Հուստինիանոս Ա
Հուստինիանոս Ա Փլավիոս Պետրոս Սավվատիոս (լատիներեն՝ Flavius Petrus Sabbatius Iustinianus, հուն․՝ Φλάβιος Πέτρος Σαββάτιος Ιουστινιανός, մայիսի 11, 482[1][2] կամ մայիսի 11, 483[3], Տաուրեզիում, Dardania, Բյուզանդական կայսրություն[2] - նոյեմբերի 14, 565[1][2][3], Կոստանդնուպոլիս[4]), բյուզանդական կայսր 527 թ-ի օգոստոսի 1-ից մինչև իր մահը՝ 565 թ.։ Ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը։ Բյուզանդական զորքերը, զորավարներ Բելիսարիուսի, հայազգի Նարսեսի և ուրիշների գլխավորությամբ, վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Սասանյան Պարսկաստանի, սլավոնների դեմ։
Հուստինիանոս Ա | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | մայիսի 11, 482[1][2] կամ մայիսի 11, 483[3] |
Ծննդավայր | Տաուրեզիում, Dardania, Բյուզանդական կայսրություն[2] |
Մահացել է՝ | նոյեմբերի 14, 565[1][2][3] |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս[4] |
Սուրբ Առաքյալների եկեղեցի և Կոստանդնուպոլիս | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Հուստինիանոսների հարստություն |
կանոնագիր, քաղաքական գործիչ, կայսր և գրող | |
Հայր | անհայտ և Հուստինոս Ա |
Մայր | Vigilantia? |
Երեխաներ | Թեոդորոս Ցիրոս |
Հավատք | Արևելյան քրիստոնեություն, քաղկեդոնականություն և քրիստոնեություն |
Հուստինիանոս Ա-ը զինվորական, վարչական և տնտեսական միջոցներ է ձեռնարկել Բյուզանդական Հայաստանի հասարա-քաղաքական յուրատեսակ կարգը վերացնելու և հռոմեականացնելու նպատակով։ 529-ին Փոքր Հայքը (բաժանված էր Առաջին և Երկրորդ Հայքերի), Սատրապական Հայաստանը (Հաշտյանք, Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Բալահովիտ գավառները) և Ներքին Հայքը միավորել է զինվորական մեկ շրջանի մեջ՝ մագիստրոսի գլխավորությամբ։ 536-ի մարտի 18-ի հրովարտակով ստեղծել է վարչական չորս միավորներ՝ Ներքին կամ Ներքնագույն, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր։ Հայ նախարարական դասը կազմալուծելու համար 536-ին փոխել է ժառանգության կարգը՝ ժառանգելու իրավունք արտոնելով նաև ընտանիքի իգական սեռի անդամներին։ Վերակառուցել է հայկական հին քաղաքները՝ Կարինը, Մալաթիան, Սեբաստիան, Անարզաբան և հիմնել նորերը՝ կայսրության արևելքում առևտուրն ու արհեստագործությունը զարգացնելու, բյուզանդական տիրապետությունն ամրապնդելու նպատակով։ Հայտնի է նաև իր շինարարական գործունեությամբ, որի թագն ու պսակն է հանդիսանում Կոստանդնուպոլսում Սուրբ Սոֆիայի տաճարի կառուցումը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 vari a. Enciclopedia Dantesca (իտալ.) / U. Bosco — Istituto dell'Enciclopedia Italiana, 1970.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Любкер Ф. Iustinianus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 707—708.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 group of authors Justinian I. // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 15. — P. 596—602.
- ↑ 4,0 4,1 4,2 http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1468-0025.2008.00486.x/full
- ↑ http://www.nndb.com/lists/501/000063312/
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |