Մակարոնեղեն, ցորենի ալյուրից ջրով հունցած և չորացրած խմորից պատրաստված արտադրանք։ Ըստ ձևի և չափսերի՝ մակարոնեղենը բաժանվում է հետևյալ տեսակների. մակարոն, եղջյուրիկներ ու փետուրներ, վերմիշել (թելահայս), լապշա, ձևավոր արտադրանք՝ ականջիկներ, խխունջիկներ, աստղիկներ, պատիճիկներ, օղակներ։ Մակարոնեղենի մի ընդարձակ խումբ է կազմում մակարոնի տեսակները՝ առնվազն 15 սմ երկարությամբ և 1,5 մմ-ից ոչ ավելի պատերի հաստությամբ խողովակաձև արտադրանքը։ Մակարոնեղենի պատրաստման համար օգտագործվում է սպիտակուցներով հարուստ, բարձրորակ ալյուր։ Լավագույն հումքը ցորենի կոշտ սորտերից ստացված ալյուրն է։ Մակարոնեղենի հիմնական արժանիքներն են՝ երկարատև պահելու հնարավորությունը (առանց սննդային ու համային հատկությունները կորցնելու), բարձր սննդարարությունը, պատրաստման դյուրությունը և համային լավ հատկությունները։

Picto infobox mets.png
Մակարոնեղեն
(Pasta) by David Adam Kess (pic.2).jpg
Ենթատեսակflour product?, հիմնական սննդամթերք, երկար պահպանվող մթերք, կերակուր, Fat-and-oil products and fat-based detergents. Pasta (OKP code - 91 4000)? և ձավարեղեն, մակարոնեղեն և հատիկաընդեղեն
Առաջացման երկիրFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն[1] և Flag of the People's Republic of China.svg Չինաստան[2]
Հիմնականցորենի ալյուր և rolled dough?
Commons-logo.svg Pasta Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 171