Ամալֆիի առափնյա (իտալ.՝ Costiera Amalfitana), Իտալիայի հարավում գտնվող Սալեռնո գավառի Սալեռնոյի ծոցի հյուսիսային ափամերձ հատվածը։ Ամալֆիի ափը տարածաշրջանի և ընդհանրապես Իտալիայի տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ ներգրավող հայտնի զբոսաշրջային ուղղություններից է[1]։ 1997 թվականին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։

Ամալֆիի առափնյա
Amalfi Coast*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Իտալիա
Տիպ մշակութային
Չափանիշներ (ii), (iv), (v)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1997  (21-րդ նստաշրջան)
Համար 830
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պատմություն խմբագրել

10-11-րդ դարերում Ամալֆի քաղաքի կենտրոնում՝ Ամալֆիի ափին, գոյություն է ունեցել Ամալֆիի դքսությունը։ Ավելի ուշ Ամալֆիի ափը վերահսկվել է Սալեռնոյի իշխանության կողմից՝ մինչև 1137 թվականին Պիզայի Հանրապետության կողմից թալանվելը[3]։

Աշխարհագրություն խմբագրել

 
Տեսարան Ամալֆիի ափից

Ինչպես ողջ տարածաշրջանը՝ Ամալֆիի ափը ևս ունի միջերկրածովյան կլիմա՝ տաք ամռներով և մեղմ ձմեռներով։ Այն գտնվում է Սորենտին թերակղզու համեմատաբար կտրուկ հարավային ափին. գյուղական և գյուղատնտեսական գործունեության համար քիչ տարածքներ կան[4]։ Ափը զբաղեցնում է 11,231 հեկտար տարածք՝ Նեոպոլիտանյան և Սալեռնոյի ափերի միջև[5]։ Ամալֆիի ափին գտնվող միակ ցամաքային երթուղին 40 կիլոմետրանոց Սթրադա Սթեյթլ մայրուղին է, որն անցնում է արևելքի Վիետրի սուլ Մարե քաղաքից դեպի արևմուտք` ծովափնյա գծի երկայնքով։ 13 մունիցիպալիտետներ գտնվում են Ամալֆիի ափին, դրանցից շատերը կենտրոնացած են զբոսաշրջության ուղղությամբ[6]։

Մունիցիպալիտներ խմբագրել

Մունիցիպալիտներ Սեկտոր Տեսարժան վայրեր
Վիետրի սուլ Մարե Ալբորի, Բենինկասա, Դրագոնյա, Մոլինա, Molina, Ռաիտո Սեյն Ջոն Բաբտիստ եկեղեցի
Չենտարա Ֆուենտի Չետարայի աշտարակ
Մայորի Էրչի,Պոնտեպրիմարիո, Սան Պեդրո, Սանտա Մարիա դելլե Գրազիե,Վեկիտե Սանտա Մարիա քոլեջ, սուրբ Նիկոլաս դե Տորո Պլանո ամրոց, Սանտա Մարիա դե Օլեարիա
Տրամոնտի Կամպինոլա, Կապիտինյանո, Կեսարնո, Կորսանո, Figlino, Գետե, Նովելլա, Պատերնո Սանտ Արքանգելո, Պատերնո Սանտ Էլիա, Պիետրո, Պոլվիքա, Պոնտե, Պուկարա Պուկարի կոնսերվատորիա, Գյոթեի Ռուպեստրյան եկեղեցի
Մինորի Մոնտեսիտո, Տորրե Սանտա Տրոֆիմեն եկեղեցի և հին հռոմեկան վիլլա
Ռավելլո Կազա Բիանկա, Կաստիլիոնե, Մարմորատա, Սամբուկո, Տորելո Վիլլա Չիմբրոնե, Վիլլա Ռուֆոլո, Սան Ջովանի դել Տորո և Դուոմո (տաճար)
Սկալա Կապիտոլիում, Մինուտա, Պոնտոնե Սկալա տաճար
Ատրանի - Սան Սալվադոր դել Բիրեկտո և Սանտա Մարիա Մադալենա եկեղեցիներ
Ամալֆի Լոնե, Պաստենա, Պոգերոլա, Տովերե,Վետիկա Մինորե Ամալֆիի մայր տաճար և մենաստան)
Կոնկա դեյ Մարինի - Սբ Ջոն Բապտիստի գլխավոր եղեկեցի և Էմերալդ Գրոտտո քարանձավ
Ֆուրորե Ֆյորդ Ֆուրոր, Մարինա դի Պրայա Ֆուրորե
Պրայանո Վետիկա Մագիորե Սան Լուկայի, Սան Ջենարոյի և Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցիները
Պոզիտանո Մոնտեպերտուզո, Նոկելլե Սնտա Մարիա Ասունտա եկեղեցի
Ամալֆիի համայնապատկերը


Տնտեսություն խմբագրել

Ամալֆիի ափը հայտնի է լիմոնչելլոյի արտադրությամբ, քանի որ տարածքը հայտնի է լիմոնի մշակությամբ, որն աճում են այգինների ամբողջ երկայնքով փետրվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում[7]։ Ափը նաև հայտնի է խիտ ձեռագործ թղթի՝ բամբաջինայի արտադրանքով[8]։ Մյուս հայտնի տեղական արտադրանքը Չետարայի անձրուկի հատուկ տեսակներն են և ձեռքով պատրաստված գունավոր կերամիկան Վիետրիից։

Տրանսպորտ խմբագրել

Ամալֆի ափի երկայնքով երթևեկում են ավտոբուսներ և լաստանավեր[9]։ Բացի այդ, կազմակերպվում են նավակով էքսկուրսիաներ դեպի Պոզիտանո և Ամալֆի։

Օդանավակայան խմբագրել

 
Ամալֆիի ափը

Ամենամոտ օդանավակայանը Սալերնո Կոստա դե Ամալֆին է։ Սակայն առավել հաճախ արտերկրից ափ հասնելու համար օգտագործվում է Նեպալի միջազգային օդանավակայանը։

Փոփ մշակույթում խմբագրել

 
Տեսարան Ատրանիից ափից
 
Պոսիտանոյի համայնապատկերը

Ամալֆիի կառավարիչները Ջոն Ուեբստերի «Մալֆիի դքսուհիները» յակոբինյան ողբերգության կենտրոնական կերպարներն են։ Ամալֆիի ափը հայտնի ուղղություն է զբոսաշրջիկների համար։ Այն նկարագրվել է ամերիկացի գրող Ջոն Ստայնբեքի «Պոզիտանո» կարճ պատմվածքում (1953 թվական)[10]։ Այն նաև գործողությունների վայր է եղել հեղինակ Վիլյամ Ջեյմսի «Գտնված Պոզիտանո, մի սիրո պատմություն» աշխատանքում (2010 թվական)։

Պոզիտանո քաղաքը ցուցադրվել է «Տոսկանայի արևի տակ» ֆիլմի տեսարաններում։ Ֆեդերիկո Ֆելլինին իր «Հռոմ» ֆիլմի որոշ տեսարաններ նկարել է Ամալֆիի ափին՝ ներառելով գրող Գոուր Վիդալի կողմից արված կադրերը, ով այդ ժամանակ ապրում էր այդտեղ։ Ամալֆիի ափն օգտագործվել է նաև 2017 թվականի «Հրաշք կին» սուպերհերոսային ֆիլմի համար՝ որպես ամազոնյան կղզի[11]։ Հոլանդացի նկարիչ Մաուրից Էշերը ստեղծել է Ամալֆիի ափին նվիրված մի շարք արվեստի գործեր[12]։ Սփայք Միլիգանը իր ռազմական հիշողությունների չորրորդ մասում նկարագրում է Ամալֆիում անցկացրած իր ժամանակը՝ «Մուսոլլինի, նրա դերը իմ անկման մեջ» աշխատությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bay of Naples & Amalfi Coast History». Unique Costiera. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
  2. «Costiera Amalfitana». UNESCO World Heritage Centre. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. Matthews, Jeff. «Naples». Around Naples Encyclopedia. University of Maryland University College. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. «Amalfi Geography». Authentic Italy. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. «The Amalfi Coast - UNESCO World Heritage Sites - Travel ideas». Italia.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  6. «Amalfi People and Culture». Authentic Italy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. «National cultivars». Limmi. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
  8. «The Amalfi Coast Paper Museum». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  9. «Amalfi coast bus & ferries: Timetables». Theamalficoast.net. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  10. «Positano by John Steinbeck». FortuneCity. May 1953. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
  11. «Here Are the Magical Places the Cast of Wonder Woman Stayed in Italy». cosmopolitan.com. 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  12. «Atrani, Coast of Amalfi». mcescher.com. 1931. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամալֆիի առափնյա» հոդվածին։