Եկատերինա Մեդիչի (ֆր.՝ Catherine de Médicis, լրիվ անունը՝ Եկատերինա Մարիա Ռոմոլա դի Լորենցո դե Մեդիչի (իտալ.՝ Caterina Maria Romola di Lorenzo de' Medici), ապրիլի 13, 1519[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2][3] - հունվարի 5, 1589(1589-01-05)[3][1][4][…], Բլուա, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի թագուհի, Ֆրանսիայի թագավորության ժամանակավոր կառավարիչ-գահապահ։

Եկատերինա Մեդիչի
իտալ.՝ Caterina de' Medici
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1519[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2][3]
Մահացել էհունվարի 5, 1589(1589-01-05)[3][1][4][…] (69 տարեկան)
Մահվան վայրԲլուա, Ֆրանսիայի թագավորություն
ԳերեզմանՍեն Դենի աբբայություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունգահի խնամակալ
ԱմուսինՀենրի II[5][3][6][…]
Ծնողներհայր՝ Լորենցո II Մեդիչի[5][3][1], մայր՝ Մադլեն դե լա Տուր-դ’Օվերն[3]
Զբաղեցրած պաշտոններգահի խնամակալ և Queen Consort of France?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՖրանցիսկ II[5][7][6], Էլիզաբեթ Վալուա[6], Կլոդ Վալուա, Լուի Վալուա, Շառլ IX[6], Հենրի III[6], Մարգարիտ Վալուա[8][6], Ֆրանսուա, Անժուի դուքս, Վիկտորիա դը Վալուա և Ժաննա դը Վալուա
Ստորագրություն
Изображение автографа
 Catherine de' Medici Վիքիպահեստում

Ֆրանսիայի թագավոր Հենրիխ II Վալուայի կինը, Ուրբինոյի դուքս Լորենցո դե Մեդիչիի դուստրը։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Ֆլորենցիայում 1519 թվականի ապրիլի 13-ին։ 1533 թ. հոկտեմբերին իր հորեղբայր Հռոմի պապ Կղեմես VII-ի ջանքերով ամուսնացել է Օրլեանի դուքս, հետագայում Ֆրանսիայի թագավոր Հենրիխ II-ի հետ։ Եկատերինայի և Հենրիխի մոտ ծնվել է 10 երեխա, որոնցից հասուն տարիքի են հասել 4 որդի և 3 դուստր։ Հենրիխ II-ի իշխանության տարիներին Եկատերինան մեծ ազդեցություն չի ունեցել արքունիքում՝ գտնվելով ամուսնու ֆավորիտուհի՝ Դիանա դը Պուատիեի ստվերում։ Սակայն 1559 թ. Հենրիխը մահանում է դժբախտ պատահարից, իսկ 1560 թ. մահանում է նրան հաջորդած Հենրիխի և Եկատերինայի ավագ որդի Ֆրանցիսկ II-ը։ Եկատերինան դառնում է իր անչափահաս որդի՝ Կարլոս IX-ի գահապահը։ Այդ պաշտոնը օժտում է նրան պետական կառավարմանը մասնակցելու մեծ լիազորություններով, որոնք Եկատերինա Մեդիչին պահպանում է մինչև իր մահը։ 1574 թ. Կարլոս IX-ի մահից հետո ֆրանսիական գահը ժառանգել է Եկատերինայի մեկ այլ որդի՝ Հենրիխ III-ը։ Նրա դուստրերից մեկը՝ Եղիսաբեթը դարձել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի երրորդ կինը, իսկ իր մյուս դստեր՝ Մարգարիտա Վալուան (Մարգո թագուհի) տրվել է կնության Հենրիխ Նավառացուն։

XVI դարի երկրորդ կեսը Ֆրանսիայում կաթոլիկների և բողոքականների (Ֆրանսիայում նրանց անվանում էին հուգենոտներ) միջև ընթացող կրոնական պատերազմների ժամանակաշրջան էր, պատերազմ, որը մերթ մտնում էր սուր առճակատման փուլ, մերթ որոշ չափով մարում էր։ Եկատերինա Մեդիչին, դավանելով կաթոլիկություն, տատանվում էր մի կողմից փոխզիջման ու խաղաղեցման քաղաքականության և մյուս կողմից՝ կոշտ գիծ տանելու միջև՝ չխորշելով անգամ հուգենոտների սպանություններից և կոտորածներից։ Նրան ամենից շատ հուզել է իր ազդեցության պահպանումը ի հակակշիր գործող երկու խմբավորումների՝ կաթոլիկ, որի պարագլուխներն էին դուքս դը Գիզը և Լոթարինգիայի ազնվական տան այլ ներկայացուցիչները, և բողոքական, որը ղեկավարում էին Հենրիխ Նավառացին և ծովակալ Գասպար դը Կոլինյին։ 1572 թ. օգոստոսի 24-ին Փարիզում սկսվել է հուգենոտների կոտորած, որոնք հավաքվել էին քաղաք Հենրիխ Նավառացու և Մարգարիտա Վալուայի ամուսնության տոնախմբություններին մասնակցելու նպատակով։ Սկզբում սպանվել է Կոլինյին, այնուհետև հրահանգ է տրվում հաշվեհարդար տեսնել անխտիր բոլոր հուգենոտների հետ։ Այդ իրադարձությունները հայտնի են «Բարդուղիմեոսյան գիշեր» անունով, քանի որ օգոստոսի 24-ը կաթոլիկ օրացույցում սուրբ Բարդուղիմեոսի հիշատակի օրն էր։ Կոտորածը շարունակվել է շուրջ մեկ շաբաթ՝ այնուհետև տարածվելով Ֆրանսիայի որոշ շրջաններով ևս։ Ֆրանսիայում ջարդերի ալիքին զոհ են գնացել շուրջ 50,000 հուգենոտ, իսկ Հենրիխ Նավառացին կարողացել է իր կյանքը փրկել առերես կաթոլիկություն ընդունելով։ Որևէ հիմք չկա կասկածելու, որ Եկատերինա Մեդիչին իր որդու՝ Կարլոս IX-ի հետ միասին հուգենոտներին կոտորելու որոշում ընդունած անձանցներից մեկն էր։

 
Եկատերինա Մեդիչին այրիի շորերով

Եկատերինա Մեդիչին հայտնի է նաև որպես ճարտարապետության, գրականության և արվեստների հովանավոր։ Լինելով շքեղության և պերճանքի սիրահար՝ նա կարգադրել է կառուցել Լուվրի նոր թև և մեկնարկ է տվել Տյուիլրիի շինարարությանը։ Փարիզից դուրս նրա նախաձեռնությամբ կառուցվել է Շանոնսո ամրոցի պատշգամբասրահը (Տուր քաղաքի մոտ), որը համարվում է Ֆրանսիայի ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Եկատերինայի անձնական գրադարանը, որում պահվում էին բազմաթիվ հազվագյուտ ձեռագրեր, Վերածննդի դարաշրջանի Ֆրանսիայի խոշորագույն հավաքածուներից մեկն էր։

Եկատերինա Մեդիչին վախճանվել է Բլուայում 1589 թ. հունվարի 5-ին։ Շուրջ 8 ամիս անց՝ 1589 թ. օգոստոսի 5-ին սպանվել է նրա որդի Հենրիխ III-ը։ Չթողնելով օրինական ժառանգորդներ՝ Եկատերինա Մեդիչիի որդիները դարձան ֆրանսիական գահի վրա Վալուա հարստության վերջին ներկայացուցիչները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Catherine de' Medici // The Catholic Encyclopedia: An International Work of Reference on the Constitution, Doctrine, Discipline, and History of the Catholic ChurchNYC: D. Appleton & Company, 1913. — (Catholic Encyclopedia)
  2. 2,0 2,1 2,2 Екатерина Медичи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Catherine de' Medici // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 5. — P. 528—529.
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Любович Н. Екатерина Медичи (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIа. — С. 577—578.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Kindred Britain
  7. П. К—ий Франциск II (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXVIа. — С. 532—533.
  8. Маргарита Французская (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIIа. — С. 605.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Մեդիչի» հոդվածին։