Մարկոս Ավրելիոս
Մարկոս Ավրելիոս Անտոնինոս (լատ.՝ Marcus Aurelius Antoninus, ապրիլի 26, 121, Հռոմ, Հռոմեական Իտալիա, Հռոմեական կայսրություն - մարտի 17, 180[1], Վինդոբոնա, Վերին Պանոնիա, Հռոմեական կայսրություն), Հռոմի կայսր Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ, ուշ ստոիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, Էպիկտետոսի հետևորդ, «Խորհրդածություններ» երկի հեղինակ։
Մարկոս Ավրելիոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | ապրիլի 26, 121 |
Ծննդավայր | Հռոմ, Հռոմեական Իտալիա, Հռոմեական կայսրություն |
Մահացել է՝ | մարտի 17, 180[1] (58 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Վինդոբոնա, Վերին Պանոնիա, Հռոմեական կայսրություն |
Սուրբ Հրեշտակի ամրոց | |
Երկիր | Հին Հռոմ |
Ազգություն | հին հռոմեացիներ |
Տոհմ | Nerva–Antonine dynasty? |
քաղաքական գործիչ, փիլիսոփա և գրող | |
Հայր | Մարկո Աննիոս Վերոս և Անտոնինոս Պիոս |
Մայր | Դոմինիտա Լուսիլա |
Երեխաներ | Կոմմոդոս, Marcus Annius Verus Caesar?, Annia Aurelia Galeria Faustina?, Fadilla?, Lucilla?, Annia Cornificia Faustina Minor?, Vibia Aurelia Sabina?, Titus Aurelius Fulvus Antoninus? և Domitia Faustina? |
Հավատք | հին հռոմեական կրոն |
ԿենսագրությունԽմբագրել
Հաջորդել է Անտոնինոս Պիոսին։ 162-166 թթ. հռոմեա-պարթևական պատերազմում հաղթել է պարթևներին, որոնց հետ 166 թ. կնքած պայմանագրով Հռոմեական կայսրությանն է անցել Միջագետքի արևմտյան մասը, Հայաստանը ճանաչվել է անկախ, որտեղ, սակայն, թագավորելու էին Հռոմի դրածոները։ 166-180 թթ. պատերազմում պարտության է մատնել գերմանական ցեղերին և սարմատներին։ 172 թ. ճնշել է Եգիպտոսում բռնկված «ո(կոլոսների)» (հովիվների) ապստամբությունը։
Լինելով ստոիկյան դպրոցի հետևորդ՝ Մարկոս Ավրելիոսը իր «Խորհրդածություններ» («Գիրք ոսկեղենիկ») փիլիսոփայական աշխատության մեջ արտահայտել է ինքնակատարելագործման ձգտում, հոռետեսորեն է վերաբերվել քաղաքական կարգի կատարելագործման հնարավորությանը։
ԳրականությունԽմբագրել
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 7, Երևան, 1981, էջ 324:
Արտաքին հղումներԽմբագրել
- Խորհրդածությունները Զանգակ հրատարակչությունում
- Հատվածներ Մարկոս Ավրելիոսի «Խորհրդածություններ» երկից
- ↑ 1,0 1,1 1,2 Марк-Аврелий, Антонин (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1914. — Т. 15. — С. 201.