Արևելյան Թիմոր
Արևելյան Թիմորի Դեմոկրատական Հանրապետությունը (Արևելյան Թիմոր, Թիմոր Լեշթի կամ Թիմոր Լեսթե) պետություն է Հարավարևելյան Ասիայում, որը զբաղեցնում է Թիմոր կղզու արևելյան մասը, նաև փոքր էկսկլավ (Օկուսի Ամբենո շրջանը) արևմտյան մասում և երկու կղզյակ՝ Ատաուրու (հյուսիսում) և Ժակու (արևելքում)։ Արևելյան Թիմորի բնակչությունը անցնում է 1 միլիոնից։ Սահմանակից է Ինդոնեզիային։
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Արևելյան Թիմորը գտնվում է Հարավարևելյան Ասիայում։ Զբաղեցնում է Թիմոր կղզու արևելյան մասը և երկու կղզյակ՝ Ատաուրու (հյուսիսում) և Ժակու (արևելքում)։ Սահմանակից է Ինդոնեզիային։ Տարածքը 14 900 կմ է։
ԲնակչությունԽմբագրել
Բնակչության թիվը 780 հազ. մարդ (2009 թվական)։ Բնակչության միջին խտությունը 52,3 մարդ։ Ազգային կազմ՝ մալայացիներ, չինացիներ։ Ուրբանիզացման մակարդակը 10%։ Պետական լեզուն՝ պորտուգալերեն։
ԿրոնԽմբագրել
Կաթոլիկներ (90%), մուսուլմաններ, բողոքականներ, հինդուիստներ և այլք։
Պետական կառուցվածքԽմբագրել
Պետությունը գտնվում է կայացման փուլում։ Պետական կարգը՝ հանրապետություն։ Պետության ղեկավարը նախագահն է։ Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Միապալատ ազգային պառլամենտ։ Մայրաքաղաքը՝ Դիլի (400 հազ. մարդ)։
Արևելյան Թիմորի զինված ուժերԽմբագրել
Արևելյան Թիմորի զինված ուժերը ստեղծվել են 2001 թվականին։ 2006 թվականին հասել են քայքայման վիճակի։ Ներկայումս գտնվում են վերականգնման փուլում։
ՏնտեսությունԽմբագրել
Արևելյան Թիմորը պատկանում է տնտեսապես թույլ զարգացած երկրների թվին։ Գյուղատնտեսական երկիր է։ Մշակում են եգիպտացորեն, գարի, բրինձ, սուրճ, բանան, սոյա, մրգեր, բանջարեղեն։ Զբաղվում են անասնապահությամբ։ Կան նավանորոգման, գյուղատնտեսական հումքի վերամշակման, ձեռնարկություններ։ Արտահանում է սուրճ, փայտանյութ։ Ներմուծում է նավթամթերք, սննդամթերք, մեքենաներ, սարքավորումներ, շինանյութ։ Առևտրական գլխավոր գործընկերներն են՝ Ավստրալիա, Պորտուգալիա, Ինդոնեզիա, Չինաստան։ ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով 454 ԱՄՆ դոլար։ Դրամական միավորը՝ ԱՄՆ դոլար։
ՊատմությունԽմբագրել
1976 թվականից օկուպացված է Ինդոնեզիայի կողմից՝ հակառակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բանաձևերի։ 1999 թվականին երկրում անցկացվել է հանրաքվե և բնակչության 78%-ը քվեարկել է հօգուտ անկախության։ 2002 թվականի մայիսին ՄԱԿ-ը հայտարարել է նոր անկախ պետության առաջացման մասին։
ԾանոթագրություններԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
Աշխարհի երկրներ, Հեղ․ Է․ Հարությունյան։