Ռոբերտո Ռոսսելինի
Ռոբերտո Ռոսսելինի, (իտալ.՝ Roberto Rossellini, մայիսի 8, 1906[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4] - հունիսի 3, 1977[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[5]), իտալացի կինոռեժիսոր։
Ռոբերտո Ռոսսելինի | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Roberto Rossellini |
Ծննդյան թիվ՝ | մայիսի 8, 1906[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Հռոմ, Իտալիայի թագավորություն[4] |
Վախճանի թիվ՝ | հունիսի 3, 1977[1][2][3][…] (71 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Հռոմ, Իտալիա[5] |
Քաղաքացիություն՝ | Իտալիա Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, դրամատուրգ, սցենարիստ, ավտոարշավորդ և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0744023 |
robertorossellini.it |
Գործունեություն
խմբագրելՖ․ Դե Ռոբերտիսի հետ ստեղծել է «Սպիտակ նավը» (1941), «Օդաչուն վերադառնում է» և «սաչով մարդը» (երկուսն էլ՝ 1942) միլիտարիստական ֆիլմերը, սակայն ուշադրության կենտրոնում պահելով այն տառապանքները, որ պատճառում է պատերազմը մարդկանց։ Ռոսսելինիի «Հռոմը՝ բաց քաղաք» (1945) կինոնկարը նվիրված է Դիմադրության Հռոմի մասնակիցների պայքարին։ Այս ֆիլմը դարձել է նեոռեափզմի մանիֆեստը։ Նշանակալից էր նաև «Պայզա» (1946) հակաֆաշիստական կինոնկարը։ 1940-ական թթ․ վերջին և 1950-ական թթ․ սկզբին ստեղծել է մի շարք ֆիլմեր, ուր արծարծել է բարոյական անկման թեման՝ «Եվրոպա 51» (1951), «Ուր է ազատությունը» (1952) և այլն։ Դեմոկրատական շարժման վերելքը օգնել է Ռուսսելին հաղթահարել ստեղծագործական գնաժամը։ «Հնդկաստան» 1958» (1958), «Գեներալ դելլա Ռովերե» (1959), «Հռոմում գիշեր էր», «Կեցցե՜ Իտալիան» (երկուսն էլ՝ 1960) ֆիլմերում Ռուսսելին կրկին դիմել է հայրենասիրական և հակաֆաշիստական թեմաներին։ 1960-ական թթ․ կեսին աշխատել է հեռուստատեսությունում («Սոկրատ», «Պասկալ» և այլն)։ 1975 թվականին ստեղծել է «Իտալիա, առաջին տարին», որն աղճատված պատկերում է երկրի ետպատերազմյան ժամանակաշրջանի քաղաքական կյանքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Росселлини Роберто // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118602934 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտո Ռոսսելինի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |