Նորմաններ
Նորմաններ (ֆր.՝ Normands; լատիներեն՝ Nortmanni), ժողովուրդ, ովքեր 10 և 11-րդ դարերում բնակվում էին Նորմանդիայում։ Վերջինս իր անվանումն ստացել է այս ժողովրդի անունից։ Նախնական շրջանում նրանք վիկինգ ծովահեններ էին Դանիայից, Նորվեգիայից և Իսլանդիայից, որոնց Արևմտյան Ֆրանկիայի արքան տվեց տարածք իր պետության հյուսիսում վասալության դիմաց[1]։ Սերնդեսերունդ խառնվելով տեղաբնիկ ֆրանկ և գալլա-հռոմեացիների հետ, վիկինգների այս հետնորդները դարձան Ֆրանկիայի Կարոլինգյան մշակույթի կրող։ Արդյունքում 10-րդ դարի սկզբին ձևավորվեց նորմանական ինքանգիտակցություն, որը շարունակվեց ձևափոխվել եկող դարերի ընթացքում[1][2]։ Նրանց անունը գալիս է հին ֆրանկական "Nortmann"-ից, որը նշանակում է հյուսիսի մարդ։
Նորմաններն ունեցան խոշոր մշակութային, քաղաքական և ռազմական դեր Միջնադարյան Եվրոպայում և նույնիսկ Մերձավոր Արևելքում։ Նրանք հայտնի էին իրենց ռազմական բարձր ոգու և վերջիվերջո նաև իրենց քրիստոնեական բարոյականության համար։ Ընդունելով կաթոլիկություն, նորմանները դարձան վերջինիս մեծագույն պաշտպաններից մեկը[1]։ Նրանք ընդունեցին տեղաբնիկների գալլա-ռոմանական լեզուն, և իրենց բարբառը հայտնի դարձավ որպես նորմանական ֆրանսերեն։ Նորմանդիայի դքսությունը, որը ենթարկվում էր Ֆրանսիայի արքային, միջնադարի հզորագույն պետական կազմավորումներից էր[3]։ Հիմնականում հայտնի են որպես հիանալի զինվորներ, հատկապես ահ ու սարսափ էր տարածում նորմանական ծանր հեծելազորը։ Նորմանները հայտնի են նաև իրենց յուրահատուկ ճարտարապետական ոճով և երաժշտական ավանդույթներով։ Հետագայում նորմանները հիմնեցին Սիցիլիայի թագավորությունը, նվաճեցին Անգլիա և մասնակցելով խաչակրաց արշավանքներին հիմնեցին Անտիոքի դքսությունը, հասան մինչև Կանարյան կղզիներ և մեծ քանակով ծառայում էին բյուզանդական բանակում։
Նորմանների նվաճած տարածքներում իրենց լեզվի և ավանդույթների միջոցով նրանք երկարատև հետք թողեցին տեղաբնիկ ժողովուրդների վրա[4][5]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Նորման»։ Encyclopædia Britannica
- ↑ Chibnall, M (1999), Բանավեճ նորմանական նվաճման շուրջ, p. 2, «Նորմանդիայում նվաճող հյուսիսային մարդիկ ձուլվեցին...տեղաբնիկ ֆրանկ և գալլ-հռոմեական ժողովուրդների հետ...»
- ↑ Էլեանոր, Սիրլ, Գիշատչային բարեկամություն և նորմանական ուժի ստեղծումը 840-1066 թթ. (անգլ.՝ Predatory Kinship and the Creation of Norman Power, 840–1066) (University of California Press, Բերքլի, 1988), էջ. 89
- ↑ «Ի՞նչ են արել նորմանները մեր համար»։ Ջոն Հուդսոն։ BBC։ փետրվարի 12, 2012։ Վերցված է հուլիսի 31, 2015
- ↑ «Նորմանական ներգործություն»։ History Today, հատոր 36։ History Today։ փետրվարի 2, 1986։ Վերցված է հուլիսի 31, 2015