Բացել գլխավոր ցանկը

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

 
Տանձենի սովորական։ Բուսաբանական նկարազարդում

Ցողունը ճեղքվածքավոր է, մուգ մոխրագույն, ճյուղերը՝ մոխրագույն, կարմրավուն կամ դեղնավուն, հարթ՝ ոսպահատիկներով պատված, սաղարթը՝ սեղմված բրգաձև, խիտ ճյուղավորվող, բարձրությունը՝ 2-20 մ։ Տերևները ձվաձև են, երկարավուն, կլորավուն, մուգ կանաչ, փայլուն, հարթ, եզրերը՝ մանր ատամնավոր։

Ծաղկաբույլը վահանիկ է, 1 ծաղկաբույլում՝ 5-15 ծաղիկ, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագույն։

Պտուղը կլորավուն է կամ տանձաձև, տարբեր չափերի (50-800 զ), դեղին կամ կանաչ, երբեմն՝ կարմրավուն երանգով։ Պտղամիսը բարձրորակ է, նուրբ, բուրավետ, զովացնող հաճելի համով։ Սերմերը մանր են, սևավուն։ Երկարակյաց է (ապրում է մինչև 200, Հայաստանում՝ 100-150 տարի)։ Յուրաքանչյուր ծառի բերքատվությունը 30-300 (առանձին դեպքերում՝ 1000) կգ է։

ՀայաստանումԽմբագրել

  • Տանձենի կովկասյան (Pýarm caucasica),
  • Տանձենի սուր-սղոցանման (Pýarm oxyprion),
  • Տանձենի Թախտաջյանի (Pýarm takhtadzhjanii),
  • Տանձենի ուռատերև (Pýarm salicifolia),
  • Տանձենի սիրիական (Pýarm syriaca) և այլն։
Տարածումը Հայաստանում

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Մեծ թիվ են կազմում նաև տանձենու բնաշխարհիկ տեսակները՝

  • Տանձենի բարձր (Pýarm elata),
  • Տանձենի Զանգեզուրի (Pýarm zangezura),
  • Տանձենի խոնարհված (Pýarm nutans),
  • Տանձենի խառնված (Pýarm complexa) և այլն. տարածված են հիմնականում Սյունիքի մարզում։ ՀՀ բոլոր մարզերում մշակության մեջ տարածված է
  • Տանձենի սովորականը (Pýarm communis

Արարատյան, նախալեռնային, հյուսիսարևելյան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտեսական գոտիներում (հաճախ առաջացնում են ինքնուրույն միադոմինանտ համակեցություններ՝ տանձուտներ)։

ՊատմությունԽմբագրել

Տանձենին հնագույն բույս է։ Հնդավորների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը խնձորենուց հետո։ Տանձենու մասին հիշատակել է Ագաթանգեղոսը (5-րդ դար), ավելի ուշ (15-րդ դար) Տանձենու Կարմրենի և Սինի սորտերը նկարագրել է Ամիրղովլաթ Ամասիացին։

ԱրտադրությունԽմբագրել

Տանձենի արտադրող երկրների տասնյակը
(Տոննա)
Հորիզոնական Երկիր 2009 2010 2011
1   Չինաստան 14,416,430 15,231,858 15,945,013
2   Իտալիա 872,368 736,646 926,542
3   ԱՄՆ 868,357 738,085 876,086
4   Արգենտինա 700,000 704,242 691,270
5   Իսպանիա 463,969 476,686 502,234
6   Թուրքիա 384,244 380,003 386,382
7   Հարավաֆրիկյան Հանրապետություն 340,088 368,495 350,527
8   Նիդերլանդներ 295,000 274,000 336,000
9   Հնդկաստան 308,487 336,049 334,774
10   Ճապոնիա 351,500 284,900 312,800
Համաշխարհային 20,888,647 22,731,087 22,511,100
Աղբյուր։ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն[1]

Քիմիական կազմԽմբագրել

Տարբեր սորտերի պտուղները միջին հաշվով պարունակում են

  • շաքարներ՝ 8-15 %,
  • թթուներ՝ 0,1-0,3 %,
  • ազոտային նյութեր՝ 0,4 %,
  • աղաղանյութեր՝ 0,03 %,
  • A, B, C խմբերի վիտամիններ,
  • ճարպեր, որոնց մոտ կեսը միաչհագեցած և բազմաչհագեցած ճարպեր են, և չի պարունակում խոլեստերին,
  • պարունակում է մոտավորապես հավասար քանակի պղինձ և ցինկ (0,08 մգ և 0,1 մգ՝ 100 գ հումքի մեջ), 0,17 մգ երկաթ, 4,210 մգ

ասկորբինաթթու ։

ՍորտերԽմբագրել

Տանձենու մշակվող շատ տեսակներ պատկանում են Pyrus communis [syn. Pyrus domestica] տեսակներին

  • 'Մալաչա'
  • 'Սինի'
  • 'Ուիլյամս ' - Pyrus communis ‘Williams' Bon Chrétien’
  • 'Դյուշես'
  • 'Կարմրենի'
  • 'Սիբիրյան'
  • 'Անտառային գեղեցկուհի'
  • 'Ձմեռնուկ'
  • 'Բերե Բոսկ'
  • 'Բերե Արդանպոն'
  • 'Օլիվյե դը Սեր'
  • ' Նելիս ձմեռային'
 
Տանձենու սորտերի տարբերությունը

Որոշ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Կուլտուրական սորտերը հիմնականում առաջացել են հետևյալ տեսակներից՝

  • տանձ սովորական կամ անտառային (Pýarm communis), որը վայրի վիճակում աճում է Եվրոպայում, Արևմտյան և Միջին Ասիայում,
  • տանձ կովկասյան (Pýarm cavcasica),
  • տանձ ուսուրիական (Pýarm ussuriensis),
  • տանձ չինական (Pýarm serotina),
  • ձյունատանձենի (Pýarm nivalis)։

Նշանակություն և կիրառումԽմբագրել

 
Տանձի մուրաբան եփված կարմիր գինով

Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (չիր, շաքարաչիր, մուրաբա, կոմպոտ, պովիդլո, զովացուցիչ ըմպելիքներ)։

Տանձենու բնափայտը շատ արժեքավոր է, ժամանակի ընթացքում ստանում է մուգ շագանակագույն սաթի երանգ։ Փայտանյութի, ինչպես նաև տանձենու պտղի մեջ կան «քարային բջիջներ», որոնց թաղանթները բաղկացած են փայտացած բջջանքից։ Տանձենու պտուղներից պատրաստում են կոմպոտ, ջեմ, զանազան քաղցրավենիքներ. Եվրոպայում հայտնի է Շվեյցարիայում պատրաստվող տանձի դոշաբը։

Բժշկության մեջԽմբագրել

Թթու տանձը ամրացնում է օրգանիզմը։ Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձն օժտված է չորացնող հատկությամբ։ Տանձը քայքայում է երիկամների օքսալատային և ուրատային քարերը։

ԴասակարգումԽմբագրել

Հայտնի է 33 տեսակ[2], որոնք բաժանված են 2 բածիներով Pashia և Pyarm[3]։

 
Տանձենու Ծաղկաբույլը
sect. Pashia sect. Pyarm
Հիբրիդներ
Հիբրիդային տեսակի ներկայացուցիչներ

Սննդային արժեքԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Production of Pears by countries»։ UN Food & Agriculture Organization։ 2011։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26 
  2. The Plant List: Pyarm
  3. Согласно GRIN (см. карточку растения)

ԳրականությունԽմբագրել

  • Симиренко C. Опыт исследования крымского плодоводства и плодоторговли.
  • Груша // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներԽմբագրել

  Ընթերցե՛ք «տանձենի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։