Պլինիոս Ավագ, իսկական անունը՝ Գայոս Պլինիոս Սեկունդոս (լատիներեն՝ Gaius Plinius Secundus, ոչ վաղ քան 23 և ոչ ուշ քան 24, Novum Comum, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[1][2][3][…] - 79[4][1][3][…], Ստաբիի, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[3][2][5][…]), հռոմեացի գրող-գիտակ, բնագետ, փիլիսոփա, զորավար։ Վեսպասիանոս կայսեր ընկերը, Պլինիոս Կրտսերի հորեղբայրը և հոգեհայրը։

Պլինիոս Ավագ
լատիներեն՝ Caius Plinius Secundus
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 23 և ոչ ուշ քան 24
ԾննդավայրNovum Comum, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[1][2][3][…]
Մահացել է79[4][1][3][…]
Մահվան վայրՍտաբիի, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[3][2][5][…]
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մայրենի լեզուլատիներեն
ԵրկերNatural History?
Մասնագիտությունգրող, պատմաբան, բնագետ, ռազմական գործիչ, բանաստեղծ, փիլիսոփա, արվեստագետ, պետական ծառայող և military commander
Ծնողներհայր՝ Gaius Plinius Celer?, մայր՝ Marcella?
Զբաղեցրած պաշտոններProcurator? և praefectus classis?
ԵրեխաներՊլինիոս Կրտսեր
 Plinius Maior Վիքիպահեստում

Ծառայել է Հռոմի հռենոսյան հեծելազորում (45-57), Ներոն կայսեր օրոք (57-68) հեռացել հասարակական քաղաքական կյանքից։ Վեսպասիանոս կայսեր օրոք (69-79) Պլինիոս Ավագը պրոկուրատոր էր Գալլիայում, Իսպանիայում, Աֆրիկայում, ապա՝ կայսերական խորհրդատու Վեսպասիանոսի, այնուհետև Տիտոսի օրոք։ Շնչահեղձ է եղել Վեզուվի հրաբխային ժայթքման ժամանակ[6], երբ ջանացել է Սետուբիից նավով օգնության փութալ պատուհասված Պոմպեյում գտնվող ընկերոջն ու նրա ընտանիքին[7]։

Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից մեզ է հասել 37 գրքից բաղկացած «Բնագիտություն» հանրագիտարանային բնույթի երկասիրությունը։ Այն կարևորագույն աղբյուր է բնագիտության վերաբերյալ անտիկ պատկերացումների ուսումնասիրության համար։ «Բնագիտությունը» ոչ ծավալուն, սակայն խիստ կարևոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի պատմական աշխարհագրության վերաբերյալ։

Պլինիոս Ավագի մեծարժեք երկերից է «Գերմանական պատերազմների պատմությունը» («Bella Germaniae») տասներկուհատորանոց աշխատությունը, որը ներկայումս համարվում է կորսված։ Սակայն հայտնի է, որ այն սկզբնաղբյուր է հանդիսացել նրան հաջորդած հին հռոմեացի նշանավոր պատմիչների՝ Պլուտարքոսի, Սվետոնիուսի, Տակիտոսի համար։ Վերջինս թեև չի եղել գերմանների երկրում, սակայն Պլինիոս Ավագի վերոնշյալ աշխատությունն օգտագործելով՝ գրել է «Գերմանների ծագումն ու դրությունը» երկասիրությունը (De origine et situ Germanorum)[8]:

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Arnaldi F. Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1935.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 vari a. Dizionario di Storia (իտալ.) / Istituto dell'Enciclopedia Italiana — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  5. 5,0 5,1 5,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  6. Francis, Peter, Oppenheimer, Clive (2004)։ Volcanoes։ Oxford University Press։ ISBN 0-19-925469-9 
  7. Katherine J. Wu (27 January 2020)։ «This 2,000-Year-Old Skull May Belong to Pliny the Elder»։ Smithsonian Magazine 
  8. Gudeman Alfred (1900)։ «The Sources of the Germania of Tacitus»։ Transactions and Proceedings of the American Philological Association 31: 93–111։ JSTOR 282642։ doi:10.2307/282642 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 330