Դոնատո Բրամանտե
Դոնատո Բրամանտե (իտալ.՝ Donato "Donnino" di Angelo di Pascuccio, 1444[1][2][3][…], Ֆերմինիանո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Իտալիա - ապրիլի 11, 1514[1][4], Հռոմ, Պապական մարզ)[5], իտալացի ճարտարապետ, նկարիչ։ Ծնվելիս նրան տրվել է Դոնատո դե Պասկուչիո դ'Անտոնիո անունը[6]։ Հայտնի է նաև Բրամանտե Լաձարի անունով։ Նա Միլան ներմուծեց վերածննդի ճարտարապետության ոճը, իսկ Հռոմ՝ բարձր վերածննդի ճարտարապետության ոճը։ Դոնատո Բրամանտեի նախագծերի հիման վրա է կառուցվել Արևմուտքի քրիստոնյաների գլխավոր տաճարը՝ Սուրբ Պետրոսի բազիլիկը Վատիկանում (այդ գործում որոշակի ավանդ է ներդրել նաև իտալացի մեծահամբավ քանդակագործ, նկարիչ, ճարտարապետ Միքելանջելոն)։ Հռոմում Բրամանտեի կառուցած Սան Պիետրո ին Մոնտորիոն համարվում է բարձր վերածննդի սկիզբը։ Այդ սրբավայրը Հռոմի Հուլիոս Երկրորդ պապի պատվերով նա կառուցել է այն վայրում, որտեղ, ըստ ավանդության, խաչված է եղել Պետրոս առաքյալը։
Դոնատո Բրամանտե իտալ.՝ Donato Bramante | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1444[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆերմինիանո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Իտալիա |
Մահացել է | ապրիլի 11, 1514[1][4] |
Վախճանի վայր | Հռոմ, Պապական մարզ |
Ոճ(եր) | Բարձր վերածնունդ |
Ուշագրավ աշխատանքներ | Santa Maria Nuova (Abbiategrasso)? և Սան Սատիրո |
Donato Bramante Վիքիպահեստում |
ԿյանքԽմբագրել
ՈւրբինոԽմբագրել
Դոնատո Բրամանտեն ծնվել է Իտալիայի Ֆերմինիանո կոմունայում՝ Ուրբինոյի մոտ։ Պատանեկություննու վաղ երիտասարդությունն անց է կացրել Ուրբինոյում, որտեղ էլ սկսել է իր կարիերան որպես նկարիչ՝ կրելով Պիերո դելլա Ֆրանչեսկայի և Լուչիանո Լաուրանայի ազդեցությունը: Ուրբինոյում 1467 թվականին Լուչիանո Լաուրանան Դուկալե պալատին ավելացրել է կամարաշար և որոշ վերածննդյան տարրեր Ֆեդերիկո դա Մոնտեֆելտրոյի դուքսական պալատին (ենթադրվում է, որ Դոնատոն ևս մասնակցել է այդ աշխատանքներին)։ Բրամանտեի ճարտարապետական հմտությունները գերազանցել են նկարչականին։ Նրան հայտնի էին նկարիչներ Մելոցո դե Ֆորլին և Պիեռա Դելլա Ֆրանչեսկան, ովքեր հետաքրքրված էին հեռանկարի կանոններով և իտալացի նկարիչ Անդրեա Մանտենյայի նկարների պատրանքային առանձնահատկություններով։
ՄիլանԽմբագրել
Մոտ 1474 թվականին Դոնատո Բրամանտեն տեղափոխվել է Միլան՝ գոթական ճարտարապետության ավանդույթներ ունեցող քաղաք: Միլանում Բրամանտեն կառուցել է եկեղեցիներ անտիկ ճարտարապետության ոճով: Միլանի դուքսը՝ Լյուդովիկո Սֆորցան սկսած 1476 թվականից, նրան դարձրել է իր ճարտարապետը: Նրա պատվերով Բրամանտեն ավարտել է Սան Սատիրոյի կառուցումը (1482–1486 թվականներ): Եկեցեցում կա ավանդատուն: Դոնատո Բրամանտեն Միլանում կառուցել է նաև Սանտա Մարիա դելլա Գրացիե եկեղեցին (1492–1498 թվականներ): Վաղ գործերը ներառում են Միլանի Սուրբ Ամբրոջիո վանքը, Պավիայի և Լենյանոյի մի շարք շինություններ:
ՀռոմԽմբագրել
1499 թվականին Դոնատո Բրամանտեն Հռոմում էր: Այնտեղ նա ճանաչվեց Հռոմի Պապ Հուլիոս II-ի կողմից: Արագոնի Ֆերդինանդի և Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի կամ հնարավոր է Հռոմի Պապ Հուլիոս II-ի համար, Բրամանտեն նախագծել է ներդաշնակ շենքերից մեկը, վերածննդի ճարտարապետության ոճով՝ Սան Պիետրո ին Մոնտորիո եկեղեցին, որը տեղակայված է Յանիկուլում բլրի լանջին: 1503 թվականի նոյեմբերին Հուլիոս II-ը պատվիրեց Բրամանտեին կառուցել Սուրբ Պետրոսի տաճարը:
ԱշխատանքներԽմբագրել
Նրա աշխատանքներից են․
- Սան Սատիրո՝ ճարտարապետական հուշարձան Միլանում, որը կառուցվել է 1482-1486 թվականներին
- Սանտա Մարիա դելլա Գրացիե՝ եկեղեցի և Դոմինիկյան վանական համալիր Միլանում, որը կառուցվել է 1492–1498 թվականներին
- Սան Պիետրո ին Մոնտորիո՝ եկեղեցի Հռոմում, որը կառուցվել է 1502 թվականին
- Սանտա Մարիա դելա Պաչե՝ եկեղեցի Հռոմում, որը կառուցվել է 1504 թվականին
- Սուրբ Պետրոսի տաճար
Տես նաևԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Бартенев И. А. Зодчие итальянского Возрождения. — М., 1965.
- «Браманте»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Всеобщая история архитектуры. — Том 5. — М., 1967.
- Arnaldo Bruschi, Bramante architetto, Roma-Bari, 1969.
- Arnaldo Bruschi, Bramante, Laterza, 1973.
- Bramante milanese e l'architettura del Rinascimento lombardo , atti del seminario di studi a cura di Christoph L. Frommel; Luisa Giordano; Richard Schofield, Padova 2005
- E. H. Gombrich, Norma e forma. Studi sull'arte del Rinascimento, Torino, 1964
- Stefania Buganza, Qualche considerazione sui primordi di Bramante in Lombardia in "Nuovi Studi" 11, 2005.
- Horst Bredekamp, "La fabbrica di San Pietro. Il principio della distruzione pruduttiva", Torino, Einaudi, 2005
- Giorgio Vasari, Le vite de' più eccellenti pittori, scultori e architettori (1550)/Bramante da Urbino
- Simone Ferrari-Alberto Cottino, Forestieri a Milano. Riflessioni su Bramante e Leonardo alla corte di Ludovico il Moro, Busto Arsizio, Nomos, 2013.
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 AA.VV. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
- ↑ 2,0 2,1 Donato Bramante
- ↑ 3,0 3,1 Donato Bramante
- ↑ 4,0 4,1 4,2 BeWeB
- ↑ Davies Paul, Hemsoll David (1996)։ «Bramante, Donato»։ in Turner Jane։ The Dictionary of Art IV։ New York: Grove։ էջեր 642–653։ ISBN 9781884446009։ (subscription required (help))
- ↑ Forsyth Joseph (2001)։ Remarks on Antiquities, Arts, and Letters During an Excursion in Italy, in the Years 1802 and 1803։ University of Delaware Press։ էջ 289
Արտաքին հղումներԽմբագրել
- Donato Bramante Source Archived 2017-09-11 at the Wayback Machine. Information, Pictures & Documentaries about Donato.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դոնատո Բրամանտե կատեգորիայում։ |