Անվտանգության աջակցության միջազգային ուժեր
Անվտանգության աջակցության միջազգային ուժեր (անգլ.՝ International Security Assistance Force; ISAF), ՆԱՏՕ-ի կողմից գլխավորվող միջազգային զորային կոնտինգենտ, որը գործում է Աֆղանստանի տարածքում 2001 թվականից։
Անվտանգության աջակցության միջազգային ուժեր | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Ներառնում է | ISAF Joint Command? |
Թվակազմ | 132 457 (2011 թվական) |
Շրաբ | Քաբուլ, Աֆղանստան |
Ստեղծվեց | դեկտեմբեր 2001 |
Լուծարվեց | դեկտեմբեր 2014 |
Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի № 1386 բանաձևի համաձայն 2001 թվականի դեկտեմբերի 20-ին։ Նրանց ներկայությունը երկրում թալիբների ռեժիմի տապալումից հետո անհրաժեշտ էր աֆղանական Ժամանակավոր մարմնին Քաբուլում և մոտակա տարածքներում անվտանգության ապահովման համար։ Դա արվում էր նրա համար, որպեսզի Ժամանակավոր մարմինն, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխատակազմը գործեն անվտանգ պայմաններում[1]։
2003 թվականի օգոստոսից Անվտանգության աջակցության միջազգային ուժերն իրականացվում են ՆԱՏՕ-ի բլոկի կողմից։ 2014 թվականի վերջում զինված կոալիցիայի միջազգային ուժերին փոխարինեց ոչ մարտական «Որոշիչ աջակցություն» դաշինքի գործողությունը։ Պատերազմի ամբողջ ծանրությունն ընկել է աֆղանական բանակի վրա։
Գերագույն հրամանատարություն
խմբագրելդրոշ | Անուն | Լուսանկար | լիազորությունների սկիզբ | ծառայության ավարտ | |
---|---|---|---|---|---|
1. | գեներալ-լեյտենանտ Ջոն ՄակԿոլ | 2002 թվականի հունվարի 10 | 2002 թվականի հունիսի 20 | ||
2. | գեներալ-լեյտենանտ Հիլմի Ակին Զորլու | 2002 թվականի հունիսի 20 | 2003 թվականի փետրվարի 10 | ||
3. | գեներալ-լեյտենանտ Նորբերտ վան Հեյսթ | 2003 թվականի փետրվարի 10 | 2003 թվականի օգոստոսի 11 | ||
4. | գեներալ-լեյտենանտ Գյոց Գլիմերոթ | 2003 թվականի օգոստոսի 11 | 2004 թվականի փետրվարի 9 | ||
5. | գեներալ-լեյտենանտ Ռիկ Հիլյե | 2004 փետրվարի 9 | 2004 թվականի օգոստոսի 9 | ||
6. | գեներալ-լեյտենանտ Ժան Լուի Պի | 2004 թվականի օգոստոսի 9 | 2005 թվականի փետրվարի 13 | ||
7. | գեներալ-լեյտենանտ Էտեմ Էրդագի | 2005 թվականի փետրվարի 13 | 2005 թվականի օգոստոսի 5 | ||
8. | բանակի գեներալՄաուրո դել Վեկյո | 2005 թվականի օգոստոսի 5 | 2006 թվականի մայիսի 4 | ||
9. | բանակի գեներալ Դևիդ Ռիչարդս | 2006 մայիսի 4 | 2007 թվականի փետրվարի 4 | ||
10. | բանակի գեներալԴեն ՄակՆիլ | 2007 թվականի փետրվարի 4 | 2008 թվականի հունիսի 3 | ||
11. | բանակի գեներալԴևիդ ՄակԿիրնան | 2008 թվականի հունիսի 3 | 2009 թվականի հունիսի 15 | ||
12. | բանակի գեներալՍթենլի ՄակԿրիստալ | 2009 թվականի հունիսի 15 | 2010 թվականի հունիսի 23 | ||
13. | բանակի գեներալ Դևիդ Պետրուես | 2010 թվականի հուլիսի 4 | 2011 թվականի հուլիսի 18 | ||
14. | ծովային հետևազորի կորպուսի հրամանատար Ջոն Ալեն | 2011 թվականի հուլիսի 18 | 2013 թվականի փետրվարի 10 | ||
15. | ծովային հետևազորի կորպուսի հրամանատար Դանֆորդ Ջոզեֆ | 2013 թվականի փետրվարի 10 | 2014 թվականի օգոստոսի 26 | ||
16. | բանակի գեներալՋոն Քեմփբել | 2014 թվականի օգոստոսի 26 | 2016 թվականի մարտի 2 |
Կառուցվածք և թվաքանակ
խմբագրելԻ սկզբանե ISAF-ի պատասխանատվության տարածքն ընդգրկում էր միայն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը։
2003 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Քաբուլի սահմաններից դուրս առաքելության ընդարձակման որոշում է կայացրել։ Ընդարձակումը կատարվում էր աստիճանաբար և ավարտվել է 2006 թվականի հոկտեմբերին, երբ Անվտանգության աջակցության միջազգային ուժերն իրենց վրա են վերցրել պետության ամբողջ տարածքի անվտանգության ապահովումը։ Աֆղանստանում թվաքանակի մեծացման նպատակն էր հանդիսանում «Թալիբան» ահաբեկչական շարժման ակտիվության զսպումն՝ աֆղաններին ժամանակ տալով իրենց ձեռքը վերցնել վերահսկողությունը երկրում։
2011 թվականի հունիսի 6-ին Անվտանգության աջակցության միջազգային ուժերի թվաքականը կազմում էր 132 457 զինծառայող (այդ թվում 90 հազար ամերիկացի), առաքելության մեջ մասնակցում էին 48 երկրներ[2]։
2012 թվականի սեպտեմբերի 21-ին ՆԱՏՕ-ի լրացուցիչ կոնտինգենտը ի դեմս ԱՄՆ-ի 33 հազար զինծառայողների, որն ուղարկվել էր Աֆղանստան երեք տարի ժամկետով, լքում է երկիրը։
2015 թվականի հունվարի 1-ին «Հարատև ազատություն» առաքելությունն ավարտվել է, այդ պատճառով կոալիցիոն զորքերի թվաքանակը զգալիորեն կրճատվել է։ Մասնավորապես, ամերիկյան խմբավորումը 2015 թվականի ամռան դրությամբ կազմում էր մոտ 11 հազար զինծառայող, ովքեր ներգրավված էին նոր, ոչ մարտական «Որոշիչ աջակցություն» առաքելության մեջ[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Резолюция 1386 СБ ООН
- ↑ «Troop numbers and contributions». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ НАТО начинает в Афганистане небоевую миссию "Решительная поддержка" — ТАСС, 1 января 2015
Գրականություն
խմբագրել- Полковник А. Соболев. Размещение в Афганистане Международных сил безопасности // "Зарубежное военное обозрение", № 1 (658), январь 2002. стр.8-9
Արտաքին հղումներ
խմբագրել- ISAF պաշտոնական կայք Արխիվացված 2021-04-10 Wayback Machine (անգլ.)
- ուկրաինական թվակազմի ընդարձակում Արխիվացված 2014-07-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անվտանգության աջակցության միջազգային ուժեր» հոդվածին։ |