Ֆեդերացիայի գավաթ (անգլ.՝ Fed Cup, մինչև 1995 թվականը — Federation Cup), խոշորագույն միջազգային թիմային մրցաշար կանանց թենիսում։ Մրցաշարի կազմակերպիչը հանդիսանում է Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF)։

Ֆեդերացիայի գավաթի մրցանակը

Տղամարդկանց թենիսում նմանատիպ մրցաշարը կրում է «Դևիսի գավաթ» անվանումը։

Պատմություն խմբագրել

Ծնունդ խմբագրել

Մրցաշարի անցկացման գաղափարը ծնվել է 1919 թվականին, երբ տիկին Հեյզել Հոչկիս-Ուայթմենն առաջադրել է կանանց միջազգային թիմային մրցաշարի գաղափարը։ Առաջարկությունը հավանության չի արժանանում և այդ ժամանակ՝ 1923 թվականին, նա ներկայացնում է մրցանակ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների միջև ամենամյա հանդիպման հաղթողի համար, որոնք այդ ժամանակ ուժեղագույնն էին համաշխարհային թենիսում։

1960-ական թվականների սկզբներին գաղավարի վրա կրկին ուշադրություն են դարձնում տիկին Նելլ Հոպմանի՝ ավստրալիացի լեգենդար թենիսիստ, Դևիսի գավաթում թիմի ավագ Հարի Հոպմանի կնոջ, մասնակցությամբ։ Վերջ ի վերջո, մրցաշարն անց է կացվում ի պատիվ Թենիսի միջազգային ֆեդերացիայի 50-ամյակի, 1963 թվականին, Queen’s Club ակումբում, Լոնդոն։ Մրցաշարին կարող էին մասնակցել ոչ միայն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, այլ նաև ցանկացած երկրի թիմեր։ Շատերի կողմից անհամբերությամբ սպասվող մրցաշարը մեծ հաջողություն է ունենում։ Մրցությունում մասնակցում են 16 թիմեր, որոնց շարքում էին այդ ժամանակի թենիսի գործնականում ողջ համաշխարհային էլիտան։ Ամենաառաջին մրցաշարում հաղթանակ է տանում ԱՄՆ հավաքականը։

Զարգացում խմբագրել

Արդեն առաջին մրցաշարի մասնակից-երկրների քանակը բավականին մեծ էր, չնայած նրան, որ նրանց մրցանակային գումարներ չէին վճարվում և մասնակիցները ստիպված էին իրենց լիովին ապահովել ճանապարհին և ելույթներում։ Հովանավորների ի հայտ գալու հետ մեկտեղ, 1970-ական թվականներին, մասնակից-երկրների քանակը էլ ավելի է շատանում։ 1994 թվականին նրանց քանակը հասնում է 73-ի։ Դա մրցաշարն ընդունող երկրից պահանջում էր ամբողջական թենիսային համալիր՝ խաղերի անց կացման համար։ Միևնույն ժամանակ, նման խոշոր իրադարձությունը ընդունող երկրում զգալի զարգացում էր տալիս մարզաձևին։

Ձևաչափի փոփոխություն խմբագրել

Մասնակից-երկրների քանակի աճը 1992 թվականին առաջ է բերում որակավորման մրցաշարի ներդրմանը։ 1995 թվականին փոփոխվում է Գավաթի անց կացման ձևաչափը։ Հիմնվելով Դևիսի գավաթի անց կացման փորձի վրա, մրցաշարի կւազմակերպիչները փոխում են սխեման, հնարավորություն տալով թիմերին խաղերն անցկացնել սեփական երկրում, որն ավելի է խթանում հանրաճանաչության աճին։ 2005 թվականին ձևաչափի հերթական փոփոխությունից հետո, ուժեղագույն թենիսային երկրները ռաանձնացվում են երկու Համաշխարհային խմբի՝ 8-ական թիմ յուրաքանչյուրում, որոնք տարվա ընթացքում խաղարկում են Գավաթը։ Մնացած մանակիցները բաժանված են գոտային որակավորման խմբերի։

2005 թվականի Ֆեդերացիայի գավաթում մասնակցություն են ունեում տարբեր երկրներից 88 թիմեր։

Մրցաշարի ձևաչափը խմբագրել

Ընթացիկ կառուցվածք խմբագրել

 
Ֆեդերացիայի գավաթի հաղթողները

Ֆեդերացիայի գավաթի խաղերն անց են կացվում տարբեր մակարդակների և խմբերի բաժանված թիմերի միջև։ Խմբերում հաղթողները և ետնապահները հաջորդ մրցաշրջանում անցնում են ուրիշ մակարդակ։

Առաջին երկու մակարդակները ներկայացված են Համաշխարհային I խմբով և Համաշխարհային II խմբով (World Group I, World Group II), նրանցում հանդիպումներն անց են կացվում օլիմպիական համակարգով (պարտվող թիմը դուրս է մնում մրցաշարից)։ Համաշխարհային I խմբի թիմերը, որոնք պարտվել են մրցաշարի առաջին փուլում, որակավորման մրցաշար են խաղում Համաշխարհային II խմբի չորս լավագույն թիմերի հետ՝ հաջորդ մրցաշրջանում բարձրագույն խմբում խաղալու իրավունքի համար։ Համաշխարհային II խմբի ետնապահները որակավորման մրցաշար են խաղում ցածր մակարդակների ուժեջագույն թիմերի հետ՝ հաջորդ մրցաշրջանում Համաշխարհային II խմբում խաղալու իրավունքի համար։

Հաջորդական մակարդակները բաժանված են ըստ գոտիների՝ Ամերիկա (2 խումբ), Եվրոպա/Աֆրիկա (3 խումբ), Ասիա/Օկեանիա (2 խումբ), նրանցում հանդիպումներն անց են կացվում շրջանային մրցակարգով, որոնք տարբեր գոտիներում որոշակիորեն տարբերվում են միմյանցից։ Մրցաշարերի արդյունքներով ընտրվում են մեկական թիմեր Ամերիկայի և Ասիա/Օկեանիա գոտիներից, ինչպես նաև երկու լագավույն թիմ Եվրոպա/Աֆրիկա գոտում, որոնք իրավունք են ստանում որակավորման մրցաշար խաղալու Համաշխարհային II խմբի ետնապահների հետ։ Որակավորման հաղթողները հաջորդ տարի հանդես են գալիս Համաշխարհային II խմբում, իսկ պարտվողները անցնում են գոտային խմբեր։

Խաղերի անց կացման կանոններ խմբագրել

Համաշխարհային խմբերի միջև հանդիպումները, ինչպես նաև որակավորման մրցաշարերը կազմված են հինգ խաղերից, որոնք խաղացվում են երկու օրվա ընթացքում։ Վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ է հաղթել նվազագույնը հինգից երեք խաղում։ Առաջին օրը խաղացվում են մենխաղային հանդիպումները։ Երկրորդ օրը մենխաղային խաղերի մրցակիցները փոխվում են տեղերով և խաղացվում են ևս երկու հանդիպումներ, իսկ հակամարտությունը եզրափակում է զուգախաղի հանդիպումը։

Գոտային խմբերում հանդիպումներն անց են կացվում երեք խաղով և մեկ օրում՝ երկու մենախաղային խաղեր և մեկ զուգախաղային։

Հաղթողներ խմբագրել

Երկիր Հաղթանակ Եզրափակիչ
  ԱՄՆ 1963, 1966, 1967, 1969, 1976, 1977, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1986, 1989, 1990, 1996, 1999, 2000 (17) 1964, 1965, 1974, 1985, 1987, 1991, 1994, 1995, 2003, 2009, 2010 (11)
  Չեխոսլովակիա
  Չեխիա
1975, 1983, 1984, 1985, 1988, 2011, 2012, 2014, 2015 (9) 1986 (1)
  Ավստրալիա 1964, 1965, 1968, 1970, 1971, 1973, 1974 (7) 1963, 1969, 1975, 1976, 1977, 1978, 1979, 1980, 1984, 1993 (10)
  Իսպանիա 1991, 1993, 1994, 1995, 1998 (5) 1989, 1992, 1996, 2000, 2002, 2008 (6)
  ԽՍՀՄ
  Ռուսաստան
2004, 2005, 2007, 2008 (4) 1988, 1990, 1999, 2001, 2011, 2013, 2015 (7)
  Իտալիա 2006, 2009, 2010, 2013 (4) 2007 (1)
  Գերմանիա 1987, 1992 (2) 1966, 1970, 1982, 1983, 2014 (5)
  Ֆրանսիա 1997, 2003 (2) 2004, 2005 (2)
  Հարավային Աֆրիկա 1972 (1) 1973 (1)
  Բելգիա 2001 (1) 2006 (1)
  Սլովակիա 2002 (1)
  Միացյալ Թագավորություն 1967, 1971, 1972, 1981 (4)
  Նիդերլանդներ 1968, 1997 (2)
  Շվեյցարիա 1998 (1)
  Սերբիա 2012 (1)

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերացիայի գավաթ» հոդվածին։