Բացել գլխավոր ցանկը

Իտալիայի Սենատ (իտալ.՝ Senato della Repubblica), Իտալիայի երկպալատ կառավարության պալատներից մեկը (մյուսը՝ Պատգամավորների պալատ): Ներկայիս ձևով հիմնադրվել է 1948 թվականի մայիսի 8-ին, սակայն նախկինում գոյություն է ունեցել Իտալիայի թագավորության օրոք որպես «Senato del Regno» (Թագավորության Սենատ)՝ որպես 1848 թվականի մայիսի 8-ին հիմնադրված Sardinia-Piedmont-ի Senato Subalpino (Ենթալպյան Սենատ) շարունակություն: Ունի երկու տիպի անդամներ՝ սենատորներ կամ պատվավոր սենատորներ (իտալ.՝ Onorevole Senatore)[3]: Սենատի նստավայրն է Հռոմի Մադամա պալատը:

Իտալիայի Սենատ
Senato della Repubblica
Palazzo Madama - Roma.jpg
Տեսակ
Տեսակupper house?
Պատմություն
Հիմնադրվածհունվարի 1, 1948
Maria Elisabetta Alberti Casellati?[1]
Ղեկավարում
Իտալիայի Սենատի նախագահՊիետրո Գրասո, Իտալիայի դեմոկրատական կուսակցություն
սկսած 2013, մարտի 16
Կազմը
Նստատեղեր320[2]
Senate of Italy 2014.svg
Քաղաքական խմբավորումներԿառավարություն (164)
  •      Դեմոկրատական կուսակցություն 113
  •      Popular Area 31
  •      Հանուն ինքնավարության 20

Կառավարության աջակից(20)

  •      Լիբերալ պոպուլյար ալիանս ինքնավարություններ 20

Ընդդիմություն (137)

  •      Ֆորցա Իտալիա 40
  •      5-աստաղնի շարժում 35
  •      Մեծ ինքնավարություն և ազատություն 15
  •      Լեգա Նորդ12
  •      Պահպանողականներ և բարեփոխիչներ 9
  •      Խառը խումբ 26
Ընտրություններ
վերջին ընտրություններ2013, փետրվարի 24-25
Հանդիպումների վայր
Մադամա պալատ, Հռոմ
320[2]

ԿազմԽմբագրել

Իտալիայի Սենատը բաղկացած է 315 ընտրված սենատորներից և 6 ցմահ սենատորներից: Ընտրված սենատորները պետք է լինեն ավելի քան 40 տարեկան, որոնց ընտրում է Իտալիայի 25 տարին լրացած քաղաքացիներից կազմված ընտրազանգվածը, իսկ 6 ցմահ սենատորները, ովքեր ներկայացնում են Իտալիայից դուրս ապրող իտալացիների շահերը, ընտրվում են տարածաշրջանային հիմունքներով: Ցմահ սենատորի պաշտոնի համար կարող են հավակնել Իտալիայի նախկին նախագահները, ինչպես նաև սոցիալական, գիտական, գեղարվեստական կամ գրական բնագավառներում ակնառու ծառայություն մատուցած, նախագահի կողմից նշանակված հինգ քաղաքացիներ:

6 ցմահ սենատորներն են՝[4]

  • Ըստ օրենքի որպես երկրի նախկին նախագահ:
    Ջորջո Նապոլիտանո
  • Ըստ օրենքի որպես երկրի նախկին նախագահ:
    Կառլո Ադզելո Չամպի (անկախ քաղաքական գործիչ, Խառը խմբի անդամ)
  • 1 տնտեսագետ (2011-2013 թվականներին եղել է Իտալիայի վարչապետ):
    Մարիո Մոնտի (Քաղաքացիական ընտրություն)
  • 1 Պրիցկերի ճարտարապետական մրցանակի դափնեկիր:
    Ռենցո Պիանո (անկախ քաղաքական գործիչ, Խառը խմբի անդամ)
  • 1 Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոս, գյուտարար:
    Կարլո Ռուբիա (անկախ քաղաքական գործիչ, SVP-UV-PATT-UPT-PSI-MAIE անդամ)
  • 1 ակադեմիկոս (Իտալիայի պատմության մեջ երրորդ կին ցմահ սենատորը):
    Ելենա Կատտանեո (անկախ քաղաքական գործիչ, SVP-UV-PATT-UPT-PSI-MAIE անդամ)

Իտալիայի Սենատը տարբերվում է Եվրոպայի վերին պալատներից, քանի որ ունի նույն ուժն ու իրավասությունը, ինչ իր ստորին գործընկերը: Երկու պալատներն էլ կարող են առաջ քաշել օրենքի նախագիծ և նույն ձևով էլ պետք է ընդունվի երկու պալատների կողմից: Բացի այդ պաշտոնավարման համար Կառավարությանն անհրաժեշտ է ստանալ երկու պալատների համաձայնությունը:

Սենատում պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է: Մինչև 1963 թվականի փետրվարի 9-ի սահմանադրական փոփոխությունը Սենատը ընտրվում էր վեց տարի պաշտոնավարման ժամկետով: Ժամկետից շուտ Սենատը կարող է լուծարվել Հանրապետության Նախագահի կողմից (օրինակ, երբ կառավարությունը չի կարողացել ձեռք բերել ձայների մեծամասնությունը):

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել