Կավուր Կամիլլո Բենսո (իտալ.՝ Camillo Paolo Filippo Giulio Benso, օգոստոսի 10, 1810(1810-08-10)[1][2][3][…], Թուրին, Pô, Ֆրանսիա[2][4] - հունիսի 6, 1861(1861-06-06)[1][2][3][…], Թուրին, Իտալիա[2][4]), կոմս, Պիեմոնտի (Սարդինիայի թագավորության) և Իտալիայի վերամիավորման ժամանակաշրջանի պետ. գործիչ և դիվանագետ, բուրժուականացող ազնվականության և չափավոր լիբերալ միապետական բուրժուազիայի գաղափարախոս ու առաջնորդ։ 1850—1852 թվականներին՝ մինիստր, 1852—1861 թվականներին (բացի 1859 թվականից)՝ Պիեմոնտի վարչապետ, միաժամանակ՝ տարբեր մինիստրությունների ղեկավար։ Կամիլլոյի նպատակն էր Իտալիայի միավորումը Սավոյական դինաստիայի իշխանության ներքո։ 1861 թվականին Իտալիայի միասնական թագավորության հռչակումով դարձավ երկրի վարչապետ։
Կամիլլո Բենսո Կավուր իտալ.՝ Camillo Benso di Cavour
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 282)։