Վիքիպահեստը (անգլերեն՝ Wikimedia Commons կամ the Commons) ազատ օգտագործման պատկերների, ձայնային և այլ մեդիաֆայլերի զետեղարան է։ Վիքիպեդիայի պես՝ այն նույնպես Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերից է։ Վիքիպահեստը ֆայլերի ընդհանուր պահեստ է Վիքիմեդիայի բոլոր տարբեր կից նախագծերի համար բոլոր լեզուներով։

Վիքիպահեստ
Изображение логотипа
commons.wikimedia.org
ՏեսակՎիքիմեդիա նախագծի բովանդակություն, արխիվ, վիքի՝ սցենարի փոխակերպմամբ, Վիքիմեդիա հիմնադրամի նախագիծ, photo library? և օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ
Լեզուբազմալեզու
ՍեփականատերWikimedia
ՀեղինակԷրիկ Մյոլլեր, Ջիմմի Ուելս և Wikimedia
Բացվածսեպտեմբերի 7, 2004
 Wikimedia Commons Վիքիպահեստում

Վիքիպահեստ բեռնված ֆայլերը կարող են օգտագործվել որպես տեղական բեռնված ֆայլեր Վիքիմեդիայի սերվերների վրա գտնվող բոլոր նախագծերում բոլոր լեզուներով, ներառյալ՝ Վիքիպեդիան, Վիքիգրքերը, Վիքիբառարանը, Վիքիդարանը և այլն․․․։ Այս ֆայլերը կարող են նաև օգտագործվել համացանցից դուրս, քանի որ կայքի ամբողջ պարունակությունը կա՛մ գտնվում է հասարակական տիրապետման մեջ, կա՛մ էլ թողարկված են ազատ օգտագործման լիցենզիաների տակ, ինչպիսին է օրինակ՝ GNU Ազատ Փաստաթղթերի Լիցենզիան (GNU FDL)։

Արտաքին հղումներ խմբագրել

 
Մետայում կա էջ հետևյալ թեմայով՝