Գերմաներեն
Գերմաներեն ([dɔʏ̯t͡ʃ], կրճատ՝ Dt. կամ Dtsch.), արևմտագերմանական լեզու։ Գերմաներեն են խոսում Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայի գերմանական հատվածում, Լիխտենշտայնում, Լյուքսեմբուրգում, Արևելյան Բելգիայում, Հարավային Տիրոլում, Էլզասում և Լոթարինգիայում, ինչպես նաև հյուսիսային Շլեզվիգում։ Բացի այդ գերմաներենը փոքրամասնության լեզու է հանդիսանում եվրոպական և ոչ եվրոպական մի շարք երկրներում, ինչպես օրինակ Ռումինիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Այն նաև աֆրիկական Նամիբիայի ազգային լեզուն է։
Գերմաներեն Deutsch, deutsche Sprache | |
---|---|
Գերմանական այբուբեն | |
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | South Germanic?[1] և արևմտագերմանական լեզուներ |
Երկրներ |
|
Պաշտոնական կարգավիճակ | Կազմակերպություններ |
Խոսողների քանակ | 114,390,961 |
Վերահսկող կազմակերպություն | Գերմաներենի ուղղագրության խորհուրդ և Leibniz Institute for the German Language? |
Լեզվակիրների թիվը | 98 միլիոն (որպես մայրենի լեզու)[3] 16[4]-20 միլիոն (որպես 2-րդ լեզու)[3] |
Ռեյտինգ | 10[5] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ[6] |
Դասակարգում | Եվրասիայի լեզուներ |
Գրերի համակարգ | Լատինական այբուբեն (Գերմանական այբուբեն) |
IETF | de |
ԳՕՍՏ 7.75–97 | нем 481 |
ISO 639-1 | de |
ISO 639-2 | ger (B); deu (T) |
ISO 639-3 | deu |
գերմաներեն լեզվի քարտեզ։ | |
Գերմաներեն լեզվի իմացությունը Եվրոպայում։ Այն ունի մոտ 100 միլիոն խոսողներ։ | |
German language Վիքիպահեստում |
Գերմաներենը առաջացել է բազմաթիվ վերին և ստորին գերմանական բարբառներից և խոսվածքներից, որոնք իրար հետ կապվում են արևմտագերմանական բարբառների տարածման շրջանում։
Գերմանագիտությունը ուսումնասիրում, փաստարկում և տարածում է գերմաներեն լեզուն և գրականությունը իրենց պատմական և ժամանակակից ձևերով։
«Գերմաներեն» եզրույթով այսօր հասկանում ենք միջին և վերին գերմաներեն խոսվածքների հիմքի վրա առաջացած ընդհանուր վերին գերմաներենը (գրական լեզուն)։ Դրան հակառակ՝ գերմանական բարբառային տարածաշրջանի խոսվածքները միայն մասամբ են այս լեզվին նման։
Բացի դրանից, գերմաներենին են պատկանում նաև հին վերին գերմաներեն և միջին վերին գերմաներեն պատմական նախալեզուները, ինչպես նաև խոսակցական ավելի նոր տարբերակները կամ խառնուրդ լեզուները։
Լյուքսեմբուրգերենը և մնացած շեղված կամ անցումային բարբառները ծագում են տարածաբարբառական տարբերակներից։
Իդիշը, որն առաջացել է միջին վերին գերմաներենից, զարգացել է հիմնականում սլավոնական և եբրայական ազդեցությունների ներքո՝ հետագայում զարգացնելով իր սեփական գրավոր լեզուն։
Սահմանում
խմբագրելԳերմաներեն եզրույթի տակ այսօր հասկանում ենք միջին գերմաներենի բարբառների և վերին գերմաներենի բարբառների հիմքի վրա զարգացած ստանդարտ գերմաներենը, ինչպես նաև մայրցամաքային արևմտագերմանական բարբառները, այս է պատճառը, որ գերմաներենին են պատկանում նաև պատմական հին վերին գերմաներենը և միջին վերին գերմաներենը, ինչպես նաև ավելի նոր առօրյա-խոսակցական և խառնալեզու տարբերակները։
«Գերմաներեն» եզրույթ
խմբագրել«Գերմաներեն» բառը կազմավորվել է հին գերմանական thioda բառից („Volk“, ածական thiodisk, „diutschiu“)։ Այն նշանակում է մոտավորապես՝ «ժողովրդին պատկանող» և վերածվել է Միջին Եվրոպայի գերմանական ցեղերի անվանման։ Այն տարածքը, որտեղ մի միասնական բարբառային համակարգ կազմող այդ լեզվական տարբերակները որպես „deutsch“ էին բնութագրվում, խոսվում էին, հետագայում հոգնակի թվով որպես „diutschiu lant“ և 15-րդ դարից՝ Գերմանիա էր անվանվում։ Այսօր դրա փոխարեն գործածվում է գերմանալեզու տարածաշրջան անվանումը։
Գերմաներեն (գերմ.՝ deutsch) բառի լատինական theodisce տարբերակին առաջին անգամ հանդիպում ենք պապական նվիրակ Գրեգոր ֆոն Օսթիալի 786 թվականի եկեղեցական ժողովի զեկույցի մեջ։ Երկու ժողովների մասին այդ զեկույցը, որոնք կայացել էին Անգլիայում, գրվել է ինչպես լատիներենով, այնպես էլ ժողովրդի լեզվով։ Ամեն դեպքում մինչ օրս էլ պարզաբանված չէ՝ արդյո՞ք դրանով հենց Գերմանիայի (գերմանալեզու տարածաշրջանի) ժողովրդական լեզուն էր նշվում։ Համեմատաբար պարզ է դառնում կապը «գերմանացիների երկիր» տերմինի հետ միայն երկու տարի անց։
Սեփական լեզվի ավելի հին անվանումը՝ «ֆրանկերենը», գրեթե 9-րդ դարից միանշանակ ձևով չի հանդիպվում, քանի որ մի կողմից արևմտաֆրանկական վերնախավը ֆրանսիայի բնակիչների ռոմանական բարբառն էր վերցրել, մյուս կողմից Արևելյան Ֆրանսիան բնակեցված էր ոչ ֆրանկական ցեղերով, ինչպիսիք էին օրինակ ալեմանները, բավարացիները, թյուրինգցիները և սաքսոնները։
Լատինական „theodiscus“ տերմինի («ժողովրդին պատկանող») հիմքում ընկած է արևմտաֆրանկական „theudisk“ բառը, սակայն այն համեմատվում է նաև գոթերեն „thiuda“, հին բարձր գերմաներեն „diot“ («ժողովուրդ»), իսլանդերեն „þjóð“ («ժողովուրդ») բառերի հետ։
Հին վերին գերմաներենի „diutisc“-ը սկսեց այդ ժամանակ միջին լատիներենի „theodiscus“-ին, չնայած այն դեռևս կասկածամտորեն էր օգտագործվում։ Միայն 1090 թվականին (Զիգբուրգ ամրոցի Անո լիդում) „diutisc“ բառը մատնանշել է լեզուն, ժողովրդին և երկիրը․
- „Diutschin sprechin, Diutschin liute in Diutischemi lande.“
- («Գերմաներեն խոսել, գերմանական երկրում գերմանացիներ։»)
Հին վերին գերմաներենը իրենց որպես գերմանացի բնութագրող ցեղերից մեզ հասած լեզվի ամենահին գրավոր աղբյուրն է։ Այն միասնական չէր, այլ բաղկացած էր մի շարք բարբառներից։ Միայն 12-րդ դարի կեսերին է մերձհռենոսյան տարածքում զարգանում միջին վերին գերմանական գեղարվեստական գրականության լեզուն, որը մեզ հանդիպում է դասական քաղաքային ասպետական գրականության մեջ։ Պատմական աղբյուրներում 8-րդ դարի ավարտին գերմաներենի համար ավելի հաճախ գործածվում էր ‚lingua theodisca‘ տերմինը։
«Lingua theodisca»-ն գերմաներեն լեզուն էր, որն արտահայտում էր բնակչության միասնականությունը. Կառլոս Մեծը այդ լեզուն հռչակեց պետական լեզու։ Ամենամեծ բարիքը, որ Կառլոս Մեծը գործեց գերմաներենի համար, «գերմաներեն» անվանման գործածումից զատ դրանով դրամահատման թույլատրությունն էր։ Կառլին անհրաժեշտ էր իր կայսրությունում գործածվող գերմանական լեզուների մի միասնական անվանում, ինչպիսին գոյություն ուներ ռոմանական լեզուների դեպքում՝ lingua Romana (rustica)։
Գերմաներենի բնորոշումը այլ լեզուների մեջ
խմբագրելԳերմանախոս տարածաշրջանի փոփոխական քաղաքական պատմության, ինչպես նաև տարածաշրջանի՝ ռոմանական և սլավոնական լեզուների միջև ընկած լինելու պատճառով գերմաներենի անվանման համար ավելի շատ տարբերվող ձևեր կան, քան աշխարհի շատ այլ լեզուների համար։ Ընդհանուր առմամբ կարելի է գերմաներենի անվանումները իստ իրենց ծագման 6 խմբի դասակարգել․
«Deutsch» բառի մասին
խմբագրելԱյլ գերմանական լեզուներում․
- Աֆրիկաանս։ Duits
- Դանիերեն։ tysk
- Ֆարերերեն։ týskt
- Արևմտաֆրիզերեն։ Dútsk
- Իսլանդերեն։ þýska
- Իդիշ։ daytsh
- Լյուքսեմբուրգերեն։ däitsch
- Ստորին գերմաներեն (Գերմանիայում)։ düütsch
- Ստորին գերմաներեն (Նիդերլանդներում)։ Duuts
- Նիդերլանդերեն։ Duits
- Նորվեգերեն։ tysk
- Պիտկերյան անգլերեն։ doich
- Շվեդերեն։ tyska
Որոշ ռոմանական լեզուներում․
- Ռոմաներեն։ tudestg
- Ֆրանսերեն։ t(h)iois (հնացած), tudesque (լատինացված)
- Ֆուրլաներեն։ todesc
- Իտալերեն։ tedesco
- Կատալաներեն։ teutó (լեզու), tudesc (ժողովրդական)
- Լադերեն։ tudësch
- Լատիներեն։ (lingua) theodisca
- Սարդիներեն և Կորսիկերեն։ tedescu
- Իսպաներեն։ tudesco[7] (ներկայումս քիչ է կիրառվում)
Բացի այդ․
- Չինարեն։ déyǔ կամ déyìzhìyǔ (dé[yìzhì] = „deutsch“ բառի հնչյունադարձումը; yǔ „լեզու“)
- Վիետնամերեն։ tiếng Đức կամ Đức ngữ (tiếng կամ ngữ „լեզու“; Đức -ը [sino-]վիետնամական արտասանությունն է, ինչպես 德 -ը չինարենում)
- Ճապոներեն։ doitsu-go ドイツ語 կամ 独逸語 (doitsu = „deutsch“ բառի հնչյունադարձումը; go „Sprache“)
- Կորեերեն։ dogileo 독일어 (կրճատ։ 독어) (Նույն սինոգրաֆերն են, ինչ ճապոներենում, սակայն սինոկորեական արտասանությամբ։ 獨→독 dok, 逸→일 il, 語→어 eo.)
- Հյուսիսսամերեն։ duiskkagiella կամ tuiskkagiella
- Թայվաներեն։ dik-gok ue
«Sachsen» բառի մասին
խմբագրել«Sachsen» բառով ի նկատի է առնվում սաքսոնների պատմական ցեղը (այսօր ստորին Սաքսոնիայի տարածաշրջան ).
- Էստոներեն։ saksa
- Ֆիններեն։ saksa
- Ինարիսամերեն։ säksikiela
Սակայն իռլանդերենում և ուելսերենում Sasanach կամ Saesneg բառը, որը ծագում է Մեծ Բրիտանիան նվաճած անգլոսաքսոնական ժողովրդի անվանումից, նշանակում է «անգլերեն»։
«*němьcь» բառի մասին
խմբագրելՍլավոնական լեզուներում գերմաներենը բնորոշող եզրույթը կարող է ծագել նախասլավոնական něm արմատից, որը նշանակում է «համր»։ Դա պատմականորեն Արևմտյան Եվրոպայի բոլոր օտարազգիների համար մի ընդհանուր բնորոշում էր, որոնց սլավոնները չէին հասկանում, ուստի հաղորդակցումը նրանց հետ դժվար էր կամ անհնար (ինչպես օրինակ հունարենում barbaros )։ Բացառություն է մակեդոներենը, որտեղ օգտագրոծվում է germanski (германски) եզրույթը։
Սլավոնական փոխառված բառեր պարունակող լեզուներում, ինչպես հունգարերենում կամ ղազախերենում, առաջացել են նման հնչող եզրույթներ, ինչպես հունգարերեն német կամ ղազախերեն nemis (неміс)։ Անցյալում ռումիներենում կիրառվում էր սլավոնական լեզուներից փոխառված nemțește եզրույթը, որը այսօր գնալով ավելի շատ է փոխարինվում germană եզրույթով։ Գերմաներենի ներկայումս կիրառվող թարգմանություններն են․
- Բոսնիերեն/Խորվաթերեն/Չեռնոգորերեն։ njemački
- Բուլղարերեն։ немски (nemski)
- Ղազախերեն։ неміс (nemis)
- Կաշուբերեն։ miemiecczi
- Ղրղզերեն։ немис (nemis)
- Ստորին սորբերեն։ nimšćina
- Վերին սորբերեն։ němčina
- Լեհերեն։ niemiecki
- Ռումիներեն։ nemțește (նաև germană)
- Ռուսերեն։ немецкий (nemezkij)
- Սերբերեն։ немачки / nemački
- Սլովակերեն։ nemčina
- Սլովեներեն։ nemščina
- Չեխերեն։ němčina
- Ուկրաիներեն։ німецька (nimez'ka)
- Հունգարերեն։ német
- Բելառուսերեն։ нямецкая (njamezkaja)
Ավստրիայի գերմանախոս բնակչությանը բնորոշող արաբական an-Nimsā եզրույթը նույնպես փոխառվել է սլավոնական լեզուներից։
«Գերմանացի» ազգանվան օրինակներն են լեհ հեծանվորդ Պրժեմիսլավ Նիեմեչը, սլովակ ֆուտբոլիստ Ադամ Նեմեցը, ավստրիացի իրավաբան Ռայնարդ Նեմեցը, կանացի վերջավորությամբ՝ չեխ գրող Բոժենա Նեմցովան։
«Alamannen» բառի մասին
խմբագրելԱլեմանները արևմտագերմանական մշակույթի կրողներ էին, որոնց տարածքն ընկած էր Վելշլանդի սահմանին (Ֆրանսիա, Իտալիա)։ Alemannisch -ը՝ որպես գերմաներենի բնորոշում, նախևառաջ տարածվել է ֆրանսերենի միջոցով։
- Արաբերեն։ (almāniyya)
- Բասկերեն։ Alemaniera
- Բրետոներեն։ alamaneg
- Ֆրանսերեն։ allemand
- Գալլերեն։ alemán
- Կատալաներեն։ alemany
- Կորներեն։ Almaynek
- Կորսերեն։ alimanu
- Քրդերեն։ Almanî
- Լինգալա։ lialémani
- Պարսկերեն։ (ālmānī)
- Պորտուգալերեն։ alemão
- Իսպաներեն։ alemán
- Թեթում։ alemaun
- Թուրքերեն։ Almanca
- Ուելսերեն։ Almaeneg
«Germanen» բառի մասին
խմբագրել«Germane»-ի կամ «Germania»-ի կիրառումը ավելի նոր իրողություն է, որն առաջացել է Վերածննդի հետևանքով։ Ոչ եվրոպական լեզուների տարածումը կատարվել է հիմնականում անգլերենի միջոցով։
- Ալբաներեն։ Gjermanisht (unbestimmt), Gjermanishtja (bestimmt)
- Հայերեն։ Գերմաներեն (Germaneren)
- Բուլղարերեն։ германски (Germanski)
- Անգլերեն։ German (zu Dutch, der englischen Bezeichnung für das Niederländische, siehe den Artikel Niederländisch (Name)).
- Էսպերանտո։ germana (lingvo)
- Վրացերեն։ გერმანული (ენა) (Germanuli (ena-Sprache))
- Եբրայերեն։ (germanit)
- Հինդի։ जर्मन (jarman)
- Իդո։ Germana linguo
- Ինդոնեզերեն։ Jerman
- Իռլանդերեն։ Gearmáinis
- Սվահիլի։ Kijerumani
- Մանքս։ Germaanish
- Մակեդոներեն։ германски (germanski)
- Մոնղոլերեն։ Герман (German)
- Նոր հունարեն։ Γερμανικά (Jermaniká)
- Ռումիներեն։ germană (neben neamț)
- Շոտլանդերեն։ Gearmailtis
- Թաի։ (ภาษา) เยอรมัน, (phasa) yoeraman
Այլ ձևեր
խմբագրել- Եբրայերեն։ אשכנזית aschkenasit
Բալթյան լեզուներում
- Յաթվինգերեն։ miksiskai
- Լիտվերեն։ vokiečių
- Լատիշերեն։ vācu կամ ավելի հազվադեպ vāciešu
- Հին պրուսերեն։ miksiskāi
Ժեստերի լեզու
- Գերմանական, բրիտանական և մի շարք այլ ժեստերի լեզուներում գերմաներենի նշանը ճակատին հենած և դեպի վեր ուղղված ցուցամատն է, որը նմանակում է պրուսական սուր սաղավարտներին։
Այբուբեն և գիր
խմբագրելԳերմանական այբուբենի հիմքում ընկած է լատինական այբուբենը։ Կազմված է 26 տառ-նշաններից, որոնցից 6-ը ձայնավոր, 20-ը՝ բաղաձայն։
А а /ա/ |
B b /բե/ |
C c /ցե/ |
D d /դե/ |
E e /է/ |
F f /էֆ/ |
G g /գե/ |
H h /հե/ |
I i /ի/ |
J j /յոթ/ |
K k /քա/ |
L l /էլ/ |
M m /էմ/ | ||||||||||||
N n /էն/ |
O o /օ/ |
P p /պե/ |
Q q /քու/ |
R r /ռա/ |
S s /էս/ |
T t /թե/ |
U u /ու/ |
V v /ֆաու/ |
W w /վե/ |
X x /իքս/ |
Y y /իփսիլիոն/ |
Z z /ցետ/ |
Պատմություն
խմբագրելԲարձր գերմաներենի պատմությունը հաճախ բաժանվում է լեզվական չորս շրջափուլերի.
- 750–1050՝ հին վերին գերմաներեն
- 1050–1350՝ միջին վերին գերմաներեն
- 1350–1650՝ վաղ նոր վերին գերմաներեն
- սկսած 1650՝ նոր վերին գերմաներեն
Ստորին և վերին գերմաներեն
խմբագրելԳերմաներենի բազմաթիվ տարբերակներն ամփոփվում են 2 բաժնում՝ վերին գերմաներեն և ստորին գերմաներեն։ Որպես վերին գերմաներեն են ընդունվում այն բոլոր արևմտագերմանական բարբառները, որոնք վաղ միջնադարում մասնակցել են բաղաձայնների երկրորդ կամ վերին գերմանական տեղաշարժին (ալեմաներեն, բավարերեն, արևելյան գերմաներեն, Հռենոսի գերմաներեն, միջին ֆրանկերեն, միջին արևելյան գերմաներեն, որոնք վերին և միջին գերմանական խոսվածքներ են)։ Արևմտագերմանական այն բարբառները, որոնք չեն մասնակցել կամ միայն մասամբ են մասնակցել բաղաձայնների այս երկրորդ տեղաշարժին, կոչվում են ստորին գերմանական լեզուներ (ցածր սաքսոներենը և ցածր ֆրանկերենը)։
Ի տարբերություն ռոմանական և սլավոնական հարևան պետությունների՝ գերմանախոս տարածաշրջանում գոյություն ունեին բազմաթիվ իրարից առանձին քաղաքական կառույցներ։ Այդ պատճառով գերմանական բարբառներն ու խոսվածքները երկար ժամանակ շատ տարբեր ձևերով էին զարգանում իրար զուգահեռ։
Խոսվածքների տարածական համեմատության առաջին մոտեցումը կարելի է ցուցաբերել միջին վերին գերմաներենի պալատական պոեզիայում սկսած 1200-ական թվականներից։ Բանաստեղծները հիմնականում շրջանցում էին միայն իրենց տարածաշրջանում հասկացվող բառապաշարը և հնչյունային առանձնահատկությունները, որպեսզի իրենց գործերը հասկանային նաև տարածաշրջանից դուրս։ Սակայն մյուս կողմից պալատական բանաստեղծների՝ հռչակավոր դառնալու հնարավորությունները փոքր էին, քանի որ այդ ժամանակ ժողովրդի միայն փոքր մասն էր կարդալ կարողանում, կամ նրանց հասանելի չէր այդ էլիտար արվեստը։ Նոր վերին գերմաներենի գրավոր լեզուն սկիզբ հանդիսացավ ուշ միջնադարի և վաղ նոր ժամանակների լեզվատարածական նմանման համար։ Մինչ եվրոպական երկրների մեծ մասում ընդհանուր խոսակցական լեզուն առաջացել էր իրենց մայրաքաղաքներից, ապա այսօրվա գերմաներենը մի համաձայնություն է միջին և վերին գերմանական բարբառների և ստորին խոսվածքների միջև, որոնք իրարից բաժանվում են այսպես կոչված Բենրաթյան գծով։ Հյուսիսային Գերմանիայում հատկապես Ռեֆորմացիայի հետևանքով ընդհանուր խոսակցական գերմաներենը՝ որպես պաշտոնական և դպրոցական լեզու, սկսեց ճնշել տեղի ցածր գերմաներենին (ցածր սաքսոներենը կամ ցածր գերմաներենն ու ֆրանկերենը) ինչպես Շլեսվիգում, այնպես էլ Դանիայի և Ֆրիզլանդի արևելքում։ Հանզայի միության ծաղկման շրջանում միջին ստորին գերմաներենը գործում էր որպես հաղորդակցման լեզու Հյուսիսային և Բալթիկ ծովերի շրջաններում։ Քաղաքական անկախության և կայսրության կազմից մասամբ դուրս գալու շնորհիվ Նիդերլանդներում վերին գերմաներենին այլևս չհաջողվեց ճնշել տեղի ցածր գերմաներենին և ֆրանկերենին։ Այսպես առաջացավ նիդերլանդերենը։ Մարտին Լյութերի (1483–1546) նշանակությունը գերմաներենի զարգացման մեջ չպետք ՝ գերագնահատվի։ Արդեն 1350 թվականին միջտարածական գրավոր լեզվի համար հիմքեր կային, որոնք թվարկվում են վաղ նոր բարձր գերմաներենի հետազոտության մեջ։ Վերներ Բաշը հաղորդում է, որ Դանուբի շրջակայքում հարաբերականորեն մեծ միասնականության էին հասել, իսկ Լյութերը ուղղորդել է արևելյան միջին գերմաներենի ձևերը հարավային բարբառներին։ Նա միայն հայտնվել է զարգացման հոսանքում։ Այնուամենայնիվ նրա՝ Աստվածաշնչի թարգմանությունը կարևոր գործ է որը օրինակ էր ծառայում և հասանելի էր բոլորին, նախ և առաջ յուրաքանչյուր ուսուցչի։ Գերմաներեն գրավոր լեզվի առաջացումը 17-րդ դարում մեծ մասամբ ավարտվեց։
Լեզվի պատմություն և հնչյունային փոփոխություններ
խմբագրելԳերմաներենի պատմական շրջափուլերը սերտորեն կապված են հնչյունային փոփոխությունների հետ։ Այսպես կոչված բարձր գերմանական բաղաձայնների տեղաշարժը գերմաներենը (հին բարձր գերմաներենի տեսքով) առանձնացնում է մնացած արևմտագերմանական բարբառներից։ Բաղաձայնների այս տեղաշարժը չի իրականացվում ցածր գերմանական բարբառներում, քանի որ գերմանախոս տարածքի հարավը և կենտրոնը հստակ են իրենց բաղաձայնների համակարգում[8]։ Միջին բարձր գերմաներենից վաղ նոր բարձր գերմաներենին անցումը հիմնականում նշանավորվում է միաբարբառեցմամբ և երկբարբառեցմամբ։ Երկուսն էլ ձայնավորների համակարգի երևույթներ են։ Մինչ երկբարբառեցումը գերմանախոս տարածքի հարավ արևմուտքից տարածվեց, իսկ ցածր գերմանական հյուսիսը և ալեմանական հարավ-արևմուտքը դրան չմասնակցեցին, միաբարբառեցումը հստակեցվեց գերմանախոս տարածաշրջանի կենտրոնում։ Ցածր գերմանական հյուսիսը ընդհանուր առմամբ պահպանում էր իր հին վիճակը և ձայնավորների, և բաղաձայնների համակարգերում։ Ալեմանական հարավ-արևմուտքում չի կատարվում միայն աաձայնավորների փոփոխությունները, բավարական հարավ-արևելքը մասնակցում է միայն երկբարբառեցմանը։
Գերմաներենը՝ որպես մայրենի լեզու
խմբագրել1990-ական թթ. սկզբից գերմաներենը որպես մայրենի լեզու գործածող մարդկանց քանակը աճում է[9]։ Ազգագրությունը մայրենի լեզվով խոսողների համար նշում է ավելի քան 90 միլիոն թիվը։ Այլ տվյալները նույնպես վկայում են 90 միլիոնի մասին, նույնիսկ՝ մինչև 105[10]։ Ընդհանուր առմամբ նշվող 97 միլիոնի դեպքում էլ հիմքում ընկած է ներգաղթի փաստը դեպի Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա, ովքեր գերմաներենը որպես երկրորդ լեզու են գործածում և որոնց լեզվական իրադրության մասին պաշտոնական տվյալները բացակայում են։ Եվրոպական Միության մասին զեկույցում վերջինիս նախկին սահմանների պարագայում (25 անդամ երկրները դեռևս առանց Ռումինիայի, Բուլղարիայի և Խորվաթիայի) 2005 թ. երկու հարցման արդյունքում ներկայացվում է, որ գերմաներենը որպես մայրենի լեզու գործածում է ԵՄ տարածքի բնակչության 18 %-ը։
Գերմաներենը համաշխարհային կազմակերպություններում
խմբագրելԵվրոպական Միություն
խմբագրելԳերմաներենը ԵՄ-ի 24 լեզուներից մեկն է[11] և անգլերենի ու ֆրանսերենի հետ մեկտեղ՝ նաև ԵՄ աշխատանքային լեզու . Գերմաներենը ԵՄ-ում որպես մայրենի լեզու գործածվող ամենատարածված լեզուն է։ Ամեն դեպքում՝ Եվրոպական Հանձնաժողովի աշխատակիցների միայն 20 տոկոսն է տիրապետում գերմաներենի գիտելիքների[12]։
Միացյալ ազգերի կազմակերպություն
խմբագրելՄԱԿ-ում գերմաներենը աշխատանքային լեզու չէ։ Այլ ոչ աշխատանքային լեզուներից գերմաներենը տարբերվում է նրանով, որ սկսած 1975 թ. ՄԱԿ-ի գերմանական թարգմանությունների ծառայությունը կարևոր փաստաթղթերի համար գերմանական տարբերակներ է ստեղծում։
Համաշխարհային կազմակերպություններ
խմբագրելԲացի ԵՄ-ից՝ միջացգային կազմակերպություններին, որոնք գերմաներենը իրենց պաշտոնական լեզու են դրարձրել, պատկանում են նաև՝
- Europäische Patentorganisation – EPO
- Europäische Weltraumorganisation – ESA
- Reporter ohne Grenzen – ROG
- World Association of Newspapers – WAN
- Zahlreiche europäische und globale Sportverbände, z. B.։
- Europäische Handballföderation – EHF
- Fédération Internationale de Basketball – FIBA
- Fédération Internationale de Bobsleigh et de Tobogganing – FIBT
- Fédération Internationale de Football Association – FIFA
- Fédération Internationale de Gymnastique – FIG
- Fédération Internationale de Luge de Course – FIL
- Fédération Internationale de Ski – FIS
- Internationale Biathlon-Union – IBU
- Union of European Football Associations – UEFA
Լեզվի կառուցվածք
խմբագրելԱրտասանություն
խմբագրելԱյբուբեն
խմբագրելՈւղղագրություն
խմբագրելՔերականություն
խմբագրելԲառապաշար
խմբագրելԺառանգած, փոխառյալ և օտար բառեր
խմբագրելԺառանգած բառերը այն բառույթներն են, որոնք հնագույն գերմանական բառապաշարի մի մասն են կազմել և որոնցից զարգացել է ժամանակակից գերմաներենը։ Այս բառերի մի մեծ մասն էլ հին գերմաներենը ժառանգել էր հնդեվրոպական լեզուներից։ Հին ժառանգած բառերի թվին են պատկանում՝ «zwei (երկու), Zaun(ցանկապատ), hundert (հարյուր), Liebe (սեր), Zahn (ատամ), Vieh(խոշոր եղջերավոր անասուն)»։ Փոխառյալ և օտար բառերը չեն պատկանում հին գերմանական բառապաշարին այլ ներթափանցել են գերմաներեն այլ լեզուներից։ Այս բառերի մեծամասնությունը սերում է այլ հնդեվրոպական լեզուներից։ Ի հակադրություն փոխառյալ բառերի՝ պետք է նշել օտարաբանությունները, որոնք օտար են արտասանությամբ կամ գրելաձևով։ Որպես փոխառության օրինակներ լատիներենից ծառայում են՝ «Fenster, Wein, Straße, Ziegel», իսկ Pfaffe, Kirche, Graf, Meter und Thron հին հունական ծագում ունեն։ Գերմաներենը որոշ բառեր փոխառել է եբրայերենից, օրինակ՝ dufte ( טוֹב) oder Pleite ( פלטה)։
Հին հունական ծագման օտարաբանություններ են՝ «Biologie, Theologie, Mathematik, Apotheke, Arktis, Historie, Chronometer, Demokratie» և «Arithmetik»։ Իտալական ծագման օտարաբանություններ են «Bank, Bilanz» և «Melone», ֆրանսերենից՝ «Garderobe, Toilette» և «Pissoir»։
Գերմաներենում բոլոր փոխառություններն այսպես թե այնպես հնդեվրոպական ծագում ունեն։ Այսպես, օրինակ «Bruch» և «Fraktur» բառերը ծագում են նույն հնդեվրոպական բառից։ Այն դեպքում, որբ «Bruch-ը գերմանական ժառանգած բառ է, իսկ «Fraktur» (կամ «Fraktion», «Fragment»)՝ լատինական։ Նույնն է բացատրությունը նաև «Joch» և հնդկերեն օտարաբանություն «Yoga» բառերի դեպքում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Deutsche Nationalbibliothek Record #4113292-0 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Административно-процессуальный закон Германии: § 23 Amtssprache» (գերմաներեն). Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
- ↑ 3,0 3,1 С учётом швейцарского диалекта — 97 млн. См.: Ethnologue (2009), SIL International; Lewis, M. Paul (ed.), 2009. Ethnologue: Languages of the World, Sixteenth edition. Dallas, Tex.: SIL International(անգլ.)
- ↑ «Deutsch als Fremdsprache weltweit: Datenerhebung 2005» (գերմաներեն). Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
- ↑ George Weber. «The World's 10 most influential Languages». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
- ↑ Real Academia Española
- ↑ Fausto Cercignani: The Consonants of German: Synchrony and Diachrony. Cisalpino, Milano 1979.
- ↑ Jacques Leclerc: Quebec 2001
- ↑ http://sprachkreis-deutsch.ch/2012/05/14/die-meistgesprochenen-sprachen-der-welt/
- ↑ Amtssprachen in der EU
- ↑ Ulrich Ammon: Europa spricht kein Deutsch. In: Die Welt, 25. Februar 2010
Գրականություն
խմբագրելԲառարաններ
խմբագրելԳերմաներենի բառապաշարի վերաբերյալ (հին, փոխառյալ և օտար բառեր) գրքեր
խմբագրել- Harald Wiese։ Eine Zeitreise zu den Ursprüngen unserer Sprache. Wie die Indogermanistik unsere Wörter erklärt. 2. Auflage. Logos Verlag, Berlin 2010, ISBN 978-3-8325-1601-7.
Լեզվի պատկանելիության վերաբերյալ.
- Johannes Bechert /Wolfgang Wildgen։ Einführung in die Sprachkontaktforschung. Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 1991.
- Csaba Földes։ Kontaktdeutsch. Zur Theorie eines Varietätentyps unter transkulturellen Bedingungen von Mehrsprachigkeit. Gunter Narr, Tübingen 2005.
- Claudia Maria Riehl։ Sprachkontaktforschung. Narr, Tübingen 2004
Պատմության վերաբերյալ.
- Wolfgang Krischke։ Was heißt hier Deutsch? – Kleine Geschichte der deutschen Sprache. C. H. Beck, München 2009, ISBN 978-3-406-59243-0. Allgemeinverständliche Darstellung.
Արտաքին հղումներ
խմբագրել- Գյոթե կենտրոն
- Duden online
- Atlas zur deutschen Alltagssprache
- Eintrag zur deutschen Sprache Արխիվացված 2008-06-19 Wayback Machine (PDF; 146 kB) in der Enzyklopädie des Europäischen Ostens
- Jacob und Wilhelm Grimm։ Deutsches Wörterbuch – online
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմաներեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 41)։ |