Գերտերություն, այլ երկրների մեծամասնության (այդ թվում նաև այլ մեծ տերությունների և միջուկային տերությունների) նկատմամբ հսկայական քաղաքական, տնտեսական և ռազմական (անպայման ընդգրկելով միջուկային զենքը ժամանակակից աշխարհում) գերակշռություն ունեցող պետություն։

Հին Արևելք
Ասորեստանյան գերտերությունը՝ մ.թ.ա. IX և մ.թ.ա. VII դարերում:
Աշխարհի առաջին իրական գերտերությունը՝ Աքեմենյան համադաշնությունը՝ հայ-պարսկա-մարական դաշնակցային տերությունը:
Աշխարհի առաջին իրական գերտերության՝ Աքեմենյան համադաշնության տարածքային աճի դինամիկան՝ հարաշարժը:
Աքեմենյան գերտերության տարածքային աճը մ.թ.ա. 559-486 թթ.:
Բրիտանական կայսրության կազմում երբևէ եղած տարածքները:

Հնագույն ժամանակներ խմբագրել

Հնագույն ժամանակներում գերտերություններ կարող էին համարվել Եգիպտոսը, Բաբելոնը, Ասորեստանը, վերջիններիս դեմ հաջողությամբ պայքարող Խեթական թագավորությունը, Միտանին, Արարատյան թագավորությունը (Վանի թագավորություն, Ուրարտու), հետագայում այդ բոլորի տարածքները նվաճած և իսկապես առաջին համաշխարհային գերտերություն հանդիսացող Աքեմենյան տերությունը, ինչպես նաև հեռավոր Արևելքում գտնվող Հին Չինաստանը,

Անտիկ ժամանակաշրջան խմբագրել

Անտիկ ժամանակաշրջանում գերտերություններ են հանդիսացել Ալեքսանդր Մակեդոնացու Հունա-Մակեդոնական կայսրությունը, դրան հաջորդած և միմյանց հետ մրցակցող Սելևկյան թագավորությունը և Պտղոմեոսյան Եգիպտոսը, Մեծ Հայքի թագավորությունը՝ Տիգրան Մեծի օրոք (Տիգրան Մեծի տերություն), Հռոմեական հանրապետությունը, ապա՝ Հռոմեական կայսրությունը, նաև՝ Պարթևական Իրանը։

Միջնադար խմբագրել

Միջնադարում գերտերություններ են հանդիսացել Արևելահռոմեական կայսրությունը՝ Բյուզանդիան, Սասանյան Իրանը, Կառլ Մեծի կայսրությունը, Արաբական խալիֆայությունը, Չինգիզ խանի Մոնղոլական կայսրությունը, Լենկթեմուրի կայսրությունը։

Նոր և նորագույն ժամանակներ խմբագրել

նոր ժամանակներում գերտերության կարգավիճակի համար պայքարել են մի շարք ծովային և գաղութային կայսրություններ, այդ թվում՝ Իսպանիան, Ֆրանսիան, Անգլիան։

XIX դարում և XX դարի առաջին տասնամյակում կային մի շարք «Մեծ տերություններ»՝

  • 1. Անգլիան,
  • 2. Ֆրանսիան,
  • 3. Պրուսիան, ապա նրա գլխավորությամբ ստեղծված և նրան փոխարինած Գերմանական երկրորդ ռայխը՝ կայզերական Գերմանիան,
  • 4. Ավստրիական կայսրությունը, որը XIX դարի երկրորդ կեսին վերածվեց երկմիասնական Ավստրո-Հունգարական կայսրության,
  • 5. Ռուսական կայսրությունը,
  • Այդ շարքին փորձում էր միանալ Օսմանյան կայսրությունը, որը ձգտում էր պահպանել միջնադարում իր ունեցած ընդարձակ տարածքները, սակայն տնտեսական, հոգևոր-մշակութային և ռազմաքաղաքական տեսանկյունից հետամնաց ավատատիրական պետություն էր։

Ի վերջո նոր ժամանակներում և նորագույն ժամանակաշրջանում՝ 20-րդ դարի առաջին կեսին միակ իրական գերտերություն էր Բրիտանական կայսրությունը։

Նորագույն ժամանակներ խմբագրել

Համարվում է, որ նորագույն ժամանակաշրջանում 20-րդ դարի երկրորդ կեսին գոյություն ուներ երկու գերտերություն՝ ԱՄՆ և ԽՍՀՄ, որոնք գլխավորում էին ուժեղագույն ռազմաքաղաքական բլոկերը՝ ՆԱՏՕ-ն և ՎՊԿ-ն։ 20-րդ դարի առաջին կեսում նացիստական Գերմանիայի (Երրորդ Ռայխի) և միլիտարիստական Ճապոնիայի փորձերը՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում դառնալ գերտերություն, հաջողությամբ չեն ավարտվել։

Արդի ժամանակաշրջան խմբագրել

Արդի ժամանակաշրջանում միակ գերտերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որն այդ կարգավիճակը ձեռք է բերել դեռ Բ աշխարհամարտից հետո և կարողացել է իր դիրքերը պահպանել և ամրապնդել նաև նախկինում երկրորդ գերտերություն համարվող ԽՍՀՄ-ի կործանումից հետո (1991 թվական)։

Տարածքով ամենաընդարձակ գերտերություններ խմբագրել

Մոնղոլական կայսրությունը համարվում է մինչև այժմ գոյություն ունեցած բոլոր ցամաքային գերտերությունների մեջ ամենամեծը։ Այնուամենայնիվ, իր տարածքային ընդգրկմամբ (աշխարհի ցամաքի 1/4-ը կամ 25%-ը և գրեթե բոլոր ռազմավարական նշանակության ծովային ուղիներն ու հանգուցային կետերը), ամենաընդարձակ գերտերությունը եղել է Բրիտանական կայսրությունը։

Տես նաև խմբագրել