Լուչանո Բերիո (իտալ.՝ Luciano Berioհոկտեմբերի 24, 1925(1925-10-24)[1][2][3][…], Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա և Oneglia, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4] - մայիսի 27, 2003(2003-05-27)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի կոմպոզիտոր։

Լուչանո Բերիո
Luciano Berio.jpg
Ծնվել էհոկտեմբերի 24, 1925(1925-10-24)[1][2][3][…]
Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա կամ Oneglia, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4]
ԵրկիրFlag of Italy (2003–2006).svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մահացել էմայիսի 27, 2003(2003-05-27)[1][2][3][…] (77 տարեկան)
Հռոմ, Իտալիա[4]
Ժանրերօպերա
Մասնագիտությունclassical composer, դիրիժոր, մանկավարժ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար, երաժիշտ և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա և Ջուլիարդ դպրոց
ԼեյբլDeutsche Grammophon
ԿրթությունՄիլանի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինՔեթի Բերբերյան
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ, Կայսերական մրցանակ, Էռնստ ֆոն Սիմենսի մրցանակ, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ, «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան և Ֆելտրինելի մրցանակ
Կայքlucianoberio.org
Luciano Berio Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Դաշնամուրի առաջին դասերը ստացել է հորից ու պապից, որոնք եղել են երգեհոնահարներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեկնել է ռազմաճակատ, որտեղ առաջին իսկ օրը վիրավորվել է։ Պատերազմից հետո սովորել է Միլանի կոնսերվատորիայում Ջուլիո Չեզարե Պարիբենիի, Ջորջո Ֆեդերիկո Գեդինիի և Կառլո Մարիա Ջուլինիի մոտ (դիրիժորություն)։ Ձեռքի վնասվածքը նրան անհանգստացրել է դաշնամուր նվագելու ժամանակ, և նա ավելի շատ ժամանակ է նվիրում կոմպոզիցիային։ 1947 թվականին հրատարակվել է նրա առաջին ստեղծագործությունը՝ դաշնամուրի սյուիտը։ Այդ ժամանակ Բերիոն վաստակում էր կոնսերվատորիայի վոկալ դասարաններում նվագակցելով, որտեղ էլ ծանոթացել էր իր առաջին կնոջ՝ ամերիկացի սոպրանո Քեթի Բերբերյանի հետ։

1951 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ սովորել է Լուիջի Դալլապիկոլայի Թենգլվուդյան երաժշտական կենտրոնում, որը նրա հետաքրքրությունն է առաջացրել դոդեկաֆոնիսում։ 1954-1959 թվականներին նոր երաժշտության դասընթացներ է հաճախել Դարմշտադտում, որտեղ ծանոթացել է Պիեր Բուլեզի, Կառլհայնց Շտոքհաուզենի, Դյորդ Լիգետիի և ավանգարդի այլ առաջատար կոմպոզիտորների հետ։ Հետաքրքրվելով էլեկտրոնային երաժշտությամբ՝ 1955 թվականին հիմնադրել է «երաժշտական հնչյունաբանության ստուդիան» (իտալ․՝ Studio di Fonologia Musicale)։ Ստուդիա էին հրավիրվել հայտնի կոմպոզիտորներ, մասնավորապես Ջոն Քեյջը։ Նաև սկսել է թողարկել էլեկտրոնային երաժշտության ամսագիր՝ Incontri Musicali-ը։ 1966 թվականին արժանացել է Laborintus II իտալական մրցանակի ստեղծագործության համար։ 1968 թվականին մեծ հաղթանակով տեղի է ունեցել «Սիմֆոնիայի» առաջին կատարումը, որը հետագայում դարձել է կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործությունը[5][6]։ Այն գրվել է ութ ձայնի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի 125-ամյակի առթիվ և այն նվիրված է Լեոնարդ Բերնսթայնին։ Պրեմիերան իրականացվել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի և The Swingle Singers-ի կողմից՝ հենց հեղինակի ղեկավարությամբ։ 1965-1972 թվականներին եղել է Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտության դպրոցում նոր երաժշտության անսամբլի հիմնադիր և կոմպոզիցիայի պրոֆեսոր։

1972 թվականին կրկին վերադարձել է Իտալիա։ 1974-1980 թվականներին եղել է Փարիզում IRCAM էլեկտրակուստիկ երաժշտության բաժնի տնօրեն։ 1987 թվականին Ֆլորենցիայում հիմնադրել է` Tempo Reale կենտրոնը , որը նման է IRCAM-ին։ 1994-2000 թվականներին եղել է Հարվարդի համալսարանի պատվավոր կոմպոզիտորը (անգլ.՝ «distinguished composer in residence»)։

Լուչանո Բերիոն մահացել է 2003 թվականին Հռոմի հիվանդանոցում։ Նա եղել է աթեիստ[7]։

ՍտեղծագործությունԽմբագրել

Բերիոյի ստեղծագործությանը բնորոշ են նոր ակուստիկ միջավայրի և երաժշտական տեքստուրայի ավանգարդիստական որոնումները սերիական տեխնիկայի, էլեկտրոնային երաժշտության օգտագործումը։ «Մագնիֆիկատ»-ը երկու սոպրանոյի, խառը երգչախմբի, երկու դաշնամուրի, ութ փայտի և հարվածային գործիքների համար առաջին հերթին հասարակության ուշադրությունը գրավել է 25-ամյա կոմպոզիտորի վրա։ Արդեն «Մագնիֆիկատ»-ի գործիքակազմում բացահայտվել է Բերիոյի հակումը ձայնային փորձերի նկատմամբ։

Բերիոյի գործիքային հնչյունները զուգորդել է էլեկտրոնային ձայների և մարդկային խոսքի հնչյունների հետ, օրինակ Thema - Omaggio a Joyce (1958) պիեսում ձայնի և մագնիտոֆոնի համար։ Այս ստեղծագործության մեջ, ինչպես և իր մյուս աշխատանքներում, Բերիոն երկխոսության մեջ է մտել ժամանակակից գրականության հետ։

Արվեստի և բնության տարբեր ոլորտները նոր հնչող ձևով միավորվելու ցանկությունը հանգեցրել է այն բանին, որ Բերիոն կրկին ու կրկին անդրադարձել է ամենատարբեր երաժշտական նյութի մեջբերումներին։ Այսպիսով, իր «Սիմֆոնիայում» (1968) ութ ձայնի և նվագախմբի հետ նա երրորդ մասում մեջբերել է Գուստավ Մալերի դո֊մինոր սիմֆոնիայից մի սկերցո։ Սակայն Բերիոն 60-ական թվականների այլ ժամանակակից կոմպոզիտորների հետ միավորել է ոչ միայն կոլաժի այս տեխնիկան, այլև բեմական երաժշտության և փորձարարական թատրոնի հանդեպ հակվածությունը։ Արդեն նրա «Շրջաններ» ստեղծագործությունը, որն ավարտվել է 1960 թվականին, այն արտահայտել է բեմական գաղափար, որը կառուցվել է երգչուհու բեմում ժեստերի ու շարժման հիման վրա։

ԱշխատանքներԽմբագրել

  • Թեմա (Omaggio a Joyce), 1958
  • Սեկվենցիա I, 1958
  • Շրջանակներ (Rounds), 1960
  • Դեմք (Visage), 1961
  • Ժողովրդական երգեր, 1964
  • Laborintus II
  • Ուղիներ II, 1967
  • O King, 1968
  • Սիմֆոնիա, 1968
  • A-Ronne, 1975
  • Corale, 1981
  • Արքան լսում է (Un Re in ascolto; Վենա, 1984)
  • Ofanìm, 1988 (երկրորդ խմբագրություն 2000)
  • Սեկվենցիա XI ակուստիկ կիթառի համար, 1988
  • Ուտիս (Outis; ժանրի հեղինակային անվանում֊ azione musicale) (Միլան, 1996)
  • Ekphrasis' (Continuo II) 1996
  • Chemins VII "Récit(su Sequenza IXb) ալտ սաքսոֆոնի և նվագախմբի համար (1996)
  • Alternatim per clarinetto, viola e orchestra (1996–97)
  • Glosse լարային կվարտետ համար(1997)
  • Korót 8 թավջութակի համար (1998)
  • Cronaca del Luogo, 1999
  • SOLO (1999)
  • Սեկվենցիա XIV թավջութակի համար, 2002
  • Altra voce per flauto contralto, mezzosoprano e live electronics (1999)
  • Ստանսներ, 2003
  • Յոթ իսպանական ժողովրդական երգ Մանուել դե Ֆալի (իսպանացի կոմպոզիտորի վոկալ ցիկլի նվագախմբային տարբերակը), 1978[8]
  • այլ սեկվենցիաներ (նվագախմբի բոլոր երաժշտական գործիքների համար)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. Хрущёва Н «Симфония» Берио как открытое произведение // Opera musicologica. — 2009. — № 1. — С. 119—132.
  6. Поспелов П (1995-11-04)։ «70 лет Лучано Берио» (ռուսերեն)։ www.kommersant.ru։ Վերցված է 2019-02-24 
  7. La Civiltà Cattolica Confidence in the Journey of the Church in China // La Civiltà Cattolica, English Edition. — 2018-12-15. — В. 12. — Т. 2. — С. 1–6. — ISSN 2207-2446. — doi:10.32009/22072446.1812.1
  8. Luciano Berio. 7 Canciones populares españolas. Universal Edition AG. Archived 2016-05-11 at the Wayback Machine.

ԳրականությունԽմբագրել

  • Кириллина Л.В. Берио // XX век. Зарубежная музыка: Очерки и документы. Вып. 2 / Под ред. М. Арановского и А. Баевой. – М.: Музыка, 1995. С. 74 – 109.
  • Петров В. О. Инструментальный театр Лучано Берио (к 90-летию со дня рождения композитора) // Музыка: искусство, наука, практика: Научный журнал Казанской государственной консерватории им. Н.Г. Жиганова. – 2015. – № 4 (12). С. 24-32.
  • Петров В. О. «Секвенции» Лучано Берио: семантика цикла. – Астрахань: Астраханская государственная консерватория (академия), 2012. – 40 с.
  • Петров В. О. Секвенция III Лучано Берио: концепция и её интерпретация // Профессиональная подготовка вокалистов: проблемы, опыт, перспективы: Сб. научных трудов. Вып. 6. – М.: Издательство «Литера Скрипта», 2014. С. 62-67.
  • Петров В. О. Уровни новаций в постмодернистских «Секвенциях» Лучано Берио // Проблемы современной науки и образования: научно-методический журнал. – 2015. – № 9 (39). С. 192-195.

Արտաքին հղումներԽմբագրել