Ապենինյան թերակղզի

Ապենինյան թերակղզի (իտալերեն՝ Penisola italiana` Իտալական թերակղզի; նաև` Penisola appenninica), Եվրոպայի խոշորագույն թերակղզիներից։ Գտնվում է աշխարհամասի հարավում և ողողվում է Միջերկրական ծովի ջրերով։ Թերակղզում են գտնվում Իտալիա, Սան Մարինո և Վատիկան պետությունները։ Թերակղզու տարածքը 131,000 կմ² է, երկարությունը՝ 1100 կմ, իսկ լայնությունը՝ 130-300 կմ։ Անվանումն ստացել է թերակղզում գտնվող Ապենինյան լեռներից։

Picto infobox map.png
Ապենինյան թերակղզի
իտալերեն՝ Penisola appenninica

Տեսքը արբանյակից (մարտ, 2003 թ.)
Տեղագրություն Հարավային Եվրոպա
Ողողող ջրեր Տիրենյան ծով, Ադրիատիկ ծով, Հոնիական ծով
Ընդհանուր մակերեսը 131,337 կմ²
Ամենաբարձր կետը 2 912 մ
Երկիր Իտալիա Իտալիա
Սան Մարինո Սան Մարինո
Վատիկան Վատիկան
Բնակչություն 26 171 000 մարդ
Բնակչության խտությունը 199,27 մարդ/կմ2
Ծանոթագրություն

##Ապենինյան թերակղզի (Իտալիա)
Red pog.svg
##Ապենինյան թերակղզի (Եվրոպա)
Red pog.svg

Թերակղզու հյուսիս-արևմուտքում դեպի հարավ-արևելք ձգվում են երիտասարդ ծալքավոր Ապենինյան լեռները, որոնք կազմված են կրաքարից, կավոտ թերթաքարերից և ավազաքարերից։ Լեռները շարունակվում են նաև Սիցիլիա կղզում։ Թերակղզու արևմտյան ափերին և մի քանի կղզիներում կան գործող հրաբուխներ (Ստրոմբոլի, Էթնա, Վեզուվ

Թերակղզին և կղզիները հարուստ չեն օգտակար հանածոներով։

Կլիման Ապենինյան թերակղզում և կղզիներում տիպիկ միջերկրածովային է։ Առավել շոգ է Սիցիլիայում (հուլիսի միջին ջերմաստիճանը հասնում է +28 °C, իսկ հունվարինը՝ +10 +12 °C)։

Մշտադալար կաղնիները և Միջերկրական ծովի շրջանի սոճիները, մակվիսների պուրակները, չոր շրջանների ցածրահասակ թփուտնեի մացառուտները (մինչև 1 մ. բարձրությամբ) գրավում են առափնյա դաշտավայրերը և հովիտներով թափանցում լեռները։ 500-800 մ-ից բարձր վայրերում, լեռներում, տարածված են շագանակենու, բոխու, կաղնու լայնատերև անտառները. այստեղից վերև աճում են խառը անտառները։

Բնակչությունը ապրում է գլխավորապես առափնյա դաշտավայրերում և նախալեռներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 508 CC BY-SA icon 80x15.png