Չիմաբուե
Չիմաբուե (իտալերեն՝ Cimabue, իսկական անունը՝ Չեննի դի Պեպո (իտալերեն՝ Cenni di Pepo, 1240[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4] - 1302[1][2][5][…], Պիզա, Տոսկանա, Իտալիա)[6][7] կամ Չեննի դի Պեպի (Cenni di Pepi)[8],, վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, խճանկարի վարպետ։ Գործել է հիմնականում Ֆլորենցիայում։
Չիմաբուե իտալ.՝ Giovanni Cenni di Pepo | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1240[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4] |
Վախճանվել է | 1302[1][2][5][…] |
Մահվան վայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Տրեչենտո |
Թեմաներ | գեղանկարչություն, Խճանկարչություն և ֆրեսկո |
Ուշագրավ աշխատանքներ | Madonna and Child Enthroned with Angels and Prophets. ˋSanta Trinità Maestà´?, Maestà di Santa Maria dei Servi? և Saint Francis? |
Աշակերտներ | Ջոտտո դի Բոնդոնե |
![]() |
Հակիրճ տեղեկատվություն խմբագրել
Չիմաբուեն մականուն է, իտալերենից բառացի թարգմանած նշանակում է ցլագլուխ։ Նկարչին այս մականունը տրվել է հավանաբար իր համառ ու անհաշտ բնավորության պատճառով։ Ժամանակակիցներից մեկի վկայությամբ՝ եթե իր ստեղծած նկարում որևէ մեկը կամ հենց ինքը ինչ-որ թերություն կամ սխալ էր նկատում, Չիմաբուեն անմիջապես մի կողմ էր նետում այն, թեկուզ այդ գործը չափազանց թանկ լիներ իր համար[9][10]։
Չնայած Չիմաբուեի ստեղծագործություններում դեռևս առկա են բյուզանդական արվեստի ազդեցության որոշակի տարրեր, այդուհանդերձ նա համարվում է իտալացի առաջին մեծ նկարիչներից մեկը, ով զգալի ավանդ է ներդրել բյուզանդական ավանդույթները հաղթահարելու, արվեստին նոր ձև ու շունչ հաղորդելու գործում[11]։ Մինչ իր ժամանակակից նկարիչները շարունակում էին պատկերել հարթ, տափակ, մեծ չափով ոճավորված կերպարներ ու տեսարաններ, Չիմաբուեի նկարած ֆիգուրները ավելի կենդանի են թե՛ համամասնությունների հարաբերակցության, թե՛ երանգավորման տեսակետից։ Իտալացի նկարիչ և պատմաբան Ջորջո Վազարիի վկայությամբ՝ հենց Չիմաբուեն է եղել Ջոտտոյի՝ պրոտոռենեսանսի դարաշրջանի առաջին մեծ արվեստագետի ուսուցիչը։ Սակայն մեր օրերում արվեստի ոչ բոլոր պատմաբաններն են այս հարցում համաձայնում Վազարիի հետ[12]։
Գրականություն խմբագրել
- Adams Laurie Schneider (2001)։ Italian Renaissance Art։ Boulder, Colorado: Westview Press։ էջեր 420։ ISBN 0-8133-3690-2
- Vasari, Giorgio, translation by George Bull (1987)։ Lives of the Artists։ Penguin Classics։ ISBN 9780140445008
- Vaughn, William (2000)։ Encyclopedia of Artists։ Oxford University Press, Inc.։ ISBN 0-19-521572-9
- Rossetti William Michael (1911)։ «Cimabue, Giovanni»։ in Chisholm Hugh։ Encyclopædia Britannica (11th ed.)։ Cambridge University Press
- Пешке Иоахим Монументальная живопись эпохи Джотто в Италии. 1280—1400. — М.: Белый город, 2003.
- The Encyclopaedia Britannica: A Dictionary of Arts, Sciences, and General Literature. — H.G. Allen, 1833. — Vol. 5. — P. 778-780.(անգլ.)
- Strzygowski Joseph Cimabue und Rom. — Wien, 1888.(գերմ.)
- Boskovits Miklòs Cenni di Pepe, detto Cimabue. — Dizionario Biografico degli Italiani. — 1979. — Vol. 23.(իտալ.)
- Вазари։ «ЖИЗНЕОПИСАНИЕ ДЖОВАННИ ЧИМАБУЭ ФЛОРЕНТИЙСКОГО ЖИВОПИСЦА»։ Վերցված է 2017-05-03
- Виппер Борис Робертович։ «Итальянский ренессанс XIII-XVI века»։ Վերցված է 2017-05-03
- «Джованни Чимабуэ (Ченни ди Пепо)»։ Итальянская живопись։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-08-ին։ Վերցված է 2017-05-03
Պատկերասրահ խմբագրել
-
Սուրբ Կույսը գահին, հրեշտակների հետ
-
Խորհրդավոր ընթրիք
-
Կաստելֆիորենտինոյի Տիրամայրը, 1280s
-
Մաեստա, Սանտա Մարիա դեի Սերվի
-
Տիրամայրը գահին, Մանկան, սբ․ Ֆրանցիսկոսի և չորս հրեշտակների հետ (դրվագ)
-
Քրիստոսի խարազանումը
-
Սանտա Տրինիտայի մաեստա, (դրվագ) Մարգարե
-
Դրվագ Խաչելությունից - Հովհաննես առաքյալը
-
Խճանկարի դրվագ՝ Հովհաննես ավետարանիչը[13]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artnet — 1998.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ 3,0 3,1 Artcyclopedia
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2021.
- ↑ 5,0 5,1 5,2 Լորդ Բայրոնը և իր ժամանակները
- ↑ Cimabue|accessdate=12 May 2019
- ↑ Giorgio Vasari։ Lives of the Artists Translated with an introduction and notes by J.C. and P Bondanella. Oxford: Oxford University Press (Oxford World’s Classics), 1991, pp. 7–14.ref>Joseph F. Clarke (1977)։ Pseudonyms։ BCA։ էջ 38
- ↑ J. A. Crowe, G. B. Calvalcaselle (1975)։ A History of Painting in Italy; Umbria, Florence and Siena from the Second to the Sixteenth Century 1։ AMS Press։ էջ 202
- ↑ Вазари
- ↑ Britannica, 1833, էջ 778
- ↑ Fred Kleiner (2008)։ Gardner's Art through the Ages: A Global History 2։ Cengage Learning EMEA։ էջ 502
- ↑ Hayden B.J. Maginnis (2004)։ «In Search of an Artist»։ in Anne Derbes, Mark Sandona։ The Cambridge Companion to Giotto։ Cambridge։ էջեր 12–13
- ↑ White John (մայիսի 26, 1993)։ Art and architecture in Italy 1250-1400 (3rd Revised ed.)։ Yale University Press։ էջ 175։ ISBN 9707250208
Արտաքին հղումներ խմբագրել
Չիմաբուե Վիքիպահեստում |
- Cimabue. Pictures and Biography
- Cimabue Santa Trinita Madonna (1280–90) Archived 2014-10-15 at the Wayback Machine.. A video discussion about the painting from smarthistory.khanacademy.org
- «Чимабуе, Джованни»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Գործերը աշխարհի թանգարաններում
- Չիմաբուե. նկարներ և կենսագրություն