ԼԳԲՏ
ԼԳԲՏ (լատիներեն տառերով LGBT), անգլերեն հապավում` կազմված լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (Lesbian, Gay, Bisexual and Transgender) բառերի սկզբնատառերից։ Այն օգտագործվում է որպես նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց հավաքական անուն։ Հայերենում գործածվում է նաև «ԼԳԵՓ» թարգմանական տարբերակը (Լեսբի, Գեյ, Երկսեռական, Փոխսեռական)։ 1980-ական թվականներից տերմինը փոխարինում է ԼԳԲՏ համայնքին դիմելու համար օգտագործվող գեյ տերմինին[1]։ Ցուցարարները կարծում էին, որ «գեյերի համայնք» տերմինը ճշգրիտ կերպով չի ներկայացնում բոլոր նրանց, ում վերաբերում էր այդ տերմինը[2]։
Հապավումը հիմնականում ինքնաբնորոշման համար էր օգտագործվում. այն օգտագործում էին ԼԳԲՏ համայնքները, ԱՄՆ-ի ԶԼՄ-ները, ինչպես նաև որոշ անգլախոս երկրներ[3][4]։ Տերմինն այժմ օգտագործում են որոշ այլ երկրներում, մասնավորապես այն երկրները, որոնց պետական լեզուներով հապավման տառերը համընկնում են, օրինակ՝ Արգենտինան, Ֆրանսիան և Թուրքիան։
ԼԳԲՏ տերմինը նախատեսված է սեռական տարբեր կողմնորոշում ունեցող անձանց մշակույթների առանձնահատկությունը ընդգծելու համար։ Այն ոչ թե միայն լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց է վերաբերում, այլ կարող է նաև վերաբերել ոչ հետերոսեքսուալ և ոչ ցիսգենդեր այլ մարդկանց։ Դրա համար անգլերենում և այլ լեզուներում գործածվում են նաև այլ տարբերակներ՝ «ԼԳԲՏՔ» (Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Քվիր), որ սկսել է օգտագործվել 1996 թվականից[5] կամ «ԼԳԵՓՔ», ավելի հազվադեպ՝ «ԼԳԲՏՏՔ»՝ Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Տրանսսեքսուալ, Քվիր[2][6]։ Գործածական են նաև նույն տերմինի այլ տարբերակներ՝ «ԳԼԲՏ», «ԳԼԲՏՔ», և այլն։
Պատմություն
խմբագրել1960-ական թվականների սեռական հեղափոխությունից առաջ չկար ոչ մի տարածված բառ կամ արտահայտություն, որ բնութագրեր ոչ հետերոսեքսուալ լինելը՝ առանց նսեմացուցիչ բառերի[7][8][9][10][11][12]։
Լայնորեն կիրառված առաջին տերմինը «հոմոսեքսուալն» էր, որ իրականում բացասական նշանակություններ ուներ։ Այն 1950-ական և 1960-ական թվականներին փոխարինելու եկավ «հոմոֆիլ» տերմինին[13], իսկ հետագայում դրան փոխարինելու եկավ «գեյ» տերմինը 1970-ական թվականներին[7]։ Վերջինս առաջին անգամ սկսեց օգտագործվել հոմոսեքսուալ անձանց կողմից։ 1960-ական թվականներին Լարս Ուլեստրամը առաջարկեց օգտագործել «սեռական փոքրամասնություն» տերմինը՝ «ազգային փոքրամասնություն» տերմինի նմանությամբ, որն օգտագործվում էր ոչ սպիտակ մարդկանց բնութագրելու համար[14]։
1988 թվականին ակտիվիստները սկսեցին օգտագործել ԼԳԲՏ հապավումը ԱՄՆ-ում[15]։ Չնայած համայնքների մեջ շատ տարաձայնություններ կային՝ ԼԳԲՏ տերմինը դրական արձագանքներ ունեցավ[16]։ Չնայած այն փաստին, որ ԼԳԲՏ տերմինի մեջ ամբողջովին չեն ներառված ոչ հետերոսեքսուալ կողմնորոշում ունեցող անձանց բոլոր համայնքների սկզբնատառերը՝ նրանք, այդուհանդերձ, ԼԳԲՏ համայնքի մաս են կազմում[6][16]։
Ի պատասխան խտրականությունը վերացնելու կոչերով հանդես եկող օգտատերերին և լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանության համար գործող խմբերին՝ Ֆեյսբուք սոցիալական կայքը 2014 թվականի փետրվարին լայնացրեց սեռի ընտրության դաշտը իր օգտատերերի համար[17][18]։ 2015 թվականի հունիսին ֆեյսբուքը մի հնարավորություն ավելացրեց, որը թույլ էր տալիս օգտատերերին գունավորել իրենց գլխավոր նկարները ծիածանի գույներով՝ ի նշան ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության և հավասարության[19]։
ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքներ
խմբագրելԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների տակ մասնավորապես հասկացվում են.
- Սեռական հարաբերությունների ազատությունը
- Պաշտպանությունը խտրականությունից
- Նույնասեռ ամուսնության իրավունք
- Երեխա որդեգրելու իրավունք
- Կենսաբանական սեռը փոխելու իրավունք
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Acronyms, Initialisms & Abbreviations Dictionary, Volume 1, Part 1. Gale Research Co., 1985, ISBN 978-0-8103-0683-7. Factsheet five, Issues 32–36, Mike Gunderloy, 1989
- ↑ 2,0 2,1 Swain, Keith W. (2007 թ․ հունիսի 21). «Gay Pride Needs New Direction». Denver Post. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Centerlink. «2008 Community Center Survey Report» (PDF). LGBT Movement Advancement Project. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «NLGJA Stylebook on LGBT Terminology». nlgja.org. 2008.
- ↑ The Santa Cruz County in-queery, Volume 9, Santa Cruz Lesbian, Gay, Bisexual & Transgendered Community Center, 1996. Books.google.com. 2008 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 6,0 6,1 Shankle, Michael D. (2006). The Handbook of Lesbian, Gay, Bisexual, and Transgender Public Health: A Practitioner's Guide To Service. Haworth Press. ISBN 1-56023-496-2.
- ↑ 7,0 7,1 Ross, E. Wayne (2006). The Social Studies Curriculum: Purposes, Problems, and Possibilities. SUNY Press. ISBN 0-7914-6909-3.
- ↑ Kennedy, Hubert C. (1980) "The "third sex" theory of Karl Heinrich Ulrichs", Journal of Homosexuality. 1980–1981 Fall–Winter; 6(1–2): pp. 103–1
- ↑ Hirschfeld, Magnus, 1904. Berlins Drittes Geschlecht ("Berlin's Third Sex")
- ↑ Ellis, Havelock and John Addington Symonds, 1897. Sexual Inversion.
- ↑ Edward Carpenter, 1908. The Intermediate Sex: A Study of Some Transitional Types of Men and Women Արխիվացված 2023-05-30 Wayback Machine.
- ↑ Duc, Aimée, 1901. Sind es Frauen? Roman über das dritte Geschlecht ("Are These Women? Novel about the Third Sex")
- ↑ Minton, Henry (2002). Departing from Deviance. University of Chicago Press. ISBN 0-226-53043-4. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Ullerstam, Lars (1967). The Erotic Minorities: A Swedish View. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
- ↑ Research, policy and practice: Annual meeting, American Educational Research Association Verlag AERA, 1988.
- ↑ 16,0 16,1 Alexander, Jonathan; Yescavage, Karen (2004). Bisexuality and Transgenderism: InterSEXions of The Others. Haworth Press. ISBN 1-56023-287-0.
- ↑ «Facebook expands gender options: transgender activists hail 'big advance'». The Guardian. 2014 թ․ փետրվարի 14. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Dewey, Caitlin (2014 թ․ փետրվարի 14). «Confused by Facebook's new gender options? Here's what they mean». Վաշինգտոն Փոստ. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Nicole Morley (2015 թ․ հունիսի 26). «Facebook celebrates LGBT Pride with rainbow profile picture function». Metro.
Արտաքին հղումներ
խմբագրել- ԼԳԲՏ լուրեր Արխիվացված 2018-08-09 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ԼԳԲՏ կատեգորիայում։ |