Ալեսանդրո Մանձոնի
Ալեսանդրո Ֆրանչեսկո Տոմազո Մանձոնի (իտալ.՝ Alessandro Francesco Tommaso Manzoni, մարտի 7, 1785[1][2][3][…], Միլան, Միլանի դքսություն[4][5][6][…] - մայիսի 22, 1873[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][6][7][…]), իտալացի գրող, վիպասան։
Գործունեություն
խմբագրելՎաղ շրջանի ստեղծագործություններում Մանձոնին հավատարիմ է մնացել Լուսավորականության ավանդույթներին։ 1820-ական թվականներին Ալեսանդրո Մանձոնին անցել է ռոմանտիզմի դիրքերը։ Նրա «1821 թվականի մարտը» և «Մայիսի 5-ը» (1821) ներբողները, հայրենասիրությամբ, ազատասիրությամբ տոգորված «Կոմս Կարմանյոլա» (1820) և «Ադելգիգ» (1822) պատմական ողբերգությունները արձագանքն են ռիսորջիմենտոյի գաղափարների։ Մանձոնիի լավագույն գործը «Նշանվածները» վեպն է, որը նշանակալի տեղ է գրավում 19-րդ–20-րդ դարերում իտալական ռեալիստական արձակում։ 1827 թվականից Մանձոնին հանդես է եկել միայն լեզվի ու գրականության մասին տեսական հոդվածներով։
Հայերեն հրատարակություններ
խմբագրելԱլեսանդրո Մանձոնիի «Նշանվածները» վեպը իտալերենից թարգմանել և ծանոթագրել է ականավոր դերասանուհի Արուս Ոսկանյանի հարազատ եղբայրը՝ Վահրամ Դարպասյանը։ Վեպը լույս է տեսել 1965 թվականին «Հայաստան» հրատարակչությամբ, գրքի կազմը ձևավորել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վաղինակ Մանդակունին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Мандзони Алессандро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Wurzbach D. C. v. Manzoni, Alexander (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 16. — S. 406.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 10,0 10,1 Floriani P. MANZONI, Alessandro (իտալ.) — 2017. — Vol. 69.
Գրականություն
խմբագրել- Hugo Blank, Goethe und Manzoni: Weimar und Mailand, Winter, Heidel berg 1988
- Werner Ross (Hrsg.), Goethe und Manzoni: deutsch-italienische Kulturbeziehungen um 1800, Niemeyer, Tübingen 1989
- Hugo Blank (Hrsg.), Weimar und Mailand: Briefe und Dokumente zu einem Austausch um Goethe und Manzoni, Winter, Heidelberg 1992
- Natalia Ginzburg, La famiglia Manzoni, Turin 1983 (dt. Die Familie Manzoni, übersetzt von Maja Pflug und Andrea Spingler, Claassen, Düsseldorf 1988; Neuausgabe bei Wagenbach, Berlin 2001)
- Burkhart Kroeber, Manzonis Napoleon-Ode und ihre Verdeutschungen, Akzente. Zeitschrift für Literatur, Heft 3/Juni 2010, S. 268-287
- Realino Marra (Hrsg.): Diritto e castigo. Immagini della giustizia penale: Goethe, Manzoni, Fontane, Gadda. il Mulino, Bologna, 2013. ISBN 978-88-15-24619-6
- Michael Bernsen, Geschichten und Geschichte: Alessandro Manzonis ‚I promessi sposi‘, Literatur. Forschung und Wissenschaft 32, Berlin: LIT Verlag 2015. Rezension in den Romanischen Studien
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսանդրո Մանձոնի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 238)։ |