Պիեմոնտ (Piemonte), մարզ Իտալիայի հյուսիս-արևմուտքում, այդ երկրի 20 մարզերից մեկը[1]։ Ընդգրկում է Թուրին, Վերչելի, Կունեո, Ալեսանդրիա, Նովարա, Աստի գավառները։ Տարածությունը 25,4 հազար կմ2 է, բնակչությունը 4,2 միլիոն (1978)։ Վարչական և տնտեսական գլխավոր կենտրոնը՝ Թուրին։ Արդյունաբերության և կապիտալի համակենտրոնացումով երկրի տնտեսապես առավել զարգացած շրջաններից է։ Արդյունաբերության մեջ գերիշխում են երկրի խոշորագույն մոնոպոլիաները։ Զարգացած է մեքենաշինությունը (ավտոմոբիլաշինություն, տրակտորաշինություն, մոտորաշինություն, ավիացիոն, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն, գնդառանցքակալների, գրամեքենաների արտադրություն)։ Ավանդական ճյուղերից են տեքստիլ մեքենաների, ճշգրիտ սարքերի, գյուղատնտեսական գործիքների արտադրությունը։ Բրդյա գործվածքների, արհեստական մետաքսի, ցեմենտի արտադրությամբ Պիեմոնտը գրավում է 1-ին տեղը երկրում։ Կան էլեկտրամետալուրգիական, նավթավերամշակման, դեղագործական, սննդի ձեռնարկություններ, ՀԷԿ-եր, ՋԷԿ-եր, ԱԷԿ։ Մշակվող հողերը 1,5 միլիոն հա են (53% ֊ը՝ ցանքատարածություններ, 39% ը՝ մարգագետիններ ու արոտավայրեր, 8%-ը՝ պտղատու և խաղողի այգիներ)։ Բրնձի մշակմամբ երկրի առաջատար շրջաններից է։
|
---|
|
 |
Երկիր | Իտալիա |
---|
Կարգավիճակ | region of Italy? |
---|
Մտնում է | 1206 կոմունա |
---|
Վարչկենտրոն | Թուրին |
---|
ԲԾՄ | 421 մետր |
---|
Օրենսդրական մարմին | Regional Council of Piedmont? |
---|
Բնակչություն (2013)
| 4 436 798 (6-րդ տեղ) |
---|
Խտություն | 174,66 |
---|
Տարածք | 25 402 (2-րդ տեղ) |
---|
 |
Հիմնադրված է | 1970 թ. |
---|
Սահմանակցում է | Վալե, Տիչինո, Լոմբարդիա, Էմիլիա Ռոմանիա, Լիգուրիա, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ռոն-Ալպ, Վալլե Դ'Աոստա, Վերին Ալպերի Պրովանս, Ծովափնյա Ալպեր, Վերին Ալպեր, Սավոյ և Օվրեն-Ռոն-Ալպեր |
---|
Ժամային գոտի | UTC+1 |
---|
ISO 3166-2 կոդ | IT-21 |
---|
|
regione.piemonte.it |