Սուր և սանդալներ (անգլ.՝ sword & sandal) կամ պեպլում (անգլ.՝ Peplum), պատմական կամ աստվածաշնչային թեմատիկայով ֆիլմերի ժանր, որին բնորոշ է պատմական, այդ թվում աստվածաշնչային սյուժեների օգտագործումը, ֆիլմի երկարատևությունը՝ երբեմն ավելի քան երկու ժամ և մասշտաբություն՝ մարտական դրվագներ, համայնապատկերային նկարահանում և մեծ թվով երրորդ պլանի անձանց առկայությունը։

Չառլթոն Հեսթոնը Մովսեսի դերում «Տասը պատվիրաններ»)

Չնայած սյուժեի պատմականությանը, հօգուտ տեսարանականության ֆիլմում կարող են իրական պատմության հետ շատ տարբերություններ լինեն։

Ակունքները

խմբագրել

Պեպլում ժանրի նախանշանակն է համարվում իտալական «Կաբիրիան» (1914), որի սյուժեն ընթանում է Պունիական երկրորդ պատերազմի ֆոնին, և ամերիկյան «Անհամբերություն» (1916) ֆիլմը, որտեղ իրադարձությունների մի մասը անցնում է Բաբելոնի թագավորությունում։

«Կաբիրիայից» հետո Իտալիայում կազմակերպվում է այնպիսի ֆիլմերի նկարահանումը, որտեղ հորինված անտիկ հերոսները պայքարում են տարբեր պատմական ժամանակաշրջանների թշնաիմների հետ՝ բարբարոսների, թաթար-մոնղոլների, արնախումների հետ։ Հոլիվուդում աստվածաշնչային ֆիլմերի նկարահանումը գլխավորել էր Սեսիլ Բլաունթ Դե Միլը։

Ծաղկում

խմբագրել

1950-60-ականներին պեպլումը նոր ծնունդ է ապրում՝ ինչպես Իտալիայում, այդպես էլ ԱՄՆ-ում։ Հռոմեական «Չինտչիտա» ստուդիան «Տիբրոսի Հոլիվուդ» են սկսում անվանել։ 7 տարվա ընթացքում այդիտալական ստուդիայում ավելի քան 60 շահագործական կինո է նկարահանվում, որտեղ անտիկ հերոսների պատկերում էին ամերիկացի կուլտուրիստները, և առաջին հերթին Սթիվ Ռիվսը, ով «Հերակլի քաջագործությունները» ֆիլմից հետո դարձավ Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող դերասանը։

Արտաքին հղումներ

խմբագրել