ Պլատֆորմի հիմքի հետ են կապված բազմամետաղների, ոսկու, երկաթի, մանգանի հանքերը և հազվագյուտ մետաղները, հողմահարման կեղևի հետ՝ բոքսիտները, նստվածքային ծածկույթի հետ՝ նավթը, քարածուխը, աղը։

Վարչական բաժանում խմբագրել

Կաղապար:Brazil Labelled Map
States of Brazil and Regions of Brazil

Կաղապար:Գլխավոր Հոդված

Բրազիլիան դաշնային երկիր է, կազմված 26 նահանգներից, մեկ դաշնային շրջանից, որը ներառում է մայրաքաղաք Բրազիլիան և քաղաքային ինքնավար շրջաններից[7]։ Մարզերը ունեն ինքնակառավարվող վարչություններ, որոնք հավաքում են սեփական հարկերը և ստանում են դաշնային կառավարության կողմից հավաքված հարկերի իրենց բաժինը։ Նրանք ունեն մարզի ղեկավար և միակողմանի օրենսդիր մարմին, որը ընտրվում է հենց իրենց շրջանի բնակիչների քվեարկությամբ։ Դաշնային շրջանները ունեն նաև անկախ արդարադատական դատարաններ։ Չնայած սրան դաշնային նահանգները ավելի քիչ ինքնավարություն ունեն ստեղծելու սեփական օրենքները, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Օրինակ քրեական և քաղաքացիական օրենքները քվեարկության են դրվում միայն երկկողմանի դաշնային կոնգրեսում ու պարտադիր բնույթ ունեն ամբողջ երկրում[7]։

Նահանգները և դաշնային թաղամասը խմբավորվում են շրջանների՝ Հյուսիսային, Հյուսիս-արևելյան, Կենտրոնա-արևմտյան, Հարավային և Հարավ-արևելյան։ Բրազիլական շրջանները ոչ թե քաղաքական կամ վարչական այլ ընդամենը աշխարհագրական բաժանումներ են և դրանք չունեն կառավարման որևէ հատուկ ձև։ Չնայած շրջանները հաստատված են օրենքով, դրանք հիմնականում բաժանված են վիճակագրական տվյալների համար, ինչպես նաև սահմանելու դաշնային ֆոնդի բաշխումը զարգացման ծրագրերում։

Քաղաքային շրջանները որպես նահանգներ ունեն ինքնավար կառավարում, հավաքում են սեփական հարկերը և ստանում միության և պետական կառավարության հարկերի իրենց բաժինը[7]։ Յուրաքանչյուր քաղաքային շրջան ունի քաղաքապետ և ընտրված օրենսդիր մարմին, բայց չունի առանձին դատական համակարգ։ Իրականում պետության կողմից կազմավորված դատական մարմինը կարող է ընդգրկել շատ քաղաքային համայնքներ մի արդարադատական վարչական բաժանման մեջ, որը կոչվում է Կոմարկա (երկիր)։

Կլիմա խմբագրել

Կլիման շոգ է, հունվարի (ամռանը) միջին ջերմաստիճանը 23 °C-ից 29 °C է, հուլիսինը (ձմռանը)՝ 16 °C-ից 24 °C, բարձր լեռնազանգվածներում հուլիսին 12 °C-ից 14 °C է (հնարավոր են ցրտահարություններ)։ Կլիման փոխվում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, խոնավ հասարակածայինից՝ սեզոնային խոնավ մերձհասարակածայինի։ Ամազոնի դաշտավայրի արևմուտքում կլիման հասարակածային է, խոնավ (տարեկան՝ 2000—3000 մմ տեղումներով և միջին ամսական ջերմաստիճանի 2 °C-ից 3 °C տատանումներով), արևելքում և մերձակա Գվիանական ու Բրազիլական սարահարթերի մեղմաթեք լանջերին՝ 3—4 ամիս տևողությամբ չորային, մերձհասարակածային (տարեկան՝ 1500—2000 մմ, ծովափնյա մասում՝ մոտ 3000 մմ տեղումներ), Բրազիլական սարահարթի կենտրոնական շրջանում և Պանտանալում՝ մերձհասարակածային (տարեկան՝ 1400—2000 մմ տեղումներ) և ջերմաստիճանի մեծ տատանումներով (45 °C-ից 50 °C)։ Արևելյան ծայրամասի կլիման արևադարձային պասսատային է՝ շոգ և խոնավ, լեռնային ուղղաձիգ գոտիականության արտահայտությամբ։ Սարահարթի հարավի կլիման մշտական խոնավ է, Պարանայի սարավանդում՝ արևադարձային, արևելյան բարձրադիր շրջաններում՝ մերձարևադարձային։

Ներքին ջրեր խմբագրել

Բրազիլիայով հոսում է աշխարհի ամենաջրառատ գետը՝ Ամազոնը, որն ունի հինգ հարյուրից ավելի վտակներ։ Մյուս խոշոր գետերից են Պարանան, Սան Ֆրանցիսկուն, Պարաիբան։ Գետերը ջրառատ են, հարուստ՝ սահանքներով ու ջրվեժներով, ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ։

Գետային ցանցը խիտ է։ Գետերը ջրառատ են, հարուստ սահանքներով ու ջրվեժներով, ունեն էլեկտրաէներգիայի մեծ պաշարներ։ Խոշոր գետերից են՝ Ամազոնը, Ուրուգվայը, Պարանան (Պարագվայ վտակով), Սան Ֆրանսիսկուն, Պարաիբան, Տոկանտինսը։

Բուսական աշխարհ խմբագրել

Բրազիլիայի անտառները՝ սելվասները, շատ հարուստ են. այստեղ աճում են արմավենիներ, ֆիկուսներ, ադամաթզենիներ, հեվեա, որոնց փաթաթվում են ճկուն լիանները։ Տարաշխարհիկ ծաղիկները փունջ-փունջ կախված են գետի ջրերի վրա, որտեղ վխտում են խոշոր, գունագեղ բզեզներ, ճանճեր, սարդեր ու մոծակներ։ Այնքան թթվածին է գոյանում Ամազոնի անտառներում, որ դրանց կոչում են մոլորակի թոքեր։ Այժմ մարդը ներխուժել է անտառների այս թագավորությունը. հզոր մեքենաները տապալում են դարավոր ծառերը, դրանց տեղերում։

Մի քանի գիտահետազոտական կենտրոնների գիտնականներից բաղկացած խումբը Բրազիլիայի Սերադո շրջանում հայտնաբերել է մինչ այժմ գիտությանն անհայտ կենդանիների 14 նոր տեսակ։ Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող Conservation International (CI) ընկերությունը։

Սերադոն հանդիսանում է յուրահատուկ տիպի էկոհամակարգ, որտեղ, սավաննան միահյուսվում է անտառային խիտ բուսականության հետ։ CI կենտրոնի 26 գիտնականներից և բրազիլական մի քանի համալսարանների ներկայացուցիչներից բաղկացած արշավախումբը կենդանիներին նոր տեսակները հայտնաբերել է Սերադոյի 716 հազար հա տարածք ունեցող Սերա Գերալ դը Տոկանտինիս կոչվող բնապահպանական կենտրոնի մոտակայքում։ Մասնագետները մասնավորապես հայտնաբերել են 8 ձուկ, 3 սողուն, 1 երկկենցաղ, 1 կաթնասուն և 1 թռչուն։ Նշենք, որ նոր հայտնաբերված կենդանիներից են՝ Bachia տեսակի անոտանի մողեսը, Picumnus տեսակի գաճաճ փայտփորիկը և Proceratophrys տեսակի կոտոշավոր դոդոշը։

Կենդանական աշխարհ խմբագրել

Կենդանական աշխարհը պատկանում է Նեոտրոպիկական մարզի Բրազիլական ենթամարզին։ Բնորոշ կենդանիներից են՝ մրջնակերը, զրահակիրը, եղջերումազամը, երկարառունգը, բաշավոր գայլը, զանազան կրծողներ։

Բնակչություն խմբագրել

Բրազիլիական ազգը ձևավորվել է անցյալ դարում, եվրոպացի վերաբնակիչների, աֆրիկյան նեգրերի և տեղաբնիկ հնդկացիների միախառնումից։ Այդ պատճառով էլ մարդաբանական տեսակետից շափազանց խայտաբղետ են։ Բնիկների՝ հնդկացիների պահպանված ցեղախմբերը հիմնականում բնակվում են Ամազոնիայի խորքերում։ Մինչև այժմ կան ցեղեր, որոնք գտնվում են զարգացման նախնադարյան մակարդակի վրա։ Բրազիլիայում մարդկանց զարգացման մակարդակի և կյանքի որակի տարբերությունները հիրավի ապշեցուցիչ են։ Եթե, օրինակ, Սան Պաուլոյում շատերն ապրում են ժամանակակից մինչև 80 հարկանի երկնաքերներում, ապա Ամազոնիայի ջունգլիներում կարելի է հանդիպել ծառերի վրա բնակվողների։ Բնակչության 95 տոկոսը բրազիլացիներ են։ Մնացածը ազգային փոքրամասնունթյուններն են, որոնք ներգաղթել են 19-20-րդ դարերի ընթացքում Եվրոպայից՝ իտալացիներ, իսպանացիներ, գերմանացիներ, և Ասիայից՝ ճապոնացիներ, արաբներ, հայեր։ Բրազիլիայի ազգաբնակչությունը 2015 թվականին կազմում է մոտավորապես 212,346,064[35] (25 բնակիչ յուրաքանչյուր քառ. կմ վրա), տղամարդկանց և կանանց թվաքանակների հարաբերակցությունը կազմում էր 0.951։ Բնակչությունը շատ խիտ կենտրոնացված է հարավ–արևելյան և հյուսիս–արևելյան շրջաններում, սակայն ամենածավալուն տարածաշրջաններն են համարվում կենտրոնական–արևմտյան և հյուսիսային շրջանները, որոնք միասին կազմում են Բրազիլիայի ընդհանուր տարածքի 64.12%–ը, ունենալով ընդամենը 29.1 միլիոն բնակչություն։ Ներկայումս Բրազիլիայի բնակչության թիվը ավելանում է հիմնականում բնական աճի հաշվին՝ տարեկան 0.77%[36]։ Բնակչության տեղաբաշխումը խիստ անհավասար է։ Բնակչության մոտ կեսն ապրում է մերձատլանտյան առափնյա նեղ գոտում, մինչդեռ Ամազոնի դաշտավայրի հսկայական տարածքներ անմարդաբնակ են։

 
Բրազիլիայի ամենամեծ տուրիստական կենտրոն Ռիո դե Ժանեյրոն

Կրոն խմբագրել

Կրոնը Բրազիլիայում (2010 թվականի մարդահամար)
Կրոն Տոկոս
Հռոմեական կաթոլիկ եկեղեցի
  
64.6 %
Բողոքականություն
  
22.2 %
Անկրոնություն
  
8.0 %
Սպիտրիտիզմ
  
2.0 %
Այլ
  
3.2 %

Բրազիլիայում կրոնը ձևավորվել է ստրկացված աֆրիկյան ցեղերի և բնիկների կրոնական սովորույթների և կաթոլիկության բախմամբ[37]։ Բրազիլիայի պորտուգալական գաղութացման շրջանում այս տարբեր հավատքների բախումը հանգեցրեց բրազիլական կաթոլիկ եկեղեցու հովանու ներքո գտնվող բազմատեսակ սինցետիստական պրակտիկայի զարգացմանը, որը բնորոշված ավանդական պորտուգալական տոնակատարություններով[38] և որոշ դեպքերում ոգեհարցությունով (կրոն որը սպիրիտուալիզմի և քրիստոնեության համադրություն է)։ Կրոնական բազմակարծությունը ընդլայնվեց 20-րդ դարում[39] և բողոքական համայնքը ընդլայնվեց ներառելով բնակչության ավելի քան 22 տոկոսը[40]։ Ամենահայտնի բողոքական դենոմինացիաները պենեկոստալներն ու ավետարանականներն էին։ Այլ նշանավոր բողոքական ճյուղերը ներառում էին բապտիստներին, ադվենթիստներին, լյութերալիստներին և բարեփոխված ավանդութները[41]։

   
Փրկիչ Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրոյում աշխարհի ամենահայտնի կրոնական արձաններից մեկն է[42][43]
Սան Պաուլոյի Սուրբ Ապարեսիդա Տիրամոր բազիլիկը աշխարհի երկրորդ ամենամեծ կաթոլիկ տաճարն է[44]

Հռոմեական կաթոլիկությունը երկրի գերիշխող հավատքն է։ Բրազիլիայի կաթոլիկ համայնքը աշխարհում ամենամեծն է[45]։ Ըստ 2000 թվականի ժողովրդագրական մարդահամարի բնակչության 73.57%-ը Ռոմանական կաթոլիկներ են, 15.41%-ը բողոքականության հետևորդներ են, 1.33%-ը կրեկետիստ սպիրիտուալիզմի հետևորդներ են, 1.22%-ը այլ քրիստոնեական ուղղությունների հետևորդների են, 0.31%-ը աֆրիկաբրազիլական կրոններ, 0.13%-ը բուդդայականություն, 0.05% հուդիզմ, 0.02%-ը բրազիլական իսլամ, 0.01%-ը հնդկական կրոններ, 0.59%-ը այլ կրոնական հակումներ, չպարզված կամ չորոշված, մինչդեռ 7.35%-ը անկրոնական են[46]։

Սակայն վերջին 10 տարում բողոքականությունը և հատկապես Պենտեկոստալիզմը և ավետարանականությունը տարածվել են Բրազիլիայում, մինչդեռ կաթոլիկության հարաբերությունը մեծապես նվազել է[47]։ Բողոքականությունից հետո բնակչության մի մեծ հատված չի դավանում որևէ կրոնի, 2000 թվականի մարդահամարի արդյունքներով այն աճել է 7%-ի։ Բրազիլիայում ամենաշատ անկրոնական հակումներ ունեցող քաղաքներն են Սալվադորը, Պորտո Բելոն և Բոա Բիստան։ Ամենակաթոլիկ քաղաքներն են Տերեսինան, Ֆորտալեսան և Ֆլորիանոպոլիսը[48]։ Ինչ որ առումով Ռիո դե Ժանեյորն Բրազիլիայի ամենաաթեիստ շրջանն է, որտեղ կաթոլիկների թիվը ևս քիչ է, մինչդեռ Պորտո Ալեգրեն և Ֆորտալեզան համապատասխանաբար հակառակ պատկերն ունեն[48]։

Լեզու խմբագրել

Լատինամերիկյան միակ երկիրն է, որի պետական լեզուն պորտուգալերենն է։

Տնտեսություն խմբագրել

Բրազիլիան Լատինական Ամերիկայի ամենամեծ տնտեսական պոտենցիալ ունեցող երկրներից է։ Բրազիլիայի տնտեսությունը զարգանում է բարձր տեմպերով, Համախառն Ներքին Արդյունքը 2014 թվականին գնահատվել է 3,264 տրիլիոն դոլար[49]։ Տնտեսության նման աճը բացատրվում է կապիտալ ներդրումների բարձր մակարդակով։ Մեծացել է նավթի, երկաթի, մանգանի հանքանյութի և այլ օգտակար հանածոների արդյունահանությունը։

Արդյունաբերություն խմբագրել

Բրազիլիան ունի բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար են մետալուրգիան, մեքենաշինությունը և էներգետիկան։ Ավանդական ճյուղերում են նաև տեքստիլ և սննդի արդյունաբերությունը, զարգացած է բամբակյա գործիքների և կաշվի-կոշիկի արտադրությունը։ Երկրի արդյունաբերությունը խիստ անհամաչափ է տեղաբաշխված։ Արդյունաբերական արտադրանքի մեծ մասը տալիս են Սան Պաուլու, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրի, Ռեսիֆի և ծովափնյա մի քանի այլ խոշոր արդյունաբերական կենտրոններ։

Էլեկտրաէներգետիկա խմբագրել

90%-ից ավելին արտադրում են ՋրԷԿ-ները, դրանց թվում՝ Իտայպուն։ Հաջողությամբ զարգանում է նաև ատոմային էներգետիկան։

Հանքաարդյունաբերություն խմբագրել

Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ (վոլֆրամ, պղինձ և այլն), տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։ Երկաթի և մանգանի հանույթով Բրազիլիան աշխարհում առաջիններից է։ Երկաթի հանույթի մեծ մասը տալիս է Իտաբիրա հանքավայրը։ Բրազիլիայում են կառուցված տարածաշրջանի խոշորագույն մետալուրգիական կոմբինատները։ Մեծ է Բրազիլիայի տեղը ռազմավարական նշանակության այնպիսի հանքանյութերի համաշխարհային արտադրության մեջ, ինչպիսիք են ուրանը և բերլիումը։

Մեքենաշինություն խմբագրել

Երկրի արդյունաբերության առավել արագ զարգացող ճյուղը մեքենաշինությունը է (հատկապես ավտոմոբիլաշինությունը), մետաղամշակումը, քիմիական, նավթամերամշակման և տեքստիլ արդյունաբերությունը[50]։

Սննդի արդյունաբերություն խմբագրել

Զարգացած են մի քանի ճյուղեր՝ շաքարի, մսի, կենդանական և բուսական յուղի, ծխախոտի, աշխատում են նաև արտահանության համար։

Զբոսաշրջություն խմբագրել

 
Ֆերնանդո դե Նորոնա
 
Իգուասոյի Ջրվեժը, Պարանա շրջան, Արգենտինա-Բրազիլիա սահման

Զբոսաշրջությունը Բրազիլիայում զարգացող ոլորտ է և երկրի շատ շրջանների տնտեսության առանցքը։ 2015 թվականին Բրազիլիան ունեցել է 6.36 միլիոն այցելուներ, այն համարվում է ամենաայցելված ուղղությունը ըստ միջազգային տուրիստների ժամանման ցուցանիշի և երկրորդն է Լատինական Ամերիկայում Մեխիկոյից հետո[51]։ Միջազգային զբոսաշրջիկներից ստացված եկամուտը հասնում էր 6 բիլիոնի 2010 թվականին, որը թույլ տվեց երկրին վերականգնվել 2000-ականների և 2008-2009 թվականների ճգնաժամերից[52]։ 2011 թվականին Պատմական ռեկորդային 5.4 միլիոն այցելուների և 6.8 բիլիոն դոլարի հասույթ ստացվեց[53][54]։

Բրազիլիայի բնական տարածքները ամենահայտնի տուրիստական գրավչություններն են, դրանք էկոտուրիզմի և ազատ հանգստի համադրություն են հանգստի հետ, հիմնականում արև և ծովափ, ինչպես նաև արկածային զբոսաշրջություն, մշակութային տուրիզմ և այլն։ Ամենատարածված և հայտնի ուղղություններից են Ամազոնի տրոպիկական անտառները, հյուսիսային շրջանի ծովափերը,Պանտանալը՝ կենտրոնական արևմուտքի շրջանում, Ռիոյի ծովափերը և Սանտա Կատարինան, Բիզնես զբոսաշրջությունը հիմնականում Սան Պաուլոյում է[55]։

Ըստ 2015 թվականի Ճանապարհորդություն և տուրիզմ մրցակցության զեկույցի ցուցանիշի, որը գործոնների չափորոշիչ է, որը այն դարձնում է գրավիչ վայր բիզնեսը զարգացնելու համար Բրազիլիան աշխարհի մակարդակով դասվում է 28-րդ հորիզոնականում, այն 3-րդն է Ամերիկայում Կանադայից ու ԱՄՆից հետո[56][57]։

Բրազիլիայի ամենամրցակցային առավելությունները բնական պաշարներն են, որոնք այս կատեգորիայում դասվում են առաջինը աշխարհում։ Բրազիլիան դասվում է 23-րդը իր մշակութային պաշարներով, քանի որ այն հարուստ է իր մշակութային ժառանգություն հանդիսացող տեսարժան վայրերով։ Զբոսաշրջության և ճանապարհորդության մրցակցային չափանիշի ինդեքսի զեկույցը նշում է Բրազիլիայի գլխավոր թուլությունները, դրանք են գետնային տրանսպորտի ենթակառուցվածքի վատ վիճակը. այն 116-րդն է աշխարհում, ճանապարհների վատ վիճակը՝ 105-րդ հորիզոնական և վերջապես երկիրում գնային մրցունակության պակաս է՝ 114-րդ հորիզոնականում որի պատճառներից են բարձր տոմսերի հարկերը և օդանավակայանի վճարները, ինչպես նաև բարձր գները և հարկային համակարգը։ Անվտանգությունը նշանակալի բարելավվել է՝ 75-րդն էր 2011 թվականին մինչդեռ 2008 թվականին միայն 128-րդն էր[57]։

Ըստ Համաշխարհային տուրիզմի կազմակերպության միջազգային զբոսաշրջությունը դեպի Բրազիլիա զարգացավ 2000-ականներին, հատկապես 2004 թվականին և 2005 թվականին, սակայն 2006 թվականին այն դանդաղեց ու 2007-2008 թվականներին համարյա աճ չկար[58][59][60]։

 
Մատու Գրոսսու դու Սուվ՝ նահանգ Բրազիլիայում, նկարի գետերը հայտնի են իրենց բյուրեղային մաքրության ջրով
 
Ռիո դե Ժանեյրո

Չնայած այս հակմանը միջազգային տուրիզմից եկող շահույթները շարունակում են աճել, 2005 թվականի 4 բիլիոն դոլարի փոխարեն 2007 թվականին շահույթը 5 բիլիոն էր չնայած 330.000-ով քիչ ժամանումներին։ Այս նպաստավոր հակումը ամերիկյան դոլարի արժեզրկման արդյունք էր ընդդեմ բրազիլական ռեալի, որը սկսեց 2004 թվականին, բայց ինչը դարձրեց Բրազիլիան ավելի թանկարժեք միջազգային տուրիստական ուղղություն[61]։ Այս հակումը փոխվեց 2009 թվականին, երբ և այցելուները և շահույթները նվազեցին 2008-2009 թթ մեծ ճգնաժամի արդյունքում[62]։ 2010 թվականին արդյունաբերությունը արդեն վերականգնվել էր և այցելությունները աճեցին 2006 թվականի մակարդակից մինչև 5.2 միլիոն միջազգային այցելուների և հասույթը այս այցելուներից հասավ 6 բիլիոնի[52]։ 2011 թվականին պատմական ռեկորդը հասցվեց 5.4 միլիոն այցելուի և 6.8 բիլիոն դոլար հասույթի[53][54]։

Չնայած միջազգային տուրիզմի հասույթի ռեկորդային հաջողությունների շարունակվելուն, բրազիլացի զբոսաշրջիկների թիվը ովքեր անցնում էին օվկիանոսը 2003 թվականից սկսած աճում էր, որը հանգեցնում էր ցանցային բացասական հաշվեկշռի, քանի որ բրազիլացիները ավելի շատ գումար էին ծախսում արտասահմանում, քան Բրազիլիան ստանում էր օտարերկրյա զբոսաշրջիկներից։ Զբոսաշրջության ծախսերը արտասահմանում 2006 թվականին աճեց 5.8 բիլիոնից 8.2 բիլիոնի 2007 թվականին, մոտավորապես 42 տոկոս աճ, որը ցույց էր տալիս դոլարի ցանցային պակասորդ 3.3 բիլիոն 2007 թվականին, համեմատած 2006 թվականի 1.5 բիլիոնի 125 տոկոս աճ գրանցվեց նախորդ տարվանից[63]։ Այս հակումը պատճառ հանդիսացավ որ բրազիլացիները առավելություն ստանային ճանապարհորդել և ունենային հարաբերականորեն քիչ ծախսեր արտասահմանում[63]։ Բրազիլացիների թիվը ովքեր ճանապարհորդում էին օվկիանոսից այն կողմ 2006 թվականին կազմում էր երկրի բնակչության 4 տոկոսը[64]։

2005 թվականին տուրիստական ոլորտը ավելացրեց երկրի շահույթը 3.2 տոկոսով արտահանելով ապրանքներ և ծառայություններ և ապահովվեց բրազիլական տնտեսության ուղղակի ու անուղղակի աշխատատեղերի 7 տոկոսը[65]։ 2006 թվականին ուղղակի զբաղվածությունը հասավ 1.9 միլիոն մարդու[66]։ Տնային զբոսաշրջությունը արդյունաբերական շուկայի հիմնական սեգմենտներից է, քանի որ 2005 թվականին շուրջ 51 միլիոն մարդ ճանապարհորդում էր երկրի ներսում[67] և բրազիլացի տուրիստների ուղղակի շահույթները հասան 22 բիլիոն դոլարի[68], 5.6 անգամ ավելի քան միջազգային զբոսաշրջիկներից ստացված շահույթը։

2005 թվականին Ռիո դե Ժանեյրոն, Սան Պաուլոն, Սալվադորը, Ֆոս դը Իգուասուն և Ֆլորիանոպոլիսը ազատ հանգստի նպատակով միջազգային զբոսաշրջիկների կողմից ամենաայցելված քաղաքներն են։ Բիզնես տուրերի նպատակով ամենաայցելված քաղաքներն էին Սան Պաուլոն, Ռիո դե Ժանեյրոն և Պորտո Ալեգրեն[69]։ Իսկ 2006 թվականին բիզնեսի ամենահայտնի ուղղությունները Ռիո դե Ժանեյրոն և Ֆորտալեսան էին։

Գյուղատնտեսություն խմբագրել

Բնորոշ է խոշոր կապիտալիստական հողատիրությունը։ Ճյուղում զբաղվածների 80%-ից ավելին հողազուրկ վարձու աշխատողներ են, մինչդեռ սեփականատերների 2%-ը իր ձեռքում է կենտրոնացրել հողատարածությունների կեսից ավելին։

Բուսաբուծություն խմբագրել

Արտահանման գլխավոր կուլտուրաներն են սուրճը, կակաոն, բամբակենին, շաքարեղեգը, սիսալը, բանանը։ Պարենային մշակաբույսերից աճեցնում են եգիպտացորեն, բրինձ, ցորեն, հացարմատ, լոբի։ Աշխարհում առաջին տեղն է գրավում սուրճի բերքով և արտադրությամբ, ինչպես նաև բանանի բերքով (1984), 2-րդ տեղը կակաոյի ունդերի բերքով։

Անասնապահություն խմբագրել

Բազմացնում են առավելապես խոշոր եղջերավոր անասուններ և ոչխար։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Անտառներում հավաքում են հևեայի հյութ (կաուչուկ), կատարում բնափայտի (գլխավորապես արաուկարիայի) մթերում[70]։

Արտաքին առևտուր խմբագրել

Արտահանում է սուրճ, երկաթի հանքանյութ, բամբակ, շաքար, կակաո, կիսաֆաբրիկատներ և այլն։ Ներմուծում է նավթ, նավթամթերքներ, մեքենաներ, սարքավորումներ, քիմիական և դեղագործական ապրանքներ և այլն։ Առևտրական հիմնական գործնկերներն են ԱՄՆ, Եվրամիության անդամ երկրները, Կանադան, Ճապոնիան։ Դրամական միավորը Ռեալն է։

Տրանսպորտ խմբագրել

Երկաթուղային և ավտոմոբիլային ցանցի գծագրությունը վառ կերպով արտացոլում է երկրի կախվածությունը արտաքին շուկայից։ Մեծ չէ գետային տրանսպորտի դերը, քանի որ առավել հարմար ջրային ուղիները՝ Ամազոնն ու նրա վտակները, հոսում են թույլ յուրացված ու նոսր բնակչություն ունեցող շրջաններով և հեռու են հիմնական տնտեսական կենտրոննից։ Արտաքին տնտեսական կապերի մեջ կարևորագույն դեր է խաղում ծովային տրանսպորտը։ Առավել խոշոր նավահանգիստններ են Ռիո դե Ժանեյրոն, Տուբանը, Սանտուսը։

Զինված ուժեր խմբագրել

 
Բրազիլացի զինվորը Հայիթիում

Բրազիլիայի զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից (բանակ), ռազմաօդային և ռազմածովային ուժերից։ Գլխավոր հրամանատարը նախագահն է։ Զինված ուժերի տեսակները համապատասխանաբար ղեկավարում են բանակի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի նախարարները։ Զինված ուժերը (մոտ 318 հզ․ մարդ, 2014) հավաքագրվում են ընդհանուր զինապարտության օրենքով։ Հիմնական ռազմածովային բազաներն են Ռիո դե Ժանեյրոն, Բելենը, Նատալը, Ռեսիֆին, Սալվադորը։

Առողջապահություն խմբագրել

2014 թվականին Բրազիլիայում ծնունդը 1000 բնակչին կազմել է 14,6[71] ընդհանուր մահացությունը՝ 6,58[71]: Կյանքի միջին տևողությունը՝ 73.5 տարի[71] է։ Հիվանդություններից գերակշռում են վարակիչ ախտերը՝ դեղին տենդը, մալարիան, բորը, լեյշմանիոզը, ստամոքս-աղիքային հիվանդությունները։ Բժիշկներ են պատրաստում երկրի 38 համալսարանների բժշկական ֆակուլտետները։

Կրթություն խմբագրել

Բրազիլիայում առաջին դպրոցները բացվել են 16-րդ դարի կեսին։ 1827 թվականից հիմնվեցին պետական տարրական դպրոցներ։ Կան նաև մասնավոր, հիմնականում եկեղեցական դպրոցներ։ Սահմանադրության համաձայն 1946 թվականից ուժի մեջ մտած անվճար պարտադիր տարրական կրթություն։ Կրթական համակարգի մեջ են մտնում նախադպրոցական հիմնարկները (մայրական դպրոցներ՝ 3—5 տարեկան և մանկապարտեզներ՝ 5—7 տարեկան երեխաների համար)։ Միջնակարգ դպրոցները 7-ամյա են։ Բրազիլիան ունի 45 համալսարան, 3 տեխնիկական բուհ, 2 բարձրագույն երաժշտական ուսումնարան։ Բուհերի կեսից ավելին մասնավոր է։ Խոշորագույն համալսարաններն են․ մայրաքաղաք Բրազիլիայի (հիմնադրվել է 1961 թվականին), Ռիո դե Ժանեյրոյի (հիմնադրվել է 1920 թվականին) և Սան Պաուլոյի (հիմնադրվել է 1934 թվականին) համալսարանները։

Լրատվամիջոցներ և հաղորդակցություն խմբագրել

 
նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը «Jornal Nacional» լրատվական ծրագրում: «Rede Globo»-ն աշխարհի երկրորդ ամենամեծ կոմերցիոն հեռուստատեսային ցանցն է[72]

Բրազիլական մամուլը ծագել է 1808 թվականին պորտուգալական արքայական ընտանիքի ժամանումով Բրազիլիա, մինև այդ մամուլում ցանկացած բան արգելված էր. դա կլիներ ամսագրերի հրատարակություն թե գիրք։ Բրազիլական մամուլը պաշտոնապես ծնվեց Ռիո դե Ժանեյրոյում 1808 թվականի մայիսի 13-ին արքայական տպագրության ստեղծումով, Ազգային մամուլը պորտուգալացի արքայազն Ջոն 6-րդի կողմից[73]։

«Gazeta do Rio de Janeiro»ն, առաջին լրագիրը որը տպագրվեց երկրում, սկսեց շրջանառվել 1808 թվականի սեպտեմբերի 10-ից[74]։ Ներկայումս ամենահայտնի լրագրերը «Folha de S.Paulo» (որը տպագրվում է Սան Պաուլո նահանգում), «Super Notícia», «O Globo» (Ռիո դե Ժանեյրո) և «O Estado»-ն Սան Պաուլոյում[75]։

Ռադիոյի հեռարձակումը սկսեց 1992 թվականի սեպտեմբերի 7-ից նախագահ Պեսսոայի ելույթով և հետագայում ֆորմալացվեց 1923 ապրիլի 23-ին Ռիո դե Ժանեյրոյի ռադիո հասարակության ստեղծումով[76]։

Հեռուստատեսությունը Բրազիլիայում պաշտոնապես սկսեց 1950 թվականի սեպտեմբերի 18-ից Ասսիս Շտոբրիի կողմից «TV Tupi»-ի հիմնադրումով[77]։ Դրանից ի վեր հեռուստատեսությունը Բրազիլիայում մեծապես զարգացավ և տարածվեց, ստեղծելով մեծ հասարակական ցանցեր ինչպիսիք են «Globo»-ն, «SBT»-ն, «Record»-ը և «Bandeirantes»-ը։ Ներկայումս այն բրազիլական հայտնի մշակույթի կարևոր բաղկացուցիչ և մեծ գործոն է[78][79]։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս որ ընդհանուր բնակչության 67 տոկոսը հետևում է ամենօրյա միևնույն սերիալների հեռարձակմանը։ Թվային հեռուստատեսությունը, որը օգտագործում է «SBTVD» չափանիշը (հիմնված ճապոնական ISDB-T չափանիշի վրա), ընդունվեց 2006 թվականի հունիսի 29ին և մեկնարկեց 2007 թվականի նոյեմբերի 2-ից[80]։ 2010 թվականի մայիսին Բրազիլիան սկսեց «TV Brasil Internacional»-ը, միջազգային հեռուստատեսային կայան, որը նախնական հեռարձակվում էր 49 երկրներում[81]։

Մշակույթ խմբագրել

Գրականություն խմբագրել

Բրազիլիայի գրականությունը պորտուգալերեն է։ Առաջին հուշարձանները ստեղծվել են գաղութակալության շրջանում։ Երգային, հեքիաթային բանահյուսության մեջ միաձուլվել է պորտուգալական, նեգրական և հնդկացիական ոգին։ Ժ․ Բ․ դա Դամայի «Ուրուգվայ» (1769) և Ժ․ դի Սանտա-Ռիտա Դուրանի «Կարամուրու» (1781) էպիկական պոեմներում զգալի են անցյալի հերոսականացումը, համակրանքը բնիկների հանդեպ։ Բնության պաշտամունքը արտահայտվել է հովվերգական քնարերգության մեջ, որը հաճախ պահպանել է ժողովրդական երգային երանգը։ Ազգային անկախությունը (1822) նպաստեց մշակույթի զարգացմանը։ XIX դ․ 30—70-ին Բրազիլիայում տիրապետող դարձավ ռոմանտիզմը։ Ստրկության վերացման համար պայքարի հետ կապված հասարակական վերելքը կյանքի կոչեց Ա․ Կսլստրու Ալվիսի քաղաքական պաթոսով տոգորված պոեզիան։ Ռեալիզմի հետագա ուղին անցնում է գյուղացիական զանգվածների կյանքի գեղարվեստական արտացոլման միջով։ Հակաֆեոդալական, հակաիմպերիալիստկան պայքարի շրջանի արձակում առանձնացավ ռեալիստական դպրոցը, որը բարձրացնում էր ազգային կյանքի սուր խնդիրներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռեգիոնալիստական ավանդույթը խորացվեց Ժ․ Գիմարաինս Ռոզայի ստեղծագործության մեջ։ Գրողների միասնական կազմակերպություն չկա երկրում, գործում է միայն Սան Պաուլու քաղաքի գրողների և դրամատուրգների միությունը։

Ճարտարապետություն խմբագրել

XVI դ․ երկրի առափնյա մասերում պորտուգալացիները հիմնադրել են Ռեսիֆի, Սալվադոր, Ռիո դե Ժանեյրո քաղաքները։ XVIII դ․ Օրու Պրետու, Կոնգոնյաս դու Կամպու, Սան ժուան դել Ռեյ քաղաքներում ձևավորվել է բրազիլական բարոկկոյի ինքնատիպ ճարտարապետությունը։ XIX դ․ սկզբին, հատկապես անկախության հռչակումից (1822) հետո, ֆրանսիական ազդեցությամբ ճարտարապետության մեջ հաստատվել են կլասիցիզմի սկզբունքները՝ միահյուսվելով բարոկկոյի ավանդույթներին։ XIX դ․ 2-րդ կեսին և XXդ․ սկզբին քաղաքները կառուցապատվել են եվրոպական էկլեկտիկայի ոգով, ավելի ուշ՝ «մոդեռն» ոճով։ 1930-ական թթ․ վերջին կազմավորվել է ժամանակակից ճարտարապետական բրազիլական ինքնատիպ դպրոցը։ Հին քաղաքների վերակառուցմանը զուգընթաց ստեղծվել են նոր քաղաքներ, վարչական կենտրոններ՝ Բելու Հորիզոնտի, Գոյանիա, Բրազիլիա։ Կլիմայական պայմանների հաշվառմամբ ազատ, ռացիոնալ հատակագծումը, ճարտարապետական սրամիտ լուծումը, շենքերի և համալիրների վարպետ միահյուսումը բնությանը, կառույցների բարձր գեղարվեստա-պլաստիկական արտահայտչականությունը Բրազիլիայի արդի ճարտարապետության բնորոշ գծերն են։

Կերպարվեստ խմբագրել

Հնդկացիների հնագույն մշակույթից պահպանվել են քարե արձաններ, զարդանախշ խեցեղեն և ժայռապատկերներ։ XVIII դ․ զարգացել են դեկորատիվ գեղանկարչությունն ու քանդակագործությունը, քարերի և փայտի փորագրությունը։ Անկախության հռչակումից հետո (1822) գեղանկարչությունը ձևավորվել է ֆրանսիական կլասիցիզմի ու ռոմանտիզմի ազդեցությամբ։ Բրազիլիայի նոր արվեստը կազմավորվել է 1920-ական թթ․։ Արտահայտչականությամբ առանձնանում է դեմոկրատական գրաֆիկան։ Քանդակագործությանը բնորոշ է տատանումը ազգային իրական կերպարների և վերացական ֆանտաստիկ հորինվածքների միջև։ Բազմազան են ժողովրդական արվեստի տեսակները։

Երաժշտություն խմբագրել

Բրազիլիայի երաժշտության մեջ յուրօրինակ կերպով միաձուլված են եվրոպական, աֆրիկյան և հնդկացիների երաժշտության տարրերը։ Ժողովրդական երաժշտությունը ունի իմպրովիզացիոն լայն հնարավորություններ։ Երգերն ու պարերը, ամենամյա դիմակահանդեսները ժող․ կենցաղի անքակտելի մասն են։ Ժողովրդական երաժշտությունը յուրացրել է նաև եվրոպական վալսը, քայլերգը, պոլկան ևն։ Ժողովրդական գործիքներից են՝ վիոլանան, վիոլան, կավակինիոն (լարային), ատաբե-կեն, կուիկան, գաբումբան, պանդեյրոն, ռեկո-ռեկոն (հարվածային)։ XVIII դ․ 1-ին կեսին զարգացել է պրոֆեսիոնալ երաժշտությունը։ Բրազ․ առաջին խոշոր կոմպոզիտորն է Ժ․ Ն․ Գարսիան․ նրա աշակերտ Ֆ․ Մ․ դա Սիլվան ազգային հիմնի (1831) հեղինակն է։ XX դ․ կոմպոզիտորները ավելի հաճախ են դիմում երաժշտական բանահյուսությանը, միաժամանակ դրսևորվում են եվրոպական երաժշտական նոր հոսանքների ազդեցությունները։ Երաժշտության զարգացմանը մեծապես նպաստել են Է․ Վիլա Լոբոսը, Ֆ․ Մինիոնեն, Օ․ Լ․ Ֆեռնանդիսը, Մ․ Կ․ Գուառնիերին, Ժ․ Սիկեյրան։ Երաժշտական հիմնական կենտրոններն են Ռիո դե Ժանեյրոն և Սան Պաուլոն։ 1857 թվականից Ռիո դե Ժանեյրոյում գործում է Ազգային օպերային թատրոնը, 1841 թվականից՝ կոնսերվատորիան, 1909 թվականից՝ Դրամայի ն երաժշտության կոնսերվատորիան (Սան Պաուլո), 1942 թվականից՝ Խմբերգեցողության ազգային կոնսերվատորիան, 1945 թվականից՝ Երաժշտական ակադեմիան (Ռիո դե Ժանեյրո

Խոհանոց խմբագրել

   
Բրիգադեյրո, ազգային քաղցրավենիք է և բրազիլական խոհանոցի ամենահայտնի աղանդերներից մեկն է։
Ֆեյժոադան տիպիկ բրազիլական ուտեստ է

Բրազիլական խոհանոցը մեծապես տարբերվում է տարբեր շրջաններում, արտացոլելով երկրի բնիկ և գաղթած բնակչության տարբերությունը։ Այս փաստը ձևավորել է ազգային խոհանոց որը պահպանում է տարածաշրջանային առանձնահատկությունները[82]։ Օրինակ Ֆեյժոադան համարվում է ազգային ուտեստ[83], ինչպես նաև կան տարածաշրջանային ուտեստներ ինչպիսիք են Բեյժուն, Ֆեյժաու տրոպեյրոն, բատապան, պոլենտան, որը ծագել է իտալական խոհանոցից և ակարաչին, որը ունի աֆրիկյան ծագում[84]։

Ազգային ըմպելիքը սուրճն է և բրազիլական ազգային լիկյորը՝ Քաչական։ Քաչական շաքարավազից տարանջատված է և ազգային կոկտեյլի Չայպիրանաի հիմնական բաղադրիչն է[85]։

Բրազիլական տիպիկ ուտեստը հիմնականում բաղկացած է բրնձից և լոբիից տավարի մսի, աղցանի, ֆրանսիական ֆրիի և ձվի հետ[86]։ Հաճախ ավելացնում են նաև կասավայի ալյուր։ Լանչին հիմնականում ուտում են տապակած կարտոֆիլ, տապակած կասավա, տապակած բանան, տապակած միս և տապակած պանիր, ինչպես նաև դրանք հայտնի են շատ ռեստորանների ճաշացանկում[87]։ Հայտնի են նաև խմորեղենները, տապակված թխվածքաբլիթները, հավի թևիկները, հաց, պանիր և կասավայի ալյուր, եգիպտացորեն և կաթ, աղի թխվածքաբլիթներ և այլն։ Բրազիլիան ունի աղանդերի մեծ տեսականի որոնցից են բրիգաժեյրոն (սառը շոկոլադե գնդիկներ), բոլո դե ռոլոն (փաթաթված խմորեղեն), կոկադան՝ կոկոսով քաղցրավենիք, և «Ռոմեո ու Ջուլիետա»-ն որը պատրասվում է պանիրից։ Գետնանուշը օգտագործում են «paçoca», «rapadura» և «pé-de-moleque» պատրաստելու համար։ Տեղական հայտնի մրգերն են կաղամբը, կակաոն, գաջան, նարինջը, պապայան, մանգոն, արքայախնձորը և այլն, դրանք լայնորեն օգտագործվում են շոկոլադ, պաքսիմերներ և պաղպաղակ պատրաստելու համար[88]։

Կինո խմբագրել

1903 թվականից Բրազիլիայում սկսվել է ազգային ֆիլմերի թողարկումը։ Առաջին հնչուն կինոնկարներում նկարահանվել են հայտնի երգիչներ, լայնորեն օգտագործվել են ազգային մեղեդիներ։ 1941 թվականին և 1949 թվականին հիմնադրվել են «Ատլանտիկա» (Ռիո դե Ժանեյրո) և «Վերա-Կրուս» (Սան Պաուլո) կինոստուդիաները, ուր 1950-1953 թվականներին աշխատել է ռեժիսոր Ա․ Կավալկանտին։ 50—60-ական թթ․ բրազիլական կինոյի վրա ազդել է իտալական նեոռեալիզմը։ 1962 թվականին ստեղծվել է առաջադեմ կինոգործիչներին միավորող «նոր կինոյի» խումբը։

Սպորտ խմբագրել

Բրազիլիայում ամենատարածված սպորտը ֆուտբոլն է[89]։ Բրազիլիայի տղամարդկանց ազգային հավաքականը Ֆիֆայի դասակարգման աղյուսակում լավագույնների թվում է և հաղթել է աշխարհի գավաթի մրցաշարում ռեկորդային 5 անգամ[90][91]։

Վոլեյբոլը, բասկետբոլը, ավտոմրցարշավը և մարտարվեստները նույնպես գրավում են շատերին։ Օրինակ Բրազիլիայի տղամարդկանց Վոլեյբոլի հավաքականը ներկայումս Վոլեյբոլի աշխարհի առաջնության հաղթողն է, մեծ մրցարշավի հաղթողը։ Որոշ սպորտաձևեր ունեն բրազիլական ծագում, օրինակ ծովափնյա ֆուտբոլը[92] փակ ֆուտբոլը[93] և ֆութվոլեյը համարվում են ֆուտբոլի տարբեր տեսակներ։ Ինչ վերաբերում է մարտարվեստին բրազիլացիները զարգացրել են կապորիան[94] բալե տուդոն[95], և բրազիլական Ջիու-ջիծուն[96]։

Ավտոմրցարշավում 3 բրազիլացիներ հաղթել են Ֆորմուլա 1-ի մրցարշավում 8 անգամ[97][98][99]։

Բրազիլիան շատ անգամներ հյուրընկալել է բարձր մակարդակի սպորտային իրադարձություններ ինչպիսիք են 1950 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը[100] և վերջերս հյուրընկալել է Ֆիֆայի 2014 թվականի առաջնությունը[101]։ Սան Պաուլոյի շրջանը հյուրընկալեց ամենամյա Բրազիլական Գրան Պրին[102]։

Սան Պաուլոն կազմակերպել է 1963 4-րդ համաամերիկյան խաղերը, իսկ Ռիոն հյուրընկալել է 15-րդ համաամերիկյան խաղերը 2007 թվականին[103]։ 2009 թվականի հոկտեմբերի 2-ին Ռիոն ընտրվեց 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի և 2016 թվականի ամառային պարալիմպիկ խաղերի հյուրընկալող քաղաք՝ դարձնելով այն առաջին հարավամերիկյան քաղաքը, որը հյուրընկալում էր խաղերը[104], և երկրորդը Լատինական Ամերիկայում Մեխիկոյից հետո։ Ավելին Բրազիլիան հյուրընկալել է 1954 թվականի բասկետբոլի աշխարհի առաջնությունը և 1963 թվականի աշխարհի առաջնությունը։ 1963 թվականի իրադարձությանը Բրազիլիայի բասկետբոլի ազգային հավաքականը հաղթեց առաջնության 2 տիտղոսներից մեկը[105]։

Հայերը Բրազիլիայում խմբագրել

19-րդ դարի վերջերից Բրազիլիայում սկսել է կազմավորվել հայկական գաղթավայր, որտեղ տարիներ շարունակ ապաստան են գտել թուրքական բռնություններից փրկված հայեր, որոնք Սան Պաուլո, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրի և մի քանի շարք այլ քաղաքներում հիմնել են իրենց հայրենակցական միությունները, մշակութային, բարեգործական կազմակերպությունները, երգչախմբերն ու թերթերը։ Սան Պաուլոյում գործում են Սուրբ Գևորգ (առաքելական), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (կաթոլիկ) և ավետարանական եկեղեցիներ, «Արարատ» անունով է կոչվել հրապարակ, մետրոյի կայարան և կամուրջներից մեկը։ «Արմենիա» հրապարակում կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը։ 1964 թվականից Սան Պաուլոյի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն, իսկ քաղաքի ռադիոկայանը հեռարձակում է նաև հայերեն հաղորդումներ, հայկական երգ ու երաժշտություն։ Ներկայումս Բրազիլիայում բնակվում է շուրջ 40 հազար հայ։ Ժամանակի ընթացքում բրազիլահայերի սերունդները սկսել են աչքի ընկնել արդյունաբերության, շինարարության, գիտության, կրթության, բժշկության, արվեստի, քաղաքականության բնագավառներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Área Territorial Brasileira» [Brazilian Territorial Area] (Portuguese). Instituto Brasileiro de Geografia e Estatística. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին. «Para a superfície do Brasil foi obtido o valor de 8.515.759,090 km2, publicado no DOU nº 124 de 30/06/2017, conforme Resolução Nº 02, de 29 de junho de 2017.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Philander, S. George (2012). Encyclopedia of Global Warming and Climate Change, Second Edition. Vol. Vol. 1 (Second ed.). Los Angeles: Princeton University. էջ 148. ISBN 978-1-4129-9261-9. OCLC 970592418. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  3. Vallance, Monique M. (2012). «Preface and Observations on Contemporary Brazil». In Crocitti, John J. (ed.). Brazil Today: An Encyclopedia of Life in the Republic. Contributing editor Monique M. Vallance. ABC-CLIO. էջ xxiii. ISBN 978-0-313-34672-9. OCLC 787850982.
  4. «Os migrantes de hoje». BBC Brasil. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. 5,0 5,1 «Geography of Brazil». The World Factbook. Central Intelligence Agency. 2018 թ․ մայիսի 1. Geography > Coastline. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  6. «Brazil – Land». Permanent Missions. United Nations. Geography. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Brazilian Federal Constitution» (Portuguese). Presidency of the Republic. 1988. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) «Brazilian Federal Constitution». v-brazil.com. 2007. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 3-ին. «Unofficial translate»
  8. «UNESCO World Heritage Centre — World Heritage List». UNESCO. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  9. «FTSE Country Classification» (PDF). FTSE Group. 2018 թ․ սեպտեմբեր. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  10. «International Monetary Fund». imf.org.
  11. «CIA – The World Factbook – Country Comparisons – GDP (purchasing power parity)». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  12. «Country and Lending Groups». World Bank. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին. «Uppermiddle Income defined as a per capita income between $3,976 – $12,275»
  13. Paweł Bożyk (2006). «Newly Industrialized Countries». Globalization and the Transformation of Foreign Economic Policy. Ashgate Publishing. էջ 164. ISBN 978-0-7546-4638-9.
  14. Mauro F. Guillén (2003). «Multinationals, Ideology, and Organized Labor». The Limits of Convergence. Princeton University Press. էջ 126 (table 5.1). ISBN 978-0-691-11633-4.
  15. M. Schaefer; J. Poffenbarger (2014). The Formation of the BRICS and its Implication for the United States: Emerging Together. Springer. էջ 32. ISBN 978-1-137-38794-3.
  16. 16,0 16,1 Gardini, Gian Luca (2016). «Brazil: What Rise of What Power?». Bulletin of Latin American Research. 35: 5–19. doi:10.1111/blar.12417.
  17. 17,0 17,1 Sean W. Burges (2016). Latin America and the Shifting Sands of Globalization. Routledge. էջեր 114–15. ISBN 978-1-317-69658-2.
  18. «Especialistas reclamam reconhecimento do Brasil como potência mundial». IBS News. 2011 թ․ հունիսի 15. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  19. «Pela primeira vez Brasil emerge como potência internacional, diz Patriota». 2012 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  20. «Brazil – Emerging Soft Power of the World». allAfrica.com. 2011 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  21. «Brasil ganha dos Estados Unidos em influência na América do Sul». The Economist. 2011 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  22. FRIDE: The international arena and emerging powers: stabilising or destabilising forces? Արխիվացված 15 Հունիս 2016 Wayback Machine, Susanne Gratius, April 2008
  23. Peter Collecott (2011 թ․ հոկտեմբերի 29). «Brazil's Quest for Superpower Status». The Diplomatic Courier. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  24. Clendenning, Alan (2008 թ․ ապրիլի 17). «Booming Brazil could be world power soon». USA Today. The Associated Press. էջ 2. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
  25. Jorge Dominguez; Byung Kook Kim (2013). Between Compliance and Conflict: East Asia Latin America and the New Pax Americana. Center for International Affairs, Harvard University. էջեր 98–99. ISBN 978-1-136-76983-2.
  26. Boxer, p. 164.
  27. Boxer, pp. 168, 170.
  28. Kohn, George C. "Dictionary of Wars" Facts on File, Inc. 1st edition 1986 page 174 View on Google Books
  29. "The New Cambridge Modern History, Volume 3" Cambridge University Printing house (1st edition 1957), Standard Book Number 521045452, page 498 View on Google Books
  30. Corrado, Jacopo "The Creole Elite and the Rise of Angolan Protonationalism" Cambria Press 2008 9781604975291 Pages 95 (Brazil) and 145, note 5 View on Google Books
  31. Bethell, Leslie "Colonial Brazil" Cambridge University Press 1987 pages 19, 74, 86, 169–70
  32. Schwartz, Stuart B. "Slaves, Peasants, and Rebels" Board of Trustees of the University of Illinois 1992 0252065492 Chapter 4 View on Google Books
  33. MacLachlan, Colin M. "A History of Modern Brazil: The Past Against the Future"; Scholarly Resources Inc. 2003 page 3 View on Google Books
  34. Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ). Երևան: «Լույս». էջ 87.
  35. Բրազիլիայի Բնակչություն
  36. «Բրազիլիայի Բնակչությունը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  37. Kevin Boyle; Juliet Sheen (2013). Freedom of Religion and Belief: A World Report. Routledge. էջ 211. ISBN 978-1-134-72229-7.
  38. «Brazil». Berkley Center for Religion, Peace, and World Affairs. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
  39. Brian Morris (2006). Religion and Anthropology: A Critical Introduction. Cambridge University Press. էջ 223. ISBN 978-0-521-85241-8.
  40. William Jeynes; David W. Robinson (2012). International Handbook of Protestant Education. Springer. էջ 405. ISBN 978-94-007-2386-3.
  41. 2010 census results
  42. "Arms wide open" BBC, Retrieved 29 April 2017.
  43. "Religious statues: 10 of the world's most impressive" CNN, Retrieved 29 April 2017.
  44. J. Gordon Melton; Martin Baumann (2010). Religions of the World, Second Edition: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices. ABC-Clio Inc. էջ 308.
  45. «Brazil». International Religious Freedom Report. U.S. Department of State. 2005 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
  46. IBGE, População residente, por sexo e situação do domicílio, segundo a religião, Censo Demográfico 2000. Acessado em 13 de dezembro de 2007
  47. «Brazil». Berkley Center for Religion, Peace, and World Affairs. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. See drop-down essay on "The Growth of Religious Pluralism"
  48. 48,0 48,1 Do G1, em São Paulo (2011 թ․ օգոստոսի 23). «G1 – País tem menor nível de adeptos do catolicismo desde 1872, diz estudo – notícias em Brasil». G1.globo.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  49. «Բրազիլիայի Տնտեսություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  50. Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ). Երևան: «Լույս». էջ 87-88.
  51. UNWTO Tourism Highlights, 2016 Edition. 2016. ISBN 978-92-844-1814-5. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  52. 52,0 52,1 «UNWTO Tourism Highlights – 2011 Edition» (PDF). World Tourism Organization. 2011 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
  53. 53,0 53,1 «Estatisticas e Indicadores: Receita Cambial» (Portuguese). Ministério do Turismo. 2012. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. 54,0 54,1 Ministério do Turismo (2012 թ․ հունվարի 13). «Turismo Brasileiro com novo recorde em 2011» (Portuguese). No Pátio. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  55. Guilherme Lohmann Palhares (2012). Tourism in Brazil: Environment, Management and Segments. Routledge. էջ 126. ISBN 978-0-415-67432-4.
  56. «The Travel & Tourism Competitiveness Report 2015» (PDF). World Economic Forum. 2015 թ․ մայիս.
  57. 57,0 57,1 Jennifer Blanke and Thea Chiesa, Editors (2013). «Travel & Tourism Competitiveness Report 2013» (PDF). World Economic Forum, Geneva, Switzerland. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն) See Table 4, pp. 18–19 and Country/Economy Profile: Brazil, pp. 116–117.
  58. World Tourism Organization (2007). «UNWTO Tourism Highlights, Edition 2007» (PDF). UNWTO. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.
  59. EMBRATUR (2009). «Anuário Estatístico de Turismo 2009» (Portuguese). Ministério de Turismo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) See tables 1.1 and 3.8
  60. The World Tourism Organization. «Tourism Highlights 2006 [pdf]» (PDF). Վերցված է 2006 թ․ հունվարի 6-ին.
  61. Facultade Getúlio Vargas (2007). «Boletim de Desempenho Econômico do Turismo» (PDF) (Portuguese). Ministério de Turismo. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Fevereiro 2007, Ano IV, nº 13, pp. 3
  62. «UNTWO Tourism Highlights 2010 Edition». World Tourism Organization. 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Click on the link "UNWTO Tourism Highlights" to access the pdf report.
  63. 63,0 63,1 Facultade Getúlio Vargas (2008). «Pesquisa Anual de Conjuntura Econômica do Turismo» (PDF) (Portuguese). Ministério de Turismo. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Março 2008, Ano IV, pp. 11
  64. Fundação Instituto de Pesquisas Econômicas e EMBRATUR (2006). «Caracterização e Dimensionamento do Turismo Domêstico no Brasil 2002 e 2006: Metodologia e Desenvolvimento» (PDF) (Portuguese). Ministério do Turismo. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  65. Carmen Altés (2006). «El Turismo en América Latina y el Caribe y la experiencia del BID» (Spanish). Inter-American Development Bank; Sustainable Development Department, Technical Paper Series ENV-149, Washington, D.C. էջ 9 and 47. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  66. Margerida Coelho (2008). «Distribução Espacial da Ocupação no Setor de Turismo: Brasil e Regiões» (PDF) (Portuguese). Instituto de Pesquisa Econômica Aplicada. Վերցված է 2008 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  67. Fundação Instituto de Pesquisas Econômicas (2007). «Caracterização e Dimensionamento do Turismo Domêstico no Brasil 2002 e 2006» (PDF) (Portuguese). Ministério do Turismo. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  68. Diretoria de Turismo (2006). «Boletim Anual São Paulo Turismo» (PDF) (Portuguese). Prefeitura de São Paulo. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) see 2.1.3 "Receitas setor trurístico 2005".
  69. EMBRATUR (2006). «Anúario Estatístico Volume 33 2006» (PDF) (Portuguese). Ministério do Turismo. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Tables 4.1 a 4.4: Summary Brasil by trip purpose 2004–2005
  70. Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ). Երևան: «Լույս». էջ 88.
  71. 71,0 71,1 71,2 «Բրազիլիայի Առողջապահություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  72. «Rede Globo se torna a 2ª maior emissora do mundo» (Portuguese). O Fuxico. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  73. Roberto Gonzalez Echevarría; Enrique Pupo-Walker (1996). The Cambridge History of Latin American Literature. Cambridge University Press. էջ 13. ISBN 978-0-521-41035-9.
  74. Donald H. Johnston (2003). Encyclopedia of international media and communications. Vol. 3. Academic Press. էջ 130. ISBN 978-0-12-387671-3.
  75. Jon S. Vincent (2003). Culture and Customs of Brazil. Greenwood Publishing Group. էջեր 97–100. ISBN 978-0-313-30495-8.
  76. Bryan McCann (2004). Hello, Hello Brazil: Popular Music in the Making of Modern Brazil. Duke University Press. էջ 22. ISBN 978-0-8223-3273-2.
  77. David Ward (2007). Television and Public Policy: Change and Continuity in an Era of Global Liberalization. Routledge. էջ 28. ISBN 978-0-203-87728-9.
  78. «Um ponto de IBOPE equivale a quantas pessoas? E domicílios?». IBOPE. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  79. «Top 10 das novelas». MSN Brasil. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  80. Marcelo S. Alencar (2009). Digital Television Systems. Cambridge University Press. էջեր 179–181. ISBN 978-0-521-89602-3.
  81. «Brazil launches international TV station for Africa». BBC News. 2010 թ․ մայիսի 25. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
  82. «Way of Life». Encarta. MSN. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
  83. Roger, "Feijoada: The Brazilian national dish Արխիվացված 29 Նոյեմբեր 2009 Wayback Machine" braziltravelguide.com.
  84. Cascudo, Luis da Câmara. História da Alimentação no Brasil. São Paulo/Belo Horizonte: Editora USP/Itatiaia, 1983.
  85. Bayor, Ronald H. (2011). Multicultural America: An Encyclopedia of the Newest Americans. Georgia Institute of Technology. էջ 181. ISBN 978-0-313-35786-2.
  86. Barbosa, Lívia (2007). «Feijão com arroz e arroz com feijão: o Brasil no prato dos brasileiros». Horizontes Antropológicos. 13 (28). doi:10.1590/S0104-71832007000200005.
  87. Ferraccioli, Patrícia; Silveira, Eliane Augusta da (2010). «Cultural feeding influence on palative memories in the usual brazilian cuisine». Rev. Enferm. UERJ. 18 (2): 198–203.
  88. Freyre, Gilberto. Açúcar. Uma Sociologia do Doce, com Receitas de Bolos e Doces do Nordeste do Brasil. São Paulo, Companhia das Letras, 1997.
  89. «Futebol, o esporte mais popular do Brasil, é destaque no Via Legal :: Notícias». Jusbrasil.com.br. Վերցված է 2011 թ․ ապրիլի 16-ին.
  90. «Football in Brazil». Goal Programme. International Federation of Association Football. 2008 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
  91. Zirin, 2014. Chapter 4 "Futebol: The Journey from Daring to Fear"
  92. «Beach Soccer». International Federation of Association Football. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
  93. «Futsal». International Federation of Association Football. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
  94. «The art of capoeira». BBC. 2006 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
  95. «Brazilian Vale Tudo». I.V.C. Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
  96. «International Brazilian Jiu-Jitsu Federation». International Brazilian Jiu-Jitsu Federation. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
  97. Donaldson, Gerald. «Emerson Fittipaldi». Hall of Fame. The Official Formula 1 Website. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
  98. Donaldson, Gerald. «Nelson Piquet». Hall of Fame. The Official Formula 1 Website. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
  99. Donaldson, Gerald. «Ayrton Senna». Hall of Fame. The Official Formula 1 Website. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
  100. «1950 FIFA World Cup Brazil». Previous FIFA World Cups. International Federation of Association Football. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
  101. «2014 FIFA World Cup Brazil». International Federation of Association Football. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
  102. «The Official Formula 1 Website». Formula One Administration. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
  103. Ming Li; Eric W. MacIntosh; Gonzalo A. Bravo (2011). International Sport Management. Human Kinetics – College of Business at Ohio University. էջ 129. ISBN 978-1-4504-2241-3.
  104. "Olympics 2016: Tearful Pele and weeping Lula greet historic win for Rio," The Guardian, 2 October 2009.
  105. «FIBA World Championship History (pdf)» (PDF). FIBA. 2007 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 543