Յամբլիքոս
Յամբլիխոս կամ Յամբլիքոս (հին հուն․՝ Ἰάμβλιχος, 245/280 - 325/330), անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա, նորպլատոնականության սիրիական դպրոցի հիմնադիր։ Ծագումով ասորի է, աշակերտել է Պորփյուրին։ Յամբլիխոսի փիլիսոփայության մեջ մեծ տեղ են զբաղեցնում աստվածաբանությունը և միստիկան։ Ձգտել է փիլիսոփայորեն հիմնավորել բազմաստվածությունը, հին դիցաբանությունը։
![]() | |
Ծնվել է | մոտ. 250[1] Խալկիդա, Կենտրոնական Հունաստան, Հունաստան |
Մահացել է | մոտ. 330 |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ազգություն | արաբ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Ուսուցիչ | Anatolius of Laodicea?[2] և Պորփյուր[2] |
Աշակերտներ | Sopater of Apamea?, Dexippus?, Aedesius?, Eustathius of Cappadocia? և Hierius? |
ԿենսագրությունԽմբագրել
Կենսագրական տվյալները բավականին քիչ են։ Միակ տեղեկությունները Յամբլիքոսի մասին մեզ են հասել շնորհիվ կեսագիր Եւնապիոսի «Սոփեստների և փիլիսոփաների կյանքը» աշխատության։ Համաձայն այդ գրքի, Յամբլքոսը եղել է հարուստ ունևոր ընտանիքից։ Ծնվել է Ասորիքում՝ Հալքիդա քաղաքում, որի տեղորոշումն առ այսօր հստակ հայտնի չէ[3]։ Նրա հայացքները զգալի ազդեցություն են ունեցել Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի աշխարհայացքի ձևավորման վրա։
Յամբլիքոսի մասին կենսագրական որոշ անհայտ տվյալներ պահպանվել են Դավիթ Անհաղթ-ի աշակերտ՝ ալեքսանդիրական դպրոցի վերջին նեոպլատոնական ներկայացուցիչ Օլիմպիոդորոս Կրտսերի աշխատություններում։
Գրել է մի շարք փիլիսոփայական, այդ թվում տրամաբանական աշխատություններ։ Հայերեն լեզվով պահպանված «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» անանուն աշխատությունները Հակոբ Մանանդյանի կարծիքով պատկանում են Յամբլիխոսին[4]։ «Սոփեստների և փիլիսոփաների կայքնը» աշխատությունից պարզվում է նաև, որ Յամբլիքոսի կյանքի և գործունեության մասին ոչինչ չեն գրել նրա բազմաթիվ աշակերտները։ ևնապիոսն այս կապակցությամբ վկայակոչում է նաև Յամբլիքոսի ամենահայտնի աշակերտներից մեկին՝ Էդիսիոսին, ով նույնպես խոստովանում է, որ ոչ մի աշխատությունում չի անդրադառնում իր ուսուցչի կենսագործունեությանը։
Ուսուցչական գործունեությունԽմբագրել
Համաձայն նույն Եվնապիոսի վկայության՝ վերջինիս ուսուցիչն եղել է Յամբլիքոսի ամենահայտնի աշակերտներից մեկի՝ Եդիսիոսի աշակերտը։ Միաժամանակ նա վկայում է, որ Յամբլիքոսն ունեցել է աշակերտների այն ժամանակ հայտնի գրեթե բոլոր երկրներից։ Յամբլիքոսի աշակերտների թվում են եղել նաև Սոպատր ավագը, Էլլադայից Ֆեոդորը, Եվստափիոսը Կապադովկիայից[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118555154 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Dictionnaire des philosophes antiques (ֆր.) // Dictionnaire des philosophes antiques / R. Goulet — Paris: CNRS, 2000. — P. 827.
- ↑ Եւնապիոս - «Սոփեստների և փիլիսոփաների կյանքը»
- ↑ Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980, էջ 314
- ↑ Եւնապիոս - Սոփեստների և փիլիսոփաների կյանքը