Ստրոմբոլի (լատ.՝ Stromboli), գործող հրաբուխ Տիրենյան ծովում (Իտալիա)։ Առաջացրել է նույնանուն կղզի։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 926 մ, ծովի հատակից՝ 2700 մ։ Կազմված է հին՝ ավերված անդեզիտային կոնից և ժամանակակից բազալտային հատած կոնից։ Պարբերաբար յուրաքանչյուր 10—20 րոպեն մեկ, հրաբխի խառնարանից, որը գտնվում է 720 մ բացարձակ բարձրության վրա, ժայթքում են ռումբեր՝ գազերի հետ միասին։ Ստրոմբոլի լավա է արտավիժում տևական ընդմիջումներով (վերջին անգամ 1971 թվականին)։ Լավայի կազմը տրախիբազալտային է։ Ստրոմբոլի անունով է կոչվում հայտնի հրաբխային ժայթքումների տիպերից մեկը՝ ստրոմթոլյանը։ Գիշերները խառնարանի գազերի «լույսը» նկատելի է շատ հեռու տարածություններից, որի համար Ստրոմբոլի անվանում են միջերկրածովային փարոս։

Picto infobox map.png
Ստրոմբոլի
Panorama view-het vulkaan eiland Stromboli.JPG
Տեսակլեռ, կղզի և հրաբուխ
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Վարչատարածքային միավորԼիպարի
Մասն էԼիպարյան կղզիներ
Մակերես12,6 կմ²
Բնակչություն450 մարդ (հունվարի 1, 2001)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 158 CC BY-SA icon 80x15.png