HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարդա (այլ կիրառումներ)

Գարդա (իտալ.՝ Lago di Garda), [ˈlaːɡo di ˈɡarda] կամ Lago Benaco, լատ.՝ Benacus), Իտալիայի ամենամեծ լիճը։ Գտնվում է Հյուսիսային Իտալիայում, հայտնի է որպես հանգստավայր։ Ալպյան այս շրջանը սառցե դարաշրջանում ձևավորվել է սառցադաշտերից։ Լիճը և ջրափնյա գիծը բաժանվում են Վերոնա գավառի (հարավ-արևելքում), Բրեշիա գավառի (հարավ-արևմուտքում) և Տրենտո գավառի (հյուսիս)։ Լճի անունը գալիս է համանուն քաղաքի անունից, որն իր հերթին ծագել է գերմաներեն warda բառից, որը նշանակում է «հսկողության վայր» կամ «դիտարկման վայր»։

Picto infobox map.png
Գարդա լիճ

Գարդա լիճը
Կոորդինատներ
Տեղագրություն Լոմբարդիա, Վենետո, Տրենտինո Ալտո Ադիջե
Իտալիա Իտալիա
Երկարություն 51.9 կմ
Լայնություն 16.7 կմ
Ավազանի մակերեսը 370 կմ²
Ծավալը 50.35 կմ³
Ամենամեծ խորությունը 346 մ
Միջին խորությունը 136 մ
##Գարդա (լիճ) (Իտալիա)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Աշխարհագրական տվյալներԽմբագրել

 
Գարդա լիճը և լեռները Մալչեզինեից

Լճի հյուսիսային մասն ավելի նեղ է՝ շրջապատված Բալդո լեռնաշղթայի լեռներով։ Ունի մորեն հովտին բնորոշ ձև և ձևավորվել է պալեոլիթ սառցադաշտի ներքո։ Չնայած սառցադաշտի հետքերն ակնհայտ են այսօր, վերջին տարիներին ենթադրվում էր, որ սառցադաշտը զբաղեցրել է նախկինում գոյություն ունեցող, 5-6 միլիոն տարի առաջ տարածված էրոզիայից առաջացած ցածրավայրը։

Լճի վրա կան բազմաթիվ փոքր կղզիներ և հինգ հիմնական կղզիներ, որոնցից ամենամեծը Գարդա կղզին է, որտեղ 1220 թվականին սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցին հիմնել է վանք, որի տեղում այժմ կանգնած է 19-րդ դարում Վենետիկի գոթական ոճով կառուցված շինությունը։ Սան Բիաջո կղզին, որը հայտնի է նաև որպես Isola dei Conigli («Ճագարների կղզի»), գտնվում է հարավում։ Երկուսն էլ Սան Ֆելիչե դել Բենակոի ծովեզերքից հեռու են՝ լճի արևմտյան կողմում։ Մյուս երեք հիմնական կղզիներն են Isola dell'Olivo, Isola di Sogno և Isola di Trimelone: Հիմնական վտակը Սառկա գետն է, ինչպես նաև Պոնալե գետը (սնուցվում է Լեդրո լճով), Վարոնե գետը և լեռան երկու կողմից հոսող տարբեր վտակներ, միակ դուրս եկող գետը Մինչոն է։

ԿլիմաԽմբագրել

Մեղմ կլիմայի շնորհիվ այստեղ աճում են միջերկրական բույսեր, այդ թվում՝ ձիթապտղի ծառեր։ Կարելի է հանդիպել նաև ցիտրուսային ծառեր (կիտրոն), ինչը խիստ հազվադեպ է այս լայնության վրա (46 ° հյուսիս)[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այստեղ զարգացել է տուրիզմը։ Հին ժամանակներում, Կատուլլուսի նման բանաստեղծները գրել են "Lacus Benacus"-ի մեղմ կլիմայի մասին։ Լիճը ձգվում է հյուսիսից հարավ դեպի Պո հովիտ, և լճին բնորոշ քամիները հանդիսանում են ցածր և բարձր բարձրության տարբերության արդյունք. լեռներից հովիտ քամիները լինումե ն առավոտյան, իսկ կեսօրին փչում են դեպի լեռներ։ Քամիներն ունեն իրենց անունները. հիմնականում դրանք կոչվում են իտալական բարբառով և մեկ քամին կարող է ունենալ մի քանի անուն։

ԲնակավայրերԽմբագրել

Գարդա լճի շրջակայքում գտնվող կոմունաները
Տրենտո-Ալտո Adige/Südtirol
Վենետո
Լոմբարդիա
Տրենտո
(ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ արևմուտքից արևելք)
Վերոնա գավառ
(ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ հյուսիսից հարավ)
Բրեշիա
(ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ հարավից հյուսիս)

 
Լճի տեսքը Տորբոլե կոմունայից

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 700