Բացել գլխավոր ցանկը

Ջոակինո Անտոնիո Ռոսսինի (իտալ.՝ Gioachino Antonio Rossini, փետրվարի 29, 1792(1792-02-29)[1][2][3][4][4][5][6][6][7][8][9], Պեզարո, Պապական մարզ - նոյեմբերի 13, 1868(1868-11-13)[1][2][3][4][4][5][6][6][7][8][9], Պասի, Փարիզ, Ֆրանսիա), իտալացի կոմպոզիտոր։ Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն։

Ջոակինո Ռոսսինի
Composer Rossini G 1865 by Carjat - Restoration.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունGioachino Antonio Rossini
Ի ծնե անունիտալ.՝ Giovacchino Antonio Rossini
Ծնվել էփետրվարի 29, 1792(1792-02-29)[1][2][3][4][4][5][6][6][7][8][9]
Պեզարո, Պապական մարզ
ԵրկիրFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Պապական մարզ
Մահացել էնոյեմբերի 13, 1868(1868-11-13)[1][2][3][4][4][5][6][6][7][8][9] (76 տարեկանում)
Պասի, Փարիզ, Ֆրանսիա
Ժանրերօպերա, Կանտատ և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժիշտ
ՇրջանավարտՋովաննի Բատիստա Մարտինիի կոնսերվատորիա
ԱմուսինԻզաբելա Կոլբրան[10] և Օլիմպ Պելիսյե

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ջոակինո Ռոսսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում։ Ռոսսինիի հայրը շեփորահար էր, մայրը՝ երգչուհի, և տղան մեծացավ երաժշտական միջավայրում։ Հենց որ ի հայտ եկավ տղայի երաժշտական տաղանդը, նրան ուղարկեցին Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու։ 1807 թվականին Ռոսսինին սկսեց կոմպոզիցիայի դասեր ստանալ աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց ընդհատեց ուսումը, հենց որ անցան պարզ կոնտրապունկտի դասերը, քանզի Մատեի կարծիքով, վերջինիս տիրապետումը լիովին բավարար էր օպերա գրելու համար։

Ռոսսինիի առաջին փորձը եղավ «Ամուսնական օրինագիծ» (իտալ. La cambiale di matrimonio, Վենետիկի «Սան Մոզե» թատրոնում, 1810 թվական) մեկ գործողությամբ օպերան, որն իր վրա փոքր ուշադրություն հրավիրեց, ինչպես երկրորդը՝ «Տարօրինակ պատահար» (իտալ. L'equivoco stravagante, Բոլոնիա, 1811 թվական)։ Սակայն այնքանով դուր եկան, որ Ռոսսինին գործի լծվեց և 1812 թվականին արդեն գրեց հինգ օպերա։ Հաջորդ տարի Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնի բեմում բեմադրվեց «Տանկրեդ»-ը, ապա «Իտալուհին Ալժիրում» օպերան, որոնք մեծ հաջողություն ունեցան։

Բայց Ռոսսինիին մեծ հաղթանակ բերեց Հռոմի «Արջենտինա» թատրոնում 1816 թվականին բեմադրված նրա «Սևիլյան սափրիչը»: Օպերան Հռոմում դիմավորեցին մեծ անվստահությամբ, քանի որ մարդիկ համարձակություն համարեցին այն, որ ինչ-որ մեկը հանդգնել է Ջովանի Պաիզիելլոյից հետո նույն սյուժեով օպերա գրել։ Ռոսսինիի օպերայի առաջին ներկայացումը նույնիսկ սառն ընդունեցին։ Երկրորդ ներկայացումը, թեև թևաթափված Ռոսսինին չղեկավարեց, հակառակը, ունեցավ արբեցնող հաջողություն։ Հասարակությունն այդ առիթով նույնիսկ ջահերով երթ կազմակերպեց։

Նույն տարում Նեապոլում հաջորդեց «Օթելլո» օպերան, որում Ռոսսինին բոլորովին դուրս մղեց recitativo secco (վոկալ երաժշտական ձև, որը չունի սիմետրիկ ռիթմ), ապա «Մոխրոտը»՝ Հռոմում և «Գող կաչաղակը» 1817 թվականին Միլանում։ 1815-1823 թվականներին Ռոսսինին պայմանագիր կնքեց թատերական ձեռնարկատեր Բարբայայի հետ, ըստ որի՝ տարեկան 12 հազար լիրա վարձատրության դիմաց պարտավորվեց ամեն տարի երկու նոր օպերա գրել։ Այդ շրջանում Բարբայայի ձեռքին էին ոչ միայն Նեապոլի թատրոնը, այլև Միլանի «Լա Սկալա» թատրոնը և Վիեննայի Իտալական թատրոնները։

1821 թվականին Ռոսսինին ամուսնացավ երգչուհի Իզաբելլա Կոլբրանի հետ։ 1823 թվականին Լոնդոնի թագավորական թատրոնի տնօրենի հրավերքով կոմպոզիտորը մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղ նրան հինգամսյա աշխատանքի դիմաց վճարում են 7000 ֆունտ սթերլինգ: 1824 թվականին Ռոսսինին Փարիզում ստացավ Իտալական թատրոնի տնօրենի պաշտոնը։

Ռոսսինիի ստեղծագործության բնութագիրըԽմբագրել

Ռոսսինիի օպերային երկու գլուխգործոցները իտալական երաժշտական թատրոնի ավանդույթային՝ կոմիկական և հերոսական ժանրերում հեղինակի որոնումների գագաթն են մարմնավորում։ Եթե «Սևիլյան սափրիչը» ամբողջացնում, ավարտում է բուֆֆա օպերայի զարգացումը, ապա «Վիլհելմ Տելլ»-ով դրվում է 19-րդ դարի հերոսական-ռոմանտիկական օպերայի սկիզբը։

Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հերոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի (որը տիպիկ ժանր էր երրորդ դասի համար) և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակարևորը՝ երաժշտական լեզվի ժողովրդայնությունը շատ մոտ էին կոմպոզիտորի տաղանդին։ Ռոսսինին մնաց որպես բուֆֆա օպերայի անգերազանցելի վարպետ, Բեթհովենը խորհուրդ էր տվել նրան (նրանք հանդիպել էին Վիեննայում, 1822 թ-ին) ստեղծագործել միայն կոմիկական ժանրում՝ վստահեցնելով, որ այլ կերպ ստեղծագործելու բոլոր փորձերը բռնություն կդառնան սեփական էության դեմ։ Իր վերջին կոմիկական ստեղծագործությունից 40 տարի անց հեղինակը գրեց «Տոնական մեսսան», որտեղ կան հումորային տարրեր (հումորային դիմելաձև Աստծուն, որտեղ խոսում էր իր մասին, թե ինքը ստեղծվել է կոմիկական թատրոնի համար)։ Ռոսսինիի բնավորության ամենավառ գծերից էին խանդավառությունը ու կենսուրախությունը և անսպառ սրամտությունը։

Հիմնական օպերաներըԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118602985 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Nationalencyklopedin — 1999.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 International Music Score Library Project — 2006.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 AA.VV. Dizionario Biografico degli Italiani — 1960.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 filmportal.de — 2005.
  10. Le nozze di Rossinila Repubblica, 2013.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։