Մարիո Բավա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բավա
Մարիո Բավան (հուլիսի 31, 1914[1][2][3], Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա - ապրիլի 25, 1980[3], Հռոմ, Իտալիա[4]), իտալական կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ է, ինչպես նաև մեկ ֆիլմի պրոդյուսեր և դերասան (խաղացել է երկու ֆիլմերում)։ Իտալական ռեժիսոր Լամբերտո Բավայի հայրն է։
Մարիո Բավա Mario Bava | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 31, 1914[1][2][3] |
Ծննդավայր | Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա |
Մահացել է | ապրիլի 25, 1980[3] (65 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[4] |
Գերեզման | Կամպո Վերանո |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, գրող, պատասխանատու հատուկ էֆեկտների համար, կինոպրոդյուսեր, նկարազարդող, կոմիքսների արտիստ, ռեժիսոր, կինոօպերատոր և դերասան |
Ծնողներ | հայր՝ Եվգենիո Բավա |
Երեխաներ | Լամբերտո Բավա |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1914 թ. հուլիսի 31 Սան-Ռեմո քաղաքում։ Նրա հայրը մասնագիտությամբ քանդակագործ էր և սերտորեն կապված է եղել ֆիլմերի ստեղծման հետ. սկզբում նա ստեղծում էր դեկորացիաներ ֆիլմերի համար, իսկ հետո, ծանոթանալով նկարահանման արվեստին, դարձավ օպերատոր և հետագայում նաև ռեժիսոր։ 1926 թ.-ից նա զբաղվում էր օպտիկական էֆեկտների ստեղծմամբ։ Որոշ ժամանակ Մարիո Բավան աշխատում էր որպես իր հոր օգնական, ստեղծում էր ֆիլմերի համար սուբտիտրներ։ Բավայի առաջին ֆիլմը, որտեղ նա հանդես էր գալիս որպես օպերատոր, դարձավ վավերագրական դրաման Մուսոլինիի կառավարման մասին, որը նկարահանվեց 1933 թ.-ին։ Մինչև ռեժիսորական գործունեության սկիզբը Բավան նկարահանել էր մոտ 45 ֆիլմ որպես օպերատոր։ Այդ ընթացքում Բավան ձեռք բերեց մեծ հռչակ և ստացավ «էֆեկտների հանճար» անվանումը։
Առաջին ֆիլմը, որտեղ նա հանդես եկավ որպես ռեժիսոր, 1957 թ.-ի «Ես արնախում եմ» ֆիլմն էր։ Սակայն Բավան նկարահանել էր միայն ֆիլմի երկրորդ կեսը։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ֆիլմի ռեժիսորը Ռիկարդո Ֆրեդան էր, բայց վերջինս ֆիլմի պրոդյուսերի հետ 1956 թ.-ին ունեցած վեճի պատճառով լքեց նկարահանման վայրը։ Այդպես Բավան պրոդյուսերների խնդրանքով ավարտեց ֆիլմը։ Հաջորդ ֆիլմի «Անմահ հրեշ Կալտիկին» (1959 թ.) հետ տեղի ունեցավ նույն դեպքը։ Այդ ֆիլմի նկարահանման ժամանակ Ֆրեդան օգտագործում էր Ռոբերտ Հեմպտոմ կեղծանունը, իսկ Բավան՝ Ջոն Ֆոմ։ Այդպես Բավան արժանացավ պրոդյուսերների վստահությանը, և հաջորդ ֆիլմը նա արդեն ինքնուրույն էր նկարահանում։ Ֆիլմը ստացավ «Դևի դիմակը» անվանումը, որի հիմքում ընկած էր Գոգոլի Վիյի ստեղծագործությունը։ Նրա հաջորդ երկու ֆիլմերը՝ «Հերակլեսի սխրանքները։ Հերակլը ստվերների թագավորությունում» (1961) և «Ներխուժողները», գունավոր էին նկարահանվել, սակայն հաջորդ ֆիլմը՝ «Աղջիկը, որը չափից ավելի գիտեր» (1963) կրկին սև ու սպիտակ էր նկարահանվել։
«Աղջիկը, որը չափից ավելի գիտեր» ֆիլմից հետո Մարիոն վերադառնում է սարսափի ֆիլմերին և նկարահանում «Վախի երեք դեմքերը» (1963), «Մտրակ և մարմին» (1963), «Վեց կին մարդասպանի համար» (1964) և «Սարսափ խորունկ տիեզերքից»։ 1965 թ. American International Pictures կազմակերպությունը դադարեցնում է Բավայի հետ կնքած պայմանագիրը՝ պատճառաբանելով, որ նրա ֆիլմերը ավելի դժվար է դառնում հարմարեցնել ցենզուրայի պահանջներին։ Դրանից հետո Բավան նկարահանում է «Բժիշկ Գոլդֆուտը և օրիորդներ-ռումբերը» (1966) կատակերգությունը և ««Վախ» օպերացիան» (1966) սարսափի ֆիլմը, որի առաջնելույթի ժամանակ կանգնած ծափահարում էր Լուկինո Վիսկոնտին։ Բավան ազդեցություն է թողել Ֆելինիի և Սկորսեզեի գործունեության վրա։ Մինչև 1968 թ. Բավան անձնական խնդիրների պատճառով ոչինչ չէր նկարահանում, բայց 1968 թ. նա ստացավ առաջարկ Դինո դե Լաուրենտիսից՝ իրականացնելու ճանաչված կոմիկսների սերիաների էկրանացումը։ Ֆիլմը ստացավ «Սատանայիկ» անվանումը։ Ֆիլմի բյուջեն կազմում էր 3 միլիոն դոլար, բայց Բավան տեղավորվեց 400 հազարի մեջ։ «Արյունալի ծոց» ֆիլմը դարձավ ռեկորդակիր ֆիլմում տեղի ունեցող սպանությունների թվով (13 սպանություն)։ 1972 թ. նկարահանվեց նրա ամենասիրած ֆիլմերից մեկը՝ «Սատանայի տունը», որի հիմքում ընկած էր Դոստոևսկու «Դևեր» ստեղծագործությունը։ 1974 թ. նկարահանվեց «Վայրի շներ» ֆիլմը, բայց այն դուրս եկավ միայն 20 տարի հետո՝ նրա որդի Լամբերտոյի շնորհիվ։ Պատճառը պրոդյուսերի սնանկացումն էր, որի արդյունքում վերջինիս ամբողջ ունեցվածքը բաժանվել էր վարձատուների միջև։ Բավայի վերջին աշխատանքը Դարիո Արջենտոյի «Ինֆերնո» ֆիլմն էր, որտեղ նա ստեղծում էր վիզուալ էֆեկտներ և հանդես գալիս որպես ռեժիսորի օգնական։
Մարիո Բավան մահացել է 1980 թ. ապրիլի 25 սրտի կաթվածից։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անունը | Բնագիր անունը | Դերը ֆիլմում |
---|---|---|---|
1939 | La Vispa Teresa | օպերատոր | |
1939 | Il Tacchino prepotente | օպերատոր | |
1943 | L’Avventura di Annabella | օպերատոր | |
1943 | Sant’Elena, piccola isola | օպերատոր | |
1946 | L’Orecchio | ռեժիսոր, օպերատոր | |
1946 | L’Elisir d’amore | օպերատոր | |
1947 | Uomini e cieli | օպերատոր | |
1947 | Santa notte | ռեժիսոր, օպերատոր | |
1947 | Legenda Sinfonica | ռեժիսոր, օպերատոր | |
1947 | Anfiteatro Flavio | ռեժիսոր, օպերատոր | |
1948 | Pagliacci | օպերատոր | |
1948 | Natale al campo 119 | օպերատոր | |
1949 | Follie per l’opera | օպերատոր | |
1949 | Variazioni sinfoniche | ռեժիսոր, օպերատոր | |
1949 | Antonio di Padova | օպերատոր | |
1950 | Vita da cani | օպերատոր | |
1950 | Quel bandito sono io | օպերատոր | |
1950 | L’Ospedale del delitto | օպերատոր | |
1950 | Canzone di primavera | օպերատոր | |
1950 | È arrivato il cavaliere! | օպերատոր | |
1950 | Miss Italia | օպերատոր | |
1951 | Guardie e ladri | օպերատոր | |
1951 | La Famiglia Passaguai fa fortuna | օպերատոր | |
1951 | Goya | օպերատոր | |
1951 | Amor non ho… però… però | օպերատոր | |
1951 | La Famiglia Passaguai | օպերատոր | |
1952 | Papà diventa mamma | օպերատոր | |
1953 | Perdonami! | օպերատոր | |
1953 | Il Viale della speranza | օպերատոր | |
1953 | Villa Borghese | օպերատոր | |
1953 | Cose da pazzi | օպերատոր | |
1953 | Il Bacio dell’Aurora | օպերատոր | |
1953 | Balocchi e profumi | օպերատոր | |
1953 | Gli Eroi della domenica | օպերատոր | |
1954 | Terza liceo | օպերատոր | |
1954 | Graziella | օպերատոր | |
1954 | Hanno rubato un tram | օպերատոր | |
1954 | Ulisse | համառեժիսոր | |
1955 | Buonanotte… avvocato! | օպերատոր | |
1955 | Le Avventure di Giacomo Casanova | օպերատոր | |
1956 | La Donna più bella del mondo | օպերատոր | |
1956 | Mio figlio Nerone | օպերատոր | |
1956 | Orlando e i Paladini di Francia | օպերատոր | |
1956 | Città di notte | օպերատոր | |
1957 | «Ես արնախում եմ» | I Vampiri | համառեժիսոր (չի նշված տիտրերում), օպերատոր |
1958 | Le Fatiche di Ercole | օպերատոր | |
1958 | La Morte viene dallo spazio | օպերատոր | |
1959 | Ercole e la regina di Lidia | օպերատոր | |
1959 | «Անմահ հրեշ Կալտիկին» | Caltiki — il mostro immortale | համառեժիսոր (չի նշված տիտրերում), օպերատոր |
1959 | La Battaglia di Maratona | ռեժիսոր, օպերատոր | |
1959 | Agi Murad il diavolo bianco | օպերատոր | |
1960 | Seddok, l’erede di Satana | պրոդյուսեր | |
1960 | «Դևի դիմակը» | La maschera del demonio | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
1960 | Esther and the King | համառեժիսոր, օպերատոր | |
1961 | Le meraviglie di Aladino | համառեժիսոր (մի քանի դրվագի հեղինակ) | |
1961 | L’Ultimo dei Vikinghi | ռեժիսոր | |
1961 | «Հերակլեսի սխրանքները» | Ercole al centro della terra | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
1961 | «Ներխուժողները» | Gli invasori | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
1963 | «Աղջիկը, որը չափից ավելի գիտեր» | La Ragazza che sapeva troppo | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
1963 | «Վախի երեք դեմքերը» | I Tre volti della paura | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
1963 | «Մտրակ և մարմին» | La Frusta e il corpo | ռեժիսոր, օպերատոր |
1964 | «Վեց կին մարդասպանի համար» | Sei donne per l’assassino | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
1964 | La Strada per Fort Alamo | ռեժիսոր, օպերատոր | |
1965 | Terrore nello spazio | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր | |
1966 | Ringo del Nebraska | ռեժիսոր | |
1966 | ««Վախ» օպերացիան» | Operazione paura | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
1966 | I Coltelli del vendicatore | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր | |
1966 | «Բժիշկ Գոլդֆուտը և օրիորդներ-ռումբերը» | Spie vengono dal semifreddo | ռեժիսոր, դերասան (դերը - Furious man at fairground, չի նշված տիտրերում), օպերատոր |
1968 | «Սատանայիկ» | Diabolik | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
1968 | Nude… si muore | սցենարիստ | |
1970 | Roy Colt & Winchester Jack | ռեժիսոր, օպերատոր | |
1970 | 5 bambole per la luna d’agosto | ռեժիսոր, օպերատոր | |
1970 | Il Rosso segno della follia | ռեժիսոր, օպերատոր | |
1971 | «Արյունալի ծոց» | Reazione a catena | ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր |
1972 | Gli Orrori del castello di Norimberga | ռեժիսոր, օպերատոր | |
1972 | Quante volte… quella notte | ռեժիսոր, օպերատոր | |
1973 | «Սատանայի տունը» | La Casa dell’esorcismo | ռեժիսոր, սցենարիստ |
1974 | «Վայրի շներ» | Cani arrabbiati | ռեժիսոր, դերասան (դերը - Crowd extra, չի նշված տիտրերում), օպերատոր |
1977 | Beyond the Door II | ռեժիսոր, օպերատոր | |
1979 | La Venere di Ille | ռեժիսոր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119326337 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Բավա» հոդվածին։ |