Միքելանջելո Անտոնիոնի (իտալ.՝ Michelangelo Antonioni, սեպտեմբերի 29, 1912(1912-09-29)[1][2][3][…], Ֆեռարա, Իտալիա[4][5][6] - հուլիսի 30, 2007(2007-07-30)[7][1][2][…], Հռոմ, Իտալիա[8][9][10]), իտալացի կինոռեժիսոր, կինոքննադատ և սցենարիստ[12], եվրոպական հեղինակային կինոյի դասական, որին անվանում էին «օտարման և անհաղորդակցման պոետ»։ Նրա ուշադրության կենտրոնում էին փիլիսոփայական էքզիստենցիալիզմի տեսանկյունից ժամանակակից հասարակության խնդիրները՝ ոգեղեն մահացումը, զգացմունքային հոգնածությունը, մարդկանց միայնությունը[13]։

Միքելանջելո Անտոնիոնի
իտալ.՝ Michelangelo Antonioni
Ծնվել էսեպտեմբերի 29, 1912(1912-09-29)[1][2][3][…]
ԾննդավայրՖեռարա, Իտալիա[4][5][6]
Մահացել էհուլիսի 30, 2007(2007-07-30)[7][1][2][…] (94 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[8][9][10]
ԿրթությունԲոլոնիայի համալսարան (1935) և CSC? (1942)
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Կրոնաթեիզմ
Մասնագիտացումկինոռեժիսոր, գրող, սցենարիստ, մոնտաժող, կինոպրոդյուսեր, նկարիչ, բանաստեղծ և ռեժիսոր
Ոճ(եր)պոեզիա
ԱմուսինԷնրիկա Անտոնիոնի
Պարգևներ
IMDbID ID 0000774
michelangeloantonioni.it

Անտոնիոնիի գործերից հայտնի են՝ «Մի սիրո ժամանակագրություն» (1950), «Ընկերուհիները» (1955), «Ճիչ» (1957), «Արկած» (1959), «Գիշեր» (1960), «Խավարում» (1962), «Կարմիր անապատ» (1964), «Բլուապ» (1967), «Զաբրիսյան Պոինտ» (1970)[12]։

Անտոնիոնիի ոճին հատուկ է հերոսի հոգեկան դինամիկայի ավելի ցայտուն պատկերումը՝ ի հաշիվ սյուժեի թուլացման[12]։

Կենսագրություն

խմբագրել

Միքելանջելո Անտոնիոնին ծնվել է 1912 թվականի սեպտեմբերի 29-ին Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզի Ֆերարա քաղաքում։ Ավարտել է Բոլոնիայի Տնտեսագիտության և կոմերցիայի բարձրագույն դպրոցը[13], միաժամանակ նկարում էր, ինչպես նաև տեղի թերթի համար քննադատական հոդվածներ էր գրում։ 1939 թվականին համագործակցել է «Cinema» և «Bianco e nero» ամսագրերի հետ՝ դառնալով նեոռեալիզմի տեսաբաններից մեկը[13], կինոդպրոցում սովորել է ռեժիսուրա։ 1942 թվականին ստաժավորվում է ֆրանսիացի Մարսել Կառնեի մոտ՝ «Երեկոյան այցելուներ» ֆիլմի նկարահանումներին։

Անտոնիոնիի առաջին ռեժիսորական աշխատանքը «Պո գետի մարդիկ» փաստագրական ֆիլմն էր, իսկ առաջին խաղարկային ֆիլմը՝ «Մի սիրո ժամանակագրություն», որը էկրան բարձրացավ 1950 թվականին։ Այնուհետև նա նկարահանեց ևս մի քանի ֆիլմ, որը նրան հայտնի դարձրեց իր հայրենիքում՝ «Առանց քամելիաների տիկինը», «Ընկերուհիները», «Ճիչ»։

Ռեժիսորը համաշխարհային ճանաչում ունեցավ 1960-ականների սկզբին՝ «օտարման եռագրությունից» հետո։ Այս եզրով են կոչում Անտոնիոնիի «Արկած», «Գիշեր», «Խավարում» ֆիլմերը, որտեղ խաղում էր նրա այդ տարիների մուսան՝ Մոնիկա Վիտտին։ Եռագրության բոլոր ֆիլմերը կապված են ոճաբանորեն և թեմատիկ՝ սևուսպիտակ բնապատկերներում և կիսադատարկ ինտերիերներում խաղարկվում են գեղեցիկ մարդկանց ճակատագրերը (Մարչելո Մաստրոյանի, Ալեն Դելոն, Լեա Մասարի, Ժաննա Մորո), որոնք ունակ չեն միմյանց հետ երկարատև հարաբերություններ կառուցել և հասկանալ, թե որն է իրենց առաքելությունն այս կյանքում։

«Կարմիր անապատ» ֆիլմը (1964), որը Վենետիկի կինոփառատոնում գլխավոր մրցանակ ստացավ, իր բովանդակությամբ նման է «օտարման եռագրությանը»։ Սա Անտոնիոնիի առաջին գունավոր ֆիլմն է։ Գույնի հետ աշխատանքին Անտոնիոնին մեծ պատասխանատվությամբ մոտեցավ՝ բնապատկերները և ինտերիերները մեկնաբանելով որպես բարդացված ճարտարապետական գունեղ ֆակտուրաներ, որոնք հիշեցնում էին Ֆեռնան Լեժեի կտավները։ Որպեսզի ցանկալի արդյունքի հասներ՝ նա նույնիսկ արհեստականորեն ներկում էր խոտը, ծառերը և գետերը։

Վերջին 4 ֆիլմերի ունեցած միջազգային հաջողությունը դրդեց Անտոնիոնիին ընդունել անգլալեզու երիտասարդ հանդիսականի համար աշխատելու առաջարկը։ Հաջորդ ֆիլմը՝ «Ֆոտոընդարձակում»-ը, նա նկարահանեց Մեծ Բրիտանիայում՝ անգլալեզու դերասաններով։ Չնայած փիլիսոփայական խնդրի արծարծմանը՝ հանդիսատեսը ֆիլմն ընդունեց որպես դետեկտիվ․ այն մեծ հաջողություն ունեցավ և արժանացավ Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկյա արմավենու ճյուղի»։

1970-ական թվականներից Անտոնիոնիի ֆիլմերում շատանում էր ինքնակենսագրական տարրը, այնքան, որ նույնիսկ նրա ստեղծագործական գործունեության մասնագետներն էին դա թերություն համարում[14]։ Անգլալեզու եռագրությունը շարունակեցին «Զաբրիսկի պոինտ» (1970) և «Մասնագիտությունը լրագրող» (1975) ֆիլմերը։ «Զաբրիսկի պոինտ»-ն Անտոնիոնիի 10 տարվա գործունեության առաջին ֆիլմն էր, որը տապալվեց և հուսախաբ արեց կինոքննադատներին, թեև արդյունքում ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։ «Մշակութային հեղափոխության» թեժ ժամանակ Անտոնիոնին այցելեց ցզեդունյան Չինաստան, որպեսզի 3 ժամանոց փաստագրական ֆիլմ նկարահանի այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին[15]։ Նա փորձեց հաղթահարել ստեղծագործական ճգնաժամը՝ Ջեք Նիկոլսոնին նկարահանելով իր 10-ամյա գործունեության ընթացքում միակ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում՝ «Մասնագիտությունը լրագրող»-ում։ Ներկայումս այս ֆիլմը համարվում է Անտոնիոնիի ստեղծագործական գործունեության գագաթը, նրա վերջին մեծ արտահայտումը, իսկ ժամանակին այս ֆիլմն անուշադրության էր մատնված։

1970-ական թվականների երկրորդ կեսին Անտոնիոնին և Գուեռան ԽՍՀՄ Պետկինոյի հետ քննարկում էին լիամետրաժ ֆիլմ֊հեքիաթի՝ «Թղթե օդապարիկ»-ի նկարահանման հնարավորությունը խորհրդային միջինասիական հանրապետություններից մեկի տարածքում, ամենայն հավանականությամբ Ուզբեկստանում։ Նրան ԽՍՀՄ եկան նկարահանման վայրերն ընտրելու համար, սակայն նախագիծն անկատար մնաց[16]։

Անտոնիոնիին վիճակված չէր կրկնել 1960-ականների փառատոնային հաղթանակները։ 1985 թվականին ռեժիսորը կաթված ստացավ։ Վարպետը մինչև կյանքի վերջ համր և մասամբ կաթվածահար մնաց։ Այդուհանդերձ գերմանացի կինոռեժիսոր Վիմ Վենդերսի օգնությամբ նրան հաջողվեց 1995 թվականին նկարահանել իր վերջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ամպերի ետևում»։ Իրենց ստեղծագործական կյանքի վրա Անտոնիոնիի թողած ազդեցության մասին բացեիբաց խոսում է ոչ միայն Վիմ Վենդերսը, այլև ամերիկացի և հունգարացի կինոռեժիսորներ Ջիմ Ջարմուշը և Բելա Տարրը։ Միքելանջելո Անտոնիոնին վախճանվել է 2007 թվականի հուլիսի 30-ին 94 տարեկան հասակում՝ համաշխարհային կինոյի մեկ այլ հսկայի՝ Ինգմար Բերգմանի մահվան օրը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Michelangelo Antonioni (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Антониони Микеланджело // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/news/main.jhtml?xml=/news/2007/07/31/wdirector131.xml
  6. 6,0 6,1 6,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/1559062/Michelangelo-Antonioni.html
  7. 7,0 7,1 7,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/6923785.stm
  8. 8,0 8,1 8,2 http://www.astro.com/astro-databank/Antonioni,_Michaelangelo
  9. 9,0 9,1 9,2 http://www.salon.com/ent/movies/review/2007/08/02/btm/
  10. 10,0 10,1 10,2 http://www.salon.com/partner/avantgo/1708364.html
  11. https://web.archive.org/web/20191006123609/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1993.80.0.html
  12. 12,0 12,1 12,2 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 455 — 720 էջ։
  13. 13,0 13,1 13,2 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  14. Ulaby, Neda (2007 թ․ հուլիսի 31). «Filmmaker Michelangelo Antonioni Dies at Age 94». National Public Radio. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  15. Умберто Эко посвятил премьере фильма в Венеции эссе «Трудно быть Марко Поло».
  16. Антониони об Антониони. М., 1986. — С. 220.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքելանջելո Անտոնիոնի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 455