Մոլիզե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոլիզե (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մոլիզե (Molise), մարզ Հարավային Իտալիայում, Ապենինյան թերակղզում։ Տարածությունը 4,4 հզ. քառ. կմ է, բնակչությունը՝ 342 հազար (1978 թվական) վարչական կենտրոնը՝ Կամպոբասոն։ Ծովափնյա մասը բլրավոր հարթավայր է, կենտրոնական մասում՝ Մոլիզե սարահարթը, հարավում՝ Մատեսե կրաքարային լեռնաշղթան(բարձրությունը՝ մինչև 2050 մ Մելետո լեռ)։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են ցորեն, ընդեղեն, խաղող, ձիթենի և այլ կուլտուրաներ։ Կա անասնապահություն։ Արդյունաբերությունը կապված է գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման հետ։ Զարգացած է տնայնագործությունը։ Ստեղծվել են տուրիստական խոշոր համալիրներ։