Մասկարպոնե (պանիր) (իտալ.՝ mascarpone), իտալական սերուցքային պանիր։ Մասկարպոնեի 25% յուղայնությամբ սերուցքի արտադրության համար եռացնում են 70-90 °C ջերմաստիճանում և խառնելուց ավելացնում են գինեթթու և կիտրոնի թթու։ Երկարատև եռացնելն ավարտելուց հետո ապրանքանիշը սառեցնում են, շիճուկի հեռացման համար սեղմում են պարկերի մեջ և պահում են զով վայրում։ Պանրի պահպանման ջերմաստիճանը +0 +4 °C է։

Մասկարպոնե
Մասկարպոնե
Տեսակիտալական պանիր և fromage frais?
Առաջացման երկիր Իտալիա
ՏարածաշրջանԼոմբարդիա
Կաթկաթ
Կազմվածքյուղալի
Հասունացման ժամանակաշրջան2–4 ամիս
 Mascarpone Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ծագում է Լոմբարդիա տարածաշրջանից։ Ենթադրվում է, որ առաջին անգամ այն սկսել են պատրաստել Միլանից հարավ-արևմուտք գտնվող Լոդի և Աբբիատեգրասսո քաղաքներում, XVI դարի վերջերին և XVII դարի սկզբներին։

Արտադրվում է Իտալիայում, արտադրող ընկերությունը «Parmalat» ՍՊԸ-ն է։

Օգտագործում խմբագրել

Հաճախ օգտագործվում է պանրով թխվածք և այլ աղանդերներ պատրաստելու համար։ Մասկարպոնեն պարունակում է մոտավորապես 75 % ճարպ, այդ պատճառով էլ ավելի հաճախ օգտագործվում է աղանդերներում։ Առավել հայտնի աղանդերը պատրաստված մասկարպոնեով տիրամիսուն է։ Պանիրը նաև օգտագործվում է բուսայուղի փոխարեն սենդվիչների համար։

Մասկարպոնե պանիրը տիպիկ իտալական համով ուտեստ է։ Prosciutto և Rocket պիցցաների բաղադրամասերից է[1]։

Բաղադրություն խմբագրել

100գ պանրում կալորիականությունը կազմում է 224 կկալ։

Հաշվարկված է 100 գ պանրի համար՝

  • Յուղայնություն՝ 83
  • Սպիտակուցներ՝ 14
  • Ածխաջրեր՝ 1.5[2]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել