Ֆեդերիկո Ֆելինի
Ֆեդերիկո Ֆելինի (իտալ.՝ Federico Fellini; հունվարի 20, 1920[1][2][3][…], Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[1][4] - հոկտեմբերի 31, 1993[2][3][5][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի ռեժիսոր և սցենարիստ։ Համաշխարհային կինոյի ամենանշանավոր կինոգործիչներից մեկը։ Գրեթե 50 տարի տևած կարիերայի ընթացքում Ֆելինին արժանացել է Ոսկյա արմավենու ճյուղ մրցանակին «Քաղցր կյանք» ֆիլմի համար, ներկայացվել է ակադեմիական 12 պարգևների։ Հինգ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի։ Նրա պատվին է կոչվել Ռիմինիի օդանավակայանը։ 1993 թվականին Լոս Անջելեսում նա Օսկար մրցանակի է արժանացել իր ամբողջ աշխատանքային գործունեության համար[8]։ Ռեժիսորը հայտնի է իր տարբերվող ոճով, որտեղ իրականությունն ու երևակայությունը միախառնվում են իրար։ Նրա ֆիլմերն ընդգրկվում են բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկերում։ «Sight & Sound» բրիտանական կինոամսագիրը Ֆելինիի «Ութ ու կեսը» դասում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի 10-նյակում։
Ֆեդերիկո Ֆելինի Federico Fellini | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[1][4] |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1993[2][3][5][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[4] |
Գերեզման | Fellini tomb[6][7] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կրթություն | Հռոմի Սապիենզա համալսարան |
Ազդվել է | Չարլի Չապլին, Ջոն Ֆորդ, Լուիս Բունյուել, Սերգեյ Փարաջանով, Ակիրա Կուրոսավա, Ինգմար Բերգման |
Ազդել է | Սթենլի Կուբրիկ, Մարտին Սկորսեզե, Վուդի Ալեն, Դեյվիդ Լինչ, Քվենտին Տարանտինո |
Երկեր | Ճանապարհ, 8½, Ամարկորդ, I Vitelloni? և Քաղցր կյանք |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, երգիծաբան, կոմիքսների արտիստ, գրող, ռեժիսոր և հեղինակ |
Աշխատանք | 1945 – 1992 |
Ամուսին | Ջուլիետա Մազինա |
Ծնողներ | Ուրբանո Ֆելինի (հայր) Իդա Բարբիանի (մայր) |
Պարգևներ և մրցանակներ | Օսկար, BAFTA, Կաննի և Վենետիկի կինոփառատոնների մրցանակ |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Կայք | federicofellini.it |
Federico Fellini Վիքիպահեստում |
Ֆելինիի առավել հայտնի գործերից են նաև «Ճանապարհ», «Կաբիրիայի գիշերները», «Ջուլիետը և ոգիները», «Սատիրիկոնը», «Ամարկորդ» և «Ֆելինիի Կազանովան» ֆիլմերը։
Վաղ կյանք և կրթություն
խմբագրելՌիմինի (1920–1938)
խմբագրելՖելինին ծնվել է 1920 թվականի հունվարի 20-ին, միջին դասի ընտանիքում, Ռիմինիում, որն այն ժամանակ փոքրիկ քաղաք էր Ադրիատիկ ծովի վրա։ Նրա հայրը, Ուրբանո Ֆելինին (1894-1956), ծնվել է ռոմանացի գյուղացիների ընտանիքում, ովքեր ապրում էին Գամբետոլայում, և Հռոմ են տեղափոխվել 1915 թվականին։ Նրա մայրը, Իդա Բարբիանին (1896-1984) հռոմեացի բուրժուական կաթոլիկ առևտրականների ընտանիքից էր։ Չնայած իր ընտանիքի խիստ դիմադրությանը` նա 1917 թվականին փախել է Ուրբանոյի հետ` Գամբետոլայում նրա ծնողների տանն ապրելու[9]։ Քաղաքացիական ամուսնությանը 1918 թվականին հաջորդել է եկեղեցական ծեսը, որը տեղի է ունեցել Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում։
Զույգը հաստատվել է Ռիմինիում, որտեղ Ուրբանոն դարձել է ճամփորդող առևտրական։ Ֆելինին ունեցել է եղբայր` Ռիկարդո Ֆելինին (1921-1991) և Մարիա Մադալենա Ֆելինին (1929-2002)։
1924 թվականին Ֆելինին սկսել է հաճախել Սան Վինչենցոյի միանձնուհիների կողմից ղեկավարվող տարրական դպրոցը Ռիմինիում, երկու տարի անց սկսել է հաճախել Կառլո Տոնի հանրային դպրոցը։ Ուշիմ աշակերտ լինելով` նա իր ազատ ժամերն անց է կացրել նկարելով, տիկնիկային բեմադրություններ անելով և մանկական հայտնի Il corriere dei piccoli ամսագօրը կարդալով, որը վերաթողարկում էր Ուինզոր Մաքքեյի, Ջորջ Մաքմանուսի և Ֆրեդերիկ Բար Օփերի ամերիկյան հայտնի մուլտֆիլները։ Հետագայում Օփերի Happy Hooligan-ը Ֆելինիին ներշնչել է ստեղծելու Ջելսոմինայի կերպարը 1954 թվականին նկարահանված Ճանապարհ ֆիլմի համար, Մաքքեյի «Փոքրիկ Նեմոն» ուղղակի ազդեցություն է ունեցել նրա 1980 թվականին նկարահանած Կանանց քաղաքը ֆիլմի վրա[10]։ 1926 թվականին նա բացահայտել է Գրանդ Գինյոլի աշխարհը, Պիեռո ծաղրածուի կրկեսն ու ֆիլմերը։ Իր դիտած առաջին` Գուիդո Բրինյոնի Maciste all’Inferno (1926) ֆիլմը, նախանշելու էր կապը Դանթեի ու կինոյի հետ իր ամբողջ կարիերայի ընթացքում[11]։
1929 թվականին ընկերանում է Լուիջի «Տիտա» Բենզիի հետ, ով հետագայում դառնում է հայտնի փաստաբան (Ամարկորդ (1973) ֆիլմի երիտասարդ Տիտայի նախատիպն է)։ Բենիտո Մուսոլինիի իշխանության ժամանակ Ֆելինին ու Ռիկարդոն դառնում է տղամարդկանց համար պարտադիր ֆաշիստական երիտասարդական Avanguardista խմբի անդամ։ Առաջին անգամ ծնողների հետ Հռոմ է այցելել 1933 թվականին։ Այստեղ տեսած որոշ իրադարձություններ տեղ են գտել նրա հետագա ֆիլմերում։
Չնայած Ֆելինին իր մանկության և երիտասարդության տարիներին տեղի ունեցած էական իրադարձությունները ներկայացրել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են I Vitelloni (1953), Ութ ու կես (1963) և Ամարկորդը (1973), նա պնդում էր, որ ինքնակենսագրական հիշողությունները հորինված են.
Իմ ֆիլմերում հիշողություններն իշխող չեն։ Իմ ֆիլմերն ինքնակենսագրական համարելն ուղղակի չկշռադատված դասակարգում է։ Ինձ թվում է, թե ես հորինել եմ գրեթե ամեն ինչ. մանկությունը, բնավորությունները, կարոտը, հիշողությունները` դրանք վերզգալու հաճույքի համար[12] |
1937 թվականին Ֆելինին նկարիչ Դեմո Բոնինիի հետ Ռիմինիում բացում է դիմանկարների խանութ։ Նրա առաջին երգիծական հոդվածը տպագրվել է միլանյան Domenica del Corriere թերթի «Բացիկներ մեր ընթերցողներին» բաժնում։ Որոշելով դառնալ ծաղրանկարիչ և երգիծական գրող` Ֆելինին 1938 թվականին ճամփորդել է Ֆլորենցիա, որտեղ 420 շաբաթաթերթում հրապարակել է իր առաջին ծաղրանկարը։ Ըստ կենսագրի, Ֆելինին այս դպրոցը «զայրացնող» է համարել[13] և, մեկ տարում բացակայել է 67 անգամ[14]։ Ձախողելով ռազմական մշակույթի իր քննությունը` նա ավարտել է ավագ դպրոցը 1938 թվականի հուլիսին` կրկնակի քննությունից հետո։
Հռոմ (1939)
խմբագրել1939 թվականին ընդունվել է Հռոմի համալսարանի իրավաբանության բաժին` իր ծնողներին ուրախացնելու համար։ Կենսագիր Հոլիս Ալփերտը նշել է, որ «որևէ վկայություն չկա դասերի հաճախելիության վերաբերյալ»[15]։ Այս ժամանակ նա հանդիպել է նկարիչ Ռինալդո Ջելենգին, ով դարձել է նրա մտերիմ ընկերը։ Աղքատությունից հուսահատ` նրանք սկսել են ուրվանկարել ռեստորանների և սրճարանների մշտական հաճախորդներին։ Ֆելինին պատահաբար աշխատանք է գտել Il Piccolo և Il Popolo di Roma պարբերականներում որպես կրտսեր լրագրող, սակայն կարճ ժամանակում դուրս է եկել աշխատանքից` ձանձրանալով տեղական դատարանների նորություններ հաղորդելուց։
Ազդեցիկ երգիծական Marc’Aurelio-ում իր առաջին հոդվածը հրապարակելուց չորս ամիս անց նա միացել է խմբագրակազմին` հաջողության հասնելով «Բայց արդյո՞ք մենք լսում ենք» սյունյակի շնորհիվ[16]։ Ֆելինիի «կյանքի որոշիչ պահին» ամսագիրը նրան մշտական աշխատանք է տվել, և 1939-1942 թվականներին նա աշխատել է գրողների, երիգիծական գրողների ու սցենարիստների հետ։ Այս մարդիկ կապեր էին ստեղծում շոու բիզնեսի և կինեմատոգրաֆիայի ոլորտում։ Ամսագրում նրա աշխատակիցների թվում էին ապագա ռեժիսոր Էտոր Սկոլան, մարքսիստ տեսաբան և սցենարիստ Չեզարե Ձավատինին և Բերնարդինո Զապոնին, ով հետագայում դառնալու էր Ֆելինիի սցենարիստը։ CineMagazzino-ի համար վարած հարցազրույցները ևս կապեր են ստեղծել. իտալացի հայտնի բեմադրիչ Ալդո Ֆաբրիզիի հետ հարցազրույց վարելու արդյունքում նրա հետ հաստատել է երկարատև գործնական համագործակցություն։
Կարիերա և ուշ կյանք
խմբագրելԱռաջին սցենարներ (1940–1943)
խմբագրելԱշխատանքն ավարտելով Ռիմինիում` Ուրբանոն 1940 թվականին իր կնոջն ու ընտանիքին ուղարկում է Հռոմ` ապրելու որդու հետ։ Ֆելինին ու Ռուժերո Մակարին սկսում են միասին աշխատել` հումորային սցենարներ գրելով ռադիոյի ու ֆիլմերի համար։
20 տարին դեռ չլրացած` Ֆաբրիցիի օգնությամբ Ֆելինին գրում է իր առաջին հումորային սցենարը Մարիո Մատոլիի Il pirata sono io (Ծովահենի երազանքը) ֆիլմի համար։ Չինեչիտտա կինստուդիայում աշխատելու տարիներին նրա մասնագիտական ծանոթությունների շրջանակն ընդլայնվում է` ընդգրկելով գրող Վիտալիանո Բրանչատիին և սցենարիստ Պիեռո Տելինիին։ 1940 թվականի հունիսի 10-ին Մուսոլինիի` Ֆրանսիային ու Անգլիային պատերազմ հայտարարելու նախաշեմին Ֆելինին բացահայտում է Կաֆկայի Կերպարանափոխությունը, Գոգոլին, Ջոն Ստայնբեքին և Ուիլյամ Ֆոլքներին, ինչպես նաև` Մարսել Կառնեի, Ռենե Կլերի և Ժուլիեն Դուվիվիերի ֆրանսիական ֆիլմերը[17]։ 1941 թվականին հրապարապում է 74 էջից և տասը գլխից բաղկացած Il mio amico Pasqualino բուկլետը, որտեղ նկարագրում է ալտեր էգո Պասկուալինոյի աբսուրդային արկածները[18]։
Ռադիոյում աշխատելու տարիներին, 1942 թվականին աշնանը Ֆելինին հանդիպում է իր ապագա կնոջը` Ջուլիետա Մազինային։ Ֆելինիի ռադիո սերիալի Պալինայի դերը հնչյունավորող Մազինան նաև հայտնի էր իր հումորային երաժշտական հեռարձակումներով, որոնք քաջալերում էին պատերազմից ընկճված մարդկանց[19]։ 1942 թվականի նոյեմբերին Ֆելինին ուղարկվում է ֆաշիստական Իտալիայի կողմից շրջափակված Լիբիա` աշխատելու «Անապատի ասպետները» (I cavalieri del deserto) ֆիլմի սցենարի վրա, որի ռեժիսորները Օսվալդո Վալենտին ու Ջինո Տալամոն էին։ Ֆելինին ուրախությամբ է ընդունում առաջադրանքը[20]։ Պատասխանատու լինելով սցենարի համար` նա նաև նկարահանում է ֆիլմի առաջին տեսարանները։ Երբ Տրիպոլին անցնում է բրիտանական ուժերի վերահսկողության տակ, նա իր գործընկերների հետ կարողանում է գերմանական ռազմական ինքնաթիռով հասնել Սիցիլիա։ Նրա աֆրիկյան արկածը, որ հետագայում տպագրվել է Marc’Aurelio-ում «Առաջին թռիչք» վերնագրով, նշանավորում է «նոր Ֆելինիի ի հայտ գալը, ով այլևս միայն սցենարիստ չէ, որ աշխատում է գրասեղանի մոտ, այլ դաշտում աշխատող ռեժիսոր»[21]։ Ապաքաղաքական Ֆելինին վերջնականապես ազատվում է ուրվանկարներից, երբ Բոլոնյան ռմբակոծող Դաշնակիցների օդային ուժերը ոչնչացնում են նրա բժշկական արձանագրությունները։ Ֆելինին ու Ջուլիետան թաքնվում են վերջինիս մորաքրոջ տանը, մինչև 1943 թվականի հուլիսի 25-ին Մուսոլինիի տապալումը։ 9 ամիս հանդիպելուց հետո զույգն ամուսնանում է 1943 թվականի հոկտեմբերի 30-ին։ Մի քանի ամիս անց Մազինան ընկնում է աստիճաններից ու կորցնում երեխային։ 1945 թվականի մարտի 22-ին նա որդի է ունենում, սակայն երեխան մահանում է մեկ ամիս անց, 1945 թվականի ապրիլի 24-ին[22]։ Ողբերգությունը զգայական ու գեղարվեստական անդրադարձներ է ունենում[23]։
Նեոռեալիստական ուսումնառություն (1944–1949)
խմբագրել1944 թվականի հունիսի 4-ին Դաշնակիցների կողմից Հռոմն ազատագրելուց հետո Ֆելինին և Էնրիկո Դե Սետան բացում են Զվարճալի դեմքեր խանութը, որտեղ նրանք պատկերում էին ամերիկացի զինվորների ծաղրանկարներ։ Նա ներգրավվում է իտալական նեոռեալիզմում, երբ Ռոբերտո Ռոսսելինին հանդիպում է նրան խանութում և առաջարկում նրան հումորային սցենար և երկխոսություն գրել։
Տեղյակ լինելով Ֆելինիի` Ալդո Ֆաբրիցիի «ստեղծագործ մուսա» լինելու մասին[24]` Ռոսելինին նրան առաջարկում է նաև փորձել համոզել դերասանին խաղալու Հայր Ջուզեպպե Մորոսինիի դերը 1944 թվականի ապրիլի 4-ին։
1947 թվականին Ֆելինին ու Սերխիո Ամիդեին առաջադրվում են Օսկար մրցանակաբաշխությանը` «Հռոմ, բաց քաղաք» սցենարի համար։
1946 թվականին որպես սցենարիստ և ռեժիսորի օգնական աշխատելով Ռոսելինիի Paisà ֆիլմում` Ֆելինիին վստահվում է նկարահանել սիցիլիական տեսարանները Մայորիում։ 1948 թվականին նա ներկայացվել է Մարչելո Մաստրոյանիին, ով այն ժամանակ թատրոնի երիտասարդ դերասան էր և խաղում էր Ջուլիետա Մազինայի հետ[25]։ Մտերիմ աշխատանքային հարաբերություններ հաստատելով Ալբերտո Լատուադայի հետ` Ֆելինին դարձել է Senza pietà («Առանց զղջման») և Il mulino del Po ֆիլմերի համառեժիսորը։ Ֆելինին նաև աշխատել է Ռոսելինիի հետ` L'Amore (1948) անթոլոգիական ֆիլմի վրա` լինելով ֆիլմի համահեղինակն ու «Հրաշք» կոչվող մի հատվածում խաղալով Աննա Մանյանիի հետ։ Խաղալով թափառաշրջիկ խաբեբայի դերը, ում Մանյանին շփոթում է սրբի հետ` Ֆելինին ստիպված է լինում իր սև մազերը խարտյաշ դարձնել։
Վաղ ֆիլմեր (1950–1953)
խմբագրել1950 թվականին Ֆելինին Ալբերտո Լատուադայի հետ որպես համապրոդյուսեր և համառեժիսոր աշխատել է իր առաջին գեղարվեստական` «Տարբեր լույսեր» (Luci del varietà) ֆիլմում։ Կատակերգությունը, որը կազմված էր փոքրիկ ներկայացումներից, ներկայացրել են Ջուլիետա Մազինան և Լատուադայի կինը` Կառլա դե Պոգիոն։ Ֆիլմն ստանում է բացասական արձագանքներ։ Արտադրող ընկերությունը սնանկանում է` Ֆելինիին և Լատուադային թողնելով պարտքերի մեջ, որոնք նրանք վճարել են հաջորդ տասնամյակի ընթացքում[26]։ 1950 թվականին Paisà-ն առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխության` Ռոսելինիի, Սերխիո Ամիդեիի և Ֆելինի սցենարի համար։
Ռոսելինիի հետ Փարիզ ճամփորդելուց հետո Ֆելինին 1951 թվականի սեպտեմբերից սկսել է աշխատել Սպիտակ շեյխ ֆիլմի վրա, որը նրա առաջին անհատական ռեժիսորական աշխատանքն էր։ Գլխավոր դերում խաղում էր Ալբերտո Սորդին, ֆիլմը Միքելանջելո Անտոնիոնիի կողմից գրված սցենարի կրկնվող տարբերակն է։ Պրոդյուսեր Կառլո Պոնտին լիազորել է Ֆելինիին և Տուլիո Պինելիին գրել տեսքտը, սակայն Անտոնիոնին մերժել է նրանց սկսած պատմությունը։ Էննիո Ֆլաիանոյի հետ համատեղ Ֆելինին աշխատել է նոր ամուսնացած զույգի` Իվան և Վանդա Կավալիների թեթև սատիրական պատմության վրա, ովքեր պետք է այցելեն Հռոմի պապին։ Իվանի` օրինավոր լինելու կեղծ դիմակը պատռվում է նրա կնոջ և Սպիտակ Շեյխի մտերիմ կապվածության արդյունքում։ Հաշվի առնելով Նինո Ռոտայի երաժշտությունը` ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնում, սակայն հետագայում հետ է ուղարկվել։ Ցուցադրվելով Վենետիկի 13-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ` այն ոչնչացվել է կինոգետեների քննադատությամբ[27]։ Մի սյունակագիր հայտարարել է, որ Ֆելինին «կինոռեժիսորի որևէ ընդունակություն չունի»։
1953 թվականին I Vitelloni-ն ընդունվել է քննադատների ու հասարակության կողմից։ Շահելով Վենետիկի Արծաթե առյուծ մրցանակը` այն ապահովել է Ֆելինիի առաջին միջազգային ճանաչումը։
Նեոռեալիզմից հետո (1954–1960)
խմբագրելՖելինին նկարահանել է Ճանապարհ ֆիլմը` ըստ 1952 թվականին Պինելիի և Ֆլաիանոյի հետ համատեղ գրված սցենարով։ Նկարահանման վերջին երեք շաբաթների ընթացքում Ֆելինիի մոտ ի հայտ են եկել դաժան կլինիկական դեպրեսիայի առաջին նշանները[29]։ Իր կնոջ օգնությամբ նա կարճ թերապիա է անցել ֆրեյդյան հոգեվերլուծաբան Էմիլիո Սերվադիոյի հետ[29]։
Ֆելինիի ֆիլմում ընդգրկված ամերիկացի դերասան Բրոդերիկ Քրոուֆորդը խաղում է ծեր խաբեբայի դերը Il Bidone-ում։ «Ճանապարհ» ֆիլմն ստեղծելու ընթացքում իր լսած պատմությունները Ֆելինին զարգացրել է այս սցենարում` ցույց տալով խաբեբայի դանդաղ անկումը մինչև միայնության մեջ մահ։ Դերի «ուժգին, ողբերգական դեմքը» ցույց տալու համար Ֆելինիի առաջին ընտրությունը Համֆրի Բոգարտն էր[30], սակայն իմանալով դերասանի թոքի քաղցկեղի մասին, ընտրել է Քրոուֆորդին` «Բոլոր մարդկանց թագավորը» թատերական ներկայացման պաստառին նրա դեմքը տեսնելուց հետո։ Ֆիլմի նկարահանումները բարդանում էին Քրոուֆորդի` ալկոհոլից կախվածության պատճառով[31]։ Վենետիկի 16-րդ միջազգային կինոփառատոնում խիստ քննադատվելով կինոքննադատների կողմից` ֆիլմը ձախողվել է և միջազգային ճանաչում չի ունեցել մինչև 1964 թվականը։
Աշնան ընթացքում Ֆելինին աշխատել է Մարիո Թոբինոյի «Մագլիանոյի երեք կանայք» վեպի վրա։ Ֆինանսավորողները համարել են, որ նյութը զուրկ է պոտենցիալից, և նախագիծը դադարեցվել է։
1956 թվականի գարնանը, «Կաբիրիայի գիշերները» ֆիլմը նախապատրաստելիս Ֆելինին իմացել է հոր մահվան մասին։ Ֆիլմի պրոդյուսերը Դինո դե Լոուրենտիիսն էր, գլխավոր դերում խաղացել է Ջուլիետա Մազինան։ Ֆիլմի սյուժեն վերցված էր լճում գտնված կնոջ գլխի մասին պատմող օրաթերթի նորությունից և մի մարմնավաճառի` Վանդայի, պատմություններից, ում Ֆելինին հանդիպել էր Il Bidone-ն նկարահանելու ժամանակ[32]։ Պիեռ Պաոլո Պազոլինին վարձվել էր` հռոմեական բարբառով թարգմանելու Ֆլաիանոյի և Պինելիի երկխոսությունը և առաջնորդելու Հռոմի արվարձաններում անցկացվող հետազոտությունները։ Ֆիլմն Օսկարի 30-րդ մրցանակաբաշխությանն հաղթել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, իսկ Մազինան ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակը` Լավագույն դերասանուհի անվանակարգում։
Պինելիի հետ Ֆելինին աշխատել է Ճանապարհորդություն Անիտայի հետ ֆիլմի վրա, որտեղ խաղում են Սոֆի Լորենն ու Գրեգորի Պեկը։ Սցենարը հիմնված է Ֆելինիի ապրումների վրա, երբ նա վերադարձել է Ռիմինի` ներկա լինելու հոր թաղման արարողությանը[33]։ Լորենի մասնակցության անհնարինության պատճառով նախագիծը ձախողվել է վերականգնվել է միայն 25 տարի անց, որպես «Սիրեկաններ և ստախոսներ» (1981) կատակերգություն, որը նկարահանել է Մարիո Մոնիցելին Գոլդի Հոունի և Ջիանկառլո Ջիանինիի հետ։
1958 թվականից ի հայտ եկած Հոլիվուդը Տիբերի վրա ֆենոմենը, որով ամերիկյան ստուդիաները Հռոմում հասանելի էժան աշխատուժի միջոցով շահույթ էին ձեռք բերում, ֆոտոլրագրողների համար միջավայր էր ապահովում` վիա Վենետո փողոցից հայտնի մարդկանց լուսանկարերը գողանալու համար[34]։ Գիշերային ակումբի թուրք մերկապարուհի Հաիշ Նանայի հրահրած սկանդալը գրավում է Ֆելինիի երևակայությունը. նա որոշում է վերջացնել իր «Մորալդոն քաղաքում» սցենարը ծովափնյա վիլլայում ամբողջ գիշեր տևած օրգիայի տեսարանով։ Անիտա Էկբերգի` Տրևի շատրվանի մոտ արված լուսանկարները Ֆելինիին ներշնչանք են տալիս հետագա զարգացման համար։
Սցենարի անվանումը դարձնելով Դոլչե Վիտա` Ֆելինին բախում է ունենում քասթինգի պրոդյուսերի հետ. ռեժիսորը պնդում էր համեմատաբար անհայտ Մաստրոիանիի թեկնածությունը, մինչդեռ Դե Լոուրենտիիսը ցանկանում էր ֆիլմում տեսնել Փոլ Նյումանին։ Անելանելի դրության մեջ հայտնվելով` Դե Լոուրենտիիսն իրավունքները վաճառում է Անգելո Ռիզոլիին։ Նկարահանումներն սկսվում են 1959 թվականի մարտի 16-ին, Անիտա Էկբերգի` Չինեչիտտայի կողմից պատրաստած հսկա դեկորով Սուրբ Պետրոսի գմբեթի աստիճանները բարձրանալու տեսարանով։ Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակի վրա Քրիստոսի արձանի թռչելու տեսարանը Ֆելինին վերցրել էր 1956 թվականի մայիսի 1-ին տեղի ունեցած իրադարձությունից, որին ինքն ականատես էր եղել։ Նկարահանումներն ավարտվում են օգոստոսի 15-ին Պասո Օսկուրոյի լքված ափում ապխտած մուտանտ ձկան տեսարանով։
Դոլչե Վիտան գերազանցել է տոմսերի վաճառքի բոլոր ռեկորդները։ Չնայած վերավաճառողները տոսմերը վաճառում էին 1000 լիրայով[35], «անբարոյական ֆիլմը» տեսնելու համար հերթեր էին գոյանում` նախքան գրաքննությունը կարգելեր այն։ 1960 թվականի ֆետրվարի 5-ին Միլանում բացառիկ ցուցադրության ժամանակ հանդիսատեսից մեկը թքում է Ֆելինիի վրա, իսկ մյուսները վիրավորում են նրան։ Դատապարտվելով խորհրդարանի աջ-պահպանողական ուժերի կողմից` Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից Դոմենիկո Մագրին հանդուրժողականություն է պահանջում ֆիլմի համար[36]։ Վատիկանի մամուլի պաշտոնական l'Osservatore Romano օրգանը պայքարում է գրաքննության համար. ֆիլմը հարձակման է ենթարկվում այլ պահպանողական կազմակերպությունների կողմից ևս։ Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանանում է մրցանակի ժյուրիի անդամ Ժորժ Սիմենոնի կողմից։ Բելգիացի գրողը փառատոնի հանդիսատեսի կողմից «սուլոցների» է արժանանում[37]։
Արվեստի ֆիլմեր և երազանքներ (1961–1969)
խմբագրելԻտալական նեոռեալզիմի շրջանից հետո (1950-1959) Ֆելինիի համար ամենամեծ բացահայտումը Կարլ Գուստավ Յունգի աշխատանքն էր։
Վաղ 1960-ականներին հանդիպելով յունգյան հոգեվերլուծաբան Էռնեստ Բեռնարդին` նա կարդում է Յունգի ինքնակենսագրական «Հիշողություններ, երազանքներ, անդրադարձեր» գիրքը և առաջին անգամ փորձում է LSD[38]: Բեռնարդը նաև խորհուրդ է տալիս կարդալ Փոփոխությունների գիրքը և գրառել իր երազները։ Բեռնարդի կենտրոնացումը յունգյան խորը հոգեվերլուծության վրա մեծ ազդեցություն է ունենում Ֆելինիի վրա և ֆիլմագրության մեջ նշանավորել է նրա` նեոռեալիզմից անցումը «նախնական երազայինի»[39]։ Արդյունքում Յունգի հիմնական գաղափարները «անիմայի» և «անիմուսի» մասին, նախատիպերի և կոլեկտիվ ենթագիտակցության դերն ուղղակիորեն ազդում են այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են Ութ ու կեսը (1963), Հոգիների Ջուլիետը (1965), Կազանովան (1976) և Կանանց քաղաքը (1980)[40]։ Նրա աշխատանքները մեծապես ազդեցություն են կրել նաև Լուիս Բունյուելից, Չառլի Չապլինից, Սերգեյ Էյզենշտեյնից, Բաստեր Քիթոնից, Մարքս եղբայրներից և Ռոբերտո Ռոսսելինիից։
Օգտագործելով Դոլչե Վիտայի հաջողությունը` ֆինանսիստ Անգելո Ռիզոլին 1960 թվականին Ֆելինիի և պրոդյուսեր Կլիմենտ Ֆրակասիի համար հիմնադրում է Ֆեդերիզ ֆիլմարտադրող անկախ ընկերությունը։ Չնայած լավագույն մտադրություններին` ընկերության չափազանց անփույթ խմբագրական և բիզնես մոտեցումների արդյունքում ընկերությունը փակվում է[41]։
Ֆիլմագրություն
խմբագրել25 ֆիմի ռեժիսոր է, 51 ֆիլմի համար գրել է սցենար։
Տարի | Անուն | Հայերեն անուն | Մրցանակներ և տեղեկություն |
---|---|---|---|
1990 | La voce della luna | Լուսնի ձայնը | |
1987 | Intervista | Հարցազրույց | 1987 թ. պատվոգիր Կաննի կինոփառատոն - Ֆեդերիկո Ֆելինի 1988 թ. նոմինացիա «Սեզար» - Ֆեդերիկո Ֆելինի 1987 թ.«Ոսկե մրցանակ» Մոսկվայի կինոփառատոն - Ֆեդերիկո Ֆելինի |
1985 | Ginger e Fred | Ջիներ և Ֆրեդ | 1987 թ. նոմինացիա լավագույն օտարալեզու ֆիլմ «Ոսկե Գլոբուս» 1987 թ.David di Donatello մրցանակ «Ռենե Կլեր» Ֆեդերիկո Ֆելինի |
1983 | E la nave va | Եվ նավը լողում է | 1984 թ. մրցանակ David di Donatello լավագույն սցենարի համար Ֆեդերիկո Ֆելինի |
1980 | La città delle donne | Կանանց քաղաք | |
1978 | Prova d'orchestra | Նվագախմբի փորձը | |
1976 | Il Casanova di Federico Fellini | Ֆելինիի Կազանովան | 1977 թ. նոմինացիա «Օսկար» լավագույն սցենար Ֆեդերիկո Ֆելինի |
1973 | Amarcord | Ամարկորդ | 1975 թ. «Օսկար» մրցանակ Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար 1975 թ. նոմինացիա լավագույն օտարալեզու ֆիլմ «Ոսկե Գլոբուս» 1976 թ. «Օսկար» նոմինացիա Օսկար լավագույն ռեժիսորի համար Ֆեդերիկո Ֆելինի |
1972 | Roma | Հռոմ | 1972 թ. մրցանակ Կաննի կինոփառատոն - Ֆեդերիկո Ֆելինի 1935 թ. նոմինացիա լավագույն օտարալեզու ֆիլմ «Ոսկե Գլոբուս» |
1970 | I clowns | Ծաղրածուները | հեռուստաֆիլմ |
1969 | Fellini - Satyricon | Ֆելինիի Սատիրիկոնը | 1971 թ. նոմինացիա «Օսկար» լավագույն ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինի 1970 թ. նոմինացիա լավագույն օտարալեզու ֆիլմ «Ոսկե Գլոբուս» |
1969 | Block-notes di un regista | Ռեժիսորի նշումները | հեռուստաֆիլմ |
1968 | Histoires extraordinaires | Արտահերթ պատմություններ | հատված (Toby Dammit) |
1965 | Giulietta degli spiriti | Ջուլիետան և հոգիները | 1967 թ. երկու նոմինացիա «Օսկար» լավագույն հագուստներ և դեկորացիա |
1963 | 8½ | 8½ | 1964 թ. մրցանակ «Օսկար» լավագույն օտարալեզու ֆիլմ 1964 թ. նոմինացիա «Օսկար» լավագույն սցենար Ֆեդերիկո Ֆելինի 1963 թ.«Գրան պրի» Մոսկվայի կինոփառատոն - Ֆեդերիկո Ֆելինի |
1962 | Boccaccio '70 | Բոկաչչո 70 | հատված (Le tentazioni del dottor Antonio) |
1959 | La dolce vita | Քաղցր կյանք | 1962 թ. երկու նոմինացիա «Օսկար» լավագույն սցենար և ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինի 1960 թ. մրցանակ Կաննի կինոփառատոն «Ոսկե արմավենու ճյուղ» Ֆեդերիկո Ֆելինի |
1957 | Le notti di Cabiria | Կաբիրիայի գիշերները | 1958 թ. մրցանակ «Օսկար» լավագույն օտարալեզու ֆիլմ 1957 թ. նոմինացիա Կաննի կինոփառատոն «Ոսկե արմավենու ճյուղ» Ֆեդերիկո Ֆելինի 1957 թ. David di Donatello լավագույն ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինի |
1955 | Il bidone | Խարդախություն | 1955 թ. Վենետիկի կինոփառատոն նոմինացիա «Ոսկե առյուծ» Ֆեդերիկո Ֆելինի |
1954 | La strada | Ճանապարհ | 1957 թ. մրցանակ «Օսկար» լավագույն օտարալեզու ֆիլմ Դինո դե Լաուրենտիս և Կառլո Պոնտի 1957 թ. նոմինացիա «Օսկար» լավագույն սցենար Ֆեդերիկո Ֆելինի և Տուլիո Պինելի 1954 թ. Վենետիկի կինոփառատոն մրցանակ «Արծաթե առյուծ» Ֆեդերիկո Ֆելինի 1954 թ. Վենետիկի կինոփառատոն նոմինացիա «Ոսկե առյուծ» Ֆեդերիկո Ֆելինի |
1953 | L'amore in città | Սերը քաղաքում | հատված (Un Agenzia matrimoniale) |
1953 | I vitelloni | Մամայի բալիկները | 1958 թ. նոմինացիա «Օսկար» լավագույն սցենար Ֆեդերիկո Ֆելինի, Էնիո Ֆլայանո, Տուլիո Պինելի 1953 թ. Վենետիկի կինոփառատոն մրցանակ «Արծաթե առյուծ» Ֆեդերիկո Ֆելինի 1953 թ. Վենետիկի կինոփառատոն նոմինացիա «Ոսկե առյուծ» Ֆեդերիկո Ֆելինի |
1952 | Lo sceicco bianco | Սպիտակ շեյխ | |
1950 | Luci del varietà | Վարյետեի լույսերը |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Феллини Федерико // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Federico Fellini (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://riminiturismo.it/visitatori/scopri-il-territorio/arte-e-cultura/monumenti-alla-memoria/cimitero-monumentale-di-rimini
- ↑ https://bbcc.regione.emilia-romagna.it/pater/loadcard.do?id_card=152363
- ↑ «Federico Fellini».
- ↑ Alpert, 16
- ↑ Bondanella, The Films of Federico Fellini, 7
- ↑ Burke and Waller, 5–13
- ↑ Fellini interview in Panorama 18 (14 January 1980). Screenwriters Tullio Pinelli and Bernardino Zapponi, cinematographer Giuseppe Rotunno and set designer Dante Ferretti also reported that Fellini imagined many of his “memories”. Cf. Bernardino Zapponi's memoir, Il mio Fellini and Fellini's own insistence on having created his cinematic autobiography in I'm a Born Liar: A Fellini Lexicon, 32
- ↑ Kezich, 17
- ↑ Kezich, 14
- ↑ Alpert, 33
- ↑ Kezich, 31
- ↑ Alpert, 42
- ↑ Kezich, 35
- ↑ "Giulietta is practical, and likes the fact that she earns a handsome fee for her radio work, whereas theater never pays well. And of course the fame counts for something too. Radio is a booming business and comedy reviews have a broad and devoted public." Kezich, 48
- ↑ Kezich, 70
- ↑ Kezich, 71
- ↑ Kezich, 74
- ↑ Kezich, 157. Cf. filmed interview with Luigi 'Titta' Benzi in Fellini: I'm a Born Liar (2003)
- ↑ Kezich, 78
- ↑ Kezich, 404
- ↑ Kezich, 114
- ↑ Kezich, 128
- ↑ «Our flexible giant». Cinecittà Studios. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ 29,0 29,1 Kezich, 158
- ↑ Kezich, p. 167
- ↑ Kezich, pp. 168-69
- ↑ Kezich, p. 177
- ↑ Kezich, 189
- ↑ Alpert, 122
- ↑ Kezich, 208
- ↑ Kezich, p. 209
- ↑ Alpert, p. 145
- ↑ «FELLINI E L' LSD - sostanze.info». www.sostanze.info.
- ↑ Kezich, p. 227
- ↑ Bondanella, Cinema of Federico Fellini, pp. 151-54
- ↑ Kezich, pp. 218-219
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆեդերիկո Ֆելինի կայք
- Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմերի մասին Արխիվացված 2006-10-19 Wayback Machine
- Rotten Tomatoes
- տեսահոլովակ Ֆեդերիկո Ֆելինին ստանում է «Օսկար» համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար
- Ֆեդերիկո Ֆելինին դասարան․ամ կայքում Արխիվացված 2016-09-05 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Ֆելինի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Ֆելինի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 625)։ |