Եվրոպա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվրոպա (այլ կիրառումներ)
Եվրոպա, Երկրագնդի վեց աշխարհամասերից մեկը, որն ամբողջությամբ գտնվում է Հյուսիսային և մեծ մասամբ Արևելյան կիսագնդերում։ Աշխարհամասը հյուսիսում սահմանակից է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսին, իսկ հարավից՝ Միջերկրական ծովին։ Համարվում է Եվրասիա մայրցամաքի ծայրարևմտյան հատվածը։
Բնակավայր | ||
---|---|---|
Եվրոպա | ||
![]() | ||
Մակերես | 10 200 000 կմ² | |
Բնակչություն | ▼694 500 000 մարդ (2019) | |
Ժամային գոտի | Europe/Athens?, Եվրոպա/Բրյուսել, Եվրոպա/Լոնդոն, Kaliningrad Time? և Europe/Moscow? | |
| ||
Սկսած մոտ 1850 թվականից, Եվրոպայի և Ասիայի աշխարհագրական ջրբաժանը համարվում են Ուրալյան և Կովկասյան լեռները, Ուրալ գետը, Կասպից և Սև ծովերը, ինչպես նաև Սևծովյան նեղուցները[1]։ Չնայած «մայրցամաք» տերմինը ասոցացվում է ֆիզիկական աշխարհագրության հետ, ցամաքային սահմանը որոշակի առումով կամայական է և մի քանի անգամ վերաձևավորվել է, սկսած առաջին ձևավորումից, որն իրականացվել է դեռ անտիկ դարաշրջանում։ Եվրասիայի բաժանումը երկու աշխարհամասերի արտացոլում է արևելք-արևմուտք մշակութային, լեզվական և էթնիկ տարբերությունները, որոնք տարբերվում են տարածաշրջաններով, այլ ոչ բաժանարար գծով։ Աշխարհագրական սահմանը հաշվի չի առնում նաև քաղաքական սահմանաբաժինը, քանի որ Թուրքիան, Ռուսաստանը և Ղազախստանը համարվում են միջմայրցամաքային երկրներ։ Սահմանաբաժան հանդիսացող Կովկասյան լեռներն անցնում են նաև Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով, ինչը ենթադրում է, որ այս պետությունների տարածքների մի մասը նույնպես գտնվում է Եվրոպա աշխարհամասում։
Եվրոպայի ընդհանուր տարածքը կազմում է 10,180,000 կիլոմետր քառակուսի (3,930,000 քառակուսի մղոն) կամ Երկիր մոլորակի մակերեսի 2 %-ը (ցամաքային տարածքի 6․8 %-ը)։ Քաղաքական տեսանկյունից Եվրոպան բաժանված է հիսուն ինքնավար պետությունների։ Տարածքով և բնակչությամբ ամենամեծ պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ռուսաստանի տարածքը կազմում է Եվրոպայի տարածքի 39 %-ը, իսկ բնակչությունը՝ մոտ 15 %-ը։ 2016 թվականի տվյալներով, Եվրոպայի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում է 741 միլիոն մարդ կամ երկրագնդի բնակչության 11 %-ը։ Եվրոպական կլիմայի վրա մեծապես ազդում են Ատլանտյան տաք հոսանքները։ Ամառները շոգ են, իսկ ձմեռները՝ ցուրտ։ Ի տարբերություն Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի, որտեղ կլիման ավելի խիստ է, Եվրոպայում այն ավելի մեղմ է։ Ծովից հեռու գտնվող շրջաններում կլիմային սեզոնային տատանումներն առավել տեսանելի են, քան մերձափնյա հատվածներում։
Եվրոպան, հատկապես Անտիկ Հունաստանը, համարվում է Արևմտյան քաղաքակրթության բնօրրանը[2][3][4]։ 476 թվականին Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումը և Ժողովուրդների մեծ գաղթը արձանագրեցին հին պատմության ավարտը և ազդարարեցին միջնադարի մեկնարկը։ Վերածննդի դարաշրջանի հումանիզմը, արվեստը և գիտությունը դարձան ժամանակակից դարաշրջանի մեկնարկի հիմքը։ Սկսած Աշխարհագրական մեծ հայտնագործություններով, որի մեկնարկը տվել էին Իսպանիան և Պորտուգալիան, Եվրոպան դոմինանտ դեր ստացավ համաշխարհային քաղաքականության ասպարեզում։ 16-20-րդ դարերում, եվրոպական գաղութատիրական իշխանությունը տարբեր ժամանակներում իր վերահսկողությունն էր իրականացնում Ամերիկա աշխարհամասում, Աֆրիկայում, Օվկիանիայում և Ասիայի մեծ մասում։
Լուսավորության դարաշրջանը, հաջորդած Ֆրանսիական հեղափոխությունը և Նապոլեոնյան պատերազմները 17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբն ձևավորեցին Եվրոպայի մշակութային, քաղաքական և տնտեսական սահմանները։ Արդյունաբերական հեղափոխությունը, որն սկսվել էր 18-րդ դարի վերջին Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Եվրոպայում նպաստեց տնտեսական, մշակութային և սոցիալական արմատական փոփոխությունների, որոնք հետագայում տարածվեցին ողջ աշխարհում։ Համաշխարհային երկու պատերազմներն էլ տեղի են ունեցել Եվրոպայի տարածքի մեծ մասում, որի արդյունքում 20-րդ դարի կեսերին աշխարհում ավարտվեց Արևմտյան Եվրոպայի գերիշխանությունը և միջազգային հարաբերությունների համակարգը դարձավ երկբևեռ։ Պետությունների մեծ մասը միացան ԱՄՆ-ի շուրջ, իսկ մի մասն էլ միավորվեցին սոցիալիստական ճամբարի շրջանակներում[5]։ Սառը պատերազմի ընթացքում, ընդհուպ մինչև Բեռլինի պատի փլուզում (1989 թվական), Եվրոպան Երկաթե վարագույրով բաժանված է եղել արևմուտքում ՆԱՏՕ-ի և արևելքում՝ Վարշավյան դաշինքի երկրների միջև։
1949 թվականին հիմնադրվել է Եվրոպայի Խորհուրդը։ Այն ստեղծվել է Ուինսթոն Չերչիլի հանրահայտ ճառից հետո, որի հիմնական էությունը կայանում էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ Եվրոպայի միավորումը։ Եվրոպայի Խորհրդի անդամ են եվրոպական բոլոր երկրները, բացառությամբ Բելառուսի, Ղազախստանի և Վատիկանի։ Եվրոպական խորն ինտեգրացիայի աճող տեմպերի արդյունքում ձևավորվեց Եվրոպական Միությունը (ԵՄ), որն անկախ քաղաքական միավոր է և իր կառուցվածքով գտնվում է դաշնության (ֆեդերացիա) և համադաշնության (կոնֆեդերացիա) միջև[6]։ Եվրոպական Միությունը ձևավորվել է Արևմտյան Եվրոպայում, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991 թվականից, ինտեգրացիոն ընդլայնումը շարժվել է դեպի արևելք։ Եվրոպական Միության անդամ պետությունների մեծ մասի դրամական միավորը եվրոն է, որն ամենաշատ կիրառվող դրամական միավորն է ողջ Եվրոպայի տարածքում։ ԵՄ Շենգեն գոտին վերացրել է անդամ պետությունների միջև առկա սահմանները և հսկում է էմիգրացիոն գործընթացները՝ անդամ պետությունների տարածքներում։ Եվրոպայի օրհներգը Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան է, իսկ օրը՝ մայիսի 5-ը (Եվրոպայի Խորհրդի օր) կամ մայիսի 9-ը (ԵՄ օր)։ Այդ օրը նշվում է, այսպես կոչված, Եվրոպայի օրը, որը խորհրդանշում է խաղաղությունը և միասնությունը։
ԱնվանումԽմբագրել
Հունական դասական առասպելաբանության մեջ Եվրոպան (հին հուն․՝ Εὐρώπη) փյունիկյան արքայադուստր էր։ Եվրոպա անվանումն առաջացել է հենց նրա անունից։ Անվանումը կազմված է εὐρύς (էուրուս), «լայն, ընդարձակ»[7] և ὤψ (օփս, նաև ὠπός, օփոս) «աչք, դեմք, կերպարանք»[8] արմատներից։ Հետևաբար նրանց համակցություն համարվող «Eurṓpē» (Եվրոպա) անվանումը նշանակում է «ակնասևեռ» կամ «լայնատարած»։ Հնդեվրոպական նախակրոնի մեջ «լայն» բառը եղել է Երկիր բառի մակդիր։ Երկրին նվիրված բանաստեղծություններում և երկերում հաճախ կիրառվում է «լայն» մակդիրը՝ որպես երկիր մոլորակին փոխարինող բառ[9]։
Որոշ գիտնականներ «Եվրոպա» անվանումը փորձել են կապել «արևմուտք» բառի սեմական համարժեքի հետ։ Իր հերթին էրեբու բառն ունի աքքադական ծագում և նշանակում է «մայր մտնել, իջնել ներքև» (արևամուտ), իսկ փյունիկերենում «էրեբ» նշանակում է «երեկո, արևմուտք»[10]։ Վերջինս ընկած է արաբերեն Մաղրիբ և եբրայերեն մա'արավ բառերի հիմքում։ Փրինսթոնի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր Մայքլ Բարրին «Էրեբ» բառը հայտնաբերել է ասորական արձանագրություններում, որտեղ այն կիրառվում է «գիշեր, արևամուտ(ի) [երկիր]» իմաստներով։ Ի հակադրումն սրա, ասորերենում կիրառվում է նաև «ասու» (Ասիա) բառը, որն օգտագործվում է «արևածագ(ի) [երկիր]» իմաստներով։ Քարտեզագրական կոնվենցիայի տեսանկյունից նույն անվանումը հանդիպում է նաև հունարենում՝ «Ἀνατολή» տարբերակով (Անատոլե "[արևա] ծագ", "արևելք", հետագայում նաև Անատոլիա)[11]։ Մարտին Լիչֆիլդ Ուեսթը նշում է, որ «հնչյունաբանական տեսանկյունից Եվրոպա անվան և սեմական ցանկացած բառի կառուցվածքի միջև առկա կապը շատ թույլ է»[12]։ Բացի այս վարկածներից գոյություն ունի նաև հնդեվրոպական նախալեզվի «*h1regʷos» արմատը, որը նշանակում է «մթություն»։ Վերջինիս հունարենում վերարտադրվում է որպես «Էրեբուս»։
Տարբեր լեզուներում հաճախ Եվրոպա բառի փոխարեն կիրառվում են այլ բառեր, որոնք մատնանշում են Եվրոպա մայրցամաքը։ Օրինակ, չինարենում կիրառվում է Օուժոու (歐洲/欧洲) անվանումը։ Ճապոներենում կիրառվում է չինական ծագում ունեցող Օսյու (ճապ.՝ 欧州 Ōshū) տերմինը։ Ճապոներենում Եվրոպական Միությունը մատնանշելու համար կիրառվում է Օսյու Ռենգո (ճապ.՝ 欧州連合 Ōshū Rengō) բառը, չնայած որ առավել հաճախ կիրառվում է Յորոպա (ճապ.՝ ヨーロッパ Yōroppa) անվանումը։ Թյուրքական որոշ լեզուներում Եվրոպա մայրցամաքը մատնանշելու համար կիրառվում է պարսկական ծագում ունեցող Ֆրանգիստան («Ֆրանկների երկիր») անվանումը, չնայած որ առավել կիրառական են «Ավրոպա» կամ «Եվրոպա» տարբերակները[13]։
ՍահմանումԽմբագրել
Համեմատական սահմանումԽմբագրել
Եվրոպայի՝ որպես աշխարհագրական տերմինի, մեծապես տարածված սահմանումը կիրառվում է սկսած 19-րդ դարի կեսերից։
Եվրոպայի ափերը հյուսիսից, արևմուտքից և հարավից ողողվում են ծովերով և օվկիանոսներով։ Ընդունված է ասել, որ Եվրոպան արևելքում եզրափակվում է Ուրալյան լեռներով, Ուրալ գետով և Կասպից ծովով, հարավ-արևելքից՝ Կովկասյան լեռներով, Սև ծովով և Սև ու Միջերկրական ծովերն իրար կապող նեղուցներով[14]։
Մայրցամաքի աշխարհագրական կազմի մեջ մտնող կղզիները հիմնականում գտնվում են մայրցամաքին մոտ, բացառությամբ Իռլանդիայի և Գրենլանդիայի։ Իսլանդիան աշխարհագրորեն պատկանում է Եվրոպա մայրցամաքին, նույնը նաև Գրենլանդիան, չնայած շատերը կարծում են, որ այն պատկանում է Հյուսիսային Ամերիկային։ Այդուհանդերձ, կան որոշ բացառություններ, որոնք պայմանավորված են սոցիալ-քաղաքական և մշակութային տարբերություններով։ Կիպրոսն աշխարհագրորեն գտնվում է Ասիային, սակայն թե մշակութային, և թե քաղաքական տեսանկյունից համարվում է Եվրոպայի մասը։ Բացի այդ, երկիրը նաև Եվրոպական Միության անդամ է։ Իսկ արդեն Մալթան դարեր շարունակ աշխարհագրորեն պատկանում է Հյուսիսային Աֆրիկային, սակայն քաղաքական և մշակութային տեսանկյունից Եվրոպայի անբաժան մասն է[15]։
«Եվրոպա» տեղանվան կիրառումը բրիտանական անգլերենում կարող է վերաբերել բացառապես Մայրցամաքային Եվրոպային[16]։
Հասկացության պատմությունԽմբագրել
Վաղ շրջանի պատմությունԽմբագրել
ԱշխարհագրությունԽմբագրել
Եվրոպան զբաղեցնում է Եվրասիա մայրցամաքի մեկ հինգերորդ մասը և գտնվում է մայրցամաքի արևմտյան հատվածում[14]։ Աշխարհամասի ափերը ցամաքի համեմատ ավելի բարձր են, քան այլ մայրցամաքում կամ աշխարհամասում[17]։ Եվրոպայի ափերը հյուսիսից ողողվում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերով, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսով, հարավից՝ Միջերկրական, Սև և Կասպից ծովերի ջրերով[18]։ Եվրոպայի հողային ռելիեֆն առանձին շրջաններում ունի արտահայտիչ տարբեերեություններ։ Հարավային շրջաններն ավելի լեռնային են, մինչդեռ շարժվելով դեպի հյուսիս Ալպերի, Պիրենեյների և Կարպատների վրայով, ի հայտ են գալիս բլրային շրջանները, հյուսիսային լայն հարթավայրերը, որոնք բավականին ընդարձակ են հատկապես արևելքում։ Այս լայն հարթավայրը կոչվում է Եվրոպական մեծ հարթավայր, իսկ նրա կենտրոնական հատվածում գտնվոիմ է Հյուսիսգերմանական ցածրավայրը։ Աշխարհամասի հյուսիսարևմտյան ափերն առավել ժայռոտ են, որոնք սկսվում են Բրիտանիայի և Իռլանդիայի արևմտյան կղզիների և ձգվում մինչև Նորվեգիայի լեռնային, ֆյորդներով անջատված շրջաններ։
Այս սահմանումը պարզեցված է։ Իբերիական և Ապենինյան թերակղզիները ունեն իրենց բնորոշ ռելիեֆը, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպան, որտեղ ռելիեֆն առավել հարուստ է հարթավայրերով, գետահովիտներով և գետավազաններով։ Առանձին շրջաններ, ինչպես օրինակ Իսլանդիան, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, առանձնահատուկ են։ Այս երկրները ցամաքային Եվրոպայի տարածքում չեն և գտնվում աշխարհամասի հյուսիսային հատվածում, սակայն, նախկինում, սրանք նույնպես եղել են Եվրոպայի ցամաքային հատված։ Հետագայում, ծովի մակարդակի բարձրացումից հետո, կղզիներն անջատվել են աշխարհամասի ցամաքային հատվածից։
Աշխարհագրական տվյալներԽմբագրել
Եվրոպան իր մեծությամբ աշխարհի երկրորդ ամենափոքր աշխարհամասն է (10,180,000 կմ2, այսինքն Երկրագնդի 2 տոկոսը)։ Միակ աշխարհամասը, որ Եվրոպայից փոքր է, Ավստրալիան է։
Բնակչությունը կազմում է 731 մլն, այսինքն աշխարհի բնակչության 11 տոկոսը։ Եվրոպայի բնակչության խտությունը աշխարհում ամենամեծերից է։ Եվրոպայի ճշգրիտ սահմանների վերաբերյալ կարծիքները տարբերվում են։ Եվրոպայի ամենամեծ երկիրն իր բնակչությամբ Ռուսաստանն է, իսկ ամենափոքրը՝ Վատիկանը։
ՄակերևույթԽմբագրել
ՋրագրությունԽմբագրել
Եվրոպայում շատ են հարթավայրային լայն ու ջրառատ գետերը (ամենամեծերն են Վոլգան ու Դանուբը), կարճ ու սրընթաց լեռնային գետերը, անուշահամ ու աղի լճերը (ամենախոշոր լճերն են Լադոգան ու Օնեգան, ամենաղի լճերը՝ Էլտոնն ու Բասկունչակը)։ Եվրոպայի ափերը ողողող մեծաթիվ ծովերի ու ծոցերի ափերին կան նավերի կառանման համար հարմար շատ ծովախորշեր, ուր կառուցված են նավահանգիստներ։ Աշխարհի խոշորագույն նավահանգիստներից մեկը Ռոտերդամը, գտնվում է եվրոպական փոքր երկրներից մեկում՝ Նիդերլանդներում։
ԿլիմաԽմբագրել
Եվրոպայի կլիման բազմաբնույթ է, հյուսիսում, հատկապես Բևեռային շրջանից այն կողմ, խստաշունչ է, Եվրոպայի մեծ մասում՝ չափավոր, Միջերկրական ու Սև ծովերի ափերին՝ մեղմ։
Բուսական և կենդանական աշխարհԽմբագրել
Եվրոպայի մշակված դաշտերում այսօր աճում են ցորեն, աշորա, վարսակ, գարի, հնդկացորեն, այգիներում՝ խաղող, ձիթենի, նարնջենի, խնձորենի, տանձենի, սալորենի և այլն։
Եվրոպական անտառներում ապրում են զանազան թռչուններ՝ կկու, փայտփորիկ, երաշտահավ, ճնճղուկ, ծիծեռնակ, ցախաքլոր, աքար, կաքավ, սոխակ, շիկահավ և այլ թռչնատեսակներ։ Իսկ ամռանը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի զառիթափ ափերին, ժայռերի վրա, թռչունները ստեղծում են իրենց բնադրավայրերը՝ հսկայական թռչնաշուկաները, և ձագ հանում այնտեղ։ Այստեղ ապրում են նաև զանազան կենդանիներ, մասնավորապես՝ աղվես, սկյուռ, գայլ, արջ, նապաստակներ և այլն։
ՏեղակայվածությունԽմբագրել
Հսկա թերակղզու նման, Եվրոպան երեք կողմից շրջապատված է օվկիանոսներով ու ծովերով։ Արևելքում Ասիայի հետ նրա ցամաքային սահմանն անցնում է նախկին Խորհրդային Միության տարածքով՝ հյուսիսից հարավ ձգվող Ուրալյան լեռներով, Էմբա և Մանիչ գետերով։
ՊետություններԽմբագրել
Ցանկում ընդգրկված չեն մասամբ ճանաչված և չճանաչված պետությունները։
Եվրոպայի պետությունները.Խմբագրել
երկիր ու դրոշ | մակերես (կմ²) |
բնակչություն |
բնակչության խտությունը (1 մարդ կմ²) |
մայրաքաղաք |
---|---|---|---|---|
Ալբանիա | 28748 | 3,600,523 | 125.2 | Տիրանա |
Անդորրա | 468 | 68403 | 146.2 | Անդորա լա Վելյա |
Ավստրիա | 83858 | 8,169,929 | 97.4 | Վիեննա |
Բելառուս | 207600 | 10,335,382 | 49.8 | Մինսկ |
Բելգիա | 30510 | 10,274,595 | 336.8 | Բրյուսել |
Բոսնիա և Հերցոգովինա | 51129 | 3,843,126 | 75.2 | Սարաևո |
Բուլղարիա | 110910 | 7,621,337 | 68.7 | Սոֆիա |
Դանիա | 43094 | 5,564,219 | 129 | Կոպենհագեն |
Էստոնիա | 45226 | 1,415,681 | 31.3 | Տալլին |
Խորվաթիա | 56542 | 4,437,460 | 77.7 | Զագրեբ |
Չեխիա | 78866 | 10,256,760 | 130.1 | Պրահա |
Գերմանիա | 357021 | 83,251,851 | 233.2 | Բեռլին |
Իսլանդիա | 103000 | 307,261 | 2.7 | Ռեյկյավիկ |
Իռլանդիա | 70280 | 4,234,925 | 60.3 | Դուբլին |
Իսպանիա | 504851 | 45,061,274 | 89.3 | Մադրիդ |
Իտալիա | 301230 | 58,751,711 | 191.6 | Հռոմ |
Լատվիա | 64589 | 2,366,515 | 36.6 | Ռիգա |
Լեհաստան | 312685 | 38,625,478 | 123.5 | Վարշավա |
Լիխտենշտեյն | 160 | 32,842 | 205.3 | Վադուց |
Լիտվա | 65200 | 3,601,138 | 55.2 | Վիլնյուս |
Լուքսեմբուրգ | 2586 | 448,569 | 173.5 | Լուքսեմբուրգ |
Հունաստան | 131940 | 10,645,343 | 80.7 | Աթենք |
Հունգարիա | 93030 | 10,075,034 | 108.3 | Բուդապեշտ |
Մալթա | 316 | 397,499 | 1,257.9 | Վալետա |
Մակեդոնիա | 25713 | 2,054,800 | 81.1 | Սկոպյե |
Միացյալ Թագավորություն | 244820 | 61,100,835 | 244.2 | Լոնդոն |
Մոլդովա | 33843 | 4,434,547 | 131.0 | Քիշնև |
Մոնակո | 1.95 | 31,987 | 16,403.6 | Մոնակո |
Չեռնոգորիա | 13812 | 616,258 | 44.6 | Պոդգորիցա |
Նիդեռլանդներ | 41526 | 16,318,199 | 393.0 | Ամստերդամ |
Նորվեգիա | 324220 | 4,525,116 | 14.0 | Օսլո |
Շվեդիա | 449964 | 9,090,113 | 19.7 | Ստոկհոլմ |
Շվեյցարիա | 41290 | 7,507,000 | 176.8 | Բեռն |
Պորտուգալիա | 91568 | 10,409,995 | 110.1 | Լիսաբոն |
Ռումինիա | 238391 | 21,698,181 | 91.0 | Բուխարեստ |
Սան Մարինո | 61 | 27,730 | 454.6 | Սան Մարինո |
Սերբիա | 88361 | 7,495,742 | 89.4 | Բելգրադ |
Սլովակիա | 48845 | 5,422,366 | 111.0 | Բրատիսլավա |
Սլովենիա | 20273 | 1,932,917 | 95.3 | Լյուբլյանա |
Վատիկան | 0.44 | 900 | 2,045.5 | Վատիկան |
Ուկրաինա | 603700 | 48,396,470 | 80.2 | Կիև |
Ֆինլանդիա | 336593 | 5,157,537 | 15.3 | Հելսինկի |
Ֆրանսիա | 547030 | 63,182,000 | 115.5 | Փարիզ |
Ասիայի պետություններ, որոնք ունեն տարածքներ Եվրոպայում
երկիր ու դրոշ | մակերես (կմ²) |
բնակչություն |
բնակչության խտությունը (1 մարդ կմ²) |
մայրաքաղաք |
---|---|---|---|---|
Թուրքիա | 783562 | 71,517,100 | 93 | Անկարա |
Ղազախստան | 2,724,902 | 18,395,660 | 6,74 | Նուր-Սուլթան |
Ռուսաստան | 142,856,536 | 17,098,246 | 8,56 | Մոսկվա |
Ասիայի պետություններ, որոնց Եվրոպայում տարածք ունենալու փաստը քննարկելի/վիճարկելի է համարվում
երկիր ու դրոշ | մակերես (կմ²) |
բնակչություն |
բնակչության խտությունը (1 մարդ կմ²) |
մայրաքաղաք |
---|---|---|---|---|
Ադրբեջան | 86600 | 9,000,000 | 97 | Բաքու |
Վրաստան | 69700 | 4,661,473 | 64 | Թբիլիսի |
Ասիայի պետություններ, որոնք դասվում են Եվրոպային, ոչ թե աշխարհագրական, այլ քաղաքական և մշակութային սկզբունքներով
երկիր ու դրոշ | մակերես (կմ²) |
բնակչություն |
բնակչության խտությունը (1 մարդ կմ²) |
մայրաքաղաք |
---|---|---|---|---|
Իսրայել | 22072 | 8,972,000 | 387 | Երուսաղեմ |
Կիպրոս[19] | 9251 | 1,141,166 | 123,4 | Նիկոսիա |
Հայաստան[20] | 29800 | 3,017,100 | 101 | Երևան |
Արևմտյան ԵվրոպաԽմբագրել
Արևմտյան Եվրոպա է կոչվում Եվրոպա աշխարհամասի արևմտյան հատվածը, որն ընկած է Հյուսիսային ծովի և Միջերկրական ծովի կենտրոնական հատվածի միջև։ Արևմտյան Եվրոպայի երկրները ըստ պետական կառուցվածքի բաժանվում են երեք խմբի.
- սահմանադրական միապետություններ՝ Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Լիխտենշտեյն
- դաշնային խորհրդարանական հանրապետություններ՝ Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա
- ունիտար նախագահական հանրապետություն՝ Ֆրանսիա։
Արևմտյան Եվրոպայի երկրներն են Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Բեգիան, Նիդերլանդները, Գերմանիան, Շվեյցարիան, Լիխթենշթայնը, Ֆրանսիան։
Արևմտյան Եվրոպան զբաղեցնում է 1.1 միլիոն կմ2 տարածք։ Բնակչությունը 187 միլիոն է։
Բնական պայմաններն ու ռեսուրսներԽմբագրել
Արևմտյան Եվրոպան աչքի է ընկնում բազմատեսակ օգտակար հանածոների զգալի պաշարներով։ Հատկապես շատ են քարածխի պաշարները, նշանավոր է Ռուրի (Գերմանիա) ածխային ավազանը։ Համեմատաբար քիչ են նավթի պաշարները։ Գազի զգալի պաշարներ կան Նիդերլանդներում, երկաթի պաշարներ՝ Լոթարինգիայում (Ֆրանսիա)։
Կլիման մեղմ է. ձմեռը ցուրտ չէ, ամառն էլ զով է։ Որքան շարժվում ենք դեպի արևելք, այնքան թուլանում է օվկիանոսի ազդեցությունը, կլիման բարեխառն ծովայինից անցնում է բարեխառն ցամաքային։ Արևմտյան Եվրոպան հարուստ է ջրառատ նավարկելի գետերով (Օդեր, Էլբա, Սեն, Լուարա, Հռենոս, Ռոն), որոնք իրար հետ կապված են նավարկելի ջրանցքներով։
Դեպի հարավ և արևելք մակերևույթն աստիճանաբար բարձրանում է ու դառնում լեռնային։ Ալպերի լեռներում կան լավագույն պայմանները հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար։ Այստեղ են լեռնադահուկային մարզաձևի համաշխարհային նշանակության կենտրոնները։
Պատմական որ վաղ անցյալում Արևմտյան Եվրոպայի տարածքի մեծ մասը ծածկված է եղել կաղնու և հաճարենու անտառներով, սակայն նոր բնակավայրերի և ճանապարհների կառուցումը, վարելահողերի ընդարձակումը հանգեցրել են անտառների զանգվածային հատմանը և դրանց մակերեսի խիստ կրճատմանը։ Ներկայումս անտառների տարածքների բաժինն առավել մեծ է Ավստրիայում (47%)։
ԲնակչությունԽմբագրել
Արևմտյան Եվրոպայի բնակչությունը աչքի է ընկնում ազգային կազմի խայտաբղետությամբ։ Երկրների մի մասը՝ Գերմանիան, Նիդերլանդները, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը միազգ պետություններ են։ Ֆրանսիան ունի նաև տեղաբնիկ ազգային փոքրամասնություններ։
Բելգիան, օրինակ երկազգ երկիր է, իսկ Շվեյցարիայում բնակվում են երեք ազգություններ՝ ֆրանսիացիներ, գերմանացիներ, իտալացիներ։ Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների մեծ մասը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին, փոքր մասը՝ կելտական և ռոմանական լեզվախմբերին։ Երկրների մի մասը գտնվում է «ժողովրդական աշնան», մյուսները՝ «ժողովրդական ձմռան» փուլերում։ Շատ երկրներում բնակչության միջին խտությունն ավելին է, քան 200 մարդ/կմ2։ Բնակչության 4/5 ապրում է քաղաքներում։
Արևմտյան Եվրոպայում բնակվում է երկրագնդի բնակչության միայն 3.3% -ը, բայց նրան բաժին է ընկնում համաշխարհային արդյունաբերական արտադրանքի 20%-ը։ Էներգետիկան խրախուսվում է ինչպես ներմուծվող, այնպես էլ սեփական ռեսուրսների վրա։ Սեփական ռեսուրսներով ավելի լավ են ապահովված Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան և այլ երկրներ։ Բելգիայի համար ավելի բնորոշ է մետաղատար մեքենաշինությունը և գունավոր մետալուրգիան, Լյուքսեմբուրգի համար՝ պողպատաձուլությունը, Շվեյցարիայի և Նիդերլանդների համար՝ ճշգրիտ և նուրբ մեքենաշինությունը։ Շվեյցարիային է բաժին ընկնում աշխարհում թողարկվող ժամացույցների 1/3-ը։
ՏնտեսությունԽմբագրել
Արևմտյան Եվրոպային բաժին է ընկնում ամբողջ աշխարհի ՀՆԱ-ի 13%-ը։ Այստեղի բանկերում է կենտրոնացված աշխարհի դրամանակ զանգվածի և ոսկու պահուստների մոտ 1/4-ը։ Արևմտյան Եվրոպայի երկրները գտնվում են զարգացման հետինդուստրիալ փուլում՝ շատ բարձր մակարդակի է հասել ծառայությունների ոլորտը։
ԳյուղատնտեսությունԽմբագրել
Արևմտյան Եվրոպայի երկրներին բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը։ Հողագործության մեջ առաջատարը ցորենի մշակություննէ 50 ց/հա միջին բերքատվությամբ։ Նիդերլանդներում առանձնահատուկ զարգացում է ստացել և արտահանող ճյուղ է դարձել ծաղկաբուծությունը։ Արևմտյան Եվրոպան տրանսպորտի բոլոր տեսակներով ամենահագեցած շրջանն է։ Զարգացած է նաև խողովակաշարային տրանսպորտը։ Արտահանում է՝ ծովային նավեր, քիմիկատներ, արհեստական մանրաթելեր, անասնապահական մթերքներ և այլն։ Ներմուծում է նավթ, գազ, կիսաֆաբրիկատներ, պարենամթերք և այլն։
ԲուսաբուծությունԽմբագրել
Բուսաբուծությանն մեջ առաջատարը ցորենի մշակությունն է՝ շատ բարձր բերքատվությամբ։ Մեծ տարածք են զբաղեցնում նաև գարու, շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի, վուշի, կերային խոտերի ցանքերը։ Զարգացած են խաղողագործությունը և բանջարեղենի մշակությունը։
ԱնասնապահությունԽմբագրել
Անասնապահությաննը բաժին է ընկնում գյուղատնտեսության արտադրանքի 3/4-ը։ Երկրներից շատերը մեծաքանակ անասնապահական մթերքներ արտահանող են։ Արևմտյան Եվրոպային բաժին է ընկնում կենդանական յուղի համաշխարհային արտադրության 1/5-ը, կաթի 1/7-ը, մսի և ձվի 1/8-ը։
ԱրդյունաբերությունԽմբագրել
ԷներգետիկաԽմբագրել
Էներգետիկան զարգանում է սեփական ռեսուրսների և ներմուծվող վառելիքի վրա։ Սեփական ռեսուրսներով ավելի լավ են ապահովված Գերմանիան, Ավստրիան, Նիդեռնալնդները՝ քարածուխ, ջրաէներգետիկ ռեսուրսներ, բնական գազ։
ՄեքենաշինությունԽմբագրել
Տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում արդյունաբերության առաջատար ճյուղը մեքենաշինությունն է, որի արտադրանքի զգալի մասն արտահանվում է։ Արևելյան Եվրոպայի մեքենաշինական ընկերությունները մեծ թվով ձեռնարկություններ ունեն նաև աշխարհի այլ երկրներում։
Քիմիական արդյունաբերությունԽմբագրել
Արևելյան Եվրոպայի քիմիական արդյունաբերությունը, հենվելով սեփական ու ներմուծվող բազմազան հումքի և այլ ճյուղերի թափոնների օգտագործման վրա, արտադրում է պլաստմասսաներ, սինթետիկ կաուչուկ, քիմիական մանրաթելեր, հանքային պարարտանյութեր և այլն։
Թեթև և սննդի արդյունաբերությունԽմբագրել
Տարածաշրջանում զարգացած են թեթև և սննդի արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը։ Թեթև արդյունաբերության շատ արտադրատեսակների գծով առանձին երկրներ վերածվել են «նորաձևության օրենսդիրների»։
ՏրանսպորտԽմբագրել
Արևելյան Եվրոպան տրանսպորտի բոլոր տեսակներով ամենահագեցած տարածաշրջանն է։ Ներքին փոխադրումներում առաջատարը ավտոտրանսպորտն է, իսկ արտաքինում՝ ծովայինը։
Տարածաշրջանի տարածքով առավել մեծ երկրների բեռնափոխադրումներում կարևոր դեր ունի երկաթուղային տրանսպորտը։ Օդային ավազանի մաքրության և մարդկանց առողջության պահպանման համար, որպես տրանսպորտի միջող լայնորեն օգտագործում են հեծանիվներ։ Արևելյան Եվրոպայի երկրների համար չափազանց կարևոր նշանակություն ունի խողովակաշարային տրանսպորտը։ Զարգացած է ներքին ջրային տրանսպորտը։ Զարգացման բարձր աստիճանի է հասնում օդային տրանսպորտը։ Խոշոր ծովային տերություններ են Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Բազմաթիվ են միջազգային նշանակության ծովային նավահանգիստները, այդ թվում՝ Ռոտերդամը, Համբուրգը, Մարսելը և Հավրը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ National Geographic Atlas of the World (7th ed.)։ Washington, DC: National Geographic Society։ 1999։ ISBN 978-0-7922-7528-2 "Europe" (pp. 68–69); "Asia" (pp. 90–91): "A commonly accepted division between Asia and Europe ... is formed by the Ural Mountains, Ural River, Caspian Sea, Caucasus Mountains, and the Black Sea with its outlets, the Bosporus and Dardanelles."
- ↑ Lewis & Wigen 1997, էջ. 226
- ↑ Kim Covert (2011)։ Ancient Greece: Birthplace of Democracy։ Capstone։ էջ 5։ ISBN 978-1-4296-6831-6։ «Ancient Greece is often called the cradle of western civilization. ... Ideas from literature and science also have their roots in ancient Greece.»
- ↑ Ricardo Duchesne (2011)։ The Uniqueness of Western Civilization։ Brill։ էջ 297։ ISBN 978-90-04-19248-5։ «The list of books which have celebrated Greece as the "cradle" of the West is endless; two more examples are Charles Freeman's The Greek Achievement: The Foundation of the Western World (1999) and Bruce Thornton's Greek Ways: How the Greeks Created Western Civilization (2000)»
- ↑ National Geographic, 534.
- ↑ «The European union—a federation or a confederation?»
- ↑ εὐρύς, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus.
- ↑ ὤψ, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus.
- ↑ M.L. West (2007)։ Indo-European poetry and myth։ Oxford: Oxford University Press։ էջեր 178–179։ ISBN 978-0-19-928075-9
- ↑ "Europe" in the Online Etymology Dictionary.
- ↑ Michael A. Barry: "L'Europe et son mythe : à la poursuite du couchant". In: Revue des deux Mondes (November/December 1999) p. 110. 978-2-7103-0937-6.
- ↑ M.L. West (1997)։ The east face of Helicon: west Asiatic elements in Greek poetry and myth։ Oxford: Clarendon Press։ էջ 451։ ISBN 978-0-19-815221-7.
- ↑ Davidson, Roderic H. (1960)։ «Where is the Middle East?»։ Foreign Affairs 38 (4): 665–675։ JSTOR 20029452։ doi:10.2307/20029452
- ↑ 14,0 14,1 Microsoft Encarta Online Encyclopaedia 2007։ Europe։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 31, 2009-ին։ Վերցված է դեկտեմբերի 27, 2007
- ↑ Falconer, William; Falconer, Thomas. Dissertation on St. Paul's Voyage, BiblioLife (BiblioBazaar), 1872. (1817.), p. 50, 1-113-68809-2 These islands Pliny, as well as Strabo and Ptolemy, included in the African sea
- ↑ «Europe — Noun»։ Princeton University։ Վերցված է հունիսի 9, 2008
- ↑ Cuper Simon (մայիսի 23, 2014)։ «Why Europe works»։ ft.com։ Վերցված է մայիսի 28, 2014
- ↑ Europe. Encyclopædia Britannica.
- ↑ Կիպրոսի Հանրապետությունը Եվրոպական պետություն
- ↑ Հայաստանը որպես Եվրոպական պետութուն