Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերածնունդ (այլ կիրառումներ)
Վերածննդի ժամանակաշրջան
"Աթենքի դպրոցը" Ռաֆայել
Վերածնունդ
Մշակույթ

Գիտություն
Գրականություն
Երաժշտություն
Իմաստասիրություն
Կերպարվեստ
Ճարտարապետություն
Պար

Երկրները

Անգլիա
Գերմանիա
Իսպանիա
Իտալիա
Լեհաստան
Նիդերլանդներ
Հայաստան
Հյուսիսային վերածնունդ
Ֆրանսիա

Վերածնունդ կամ Ռենեսանս (ֆր.՝ Renaissance, իտալ.՝ Rinascimento), Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման մի դարաշրջան, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, (Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս երկրներում ՝ 15-16-րդ դարերում)[1]։ Ավանդական ժամանակագրությանը հավելյալ, երկարատև Վերածննդի կողմնակիցներն ենթադրում են Վերածննդի սկիզբը 14-րդ դարում է, իսկ ավարտը ՝ 17-րդ դարում։ Ավանդական տեսակետն ավելի շատ շեշտը դնում է Վերածննդի վաղ շրջանի տեսակետների վրա և պնդում, որ դա անջատում էր անցյալից, բայց պատմաբաններից շատերն այսօր ավելի շատ կենտրոնանում են նրա միջնադարյան դրսևորումներին և պնդում, որ դա միջնադարի շարունակությունն էր[2][3]։

Վերածննդի գաղափարական հիմքը հռոմեական մարդասիրության տարբերակն էր՝ հիմնված դասական հունական փիլիսոփայության նոր բացահայտման վրա, Հաստատելով Պրոտագորասի ըմբռնումը, ըստ որի «Մարդը չափանիշն է բոլոր իրերի»։ Այս նոր մտածողությունը դրսևորվեց արվեստի, ճարտարապետության, քաղաքականության, գիտության և գրականության մեջ։ Առաջի օրինակներ էին հեռանկարի զարգացումը գեղանկարչությունում և բետոնի պատրաստման գիտելիքի վերագտնումը։ Չնայած, որ 15-րդ դարից տպագրության գյուտը խթանեց գաղափարների արագ տարածմանը, բայց Վերածննդի փոփոխությունները միաժամանակ չզգացվեցին ամբողջ Եվրոպայում. Վերածննդի առաջին հետքերը ի հայտ են գալիս Իտալիայում դեռ 13-րդ դարի վերջին, մասնավորապես Դանթեի գրական ստեղծագործություններում և Ջոտտոյի նկարներում։

Որպես մշակութային շարժում Վերածնունդը ներառում էր լատինական և ազգային գրականության, 14-րդ դարից սկսած, դասական աղբյուրների վրա հիմնված ուսման նորարարական զարթոնքը, ինչը ժամանակակիցները վերագրում էին Պետրարկային, գծային հեռանկարի և գեղանկարչության մեջ բնությունն առավել բնական և իրականությանը մոտ հաղորդելը և աստիճանական, բայց լայնորեն տարածվող կրթական բարեփոխումը։

Քաղաքականության մեջ Վերածնունդը նպաստեց մաքսային և դիվանագիտության պայմանագրերի մշակմանը, իսկ գիտության մեջ առավել կախվածությանը դիտորդությունից և մակածական բանականությունից։ Չնայած Վերածնունդը շատ մտավոր զբաղմունքների հեղափոխություններ տեսավ, ինչպես նաև հասարակական-քաղաքական ցնցումներ, բայց առավել հայտնի է իր գեղարվեստական զարգացումներով և այնպիսի անհատների հայտնությամբ որոնցից են Լեոնարդո դա Վինչին և Միքելանջելոն, որոնց վերաբերում է «Վերածննդի մարդ» եզրը[4][5]

Վերածնունդը սկսվել է 14-րդ դարում Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում[6]։ Դրա ծագումը և բնութագրերը բացատրելու համար, կենտրոնանալով մի շարք գործոնների վրա առաջ են քաշվել տարբեր տեսություններ։ Հաշվի են առնվել այն

Դավիդ, հեղինակ՝ Միքելանջելո (1501–1504)

ժամանակվա Ֆլորենցիայի հասարակական և քաղաքացիական առանձնահատկությունները, քաղաքական կառուցվածքը և գերիշխող ընտանիքի ՝ Մեդիչիների հովանավորությունը[6][7], ինչպես նաև Կոստանդնուպոլսի անկումից հետո հույն գիտնականների և նրանց տեքստերի տեղափոխումը Իտալիա[8][9][10]։ Վերածննդի այլ կենտրոններ են եղել Հյուսիսային Իտալիայի քաղաք պետություններ Վենետիկը, Ջենովան, Միլանը, Բոլոնիան և վերջապես, Հռոմը՝ Վերածննդի դարաշրջանի պապական իշխանության ժամանակ։

Վերածնունդն ունի երկար և բարդ, թերահավատություններով լի պատմագրություն։ Որոշ պատմաբաններ առաջ են քաշել 19-րդ դարի «Վերածնունդ» հասկացությունը, որոշ մշակույթի գործիչների հայտարարել «վերածննդի մարդ», դրանով կասկածի տակ դրել Վերածննդի նշանակությունը և նրա պատմական սահմանազատումը[11]։ Արվեստաբան Էրվին Պանոֆսկին անդրադարձել է Վերածննդի դեմ այս հայեցակարգին։

Որոշ հետազոտողներ հարցականի տակ են դրել, թե արդյոք Վերածնունդը մշակութային միջնադարից առաջընթա՞ց է եղել, և այն դիտում են որպես հոռետեսության և դասական հին շրջանի նոստալգիայի շրջան[13], մինչդեռ սոցիալական և տնտեսական պատմաբանները նշում են երկու դարաշրջանների կապը և շարունակականությունը[13][14]։

«Rinascita» (վերածնունդ) եզրը առաջին անգամ օգտագործել է Ջորջո Վազարին իր «Նկարիչների կյանքը» գրքում 1550 թվականին, որը 1830-ական թվականներին վերածվել է «Վերածնունդ» եզրի[15][16][17]։ Խոսքը տարածվել է նաև պատմական և մշակութային այլ շարժումների վրա, ինչպիսիք են Կարոլինգյան վերածնունդը (8-րդ և 9-րդ դարեր), Օտտոնյան վերածնունդը (10-րդ և 11-րդ դար) և 12-րդ դարի Վերածնունդը[Ն 1][18]:

Ընդհանուր ակնարկ խմբագրել

Վերածնունդը մշակութային շարժում էր, որը խորապես ազդել եվրոպական մշակութային կյանքի վրա։ Ծագելով Իտալիայում՝ Վերածնունդը հենց այդ երկրում էլ ստացավ առավել ավարտուն դասական տեսք։ Վերածնունդը որպես ամբողջական դարաշրջան գոյություն է ունեցել միայն Իտալիայում[1]։ Մինչև 16-րդ դարը տարածվել է Եվրոպայի մնացած երկրներում։ Վերածննդի ազդեցությունը զգացվել է արվեստի, ճարտարապետության, փիլիսոփայության, գրականության, երաժշտության, գիտության և տեխնոլոգիաների, քաղաքականության, կրոնի և մտավոր հետաքննության այլ ոլորտներում։ Վերածննդի մշակույթի հիմնական գծերն են աշխարհիկ բնույթը, հումանիստական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությանը դիմելը, այն վերածնելը, այստեղից էլ Վերածնունդ անվանումը։ Վերածննդի գիտնականներն ուսումնասիրության մեջ օգտագործել են հումանիտար մեթոդը և որոնում էին ռեալիզմը և մարդկային հույզերը արվեստում[19]։

Վերածննդի մշակույթի նախակարապետը միջնադարյան քաղաքային մշակույթն է, որի վերելքն առաջացնում էր անտիկ մշակույթի նկատմամբ հետաքրքրություն (Կարոլինգյան արվեստ)։ Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում գործարար ակտիվության պայմաններում առաջ է մղվում գործուն անձնավորությունը, որի դիրքն ու հաջողությունները պայմանավորվում էին ոչ թե տոհմական ծագումով, այլ սեփական ձեռներեցությամբ և գիտելիքներով։ Ֆեոդալական հարաբերությունները, դասային մեկուսացումը, կրոնական բարոյախոսությունը, միջնադարյան ավանդույթները մարդու համար նեղ են դառնում։ Նոր աշխարհայացքի կրողներ դարձան գրականության, բանասիրության, իմաստասիրության, արվեստի ներկայացուցիչները։ Մարդը հռչակվեց տիեզերքի կենտրոն, բնության մաս և բնության առավել կատարյալ ստեղծագործություն։ Մարդը, նրա ապրումները, ներաշխարհը, երկրային կյանքը դարձան Վերածննդի գրականության և արվեստի գլխավոր թեմաները։ Անտիկ ժառանգության և հումանիստական գաղափարների տարածմանը գործնականում մեծապես նպաստեց Յոհան Գուտենբերգի տպագրության գյուտը[1]։

 
Երիտասարդ կնոջ դիմանակարը (1480–85) (Սիմոնետա Վեսպուչի) հեղինակ՝ Սանդրո Բոտիչելլի

Վերածննդի հումանիստները, որոնցից էր Պոջո Բրաչոլինին, Եվրոպայի վանական գրադարաններում որոնում էին անտիկ շրջանի լատիներեն գրական, պատմական և հռետորական ձեռագրեր։ Կոստանդնուպոլսի անկումը (1453) առաջացրեց հույն ներգաղթյալների ալիք, որը բերում էր հին հունարեն թանկարժեք ձեռագրեր, որոնցից շատերը արևմուտքում անհայտ էին։ Գրական և պատմական տեքստերը հայտնվեցին ուշադրության կենտրոնում, թարգմանվեցին հին հունական գրեթե բոլոր բանաստեղծները և փիլիսոփաները, ճշգրտվեցին և վերաիմաստավորվեցին միջին դարերից հայտնի անտիկ երկերը[1]։ Վերածննդի գիտնականները ուսումնասիրում էին մշակութային ձեռագրերըը և զգալիորեն տարբերվում են 12-րդ դարի միջնադարյան գիտնականներից, որոնք կենտրոնացած էին հունարեն և արաբերեն, բնական գիտություններին, փիլիսոփայությանը և մաթեմատիկային վերաբերող գործերի ուսումնասիրությանը։

Նորպլատոնականության վերածննդի ժամանակ Վերածննդի հումանիստները չհերքեցին քրիստոնեությունը; Ընդհակառակը, դրան էին նվիրված Վերածննդի մեծագույն գործերից շատերը, և եկեղեցին հովանավորեց Վերածննդի արվեստի շատ գործեր։ Այնուամենայնիվ, մտավորականների կրոնին մոտեցման հարցում տեղի ունեցավ նուրբ տեղաշարժ, որն արտացոլվում էր մշակութային կյանքի շատ այլ ոլորտներում[20]։ Բացի այդ, հունական քրիստոնեական շատ գործեր, ներառյալ Հունական Նոր Կտակարանը, Բյուզանդիայից բերվել են Արևմտյան Եվրոպա և արևմտյան գիտնականներին գրավվել էին ուշ անտիկ շրջանից ի վեր առաջին անգամ։ Հունական քրիստոնեական ձեռագրերի հետ այս նոր շփումը և մասնավորապես վերադարձը բնօրինակ հունարեն Նոր Կտակարանին՝ ինչին նպաստել են հումանիստներ Լորենցո Վալան և Էրազմուսը, օգնեց ճանապարհ հարթել բողոքական բարեփոխումների համար։

Նիկոլա Պիզանոյի բարձրաքանդակում անտիկ դասականին վերադառնալու փորձից հետո, Ֆլորենտացի նկարիչները Մազաչոյի գլխավորությամբ, փորձեցին առավել իրատեսորեն պատկերել մարդուն, զարգացրեցին հեռանկարն ու լույսը ավելի բնական դարձրին։ Քաղաքական փիլիսոփաները, հատկապես Նիկոլո Մաքիավելին, ձգտում էին նկարագրել քաղաքական կյանքը այնպես, ինչպես իրականում էր՝ այն առավել բանական հասկանալու համար։ Իտալական Վերածննդի հումանիզմում խոշոր ներդրում էր Ջովաննի Պիկո դելլա Միրանդոլայի ցանկացած թշնամուց բանականությամբ պաշտպանվելու մասին «Ճառ՝ մարդու արժանապատվության մասին» (Oration on Man Dignity of Man, 1486) հայտնի գործը՝ փիլիսոփայության, հավատքի, մոգության և բնական մտքի մասին թեզիսների շարքը։ Ի լրումն դասական լատիներենի և հունարենի ուսումնասիրության, Վերածննդի դարաշրջանի հեղինակները սկսեցին ավելի ու ավելի օգտագործել ազգային լեզուները։ Տպագրական հաստոցի ներդրման հետ մեկտեղ ավելի շատ մարդկանց հնարավորություն ընձեռնվեց գրքեր կարդալ, հատկապես Աստվածաշունչը[21]։

Ընդհանուր առմամբ, Վերածնունդը կարելի է դիտարկել որպես աշխարհիկ կյանքի ուսումնասիրության և կատարելագործման փորձ՝ ինչպես անտիկ մտքի գաղափարների վերածննդի, այնպես էլ մտածողության նոր մոտեցումների միջոցով։ Որոշ գիտնականներ, որոնցից է Ռոդնի Սթարքը[22], հանդես են գալիս վերածննդի գործընթացում ՝ հօգուտ Միջնադարում իտալական քաղաք-պետությունների ավելի վաղ նորամուծությունների, որտեղ ի մի էին եկել պատասխանատու կառավարիչները, քրիստոնեությունը և կապիտալիզմի ծնունդը։ Այս վերլուծությունը փաստում է, որ մինչդեռ եվրոպական մեծ պետությունները (Ֆրանսիան և Իսպանիան) բացարձակապես միապետություններ էին, իսկ մյուսները գտնվում էին Եկեղեցու անմիջական վերահսկողության ներքո, Իտալիայի անկախ քաղաք-հանրապետությունները ընդունում էին կապիտալիզմի սկզբունքները և ձեռնամուխ էին եղել հսկայական աննախադեպ առևտրական հեղափոխության, որը նախորդեց և նյութապես ապահովեց Վերածնունդը։

Ծագում խմբագրել

Շատերը պնդում են, որ Վերածնունդը բնութագրող գաղափարներն առաջացել են 13-րդ դարի վերջին Ֆլորենցիայում, մասնավորապես Դանթե

 
Ֆլորենցիայի համայնապատկերը

Ալիգիերիի (1265-1321) և Պետրարկայի (1304-1374) ստեղծագործություններում, ինչպես նաև Ջոտտո դի Բոնդոնեի նկարներում (1267-1337)։ Որոշ հեղինակներ շատ ճշգրիտ են թվագրում Վերածննդի սկիզբը. առաջարկվող մեկնարկային կետերից մեկն է 1401 թվականը, երբ մրցակից հանճարներ՝ Լորենցո Գիբերտին և Ֆիլիպո Բրունելեսկին մրցում էին պայմանագրով՝ Ֆլորենցիայի մայր տաճարի մկրտության համար բրոնզե դռներ ստեղծելու համար (հաղթեց Գիբերտին)[23]։ Մյուսները ընդհանուր մրցակցություն են տեսնում արվեստագետների և ստեղծագործ անհատականությունների միջև, ինչպիսիք են Բրունելեսկին, Գիբերտին, Դոնաթելոն և Մազաչոն, ինչը խթանել է Վերածննդի ծագումը։ Դեռևս շատ է քննարկվում, թե ինչո՞ւ է Իտալիայում սկսվել Վերածնունդը, և ինչո՞ւ այն սկսվեց այդ ժամանակ։ Առաջ են քաշվել Վերածննդի ծագումը պարզաբանող մի քանի տեսություններ։

Վերածննդի տարիներին փողն ու արվեստը անքակտելի էին։ Նկարիչներն ամբողջությամբ կախված էին հովանավորներից, իսկ հովանավորներին գումար էր պետք գեղարվեստական տաղանդը խթանելու համար։ Հարստությունը Իտալիա էր հոսում 14-րդ, 15-րդ և 16-րդ դարերում Ասիայում և Եվրոպայում առևտուրը ընդլայնելու հաշվին։ Տիրոլում արծաթի հանույթը մեծացրեց փողի հոսքը։ Խաչակրաց արշավանքներից բերված արևելյան աշխարհի շքեղությունը նպաստեց Ջենովայի և Վենետիկի բարգավաճմանը[24]։

Ժյուլ Միշլեն սահմանել է 16-րդ դարի Ֆրանսիայի Վերածնունդը որպես Եվրոպայի մշակութային պատմության մի շրջան, որը խզեց կապը միջնադարի հետ և սահմանեց մարդկության տեղը ժամանակակից աշխարհում[25]։

Վերածննդի հումանիզմի լատինական և հունական փուլերը խմբագրել

Ի տարբերություն Միջնադարի, երբ լատինական գիտնականները գրեթե ամբողջությամբ կենտրոնացած էին բնագիտական, փիլիսոփայական և մաթեմատիկայի հունարեն և արաբերեն ձեռագրերի ուսումնասիրության վրա[26], Վերածննդի գիտնականներին ամենաշատը հետաքրքրում էին վերականգնել և ուսումնասիրել լատինական և հունական գրական, պատմական և բանախոսական տեքստերը։ Ընդհանուր առմամբ, սա սկսվեց 14-րդ դարում լատինական փուլով, երբ Վերածննդի գիտնականներ, ինչպիսիք են Պետրարկան, Կոլյուչո Սալյուտատին (1331–1406), Նիկոլո Նիկոլին (1364–1437) և Պոջո Բրաչոլինին (1380–1459), ուսումնասիրում էին Եվրոպայի գրադարանները և որոնում լատինական հեղինակների՝ Ցիցերոնի, Լուկրեցիուսի, Լիվիոսի և Սենեկայի ձեռագրերը[27]։ 15-րդ դարի սկզբին պահպանված լատինական գրականության մեծ մասը վերականգնվել էր. ընթանում էր Վերածննդի հումանիզմի հունական փուլը, քանի որ արևմտաեվրոպական գիտնականները անցել էին հին հունական գրական, պատմական, բանախոսական և աստվածաբանական տեքստերը վերականգնելուն[28]։

Ի տարբերություն լատինական տեքստերի, որոնք պահպանվել և ուսումնասիրվել էին Արևմտյան Եվրոպայում անտիկ շրջանից ի վեր, հին հունական տեքստերի ուսումնասիրությունը շատ սահմանափակ էր միջնադարյան Արևմտյան Եվրոպայում։ Հին հունական աշխատությունները գիտության, մաթեմատիկայի և փիլիսոփայության վերաբերյալ ուսումնասիրվել էին Արևմտյան Եվրոպայում և միջնադարյան իսլամական աշխարհում (սովորաբար ՝ թարգմանությամբ), բայց հունական գրական, հռետորական և պատմական գործեր (օրինակ ՝ Հոմերոս, հունական դրամատուրգներ, Դեմոսթենես և Թուքիդիդես) չեն ուսումնասիրվել ոչ լատինական, այնպես էլ միջնադարյան իսլամական աշխարհում։ Միջնադարում այս տիպի տեքստերը ուսումնասիրում էին միայն բյուզանդացի գիտնականները։ Վերածննդի գիտնականների մեծագույն նվաճումներից էր հունական մշակութային այս ամբողջ շերտի վերադարձը Արևմտյան Եվրոպա առաջին անգամ սկսած հնագույն ժամանակներից ի վեր։

Արաբական տրամաբանները ժառանգել էին հունական գաղափարները Եգիպտոսը և Լևանտը ներխուժել և նվաճելուց հետո։ Այս գաղափարների վերաբերյալ նրանց թարգմանություններն ու մեկնաբանությունները արաբական արևմուտքի միջով անցել են Իբերիա և Սիցիլիա, որոնք գաղափարների փոխանցման կարևոր կենտրոն են դարձել։ 11-13-րդ դարերում Իբերիայում հիմնադրվել են բազմաթիվ դպրոցներ, որոնք նվիրվել են փիլիսոփայական և գիտական աշխատությունների թարգմանություններին դասական արաբերենից միջնադարյան լատիներեն։ Առավել ուշագրավ էր Տոլեդոյի Թարգմանիչների դպրոցը։ Իսլամական մշակույթից թարգմանության այս աշխատանքը, չնայած հիմնականում չպլանավորված և անկանխատեսելի, սակայն պատմության մեծ գաղափարների փոխանցման ամենամեծ օրինակներից մեկն էր[29]։ Հունական գրական, պատմական, հռետորական և աստվածաբանական տեքստերի պարբերաբար ուսումնասիրությունը կապվում է Կոլուչիո Սալուտատիի բյուզանդացի դիվանագետ և գիտնական Մանուել Քրիզոլորասին (1355–1415) 1396 թվականին հունարենի դասավանդման համար Ֆլորենցիա հրավիրելով[30]։ Այս ժառանգությունը շարունակեցին ներկրել արտագաղթած հույն մի շարք գիտնականներ՝ Վասիլիոս Բեսարիոնից մինչև Լեո Ալաթիոս։

Հասարակական և քաղաքական կառույցներ Իտալիայում խմբագրել

Կարծիք կա, որ վաղ միջնադարյան Իտալիայի յուրօրինակ քաղաքական կառուցվածքներն ու դրանց անսովոր սոցիալական մթնոլորտը նպաստել են հազվագյուտ մշակութի ծաղկմանը։ Վաղ ժամանակաշրջանում Իտալիան գոյություն չուներ որպես քաղաքական միավոր։ Փոխարենը, այն բաժանված էր ավելի փոքր քաղաք-պետությունների և տարածքների։ Նեապոլի թագավորությունը վերահսկում էր հարավը, Ֆլորենցիայի հանրապետությունը և Պապական պետությունները կենտրոնում, համապատասխանաբար՝ միլանացիները և ջենովացիները հյուսիսում և արևմուտքում, իսկ վենետիկցիները՝ արևելքում։ 15-րդ դարի Իտալիան Եվրոպայի ամենաշատ քաղաքներով շրջաններից մեկն էր[31]։ Այդ քաղաքներից շատերը կանգնած էին հին հռոմեական շինությունների ավերակների մեջ։ Հավանական է թվում, որ Վերածննդի դասական բնույթը կապված է եղել դրա Հռոմեական կայսրության սրտում գտնվելու հետ[32]։

Պատմաբան և քաղաքական փիլիսոփա Քվենտին Սքիները նշում է, որ 12-րդ դարում հյուսիսային Իտալիա այցելած գերմանացի եպիսկոպոս Օտտո Ֆրեյզինգցին (մոտ․ 1114–1158) նկատել է, որ այնտեղ տարածված է քաղաքական և հասարակական կազմակերպման նոր ձև, և նշել, որ Իտալիան կարծես թե դուրս է եկել ֆեոդալիզմից, և որ նրա հասարակությունը հենվում է առևտրականների և առևտրի վրա։ Դրա հետ կապված էր հակամիապետական մտածողությունը, որը ներկայացված էր վաղ Վերածննդի կերպարվեստի սիենական դպրոցի ներկայացուցիչ Ամբրոջո Լորենցետիի «Լավ և վատ կառավարության այլաբանություն» հայտնի որմնանկարչական շարքում (1338–1340), որն ուժեղ ուղերձ էր արդարության, հանրապետականության և լավ կառավարման առաքինություններին։ Եկեղեցին և կայսրությունը անառիկ պահելով հանդերձ, այս քաղաքային հանրապետությունները նվիրված էին ազատության գաղափարներին։ Ըստ Սքիների եղել են ազատության շատ պաշտպաններ ոչ միայն արվեստում և ճարտարապետության մեջ, այլև «Ֆլորենցիայում նույն ժամանակ հայտնված՝ բարոյական, սոցիալական և քաղաքական փիլիսոփայության մեջ»[33]։

Անգամ Կենտրոնական Իտալիայից դուրս գտնվող քաղաքներն ու նահանգները, աչքի էին ընկնում իրենց առևտրական հանրապետություններով, հայտնի էին Ֆլորենցիայի և հատկապես Վենետիկի հանրապետութունները։ Չնայած գործնականում դրանք օլիգարխիկ էին և քիչ նման էին ժամանակակից ժողովրդավարությանը, բայց դրանք պետություններ էին ժողովրդավարական առանձնահատկություններով, կառավարման ձևերին մասնակցելու ձևերով և ազատության հավատով[33][34][35]։ Նրանց քաղաքական համեմատական ազատությունը նպաստում էր գիտական մտքի և արվեստի առաջխաղացմանը[36]։ Վենետիկը և մյուս քաղաքները, որպես մեծ առևտրի կենտրոններ մտավոր խաչմերուկ էին դառնում։ Առևտրականներն իրենց հետ բերում էին գաղափարներ աշխարհի հեռավոր անկյուններից, մասնավորապես Լևանտից։ Վենետիկը Արևելքի հետ առևտուր անելու Եվրոպայի դարպասն էր և նուրբ ապակու արտադրողը, իսկ Ֆլորենցիան մանագործության մայրաքաղաք էր։ Իտալիա մտնող հարստությունը հնարավորություն էր տալիս խոշոր պետական ու մասնավոր գեղարվեստական նախագծեր իրագործել, և անհատներն էլ ավելի շատ ժամանակ ունենան ուսման համար[36]։

Սև մահ խմբագրել

 
Մահվան հաղթարշավը (մոտ. 1562) հեղ․՝ Պիտեր Բրեյգել, Նկարում արտացոլված է միջնադարյան Եվրոպան ավերած ժանտախտի դեմ ընդվզումն ու սարսափը։

Վերածնունդի ծագման տեսություններից մեկը այն է, որ Եվրոպայում 1348-1350 թվականներին տարածված մահաբեր ժանտախտի համաճարակի՝ Սև մահվան հետևանքով Ֆլորենցիայում տեղի ունեցած ավերածությունները հանգեցրել են 14-րդ դարի Իտալացիների աշխարհայացքի փոփոխության։ Իտալիան առավել շատ է տառապել ժանտախտից, և ենթադրվում է, որ մահվան հետ շփվելը մտավորականներին ստիպել է ավելի շատ մտածել երկրային կյանքի, քան հոգևորի կամ անդրշիրիմյան կյանքի մասին[37]։ Նաև փաստարկվում է, որ Սև մահը առաջացրել է բարեպաշտության նոր ալիք, որը դրսևորվել է կրոնական թեմայով արվեստի գործերի հովանավորության մեջ[38]։ Այնուամենայնիվ, սա լիովին չի բացատրում, թե ինչու է Վերածնունդը տեղի ունեցել մասնավորապես Իտալիայում 14-րդ դարում։ Սև մահը համաճարակ էր, որն տարածված էր Եվրոպայի բոլոր երկրներում, և ոչ միայն Իտալիայում։ Վերածննդի ի հայտ գալը Իտալիայում, ամենայն հավանականությամբ, վերը նշված գործոնների բարդ փոխազդեցության արդյունք էր[11]։

Ժանտախտը Եվրոպա էր ներթափանցել լվերի միջոցով Ասիայի նավահանգիստներից վերադարձող նավերով և արագ տարածվել է պատշաճ սանիտարական պայմանների բացակայության պատճառով։ Այտուցային ժանտախտի հետևանքով Անգլիայի բնակչության շուրջ 4,2 միլիոն բնակիչներից մահացել են 1.4 միլիոնը։ 1347 թվականին Ֆլորենցիայի բնակչությունը գրեթե կիսով չափ կրճատվել է։ Բնակչության պակասելու արդյունքում աշխատող ուժի պահանջը մեծացել էր, և մարդիկ սկսել են ավելի շատ ազատություն վայելել, նրանք աշխատանք որոնելու համար ճանապարհորդում էին տնտեսապես առավել բարվոք շրջաններ[39]։

Ժանտախտի պատճառով բնակչության թվաքանակի ընդհանուր անկումը տնտեսական հետևանքներ է ունեցել։ 1350-1400 թվականներին սննդի գները և հողի արժեքը Եվրոպայի մեծ մասում նվազեցել են 30-40%-ով[40]։ Հողատերերը մեծ կորուստներ են կրել։ Ժանտախտից փրկվածները պարզել են, որ ոչ միայն սննդի գներն են ավելի էժան, այլև հողերը ավելի առատ են, և նրանցից շատերը ժառանգել են իրենց մահացած հարազատների ունեցվածքը։

Հիվանդությունը զգալիորեն ավելի տարածված է եղել աղքատների շրջանում։ Համաճարակները սնանկացրել են քաղաքները։ Հիվանդությունը տարածվել է լվերի միջոցով։ Հակասանիտարական պայմանների պատճառով հիմնականում հիվանդացել են աղքատ երեխաները։ Տիֆով և սիֆիլիսով հիվանդանալուց հետո, թուլացել է երեխաների իմունային համակարգը։ Քաղաքի երեխաներն ավելի շատ տառապել էին հիվանդություններից, քան մեծահարուստների երեխաները[41]։

Սև մահը մեծ ցնցումներ է առաջացրել Ֆլորենցիայի հասարակական և քաղաքական կառուցվածքում, քան հետագա բոլոր համաճարակները։ Չնայած իշխող դասի անդամների շրջանում մահվան զգալի թվին, Ֆլորենցիայի կառավարությունը շարունակել է գործել համաճարակի ժամանակ։ Ընտրված ներկայացուցիչների պաշտոնական հանդիպումները կասեցվել էին համաճարակի ընթացքում քաղաքում տիրող քաոսային պայմանների պատճառով, սակայն քաղաքի գործերը վարելու համար նշանակվել է պաշտոնյաների մի փոքր խումբ, որն ապահովել էր կառավարման շարունակականությունը[42]։

Մշակութային պայմաններ Ֆլորենցիայում խմբագրել

 
Լորենցո դե Մեդիչի, հեղինակէ Ջորջո Վազարի

Քննարկման առարկա է դարձել այն փաստը, թե ինչու է սկսվել Վերածննդը Ֆլորենցիայում, և ոչ թե այլուր Իտալիայում։ Գիտնականները նշել են մի քանի առանձնահատկություններ, որոնք հատուկ են Ֆլորենցիայի մշակութային կյանքին, որոնք կարող էին առաջացնել նման մշակութային շարժում։ Շատերն ընդգծել են Մեդիչի՝ բանկային ընտանիքի և հետագայում դքսական իշխող տան դերը արվեստները հովանավորելու և խթանելու գործում։ Լորենցո դե Մեդիչին (1449–1492) արվեստի հովանավորության հսկա խթանող էր։ Նա հորդորել էր իր հայրենակիցներին աշխատանքները պատվիրել Ֆլորենցիայի առաջատար նկարիչների, այդ թվում ՝ Լեոնարդո դա Վինչիին, Սանդրո Բոտիչելիին և Միքելանջելո Բուարարոտիին[7]։ Ների Դի Բիչին, Բոտիչելին, Դա Վինչին և Ֆիլիպինո Լիպպին լրացուցիչ պատվեր են ստացել Ֆլորենցիայի Սկոպետո քաղաքում գտնվող Սան Դոնատոյի մենաստանից[43]։

Վերածնունդն, անշուշտ, ծագել էր մինչ Լորենցո դե Մեդիչի իշխանության գալը, և նախքան Մեդիչիի ընտանիքն գերիշխող դիրք էր ձեռք բերել ֆլորենցիայի հասարակության մեջ։ Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ Ֆլորենցիան եղել է Վերածննդի ծննդավայրը բախտի հետևանքով, այսինքն՝ այն պատճառով, որ «Մեծ մարդիկ» պատահաբար այնտեղ են ծնվել[44]՝ Լեոնարդո դա Վինչին, Բոտիչելին և Միքելանջելոն բոլորը ծնվել են Տոսկանայում։ Ենթադրելով, որ նման հնարավորությունը անհավանական է թվում, այլ պատմաբաններ պնդում են, որ այդ «Մեծ մարդկանց» հաջողվել է բարձրանալ այդ մակարդակին միայն այն ժամանակվա գերիշխող մշակութային պայմանների պատճառով[45]։

Բնութագիր խմբագրել

Հումանիզմ խմբագրել

 
Ջովանի Պիկո դելլա Միրանդոլա, գրող Վերածննդի մանիֆեսը համարվող «Ճառ՝ մարդու արժանապատվության մասին» երկի հեղինակը.[46]

Որոշ առումներով, Վերածննդի հումանիզմը ոչ թե փիլիսոփայություն էր, այլ ուսման մեթոդ։ Ի տարբերություն միջնադարյան սխոլաստիկ ռեժիմի, որը կենտրոնացած էր հեղինակների միջև հակասությունները լուծելուն, վերածննդիի հումանիստները ուսումնասիրում էին բնօրինակ հնագույն տեքստերը և գնահատում դրանք բանականության և էմպիրիկ ապացույցների համադրության միջոցով։ Հումանիստական դաստիարակությունը հիմնված էր «Հումանիտար դիսցիպլինների» (Studia Humanitatis) ծրագրի՝ հինգ հումանիտար գիտությունների ուսումնասիրության վրա։ Դրանք էին բանաստեղծությունը, քերականությունը, պատմությունը, բարոյական փիլիսոփայությունը և հռետորաբանությունը։ Չնայած պատմաբանները երբեմն փորձել են ճշգրտորեն տալ հումանիզմի սահմանումը, բայց նրանց մեծամասնությունը կանգնել է «… հին Հունաստանի և Հռոմի լեզվի, գրականության և արժեքների վերականգնման, մեկնաբանման սահմանման ճանապարհի կեսին»[47]։ Ամենից առաջ, հումանիստները պնդում էին «մարդու հանճարը ... մարդկային մտքի եզակի և արտակարգ կարողությունն է»[48]։

Հումանիզմի մտավոր լանդշաֆտը գիտնականները ձևավորել են ողջ Վաղ ժամանակակից ժամանակաշրջանում։ Քաղաքական փիլիսոփաներ, ինչպիսիք են Նիկոլո Մաքիավելլին և Թոմաս Մորը, վերակենդանացրել են հույն և հռոմեացի մտածողների գաղափարները և դրանք կիրառել իրենց ժամանակակից կառավարությունների քննադատություններում։ Ջովանի Պիկո դելլա Միրանդոլա գրել է Վերածննդի «մանիֆեստը»՝ «Ճառ՝ մարդու արժանապատվության մասին» մտածողության վառ պաշտպանական երկը[46]։ Մեկ այլ հումանիստ Մատտեո Պալմիրերին (1406–1475), առավել հայտնի է իր («Քաղաքացիական կյանքի մասին» աշխատանքով (տպագր․ 1528), որտեղ պրոպագանդվում էր քաղաքացիական հումանիզմը և նրա ազդեցությունը տոսկաներենի վրա՝ այն լատիներենի մակարդակին հասցնելու համար։ Պալմիրերը դիմում էր հռոմեացի փիլիսոփաներին և տեսաբաններին, հատկապես Ցիցերոնին, որը ինչպես Պալմիրերին, ակտիվ հասարակական կյանք էր վարում որպես քաղաքացի և պաշտոնյա, ինչպես նաև տեսաբան ու փիլիսոփա։ Հումանիզմին վերաբերող նրա հայացքնրի ամենահամառոտ բացատրությունը 1465 թվականի «Կյանքի քաղաքը» (a città di vita )բանաստեղծական աշխատության մեջ է, բայց նրա ավելի վաղ գործում՝ «Կյանքից» (Della vita) երկում անդրադարձը ավելի մանրամասն է։ Այնտեղ՝ 1430 թվականի ժանտախտի ընթացքում, Ֆլորենցիայի սահմաններից դուրս գտնվող Մուժելլո գյուղում գտնվող մի առանձնատան մեջ ընթացող երկխոսությունների շարք է։ Պալմիրերին բացահայտում է իդեալական քաղաքացու հատկությունները։ Երկխոսությունները ներառում են գաղափարներ այն մասին, թե ինչպես են երեխաները զարգանում մտավոր և ֆիզիկապես, ինչպես քաղաքացիները կարող են բարոյական լինել, ինչպես քաղաքացիները և պետությունները կարող են հասարակության վստահությունը վայելել, ինչպես նաև կարևոր բանավեճ այն բանի շուրջ, թե ի՞նչն է պրագմատիկորեն օգտակար և ազնիվ։

Հումանիստները գտնում էին, որ կարևոր է անդրշիրիմյան կյանքին անցնել կատարյալ մտքով և մարմնով, ինչին կարելի է հասնել կրթությամբ։ Հումանիզմի նպատակը ունիվերսալ մարդու ստեղծումն էր, որը համատեղում էր մտավոր և ֆիզիկական գերազանցությունը և ունակ էր գործել և պատվով դուրս գալ ցանկացած իրավիճից[49]։ Այս գաղափարախոսությունը կոչվում էր ինչպես հին հունահռոմեական մարդու մարմնացումը՝ «Ունիվերսալ մարդ» (Uomo Universale): Վերածննդի շրջանում կրթությունը հիմնականում բաղկացած էր հին գրականությունից և պատմությունից, քանի որ կարծում էին, որ դասականները ապահովում էին բարոյական կրթություն և մարդու վարքի առավել արդյունավետ պատկերացում։

Հումանիզմ և գրադարաններ խմբագրել

Վերածննդի որոշ գրադարանների եզակի առանձնահատկությունն այն էր, որ դրանք բաց էին հասարակության համար։ Գրադարանները այն վայրերն էին, որտեղ մարդիկ գաղափարներով էին փոխանակվում, և որտեղ կրթությունն ու ընթերցանությունը համարվում էին մտքի և հոգու համար հաճելի և օգտակար։ Քանի որ ազատ մտածելակերպը դարաշրջանի առանձնահատկությունն էր, շատ գրադարաններ պարունակում էին գրողների լայն տեսականի։ Դասական տեքստերը կարելի էր գտնել հումանիստական գրվածքների կողքին։ Մտավորականների այս ոչ ֆորմալ միավորումները խորապես ազդեցին Վերածննդի մշակույթի վրա։ Ամենահարուստ գրքասերներից ոմանք գրադարաններ էին կառուցել, որպես գրքերի և գիտելիքների տաճարներ։ Մի շարք գրադարաններ հայտնվեցին, որպես գրքերի սիրով համեմված հսկայական հարստության դրսևորումներ։ Որոշ դեպքերում գրադարանի հիմնադիրները ուրիշ գրքասերների իրենց հավաքածուներն օգտագործելու հնարավորություն էին տալիս։ Եկեղեցու նշանավոր դեմքերն ու իշխանները ստեղծում էին մեծ գրադարաններ իրենց պալատների համար։ Դրանք կոչվում էին «պալատական գրադարաններ» և տեղավորվում էին հոյակապ նախագծված և շքեղ կահավորված ու որմնանկարներով զարդարված մոնումենտալ շինություններում։

Կերպարվեստ խմբագրել

 
«Վիտրուվյան մարդ» Լեոնարդո դա Վինչի

Վերածննդի կերպարվեստը առավել զարգացման և կատարելության է հասել Իտալիայում։ Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գիտության նոր նվաճումների վրա՝ այդ ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը[1]։

Վերածննդի արվեստը մշակութային վերածնունդ էր՝ միջնադարի վերջը և ժամանակակից աշխարհի վերելքը։ Վերածննդի արվեստի առանձնահատկություններից մեկը խիստ իրատեսական գծային հեռանկարի զարգացումն էր։ Ջոտտո դի Բոնդոնեին (1267–1337) է վերագրվում, որ ստեղծել է նկարը որպես պատուհան։ Դա եղել է մինչև ճարտարապետ Ֆիլիպո Բրունելեսկիի (1377–1446) և Լեոն Բատիստա Ալբերտիի (1404–1472) աշխատանքները։ Հեռանկարը ձևակերպվել է որպես գեղարվեստական տեխնիկա[50]։

Հեռանկարը արվեստում ռեալիզմին ձգտելու միտման մի մասն էր[51]։ Ուսումնասիրելով լույսը, ստվերը և մարդու անատոմիան՝ Լեոնարդո դա Վինչիի դեպքում, նկարիչները մշակեցին նկարելու այլ տեխնիկաներ և մեթոդներ։ Գեղարվեստական մեթոդի այդ փոփոխությունների հիմքում ընկած էր բնության գեղեցկությունը պատկերելու և գեղագիտության առանցքներից բացահայտելու վերածնված ցանկությունը, ընդ որում ՝ Լեոնարդոյի, Միքելանջելոյի և Ռաֆայելի գործերը գեղարվեստական գլուխգործոցներ էին, որոնց նմանակում էին շատ այլ նկարիչներ[52]։ Այլ ուշագրավ նկարիչներից էին Սանդրո Բոտիչելին, ով աշխատում էր Մեդիչիների համար Ֆլորենցիայում, Դոնատելլոն նույնպես Ֆլորեցիայից և Տիցիանը Վենետիկից։

Նիդեռլանդներում առանձնապես աշխույժ էր զարգանում գեղարվեստական մշակույթը։ Հուգո վան դեր Գուս և Յան վան Էյքի աշխատանքները առանձնապես են ազդել Իտալիայի գեղանկարչության զարգացման վրա, և տեխնիկայի՝ յուղաներկի և կտավների ներմուծմամբ, և ոճական առումով՝ նատուրալիզմի և ոճական պատկերացմամբ։ Ավելի ուշ, Պիտեր Բրեյգել Ավագի աշխատանքները ոգեշնչել են նկարիչներին պատկերել առօրյա կյանքի թեմաները[53]։

Երաժշտություն խմբագրել

Վերածննդի դարաշրջանի երաժշտություն

Թոմաս Լուիս Վիկտորիա Amicus meus

 
Համերգ, հեղինակ՝ Լորենցո Կոստա

Վերածննդի շրջանի պրոֆեսիոնալ երաժշտությունը կրել է ժողովրդականի ազդեցությունը, ներթափանցվել է հումանիստական աշխարհընկալումով, որը նախ դրսևորվել է առաջադիմական Art nova (Նոր արվեստ) ուղղության ներկայացուցիչների ստեղծագործությունների մեջ (14-րդ դար, Իտալիա)։ Հոմոֆոն՝ հարմոնիկ երաժշտության ձևավորումից հետո զարգացել են մենակատարային, վոկալ, վոկալ նվագակցությամբ և գործիքային պիեսները, օպերան, կանտատը և օրատորիան։ Ի հայտ եկան աշխարհիկ երաժշտարվեստի բազմազան ժանրեր, որոնցից են՝ ֆրոտտոլան և վելլանելլան Իսպանիայում, բալլադը Անգլիայում, մադրիգալը Իտալիայում։ Վերածննդի դարաշրջանում կազմավորվել են երաժշտական նոր ժանրեր, առաջացել են լյուտնյայի, երգեհոնի, վյորչինելիի նվագի ազգային դպրոցներ։ Զարգացել է կատարողական արվեստը, կատարելագործվել է ջութակը և նրա ընտանիքի գործիքները։ Ստեղծվել է երաժշտական հատուկ գրականություն։ Իտալիայում 15-րդ դարի վերջին հնարվել է նոտագրությունը[1]։

Փոփոխվող հասարակությունից ի հայտ եկավ ընդհանուր, միավորող երաժշտական լեզու, մասնավորապես, ֆրանկո-ֆլամանդական դպրոցի պոլիֆոնիկ ոճը։ Տպագրման զարգացումը հնարավորություն տվեց երաժշտությունը տարածել լայն մասշտաբով։ Երաժշտության, որպես զվարճանքի և որպես կրթված երաժշտության սիրահարների գործունեության պահանջարկ մեծացավ բուրժուական դասի առաջացման հետ։ Եվրոպայում լայն զանգվածների մոտ տարածված շանսոնները և մոտետները պոլիֆոնիայի հետ միավորվելով ստեղծեցին սահուն ոճ, որի գագաթնակետը դարձան 16-րդ դարի երկրորդ կեսի այնպիսի կոմպոզիտորների աշխատանքները, ինչպիսիք են Պալեստրինան, Լասուսը, Վիկտորիա և Ուիլյամ Բերդերը։

Ճարտարապետություն խմբագրել

 
Սանտա Մարիա դել Ֆիորե, Ֆլորենցիա

Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ հունա-հռոմեական շինարարական արվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին և ձևերին։ Նրանում առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները, քաղաքային տները։ Ճարտարապետության մեջ Վերածննդի ոճի հաստատմանը մեծապես նպաստել են Լ. Բ. Ալբերտիի, Ջ. դա Վինյոլայի, Ա. Պալլադիոյի տեսական տրակտատները։

15-րդ դարում Իտալիայի երկնակամարում փայլեց հանճարների մի իսկական համաստեղություն։ Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Ջորջոնե, Ռաֆայել, Տիցիան, Վերոնոզե և էլի այլ երևելի գեղանկարիչներ, քանդակագործներ ու ճարտարապետներ, որոնք իրենց հանճարի քուրայում ձուլեցին Իտալիայի «Ոսկե դարը»։ Դա Վերածնունդն էր, ասես երկար ու տանջալից մղձավանջից արթնացած ու վերստին իրենց գտած ուժեղ, կենսախինդ մարդկանց դարաշրջանը։ Ամրակուռ, հուժկու, արիասիրտ մարդկանց դարաշրջանը, հերոսների, որոնք ասես իջել էին հունական արձանների պատվանդաններից և պատրաստ էին ամեն տեսակ քաջագործությունների։ Բայց վարվելակերպն ավելի վայելչագեղ էր դարձել, ճաշակներն՝ ավելի նրբին, կեցվածքներն ու դեմքերն արտահայտում էին մեծ կամք ու եռանդ։ Դա աշխարհը ճանաչելու և հասկանալու ծարավի, ստեղծագործելու բուռն կրքով լեցուն մարդկանց, մեծ արվեստի, մեծ հայտնագործությունների դարաշրջանն էր։ Դա այն ժամանակն էր, երբ Ֆ. Էնգելսի բառերով ասած՝ «…հիացած Արևմուտքի առջև դիմականգնեց մի նոր աշխարհ՝ հունական հնադարը…», որի արվեստն օրինակ հանդիսացավ Վերածնության արվեստի համար և Վերածննդի մեծերն անտիկ կոթողների օրինակով ստեղծեցին գլուխգործոցներ, որոնք մինչև օրս էլ հիացմունք ու զարմանք են պատճառում դիտողին։ Դա այն ժամանակ էր, երբ Ֆլորենցիան հավակնում էր երկրորդ Աթենքը դառնալ և Լորենցո Մեդիչին աչքի առաջ ուներ Պերիկլեսի, իսկ Միքելանջելոն՝ Ֆիդիասի սխրանքը։ Անշուշտ, բոլորս գիտենք Միքելանջելոյի վեհաշունչ Դավթին, Լեոնարդո դա Վինչիի գեղեցկուհի Ջոկոնդային, Ռաֆայելի՝ վճիտ հայացքով Սիքստինյան տիրամորը, Ջորջոնեի հիասքանչ Հուդիթին… նուրբ ու գեղեցիկ կանացի կիսադեմեր, սիրունատես, քաջարի պատանիներ, որոնք ուժ ու բերկրություն են մարմնավորում, ֆիգուրների հուզախռով բազմություն, բարձրացող ձեռքեր, պոկված իրաններ, ջլերի սլացք, մկանների երկունք… Եվ այդ ամենը միայն խանդաղատանք են առաջ բերում։ Ամեն ինչ պարզ է, իրական, ակնահաճո ու սրտամոտ և հետապնդում է որոշակի նպատակ։ 15-րդ դարը Իտալիայի համար դժվար ժամանակաշրջան էր, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի հետ մրցակցությունը, Եվրոպայի հյուսիսից անընդհատ հարձակումները լուրջ վտանգի առաջ էին կանգնեցրել երկիրը։ Այդ ամենին գումարած նաև ավատական երկպառակությունները, սկիզբ առնող դասակարգային պայքարը, խռովությունները, արյունալի ընդհարումները, խարդավանքն ու թշնամանքը, երբ միայն ուժով ու ճարպկությամբ էր հնարավոր գոյություն պահպանել։ Հիշենք Բենվենուտո Չելինիի ինքնակենսագրականը, որտեղ մեծ քանդակագործը, ժողովրդական անպաճույճ լեզվով ներկայացնելով իր ապրած կյանքի պատմությունը, տալիս է նաև դարի բնութագիրը։ Բենվենուտոն ճանաչված արվեստագետ էր, օժտված գերբնական տաղանդով, բոլորի կողմից փառաբանված, բայց ապրելու և ստեղծագործելու համար ստիպված էր պայքարել՝ շատ հաճախ խտրություն չդնելով միջոցների մեջ, որովհետև այդպես էր պահանջում ժամանակը, այդպիսին էին ժամանակի բարքերը։ Ամրակազմ, ուժեղ, զենք բանեցնելու մեջ վարժ, կոփված լինելը գոյության պայման էր, ու ոչ միայն սեփական կյանքի, այլև՝ մերձավորների։ Այդպիսի մարդիկ էին հարկավոր նաև երկրին, որը ճակատագրական օրեր էր ապրում։ Հյուսիսից չդադարող հարձակումներն ու ոտնձգությունները, տարբեր կուսակցությունների ու խմբավորումների գժտությունները չէին կարող չհուզել Իտալիայի մեծ մարդկանց։ Հենց Դավիթի պես պիտի լինել հայրենիքի զինվորն ու քաղաքացին, այդպես ուժեղ, մոլեգին ու ահարկու։ Ահա թե ինչու նրանք իրենց հայացքները սևեռեցին գեղեցիկ, առողջ, գործունակ, հուժկու և քաջարի կերպարների վրա, փորձելով տեսնել նաև նրանց ներսում եռացող հույզերն ու կրքերը։ Ահա թե որտեղից էր գալիս հետաքրքրությունն անտիկ աշխարհի նկատմամբ, ինչու էին Վերածնության դարաշրջանի մարդու համար օրինակ ծառայում անտիկ հերոսների սխրանքները։ Ահա թե ինչպես հաստատվեց գեղեցիկի տիրապետութությունը։ Առողջ և գեղեցիկ մարմին և առողջ ու գեղեցիկ հոգի։ Այդպիսին չէ՞ հրաշագեղ Ջոկոնդան իր առեղծվածային ժպիտով, որը դրանով հանդերձ, նույնքան իրական է, որքան բնորդուհին։ Դա աշխարհիկ առաջին դիմանկարն էր, որով համաշխարհային գեղանկարչության մեջ հիմք դրվեց մի նոր ժանրի։ Ջորջո Վազարին իր «Ամենանշանավոր գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների վարքագրության» մեջ այսպիսի տողեր է գրել մեծ քանդակագործի մասին. «… որը ընդունակ էր բացարձակապես բոլոր արվեստներում ու ցանկացածդ արհեստում հենց միայն իր ստեղծագործությամբ ցույց տալ, թե ինչքան կատարյալ կարող է լինել նկարչությունը գծերով ու ուրվագծերով, լույսով ու ստվերով արտահայտչականություն հաղորդելով առարկաներին, ճշգրիտ դատողությամբ քանդակներ կերտելով և կառուցելով հարմարավետ, հաստատուն, համաչափ, ճարտարապետական զանազան զարդարանքներով հարուստ շենքեր»։ Իսկ ազատամիտ իմաստուն Լեոնարդո դա Վինչին, երկնային բարձունքների ու երկրային հովիտների տիրակալ Ռաֆայելը, ինքնաբուխ ու զորավոր մյուս հանճարները փնտրեցին ու գտան նոր մարդուն, որ սիրում է կյանքը, լի է կյանքով և ապրում է գեղեցիկի թագավորությունում, ուր ամեն ինչ ներդաշնակ է նրա արտաքին ու ներքին նկարագրին։ Այսպիսին է իտալական Վերածնունդը, որը Էնգելսի բնորոշմամբ «… մարդկության կողմից մինչև այդ ապրած մեծագույն առաջադիմական հեղաշրջումն էր, դարաշրջան, որ տիտանների կարիք էր զգում և ծնեց տիտաններ՝ մտքի, տենչի ուժով…»։ « Վերածնունդը տեղի է ունեցել Իտալիայում»։

Կրթություն խմբագրել

Դաստիարակության մասին հումանիստական կարևորագույն գաղափարներ են շարադրել Լ․ Բրունին, է․ Ս․ Պիկոլոմինին (Պիոս II պապ), էրազմ Ռոտերդամցին, Ի․ Լ․ Վիվեսին, Ֆրանսուա Ռաբլեն, Միշել Մոնտենը, Գեորգ Ագրիկոլան և ուրիշները, առավել դեմոկրատական գաղափարներ են առաջադրել Մորը և Կամպանելլան։ Ականավոր պրակտիկ մանկավարժ էր Վիտտորինո դա Ֆելտրեն։ Մուրը քննադատության է ենթարկվել կրթության միջնադարյան սխոլաստիկական ողջ համակարգը, դրան հակադրվել է մարդուն մտավորապես և ֆիզիկապես զարգացնող, նրա մեջ վեհ բարոյական որակներ ձևավորող դաստիարակությունը, կրթության և ուսուցման բովանդակությունը հարստացավ բնագիտության, աշխարհագրության, պատմության և այլ բնագավառների նոր գիտելիքներով։ Հումանիստները գտնում էին, որ դաստիարակության և ուսուցման պրոցեսում երեխաները պետք է ձեռք բերեն մտածելու, շրջապատող աշխարհը ճանաչելու ընդունակություն, նշում էին մանկավարժության ացնելու անհրաժեշտությունը, հանդես գալիս երեխաների մարմնական պատիժների դեմ[1]։

Գրականություն խմբագրել

 
Կոպեռնիկոսի դիմանկարը, անհայտ հեղինակ (մոտ. 1580)
 
Միշել Մոնտենի «Փորձերի» տիտղոսաթերթը

Գրականության մեջ Վերածննդիի հումանիզմը առաջադրել է ներդաշնակ զարգացած անձնավորության իդեալը, որը համարվել է կեցության բարձրագույն արժեքն ու բարձրագույն իմաստը։ Պատկերման հիմնական առարկան դարձել է մարդը, այստեղից էլ՝ ռեալիստական տարրերի ու միտումների ուժգին զարգացումը (վերածննդյան ռեալիզմ)։ Երևան է եկել ոչ միայն նոր թեմատիկա, այլև ստեղծվել է բանաստեղծական արվեստի նոր տեսություն։ ժողովրդական պոեզիայի և անտիկ գրքային իմացության երկու ավանդույթները օրգանապես զուգորդվել են դարաշրշանի առավել նշանակալի գեղարվեստական հուշարձաններում։ Վերածննդի գրականության մեջ առկա է խեղկատակի կերպարը, որի «իմաստուն խելահեղության» մեջ միախառնված են ժողովրդական ողջամտությունն ու լուսավորյալ ազատախոհությունը։

Վերածննդի գրականության հիմնական․ փուլերն ու ժանրերը կապված են Վաղ, Բարձր և Ուշ Վերածննդի ժամանակաշրջաններում հումանիստական ըմբռնումների էվոլյուցիայի հետ։

Վաղ Վերածննդի գրականություն խմբագրել

Վաղ Վերածննդի գրականությանը բնորոշ է նովելը, հատկապես հակակղերական, հակաֆեոդալական․ ուղղվածության կոմիկական նովելը, որը փառաբանում է ձեռներեց և նախապաշարումներից զերծ անձնավորությանը (Ջովաննի Բոկաչչո, Ֆրանկո Սակետտի, Թ․ Դուարդատի, Մարգարիտ Նավարացի, Մ․ Բանդելլո)։

Բարձր Վերածննդի գրականություն խմբագրել

Բարձր Վերածննդի յուրօրինակ էպոսն է դարձել Ֆ․ Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտագրյուելը» վեպը։ Ուշ Վերածննդի շրշանում զարգացել են վեպի ու դրամայի հովվերգական ժանրերը (Իտալիայում՝ Յա․ Սաննաձարոյի «Արկադիան», Տ․ Տասսոյի «Ամինաան», Իսպանիայում Մոնտեմայորի «Դիանան», Սերվանտեսի «Գաղատեան», Անգլիայում՝ Ֆ․ Սիդնիի «Արկադիան»)։ Բարձր Վերածննդի հատկանշված է հերոսական պոեմի ծաղկումով․ Իտալիայում՝ Լ․ Պուլչի, Ֆ․ Բեռնի, Տ․ Ֆոլենգո, Մ․ Մ․ Բոյարդո, Լ․ Արիոստո, Իսպանիայում և Պորտուգալիայում «կոնկիստադորական» պոեմը, որի արկածախնդրական–ասպետական սյուժեն բանաստեղծականացնում է Վերածննդի պատկերացումը մարդու մասին՝ որպես մեծ գործերի համար ծնվածի։

Ուշ Վերածննդի գրականություն խմբագրել

Ուշ Վերածննդի բարձրագույն թռիչքն են Շեքսպիրի դրամաները և Սերվանտեսի վեպը, որոնք հիմնված են մի կողմից՝ հերոսական անձնավորության և մյուս կողմից մարդուն անարժան հասարակական կյանքի համակարգի միշ ողբերգական կամ ողբերգակատակերգական բախման վրա։ XYI դ․ սկսվել է լեզվով և նշանակությամբ ազգային գրականության ծաղկումը։ Իտալիայում արդեն Դանթեի ստեղծագործությունը 13-14-րդ դարերի սահմանագծում ազդարարել է Վ․։ Ֆ․ Պետրարկայի սիրային սոնետները դրսևորել են անհատի ներաշխարհը, հուզական կյանք դինամիկան, իսկ նրա հայրենասիրականկան ցոնները՝ նոր քաղաքացիական գիտակցության արտադասային բնույթը։ 14–16-րդ դարերի․ իտալ․ գրկ–յան ծաղկումն են Պետրարկայի քնարերգությունը, Բոկաչչոյի նովելները, հումանիստների բարոյագիտական ու քաղակական տրակտատները (Պետրարկայից մինչև Մաքիավելի), Արիոստոյի և Տասսոյի պոեմները[1]։

Գիտություն խմբագրել

 
Լուկա Պաչիոլիի՝ հաշվապահության հոր դիմանկարը,[Ն 2], հեղ՝ Ջակոպո դե Բարբարի, 1495

Վերածննդի կիրառական նորամուծությունները տարածվել էին նաև առևտրի վրա։ 15-րդ դարի վերջին Լուկա Պաչոլին հրատարակել է հաշվապահական հաշվառք վարելու մասին առաջին գիքը, ինչով դարձել է ժամանակակից հաշվապահության սկզբունքների հիմնադիրը[55]։

Հին տեքստերի վերհանումը և տպագրական մամուլի գյուտը ուսումը հասանելի դարձրին և թույլ տվեցին լայն տարածել նոր գաղափարները։ Իտալական Վերածննդի առաջին շրջանում հումանիստները գերադասում էին հումանիտար առարկաների ուսումնասիրությունը քան բնական փիլիսոփայությունը կամ կիրառական մաթեմատիկան, իսկ դասական աղբյուրների նկատմամբ նրանց ակնածանքն էլ ավելի ամրագրեց տիեզերքի արիստոտելյան և պտղոմեական տեսակետները։ Մոտավորապես 1450 թվականին Նիկոլաս Կուզանացին կանխատեսել էր Կոպեռնիկոսի արևակենտրոն աշխարհայացքը, բայց փիլիսոփայական ձևով։

Վաղ Վերածննդի ժամանակաշրջանում գիտությունն ու արվեստը միախառնված էին։ Խորագիտակ նկարիչները, ինչպիսին էր Լեոնարդո դա Վինչին, կատարում էին անատոմիայի և բնության դիտողական նկարներ։ Դա Վինչին ջրի հոսքի, բժշկական հետազոտման, շարժման և աերոդինամիկայի համակարգված ուսումնասիրության վերաբերյալ փորձեր էր անում։ Նա մշակել է հետազոտության մեթոդի սկզբունքներ, որոնք Ֆրիտյոֆ Քափրային ստիպել են նրան դասակարգել որպես «ժամանակակից գիտության հայր»[Ն 3][56]: Այս շրջանի Դա Վինչիի ներդրման այլ օրինակներ են մեքենաները, որոնք նախատեսված էին մարմար կտրելու և մոնոլիտներ բարձրացնելու համար, նաև բացահայտումներ է արել ակուստիկայի, բուսաբանության, երկրաբանության, անատոմիայի և մեխանիկայի մեջ[57]։

Գիտական ուսմունքը կասկածի տակ դնելու համար ստեղծվել էր համապատասխան միջավայր։ Քրիստափոր Կոլումբուսի կողմից Նոր Աշխարհի 1492 թվականի հայտնագործությունը մարտահրավեր նետեց դասական աշխարհայացքին։ Պարզվեց, որ Պտղոմեոսի (աշխարհագրության մեջ) և Գալենի (բժշկության մեջ) գործերը ոչ միշտ էին համընկնում առօրյա դիտարկումներին։ Բողոքական ռեֆորմացիայի և հակադարձ ռեֆորմացիայի բախումից հետո, Հյուսիսային Վերածնունդը որոշիչ տեղաշարժ կատարեց` Արիստոտելյան բնական փիլիսոփայությունից դեպի քիմիա և կենսաբանական գիտություններ (բուսաբանություն, անատոմիա և բժշկություն)[58]։ Նախկինում հաստատված ճշմարտությունները կասկածի տակ առնելու և նոր պատասխաններ որոնելու պատրաստակամությունը հանգեցրեց գիտական խոշոր առաջընթացի ժամանակաշրջանի։

Ոմանք Վերածնունդը դիտում են որպես ժամանակակից դարաշրջանի սկիզբը հռչակող «գիտական հեղափոխություն»[59], մյուսները ՝ որպես հին աշխարհից մինչև այսօր ձգվող շարունակական գործընթացի արագացում[60]։ Այդ ժամանակ նշանակալի գիտական առաջխաղացումներ են գրանցվել Գալիլեո Գալիլեյի, Տիխո Բրահեի և Յոհաննես Քեպլերի կողմից[61]։ Կոպեռնիկոսը «Երկնային ոլորտների հեղափոխությունների մասին» երկում (De revolutionibus orbium coelestium), պնդում էր, որ Երկիրը շարժվում է Արևի շուրջը։ Անդրեաս Վեսալիուսի հեղինակած «Մարդու մարմնի աշխատանքների մասին» (De humani corporis fabrica) գործը, նոր վստահություն է ներշնչել դիտարկմանը և անատոմիայի մեխանիկական տեսակետին[62]։

Հայտնագործությունների գործընթացում մեկ այլ կարևոր զարգացում էր գիտական մեթոդը[62], այն կենտրոնում էր էմպիրիկ ապացույցների և մաթեմատիկայի կարևորության վրա՝ միաժամանակ արհամարհելով Արիստոտելյան գիտությունը։ Այս գաղափարների վաղ և ազդեցիկ կողմնակիցներն էին ՝ Կոպերնիկոսը, Գալիլեո Գալիլեյը և Ֆրենսիս Բեկոնը[63][64]։ Գիտական նոր մեթոդը հանգեցրեց մեծ ներդրումների աստղագիտության, ֆիզիկայի, կենսաբանության և անատոմիայի բնագավառներում[65]։

Նավարկություն և աշխարագրություն խմբագրել

 
Աշխարհի քարտեզը ըստ Պիետրո Կոպպոյի, Վենետիկ, 1520

Վերածննդի օրոք, 1450-1650 թվականներին[66], եվրոպացիները այցելեցին բոլոր մայրցամաքները և հիմնականում քարտեզագրեցին, բացառությամբ հարավային բևեռային մայրցամաքի, որն այժմ հայտնի է որպես Անտարկտիկա։ Այս զարգացումը պատկերված է աշխարհի խոշոր «Նովա Թոթիուս» (Nova Totius Terrarum Orbis Tabula) կոչվող քարտեզի վրա, որը պատրաստել է հոլանդացի քարտեզագիր Ջոան Բլաուն 1648 թվականին Վեստֆալիայի խաղաղության հիշատակին։

1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսը դեպի Հնդկաստան ծովային կարճ ճանապարհ որոնելով Իսպանիայից ծով է դուրս եկել, հատել Ատլանտյան օվկիանոսը և պատահաբար հայտվել Ամերիկայում, բայց համոզված է եղել, որ հասել է Արևելյան Հնդկաստան։

1606 թվականին հոլանդացի նավագնաց Վիլիամ Յանզոնը նավարկոլ Արևելյան Հնդկաստանից հասել է Ավստրալիա։ Նա գծագրել է Քվինսլենդ նահանգի Քեյփ Յորք թերակղզու արևմտյան ափից մոտ 300 կմ տարածք։ Սրան հետևել են ավելի քան երեսուն հոլանդական արշավախմբեր, որոնք քարտեզագրել են հյուսիսային, արևմտյան և հարավային ափերի հատվածները։ 1642–1643 թվականներին Աբել Թասմանը շրջանցել է աշխարհամասը՝ ապացուցելով, որ այն միացված չէ երևակայական հարավային բևեռ մայրցամաքին։

Մինչև 1650 թվական

ը, հոլանդացի քարտեզագիրները քարտեզագրել էին Ավստրալիա մայրցամաքի ափամերձ հատվածի մեծ մասը, որը նրանք անվանում էին Նոր Հոլանդիա, բացառությամբ արևելյան ափի, որը չափագրել էր 1770 թվականին ՝ կապիտան Ջեյմս Կուկը։

Երկար պատկերացրած հարավային բևեռ մայրցամաքը, ի վերջո, հայտնաբերվել է 1820 թվականին։ Վերածննդի ամբողջ ընթացքում հայտնի էր որպես Terra Australis կամ կարճ ժամանակով «Ավստրալիա»։ Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ 19-րդ դարում այդ անունը ստացել է Նոր Հոլանդիան, հարավային բևեռ մայրցամաքին շնորհվել է «Անտարկտիկա» նոր անունը[67]։

Կրոն խմբագրել

 
Ալեքսանդր Ե, Բորջիա պապը
 
Մոգերի և Սողոմոնի երկրպագությունը Շեբայի թագուհուն, 1546, հեղ․ Ջուլիո Կլովիո

Հումանիզմի նոր իդեալները, չնայած որոշ առումներով ավելի աշխարհիկ էին, բայց զարգացել են քրիստոնեական հենքի վրա, հատկապես Հյուսիսային Վերածննդի շրջանում։ Նոր կերպարվեստի մեծ մասը, եթե ոչ լրիվ պատվիրում էր Եկեղեցին կամ նվիրվում էր նրան։ Այնուամենայնիվ, Վերածնունդը խոր ազդեցություն ունեցավ այդ շրջանի աստվածաբանության վրա, մասնավորապես այն հարցում, թե ինչպես էին մարդիկ ընկալում մարդու և Աստծո միջև փոխհարաբերությունները[20]։ Ընթացիկ շրջանի գլխավոր աստվածաբաններից շատերը հումանիստական մեթոդի հետևորդներ էին ՝ ներառյալ Էրազմուսը, Ցվինգլին, Թոմաս Մորը, Մարտին Լյութերը և Ջոն Կալվինը։

Վերածնունդը սկսվել է կրոնական անկարգությունների ժամանակներում։ Ուշ միջնադարը Պապության շրջապատում քաղաքական ինտրիգների ժամանակաշրջան էր, որը գագաթնակետին է հասել Մեծ արևմտյան պառակտման (սխիզմ) ժամանակ, երբ երեք մարդ միաժամանակ պնդում էին, որ իրենք են Հռոմի արքեպիսկոպոսը[68]։ Մինչ սխիզմը լուծվում էր Կոնստանցայի Խորհրդի կողմից (1414), արդյունքում ձևավորված բարեփոխումների շարժումը, որը հայտնի էր որպես Ժողովական շարժում (Conciliarism), աշխատում էր սահմանափակել Պապի իշխանությունը։ Չնայած, որ ի վերջո պապականությունը եկեղեցական հարցերում գերիշխող դիրք գրավեց, բայց շարունակվում էին կոռուպցիային մասնակից լինելու շարունակական մեղադրանքները։ Առավել հայտնի էր Հռոմի պապ Ալեքսանդր VI-ը, որը մեղադրվում էր սիմոնականության, նեպոտիզմի և կարդինալ եղած ժամանակ չորս երեխաների հայրության մեջ (որոնց մեծ մասը ամուսնացած էին, հավանաբար՝ իշխանության համախմբման համար)[69]։

Եկեղեցականներ Էրազմուսը և Լյութերը առաջարկում էին Եկեղեցու բարեփոխում կատարել, որը հաճախ հիմնված էր Նոր Կտակարանի մարդասիրական տեքստի քննադատության վրա[20]։ 1517 թվականի հոկտեմբերին Լյութերը հրատարակեց 95 թեզեր՝ մարտահրավեր նետելով պապական իշխանությանը և քննադատելով ենթադրվող կաշառակերությունը, մասնավորապես վաճառվող ինդուլգենցիաների դեպքերի կապակցությամբ[Ն 4]: 95 թեզերը հանգեցրին բարեփոխումների ՝ բաժանում Հռոմեական կաթոլիկ եկեղեցուց, որը նախկինում հեգեմոն դեր ուներ Արևմտյան Եվրոպայում։ Հումանիզմն ու Վերածննդը անմիջական դեր են խաղացել բարեփոխումների կայացման համար, ինչպես նաև ժամանակակից շատ այլ կրոնական բանավեճերի և բախումների մեջ։

Ինքնաճանաչում խմբագրել

 
Լեոնարդո Բրունի

Մինչև 15-րդ դարը Իտալիայում գրողները, նկարիչները և ճարտարապետները քաջատեղյակ էին տեղի ունեցող վերափոխումներին և իրենց աշխատանքը նկարագրելու համար օգտագործում էին այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «հնաոճ եղանակով» (modi antichi) կամ «հռոմեացիների կամ նախնիների ձևով» (alle romana et alla antica): 1330-ականներին Պետրարկան նախաքրիստոնեական ժամանակներին անվանում էր «հնագույն» (antiqua), իսկ քրիստոնեական ժամանակաշրջանը` որպես «նոր» (nova)[70]: Պետրակայի իտալական տեսանկյունից, այս նոր շրջանը (որը ներառում էր նաև իր ժամանակը) ազգային խավարման դարաշրջան էր[70]։ Լեոնարդո Բրունին առաջինն էր, որ օգտագործեց եռակողմ պարբերականացումը իր «Ֆլորենտացիների պատմության» մեջ (1442)[71]։ Բրունիի առաջին երկու ժամանակաշրջանները հիմնված էին Պետրարկայի ժամանակաշրջանների վրա, բայց նա ավելացրեց նաև երրորդ շրջան, քանի որ կարծում էր, որ Իտալիան այլևս անկման վիճակում չէ։ Ֆլավիո Բիոնդոն նմանատիպ կառուցվածք օգտագործեց իր «Պատմության տասնամյակներ սկսած Հռոմեական կայսրության քայքայումից» (1439–1453) երկում։

Հումանիստ պատմաբանները պնդում էին, որ ժամանակակից գիտությունը վերականգնել է կապը դասական ժամանակաշրջանի հետ՝ շրջանցելով միջնադարը, որը հենց նրանք առաջին անգամ անվանեցին «Միջնադար»։ Տերմինը լատիներեն առաջին անգամ հայտնվել է 1469 թվականին՝ որպես «մեդիա տեմպեստի» (միջին ժամանակներ)[72]։ Ռինասկիտա եզրը (վերածնունդ) առաջին անգամ հայտնվեց իր լայն իմաստով, Ջորջիո Վազարիի 1550 թվականին գրած «Նկարիչների կյանքը» գործում, որը վերանայվեց 1568 թվականին[73][74]։ Վազարին դարաշրջանը բաժանում է երեք փուլի. Առաջին փուլում ընդգրկված էին Չիմաբուեն, Ջոտտոն և Առնոլֆո դի Կամբիոն, երկրորդ փուլը ընդկգրկում է Մազաչչոյին, Բրունելեսկիին և Դոնատելլոյին; Երրորդ փուլում Լեոնարդո դա Վինչիին և Միքելանջելոն էին։ Ըստ Վազարիի, այս զարգացմանը մղող շարժիչ ուժը ոչ միայն դասական հնության գիտակցության աճն էր, այլև բնությունը ուսումնասիրելու և ընդօրինակելու աճող ցանկությունը[75]։

Տարածում խմբագրել

15-րդ դարում Վերածնունդն իր ծննդավայր Ֆլորենցիայից արագորեն տարածվել է Իտալիայով մեկ, իսկ որոշ ժամանակ անց տարածվել է Եվրոպայի այլ երկրներում։ Գերմանացի տպագրիչ Յոհան Գուտենբերգի տպագրության գյուտը թույ է տվել արագ տարածել նոր գաղափարներին։ Տարածվելով, գաղափարները հարմարվել են տեղական մշակույթին և ենթարկվել փոփոխությունների։ 20-րդ դարում գիտնականները սկսել են Վերածնունդը դասակարգել ըստ տարածաշրջանային և ազգային շարժումների։

Անգլիա խմբագրել

Անգլիայում 16-րդ դարը նշանավորել է անգլիական վերածննդի սկիզբի գրողներ՝ Ուիլյամ Շեքսպիրի, Քրիստոֆեր Մառլոոյի, Էդմունդ Սպենսերի, Սըր Թոմաս Մորի, Ֆրենսիս Բեկոնի, Սըր Ֆիլիպ Սիդնեյի, ինչպես նաև մեծ նկարիչների, ճարտարապետների գործերով (ինչպես, օրինակ ՝ Ինիգո Ջոնսը ով ներկայացրեց իտալական ճարտարապետությունը Անգլիայում) և այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Թոմաս Թալիսը, Ջոն Թավերները և Ուիլյամ Բյորդը[76]։

Ֆրանսիա խմբագրել

«Վերածնունդ» բառը փոխառված է ֆրանսերենից, և «ՌԵնեսանս» (ֆր.՝ Renaissance,) նշանակում է «վերածնունդ»։ Այն առաջին անգամ օգտագործվել է 18-րդ դարում, այնուհետև՝ 1855 թվականի «Ֆրանսիայի պատմություն» ( Histoire de France) աշխատության միջոցով տարծել է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեն (1798–1874) իր[77][78]։

 
Շատո դե Շմբոր (1519–1547), Վերածննդի ճարտարապետության ամենահայտնի օրինակներից մեկը։

1495 թվականին՝ Կարլ VIII- ի Իտալիա ներխուժելուց հետո, Վերածնունդը Իտալիայից հասել է Ֆրանսիա։ Աշխարհիկության տարածմանը նպաստել է այն, որ Եկեղեցին Սև մահվան դեմ պայքարում անկարող էր գտնվել։ Ֆրանցիսկ I- ը հրավիրում էր իտալական արվեստագետների, այդ թվում ՝ Լեոնարդո դա Վինչիին, կառուցում էր հարուստ զարդարված պալատներ։ Այնպիսի գրողներ, ինչպիսիք էին Ֆրանսուա Ռաբլեն, Պիեռ դե Ռոնսարը, Ժոաշե դյու Բելեն և Միշել դը Մոնտենը; Նկարիչ Ժան Կլուեն, և երաժիշտ Ժան Մուտոնը նույնպես ստեղծագործում էին Վերածննդի ոգով։

Ֆլորենցիայում ծնված, Ուրբինոյի և Մադլեն դե լա Տուր դ’Ավերվերեի դքսի՝ Լորենցո դե Մեդիչիի դուստր տասնչորսամյա Կատերինա դե Մեդիչին (1519–1589) 1533 թվականին ամուսնացել է Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի երկրորդ որդու՝ Հենրի II- ի հետ։ Թեև նա հայտնի դարձավ Ֆրանսիայի տխրահռչակ կրոնական պատերազմներում ունեցած իր դերով, բայց նա անմիջական ներդրում է ունեցել իր հայրենի Ֆլորենցայից ֆրանսիական արքունիկ բերելով, այնտեղի արվեստը, գիտությունը և երաժշտությունը՝ հիմք դնելով բալետին։

Գերմանիա խմբագրել

 
Մաքսիմիլյան I կայսր, հեղինակ՝ Ալբրեխտ Դյուրեր1519

15-րդ դարի երկրորդ կեսին Վերածննդի ոգին տարածվեց դեպի Գերմանիա և Ցածր հողեր (Նիդեռլադներ), որտեղ տպագրության գյուտը (մոտ 1450 թ.) և վերածնդի այնպիսի նկարիչների ի հայտ գալը, ինչպիսիք են Ալբրեխտ Դյուրերը (1471–1528), նախորդել են Իտալիայից եկած ազդեցությունը։ Երկրի վաղ բողոքական տարածքներում հումանիզմը սերտորեն կապված է եղել բողոքական բարեփոխումների իրարանցման եռուզեռին, և գերմանական վերածննդի արվեստն ու գրականությունը հաճախ արտացոլում էին այդ վեճը[79]։ Այնուամենայնիվ, գոթական ոճը և միջնադարյան գեղագիտական փիլիսոփայությունը մնացին բացառապես մինչև 16-րդ դարի վերջը։ Հաբսբուրգի Մաքսիմիլիան I կայսրը (1493–1519) Հռոմեական սրբազան կայսրության առաջին իսկապես Վերածննդի միապետ է եղել։

Հունգարիա խմբագրել

Իտալիայից հետո Հունգարիան առաջին եվրոպական երկիրն էր, որտեղ հայտնվել է Վերածնունդը[80]։ Վերածննդի ոճը Իտալիայից անմիջականորեն եկել է Հունգարիայի կենտրոնաեվրոպական շրջանները կվատրոչենտոյի շրջանում (1400- ականներ), ինչը պայմանավորված էր առաջին հերթին զարգացած հունգարա-իտալական հարաբերություններով՝ ոչ միայն դինաստիական կապերում, այլև մշակութային, հումանիտար և առևտրային հարաբերություններում, որոնք որ ամրապնդվել են 14-րդ դարում։ Հունգարիայի և Իտալիայի գոթական ոճերի միջև կապը երկրորդ պատճառ էր` երկու մշակույթում էլ խուսափում էին պատերի չափազանցված բեկումներից և գերադասում մաքուր և թեթև կառույցներ։ Լայնածավալ շինարարական աշխատանքները մեծ ծավալի և երկարաժամկետ աշխատանք էին ապահովում նկարիչների համար, օրինակ ՝ Բուդայի Ֆրիս (Նոր) դղյակի շենքը, Վիշեգրադի, Թաթայի և Վարպալոտայի ամրոցները։ Սիգիզմունդի արքունիկում կային այնպիսի հովանավորներ, որոնցից էր Պիպո Սպանոն, Ֆլորենցիայի Սկոլարի ընտանիքի ժառանգը։ Նա Հունգարիա էր հրավիրել վարպետներ Մանետտո Ամանատինին և Մասոլինո դա Պանիկալեյին[80]։

Իտալական նոր միտումը զուգորդվել է գոյություն ունեցող ազգային ավանդույթների հետ և ստեղծվել է Վերածննդի յուրօրինակ արվեստ։ Երկրում հումանիստական մտքի երևան գալը նպաստել է Վերածննդի արվեստի ընդունմանը։ Իտալական համալսարաններում սովորող շատ երիտասարդ հունգարացիներ շփվում էին Ֆլորենցիայի հումանիստական կյանքին, ինչի պատճառով անմիջական կապ է հաստատվել Ֆլորենցիայի հետ։ Հունգարիա, հատկապես Բուդա տեղափոխվող իտալացի առևտրականների աճող թիվը օգնել է այս գործընթացին։ Նոր մտքերը բերել են հումանիստ հոգևոր առաջնորդները, որոնցից առանձնանում էր Յանոշ Վիտեզը՝ Էսթերգոմի արքեպիսկոպոսը, հունգարական հումանիզմի հիմնադիրներից մեկը[81]։ Սիգիզունդ Լյուքսեմբուգցի կայսեր երկարատև իշխանության օրոք Բուդդայի թագավորական դղյակը դարձել էր ուշ միջնադարի ամենամեծ գոթական պալատը։ Թագավոր Մաթիաշ Կորվինուսը (1458–1490) վերակառուցել է պալատը վաղ Վերածննդի ոճով և հետագայում ընդլայնել այն[82][83]։

1476 թվականին Մաթիաս թագավորի և Նեապոլի Բեատրիսեի ամուսնությունից հետո Բուդան դարձել է Ալպերի հյուսիսում գտնվող Վերածննդի ամենակարևոր գեղարվեստական կենտրոններից մեկը[84]։

 
Մատյաշի ամրոց Կորվինա, որտեղ պահվում էր գրադարանը

Մաթիասի արունիկում ապրող ամենակարևոր հումանիստներն էին Անտոնիո Բոնֆինին և հայտնի հունգարացի բանաստեղծ Յանուս Պաննոնիուսը։ Անդրիս Հեսը 1472 թվականին Բուդայում հիմնել է տպարան։ Մաթիաս Կորվինուսի գրադարանը աշխարհիկ գրքերի Եվրոպայի ամենամեծ հավաքածուներից էր, այնտեղ պահվում էին պատմական ժամանակագրություններ, փիլիսոփայական և գիտական աշխատանքներ։ Նրա գրադարանը երկրորդն էր Վատիկանի գրադարանից հետո, թեև Վատիկանի գրադարանը հիմնականում կրոնական նյութեր էր պարունակում[85]։

1489 թվականին Ֆլորենցիացի Բարտոլոմեո դելա Ֆոնտեն գրել է, որ Լորենցո դե Մեդիչին ոգևորված հունգարացի թագավորի օրինակով հունա-լատինական գրադարան է հիմնել։ Կորվինուսի գրադարանը այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս է[86]։

Նիդեռլանդներ խմբագրել

15-րդ դարի վերջի նիդեռլանդական մշակույթը իտալական վերածննդի ազդեցության տակ էր։ Առևտուրը նպաստում էր երկրի հարստացմանը։ Ֆլանդրիայի հարստացած ազնվականները մեծ պատվերներ էին տալիս նկարիչներին, որոնք հայտնի դարձան ողջ Եվրոպայով մեկ[87]։ Գիտության մեջ առաջատար էր անատոմ Անդրեաս Վեզալիուսը, քարտեզագրության մեջ Գերհարդ Մերկատորը, որի քարտեզները օգնում էին ճանապարհորդներին և նավարկողներին։ Արվեստում հոլանդական և ֆլամանդական վերածննդի գեղանկարչությունը տատանվում էր Հիերոնիմոս Բոսխի[88] տարօրինակ գործերից մինչև Պիիտեր Բրեյգել Ավագի առօրեական պատկերները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան, 11-րդ հատոր. 1985. էջեր 385–390. {{cite book}}: |first= has numeric name (օգնություն); |first= missing |last= (օգնություն)
  2. Monfasani, John (2016). Renaissance Humanism, from the Middle Ages to Modern Times. Taylor & Francis. ISBN 978-1-351-90439-1.
  3. Boia, Lucian (2004). Forever Young: A Cultural History of Longevity. Reaktion Books. ISBN 978-1-86189-154-9.
  4. BBC Science and Nature, Leonardo da Vinci Retrieved May 12, 2007
  5. BBC History, Michelangelo Retrieved May 12, 2007
  6. 6,0 6,1 Burke, P., The European Renaissance: Centre and Peripheries 1998
  7. 7,0 7,1 Strathern, Paul The Medici: Godfathers of the Renaissance (2003)
  8. Encyclopædia Britannica, Renaissance, 2008, O.Ed.
  9. Har, Michael H. History of Libraries in the Western World, Scarecrow Press Incorporate, 1999, 0-8108-3724-2
  10. Norwich, John Julius, A Short History of Byzantium, 1997, Knopf, 0-679-45088-2
  11. 11,0 11,1 Brotton, J., The Renaissance: A Very Short Introduction, OUP, 2006 0-19-280163-5.
  12. Panofsky, Renaissance and Renascences in Western Art 1969:38; Panofsky's chapter "'Renaissance – self-definition or self-deception?" succinctly introduces the historiographical debate, with copious footnotes to the literature.
  13. 13,0 13,1 Panofsky, Renaissance and Renascences in Western Art 1969:6; Panofsky's chapter "'Renaissance – self-definition or self-deception?" succinctly introduces the historiographical debate, with copious footnotes to the literature.
  14. Starn, Randolph (1998). «Renaissance Redux». The American Historical Review. 103 (1): 122–124. doi:10.2307/2650779. JSTOR 2650779.
  15. The Oxford English Dictionary cites W Dyce and C H Wilson’s Letter to Lord Meadowbank (1837): "A style possessing many points of rude resemblance with the more elegant and refined character of the art of the renaissance in Italy." And the following year in Civil Engineer & Architect's Journal: "Not that we consider the style of the Renaissance to be either pure or good per se." See Oxford English Dictionary, "Renaissance"
  16. Murray, P. and Murray, L. (1963) The Art of the Renaissance. London: Thames & Hudson (World of Art), p. 9. 978-0-500-20008-7
  17. Michelet, Jules. History of France, trans. G. H. Smith (New York: D. Appleton, 1847)
  18. 18,0 18,1 Murray, P. and Murray, L. (1963) The Art of the Renaissance. London: Thames & Hudson (World of Art), p. 9. 978-0-500-20008-7.
  19. Perry, M. Humanities in the Western Tradition Արխիվացված 2009-04-29 Wayback Machine, Ch. 13
  20. 20,0 20,1 20,2 Open University, Looking at the Renaissance: Religious Context in the Renaissance (Retrieved May 10, 2007)
  21. Open University, Looking at the Renaissance: Urban economy and government (Retrieved May 15, 2007)
  22. Stark, Rodney, The Victory of Reason, Random House, NY: 2005
  23. Walker, Paul Robert, The Feud that sparked the Renaissance: How Brunelleschi and Ghiberti Changed the Art World (New York, Perennial-Harper Collins, 2003)
  24. Severy, Merle; Thomas B Allen; Ross Bennett; Jules B Billard; Russell Bourne; Edward Lanoutte; David F Robinson; Verla Lee Smith (1970). The Renaissance – Maker of Modern Man. National Geographic Society. ISBN 978-0-87044-091-5.
  25. Brotton, Jerry (2002). The Renaissance Bazaar. Oxford University Press. էջեր 21–22.
  26. For information on this earlier, very different approach to a different set of ancient texts (scientific texts rather than cultural texts) see Latin translations of the 12th century, and Islamic contributions to Medieval Europe.
  27. Reynolds and Wilson, pp. 113–123.
  28. Reynolds and Wilson, pp. 123, 130–137.
  29. Western Civilization: Ideas, Politics, and Society, Marvin Perry, Myrna Chase, Margaret C. Jacob, James R. Jacob, 2008, 903 pages, pp. 261–262.
  30. Reynolds and Wilson, pp. 119, 131.
  31. Kirshner, Julius, Family and Marriage: A socio-legal perspective, Italy in the Age of the Renaissance: 1300–1550, ed. John M. Najemy (Oxford University Press, 2004) p. 89 (Retrieved May 10, 2007)
  32. Burckhardt, Jacob, The Revival of Antiquity, The Civilization of the Renaissance in Italy Արխիվացված Ապրիլ 7, 2007 Wayback Machine (trans. by S.G.C. Middlemore, 1878)
  33. 33,0 33,1 Skinner, Quentin, The Foundations of Modern Political Thought, vol I: The Renaissance; vol II: The Age of Reformation, Cambridge University Press, p. 69
  34. Stark, Rodney, The Victory of Reason, New York, Random House, 2005
  35. Martin, J. and Romano, D., Venice Reconsidered, Baltimore, Johns Hopkins University, 2000
  36. 36,0 36,1 Burckhardt, Jacob, The Republics: Venice and Florence, The Civilization of the Renaissance in Italy Արխիվացված Ապրիլ 7, 2007 Wayback Machine, translated by S.G.C. Middlemore, 1878.
  37. Barbara Tuchman (1978) A Distant Mirror, Knopf 0-394-40026-7.
  38. The End of Europe's Middle Ages: The Black Death Արխիվացված Մարտ 9, 2013 Wayback Machine University of Calgary website. (Retrieved on April 5, 2007)
  39. Netzley, Patricia D. Life During the Renaissance.San Diego: Lucent Books, Inc., 1998.
  40. Hause, S. & Maltby, W. (2001). A History of European Society. Essentials of Western Civilization (Vol. 2, p. 217). Belmont, CA: Thomson Learning, Inc.
  41. "Renaissance And Reformation France" Mack P. Holt pp. 30, 39, 69, 166
  42. Hatty, Suzanne E.; Hatty, James (1999). Disordered Body: Epidemic Disease and Cultural Transformation. SUNY Press. էջ 89. ISBN 9780791443651.
  43. Guido Carocci, I dintorni di Firenze, Vol. II, Galletti e Cocci, Firenze, 1907, pp. 336–337
  44. Burckhardt, Jacob, The Development of the Individual, The Civilization of the Renaissance in Italy Արխիվացված Հոկտեմբեր 3, 2008 Wayback Machine, translated by S.G.C. Middlemore, 1878.
  45. Stephens, J., Individualism and the cult of creative personality, The Italian Renaissance, New York, 1990 p. 121.
  46. 46,0 46,1 Oration on the Dignity of Man (1486) wsu.edu Արխիվացված Հունվար 4, 2011 Wayback Machine
  47. Burke, P., "The spread of Italian humanism", in The Impact of Humanism on Western Europe, ed. A. Goodman and A. MacKay, London, 1990, p. 2.
  48. As asserted by Gianozzo Manetti in On the Dignity and Excellence of Man, cited in Clare, J., Italian Renaissance.
  49. Hause, S. & Maltby, W. (2001). A History of European Society. Essentials of Western Civilization (Vol. 2, pp. 245–246). Belmont, CA: Thomson Learning, Inc.
  50. Clare, John D. & Millen, Alan, Italian Renaissance, London, 1994, p. 14.
  51. Stork, David G. Optics and Realism in Renaissance Art Արխիվացված Հունիս 14, 2007 Wayback Machine (Retrieved May 10, 2007)
  52. Vasari, Giorgio, Lives of the Artists, translated by George Bull, Penguin Classics, 1965, 0-14-044164-6.
  53. Peter Brueghel Biography, Web Gallery of Art (Retrieved May 10, 2007)
  54. MacKinnon, Nick (1993). «The Portrait of Fra Luca Pacioli». The Mathematical Gazette. 77 (479): 143. doi:10.2307/3619717. JSTOR 3619717.
  55. Diwan, Jaswith. Accounting Concepts & Theories. London: Morre. էջեր 1–2. id# 94452.
  56. 56,0 56,1 Capra, Fritjof, The Science of Leonardo; Inside the Mind of the Great Genius of the Renaissance, New York, Doubleday, 2007.
  57. Columbus and Vesalius – The Age of Discoverers. JAMA. 2015;313(3):312. doi:10.1001/jama.2014.11534
  58. Allen Debus, Man and Nature in the Renaissance (Cambridge: Cambridge University Press, 1978).
  59. Butterfield, Herbert, The Origins of Modern Science, 1300–1800, p. viii
  60. Shapin, Steven. The Scientific Revolution, Chicago: University of Chicago Press, 1996, p. 1.
  61. "Scientific Revolution" in Encarta. 2007. [1] Արխիվացված 2003-12-05 Wayback Machine
  62. 62,0 62,1 Brotton, J., "Science and Philosophy", The Renaissance: A Very Short Introduction Oxford University Press, 2006 0-19-280163-5.
  63. Van Doren, Charles (1991) A History of Knowledge Ballantine, New York, pp. 211–212, 0-345-37316-2
  64. Burke, Peter (2000) A Social History of Knowledge: From Gutenberg to Diderot Polity Press, Cambridge, Massachusetts, p. 40, 0-7456-2484-7
  65. Hunt, Shelby D. (2003). Controversy in marketing theory: for reason, realism, truth, and objectivity. M.E. Sharpe. էջ 18. ISBN 978-0-7656-0932-8.
  66. Woodward, David (2007). The History of Cartography, Volume Three: Cartography in the European Renaissance. Chicago and London: University of Chicago Press. ISBN 978-0-226-90733-8.
  67. Cameron-Ash, M. (2018). Lying for the Admiralty: Captain Cook's Endeavour Voyage. Sydney: Rosenberg. էջեր 19–20. ISBN 978-0-6480439-6-6.
  68. Catholic Encyclopedia, Western Schism (Retrieved May 10, 2007)
  69. Catholic Encyclopedia, Alexander VI (Retrieved May 10, 2007)
  70. 70,0 70,1 Mommsen, Theodore E. (1942). «Petrarch's Conception of the 'Dark Ages'». Speculum. 17 (2): 226–242. doi:10.2307/2856364. JSTOR 2856364.
  71. Leonardo Bruni, James Hankins, History of the Florentine people, Volume 1, Books 1–4 (2001), p. xvii.
  72. Albrow, Martin, The Global Age: state and society beyond modernity (1997), Stanford University Press, p. 205 0-8047-2870-4.
  73. Panofsky, Erwin. Renaissance and Renascences in Western Art, New York: Harper and Row, 1960.
  74. The Open University Guide to the Renaissance, Defining the Renaissance Արխիվացված Հուլիս 21, 2009 Wayback Machine (Retrieved May 10, 2007)
  75. Sohm, Philip. Style in the Art Theory of Early Modern Italy (Cambridge: Cambridge University Press, 2001) 0-521-78069-1.
  76. «Renaissance Period». people.umass.edu. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  77. Michelet, Jules. History of France, trans. G.H. Smith (New York: D. Appleton, 1847)
  78. Vincent Cronin (2011 թ․ հունիսի 30). The Florentine Renaissance. Random House. ISBN 978-1-4464-6654-4.
  79. Strauss, Gerald (1965). «The Religious Renaissance of the German Humanists». English Historical Review. 80 (314): 156–157. doi:10.1093/ehr/LXXX.CCCXIV.156. JSTOR 560776.
  80. 80,0 80,1 Title: Hungary (4th edition)Authors: Zoltán Halász / András Balla (photo) / Zsuzsa Béres (translation) Published by Corvina, in 1998 963-13-4129-1
  81. «the influences of the florentine renaissance in hungary». Fondazione-delbianco.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  82. History section: Miklós Horler: Budapest műemlékei I, Bp: 1955, pp. 259–307
  83. Post-war reconstruction: László Gerő: A helyreállított budai vár, Bp, 1980, pp. 11–60.
  84. Czigány, Lóránt, A History of Hungarian Literature, "The Renaissance in Hungary" (Retrieved May 10, 2007)
  85. Marcus Tanner, The Raven King: Matthias Corvinus and the Fate of his Lost Library (New Haven: Yale U.P., 2008)
  86. Documentary heritage concerning Hungary and recommended for inclusion in the Memory of the World International Register. portal.unesco.org
  87. Heughebaert, H.; Defoort, A.; Van Der Donck, R. (1998). Artistieke opvoeding. Wommelgem, Belgium: Den Gulden Engel bvba. ISBN 978-90-5035-222-2.
  88. Janson, H.W.; Janson, Anthony F. (1997). History of Art (5th, rev. ed.). New York: Harry N. Abrams, Inc. ISBN 978-0-8109-3442-9.

Նշումներ խմբագրել

  1. «... 1855 թվականին մենք առաջին անգամ գտնում ենք «Վերածնունդ» բառը, որն օգտագործում է - ֆրանսիացի պատմաբան Միշլեն - որպես ածական, որը նկարագրում է պատմության մի ամբողջ շրջան և չի սահմանափակվում լատինական տառերի կամ դասական ոգեշնչված արվեստի ոճի վերածնունդով»[18]։
  2. Կարծիք կա, որ շեղախորանարդանիստը Լեոնարդո դա Վինչին է նկարել[54]
  3. Ֆրիտյոֆ Կապրայի 2007 թվականի սպառիչ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Լեոնարդոն շատ ավելի մեծ գիտնական էր, քան նախկինում էին կարծում, և ոչ թե միայն գյուտարար։ Լեոնարդոն նորարար էր գիտության տեսության մեջ և իրական գիտական պրակտիկայի անցկացման մեջ։ Վերապրած շատ ձեռագրերի Կապրայի մանրամասն ուսումնասիրությոնը ցույց տվեց, որ Լեոնարդոյի գիտությունը համահունչ է գիտության վերաբերյալ ամբողջական ոչ մեխանիկական այսօր տարածված մոտեցումներին[56]։
  4. Կարծիք կա, որ եկեղեցին, որպես հաստատություն, այն ժամանակ պաշտոնապես վաճառում էր ինդուլգենցիաներ։ Սակայն դա սովորաբար չէր գործառվում։ Նվիրատվությունները հաճախ ստացվում էին դատապարտվածների պահանջով

Աղբյուրներ խմբագրել

  • Лазарев В. Н. Проблема Возрождения в освешении ренессансных писателей и просветителей, М., 1955
  • Буркхард Я. Культура Возрождения в Италии, М., 1996
  • Косиков К. Средние века и Ренессанс / Зарубежная литература второго тысячелетия, 1000-2000, М., 2001
  • История политических и правовых учений. Средние Века и Возрождение, М., 1986
  • Горфункель А. Х. Философия эпохи Возрождения, М., 1980
  • Уколова В. И. Фортуна в Мире Западного Средневековья // Вестник истории, литературы, искусства. Т. 1, М, 2005, с. 174-184