Ամառային օլիմպիական խաղեր 2004

Ամառային XXVIII օլիմպիական խաղերը (պաշտոնական XXVIII Օլիմպիական խաղեր), տեղի են ունեցել Հունաստանի մայրաքաղաք Աթենքում 2004 թ-ի օգոստոսի 13-ից օգոստոսի 29-ը։ Մրցումներին մասնակցեցին 10 625 սպորտսմեններ 201 երկրներից։ Խաղարկվել են 301 կոմպլեկտ մեդալներ 28 սպորտաձևերից։ Օլիմպիական խաղերին այցելել են3 875 479 մարդ։

Athènes flamme olympique 2004small.JPG
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՀունաստան Աթենք, Հունաստան
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Բացում2004 թ. օգոստոսի 13
ՋահակիրՆիկոլաս Կակլամանակիս
ԵրդվեցԶոի Դեմոսխակի
ԲացեցԿոնստանտինոս Ստեֆանոպուլոս
Փակում2004 թ. օգոստոսի 29
ՄարզադաշտՕլիմպիական մարզադաշտ
ԿազմակերպիչAthens Organizing Committee for the Olympic Games?
Մարզիկներ10625
Մասնակից երկրներ201
Մեդալներ301 մեդալ 28 սպորտաձևերում
ՆախորդԱմառային Օլիմպիական խաղեր 2000
ՀաջորդԱմառային Օլիմպիական խաղեր 2008
Կայքolympic.org/athens-2004
Commons-logo.svg 2004 Summer Olympics Վիքիպահեստում

Քաղաքի ընտրությունԽմբագրել

Աթենքը ընտրվել է Խաղերի անցկացման վայր ՄՕԿ-ի (Միջազգային օլիմպիական կոմիտե) 106-րդ սեսիայի ընթացքում, որը տեղի է ունեցել Լազանյայում 1997 թվականի սեպտեմբերի 5-ին։ Բացի Աթենքից հայտ էին ներկայացրել Հռոմը, Քեյփթաունը, Ստոքհոլմը, Բուենոս Այրեսը, իսկ Սանկտ Պետերբուրգը հանեց նախնական ներկայացված հայտը[1]։

Քաղաք Երկիր 1-ին ռաունդ 2-րդ ռաունդ 3-րդ ռաունդ 4-րդ ռաունդ 5-րդ ռաունդ
Աթենք {{{2}}} Հունաստան 32 38 52 66
Հռոմ {{{2}}} Իտալիա 23 28 35 41
Քեյփթաուն {{{2}}} Հարավային Աֆրիկա 16 62 22 20
Ստոքհոլմ {{{2}}} Շվեդիա 20 19
Բուենոս Այրես {{{2}}} Արգենտինա 16 44

Օլիմպիադայի նախապատրաստություններԽմբագրել

2004 թվականի նոյեմբերի 13-ին Հունաստանը հաշվարկեց Օլիպիադայի ծախսերը, որը կազմեց 8,954 մլրդ եվրո (մոտ 11,2 մլրդ դոլար)։ Ծախսերի մեջ ներառված չէին խաղերի համար կառուցված շինությունների, անվտանգության ապահովման ծախսերը, որը կազում էր 1,08 մլրդ եվրո (1,35 մլրդ դոլար)։ NBC Universal հեռուստաընկերությունը վճարել էր ՄՕԿ-ին 793 մլն դոլար ԱՄՆ-ում հեռարձակման իրավունքի համար[2]։ NBC Universal-ի բոլոր հեռուստաալիքներով (NBC, CNBC, MSNBC, Bravo, USA Network & Telemundo) շաբաթվա 7 օրերի ընթացքում 24 ժամյա հեռարարձակում էր իրականացվում։ Վախենալով ահապեկչական գործողություններիվ, Հունաստանը մեծացրեց Օլիմպիական խաղերի անվտանգության համար նախատեսված ծախսերը մինչև 970 մլն եվրո (1,2 մլրդ դոլար)։ Մոտ 70000 ոստիկանության աշխատակիցներ հսկում էին Աթենքը։

Բացման արարողությունԽմբագրել

Օլիմպիադայի բացման արարողությունը տեղի ունեցավ 2004 թվականի օգոստոսի 13-ին։ Արարողության բեմադրիչն էր ռեժիսոր և խորիոգրաֆ Դիմիտրիս Պապաիոնին։ Միջոցառման առաջին մասում դաշտը իրենից ներկայացնում էր մեծ ջրային տարածք` լիճ, որի վրա տեղի էր ունենում թատերականացված ներկայացում։ Երկրորդ մասում ջուրը բաց թողնվեց և սկսվեց մասնակից-երկրների շքերթը, որը ուղեկցվում էր Թիեստոի կենդանի ելույթով։ Երրորդ` պաշտոնական մասում, XXVIII ամառային օլիմպիական խաղերը հայտարարվեցին բացված և բարձրացվեց ՄՕԿ-ի դրոշը։ Չորրորդ` կուլմինացիոն մասում վառվեց Օլիմպիական կրակը և տոնական հրավառություն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Олимпиада 2022 | Prime Sport»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-05-ին։ Վերցված է 2016-06-15 
  2. http://money.cnn.com/2004/08/30/news/fortune500/nbc_olympics/ NBC Universal rings in Athens profits