Ֆրա Ֆիլիպպո Լիպպի
Ֆրա Ֆիլիպո Լիպպի (իտալ.՝ Fra Lippo Lippi, մոտ 1406[1][2][3][…] կամ 1406[4], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][4] - հոկտեմբերի 8, 1469[4], Սպոլետո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[5][4]), վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում գծանկարի և բնանկարի կերպարների նրբությամբ։
Ֆրա Ֆիլիպպո Լիպպի | |
---|---|
Ի ծնե | Fra Lippo Lippi |
Ծնվել է | մոտ 1406[1][2][3][…] կամ 1406[4] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1469[4] |
Մահվան վայր | Սպոլետո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[5][4] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ և fresco painter |
Ոճ | Վերածնունդ[6] |
Ժանր | ժանրային նկարչություն[3], պատմական գեղանկարչություն[3], նյու[3], դիմապատկեր[3], կրոնական նկարչություն[3] և կենդանիների նկարչություն[3] |
Թեմաներ | Վերածննդի գեղանկարչություն և գեղանկարչություն[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Տիրամայրը մանկան հետ, Ավետում և Երկրպագում անտառում |
Ուսուցիչ | Masolino da Panicale? և Մազաչչո |
Աշակերտներ | Սանդրո Բոտիչելլի, Ֆիլիպինո Լիպպի, Պեզելլինո, Pseudo-Pier Francesco Fiorentino? և Pier Francesco Fiorentino? |
Համատեղ ապրող | Lucrezia Buti? |
Զավակներ | Ֆիլիպինո Լիպպի |
Fra Filippo Lippi Վիքիպահեստում |
Լիպպիի գեղանկարչությունը Մազաչոյի հետ միասին մեծապես ազդեցություն է կրել ճարտարապետ Ֆիլիպպո Բրունելեսկիի հեռանկարի տեսությունից, ինչպես նաև Դոնատելլոյի մարդկային ֆիգուրների պլաստիկ-իրատեսական (ռեալական) քանդակներից։
Ֆիլիպո Լիպպին Ֆլորենցիայում մեծ արվեստանոց ուներ, որտեղ սովորել են նաև Սանդրո Բոտիչելլին և Լիպպիի որդին՝ Ֆիլիպինո Լիպպին։
Կենսագրություն
խմբագրելՈրպես նկարիչ առաջին քայլերը Լիպպին անում է Ֆլորենցիայի «Սանտա Մարիա» եկեղեցում։ Հարևան «Բրակաչչի» եկեղեցում ծանոթանում է Մազաչչիոյի ստեղծագործության հետ։ 1456 թ. Լիպպին նկարում է Տոսկանայի Պրատո քաղաքի տաճարի որմնանկարները։ 1458 թ. ծանոթանում է Լուկրեցիա Բուտիի հետ, որին խնդրում է աշխատել, որպես բնորդուհի՝ իր «Աստվածամոր» համար, և հետագայում փախչում են միասին։ Նրանց սիրուց ծնվում է Ֆիլիպպինո Լիպպին, որը հետագայում նույնպես նկարիչ է դառնում։
Ֆիլիպպո Լիպպիի վերջին ստեղծագործությունները Սպոլետոյի տաճարի խորանի որմնանկարներն էին։ Նա վախճանվում է, անավարտ թողնելով այս աշխատանքները, որն ավարտում է Ֆրա Դիամանտեն։
Պատկերասրահ
խմբագրել-
Կուսամայրի թագադրումը
-
Աստվածամայրը երկու հրեշտակների հետ
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Swartz A. Lippi Fra Filippo — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Կերպարվեստի արխիվ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Mariani V. Encyclopædia Britannica
- ↑ https://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803100108182
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրա Ֆիլիպպո Լիպպի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 621)։ |