Համաշխարհային տնտեսական ճգնաժամ (2007-2010)

Համաշխարհային տնտեսական ճգնաժամ (2007-2010), ֆինանսա-տնտեսական ճգնաժամ, որն առաջացել է 2007 թվականին և արտահայտնվել է երկրների մեծամասնության տնտեսական ցուցանիշների անկման ֆորմայով, որին հաջորդել է 2007 թվականի գլոբալ ռեցեսիան։

Ճգնաժամի առաջին նշանները

խմբագրել

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Լյուիս Ռանյերին սկսեց տարածել հիփոթեքային պարտատոմսերի գաղափարը, կամ, ինչպես ընդունված է անվանել արժեթղթավորումը։

2000 թվականից հիփոթեքային վարկ ստանալու պահանջները նվազել են. Այնպես որ, 2005-2006 տարիների ընթացքում ցանկացած մարդ կարող էր ստանալ հիփոթեքային վարկ, նույնիսկ եթե չի ունեցել որեւէ եկամտի աղբյուրներ. 2007 թվականին ուժի մեջ պետք է մտներ հիփոթեքային վարկերի լողացող տոկոսադրույքը, որից հետո միլիոնավոր ամերիկացիներ կորցրեցին իրենց տները, քանի որ չէին կարող այլեւս վճարել հիփոթեքային վարկի պարտավորությունները։

Ճգնաժամը առանձին երկրներում

խմբագրել

Հայաստան

խմբագրել

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր հարված է հասցրել Հայաստանին, և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2009-ին Հայաստանի համար կանխատեսել էր ՀՆԱ-ի նվազում 15 տոկոսով, որի պատճառներից էին նաև այն, որ կրճատվել են արտերկրից դրամական փոխանցումները, ներդրումները, հարկային եկամուտները։ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության աճը կազմել է 2,4 տոկոս։ Մակրոտնտեսական կարևորագույն ցուցանիշի վրա մեծ ազդեցություն է ունեցել գյուղատնտեսական արտադրանքի զգալի անկումը։ ՀՆԱ-ի վրա այդ անկումն ազդել է -2,9 տոկոսային նիշով։ ՀՆԱ-ի աճին նպաստել է ծառայությունների տրամադրման ոլորտը՝ առևտուր, ֆինանսական և կենցաղային ծառայություններ։ Դրանց ներդրումը ՀՆԱ-ում կազմել է 2,5 տոկոս։ Արդյունաբերությունն ու էներգետիկան ապահովել են ՀՆԱ-ի 1,4 տոկոս, իսկ շինարարությունը՝ 0,5 տոկոս։ Գյուղատնտեսության անկումը Հայաստանում հունվար-հոկտեմբերի դրությամբ կազմում է 16,7 տոկոս, իսկ արդյունաբերությունն աճել է 10 տոկոսով։ ՀՆԱ-ի կառուցվածքում գերիշխում է ծառայությունների տրամադրման ոլորտը՝ 42,4 տոկոս։ Այն զգալիորեն գերազանցում է արդյունաբերությունն ու էներգետիկան՝ 15,0 տոկոս և գյուղատնտեսությունը՝ 17,1 տոկոս։ Թեև շինարարությունը զգալիորեն կրճատվել է, սակայն արդյունաբերությանն ու էներգետիկային գերազանցել է 0,8 տոկոսային նիշով՝ կազմելով 15,8 տոկոս։ Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանի Հանրապետության համար հաստատել է «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագիրը՝ 24 միլիոն դոլարի չափով։

Տես նաև

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաշխարհային տնտեսական ճգնաժամ (2007-2010)» հոդվածին։