Անդրեա Պալլադիո (իտալ.՝ Andrea Palladio, իսկական անունը՝ Անդրեա դի Պիետրո, իտալ.՝ Andrea di Pietro, ոչ վաղ քան նոյեմբերի 8, 1508 и ոչ ուշ քան նոյեմբերի 30, 1508, Պադովա, Վենետիկի հանրապետություն[1] - մոտ. օգոստոսի 19, 1580[2][3], Վինչենցա, Վենետո, Իտալիա[4][1]), իտալացի ճարտարապետ։

Անդրեա Պալլադիո
իտալ.՝ Andrea Palladio
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան նոյեմբերի 8, 1508 и ոչ ուշ քան նոյեմբերի 30, 1508
ԾննդավայրՊադովա, Վենետիկի հանրապետություն[1]
Մահացել էմոտ. օգոստոսի 19, 1580[2][3] (71 տարեկան)
Մահվան վայրՎինչենցա, Վենետո, Իտալիա[4][1]
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
ԵրկերBasilica Palladiana?, Ակադեմիայի պատկերասրահ, Villa Saraceno?, Լա Ռոտոնդա, Gioiello di Vicenza?, Սան Ջորջո Մաջորե տաճար և Teatro Olimpico?
Մասնագիտությունճարտարապետ և art theorist
Andrea Palladio Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Անդրեա Պալլադիոյի արձանը Վիչենցայում

Ապրել և ստեղծագործել է հիմնականում Վիչենցայում և Վենետիկում։ Ստեղծել է հասարակական, պաշտամունքային, բնակելի շենքերի բազմազան տիպեր, որոնք առանձնանում են ճարտարապետական լուծումների կատարելությամբ, ճակատի և հատակագծի բնական կապով, արտաքին ծավալներն ու ինտերիերները միասնական ամբողջության մեջ միավորող օրդերային կոմպոզիցիաների («փոքր օրդեր», մի քանի հարկ ընդգրկող «մեծ օրդեր» և այլն) ճկուն, հնարամիտ կիրառման հարստությամբ, կառույցը շրջապատին ներդաշնակելու ձգտումով (Պալացցո Վալմարանա, սկսվել է 1566 թվականին, «Օլիմպիկո» թատրոնը, 1580–1585, ավարտել է ճարտարապետ Վ․ Սկամոցցին, երկուսն էլ՝ Վիչենցայում, «Ռոտոնդա» վիլլան, 1551–1567, Վիչենցայի մոտակայքում, Սան Ջորջո Մաջորե եկեղեցին, 1565–1580, Վենետիկում և այլն)։

Պալլադիոն հռչակվել է նաև «Չորս գիրք ճարտարապետության մասին» տրակտատով (1570), որտեղ նկարագրել է իր մտահղացումները, Վիտրուվիոսին, մեկնաբանելով ռենեսանսի ոգով՝ շարադրել օրդերների համակարգն ու անտիկ հուշարձանների վերակազմությունը։

Պալլադիոյի արվեստը ուշ Վերածննդի մշակույթի բարձունքներից է, հսկայական ազդեցություն է գործել եվրոպական ճարտարապետության զարգացման վրա՝ ծնունդ տալով XVII–XVIII դարերի կլասիցիզմի պալլադիոականություն հոսանքին։

ՊատկերասրահԽմբագրել

ԵրկերԽմբագրել

  • Четыре книги об архитектуре, 2 изд․, М․, 1938

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 http://www.treccani.it/enciclopedia/andrea-palladio_(Dizionario-Biografico)/
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Палладио Андреа // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 84