Մերձավոր Արևելք (արաբ․՝ شرق أدنى‎‎, պարս.՝ خاور نزدیک, թուրքերեն՝ Yakın Doğu), աշխարհագրական տերմին, որն իր մեջ ընդգրկում է Արևմտյան Ասիան։ Չնայած գիտական տարբեր շրջանակներում այս տարածաշրջանը հայտնի է տարբեր անուններով։ Այս տերմինը սկզբնապես օգտագործվել է Օսմանյան կայսրության մեծ մասը նկարագրելու համար։ Միջին Արևելք տերմինի փոխարեն առավել շատ գործածական է դարձել Մերձավոր Արևելք, ինչպես նաև Արևմտյան Ասիա տերմինը. սրանցից առաջինը կարող է նաև ընդգրկել Եգիպտոսը, իսկ վերջինը միմիայն ընդգրկում է Հարավարևմտյան Ասիան, այդ թվում նաև Հարավային Կովկասը (մասամբ)։

Մերձավոր Արևելքը աշխարհի քարտեզի վրա
Ֆիզիկական քարտեզ

Ազգային աշխարհագրական կազմակերպության համաձայն Միջին Արևելքը և Մերձավոր Արևելքը վերաբերում են նույն տարածաշրջանին. դրա մեջ մտնում են «Արաբական թերակղզին, Կիպրոսը, Եգիպտոսը, Իրաքը, Իրանը, Իսրայելը, Հորդանանը, Լիբանանը, Պաղեստինի տարածքը, Սիրիան և Թուրքիան»[1]։ 1997 թվականի տվյալներով Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ևս տարածաշրջանը սահմանել է նույն կերպ, սակայն դրա մեջ ընդգրկել է նաև Աֆղանստանը[2]։

Անվանում խմբագրել

Անվանումը տրվել է եվրոպացիների կողմից, որպես իրենց ամենամոտ շրջան։

Մերձավոր Արևելքի պետություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Middle East, Near East». Style Guide. National Geographic Society. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  2. «The Near East». Food and Agriculture Organization. United Nations.

Արտաքին հղումներ խմբագրել

Մերձավոր Արևելքի տիտղոսներ

Միապետներ
Խալիֆ  • Շահինշահ  • Փադիշահ  • Սուլթան  • Շահ  • Մելիք  • Էմիր

Ցեղապետներ
Սարդար  • Աթաբեկ

Աղաներ
Վեզիր  • Բեյլերբեյ  • Փաշա  • Բեյ  • Բեկ