Բացել գլխավոր ցանկը

Անիբալե Կարաչի (իտալ.՝ Annibale Carracci), նոյեմբերի 3, 1560[1], Բոլոնյա, Պապական մարզ[2][3] - հուլիսի 15, 1609(1609-07-15)[1][4][5][6][7], Հռոմ, Պապական մարզ[3]), իտալացի նկարիչ, Բոլոնիայի դպրոցի քանդակագործ, նկարիչ Ագոստինո Կարաչիի եղբայրը:

Անիբալե Կարաչի
Annibale Carracci - Self-portrait.jpg
Ծնվել էնոյեմբերի 3, 1560[1]
ԾննդավայրԲոլոնյա, Պապական մարզ[2][3]
Վախճանվել էհուլիսի 15, 1609(1609-07-15)[1][4][5][6][7] (48 տարեկանում)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[3]
ՔաղաքացիությունՊապական մարզ
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճբարոկկո
Ժանրպատմական գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներCorpse of Christ?, The Choice of Hercules? և Resurrection of Christ?
ՈւսուցիչProspero Fontana?
ԱշակերտներԱնտոնիո Մարցիալե Կարաչի
ԱզգականներԱնտոնիո Մարցիալե Կարաչի
ստորագրություն
Annibale Carracci Signature.svg
Annibale Carracci Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Պասերոտոյի և իր երկպորտ եղբոր` նկարիչ Լյուդովիկ Կարաչիի աշակերտը, Անիբալը արվեստի դասեր է վերցրել Կորեջիոյից, Տինտորետտոյից, Պաոլո Վերոնեզեից, Ռաֆայելից ու Միքելանջելոյից: Այս վարպետներին նմանակելու ձգտումը վառ արտահայտված է նրանց վաղ ստեղծագործություններում: 1582 թվականին Անիբալե և Ագոստինո Կարաչիները հիմնել են սեփական դպրոցը, որն արդյունքում ստացել է «Ակադեմիա դելի Ինկամինատի» անվանումը[8]: Անիբալեն գործուն մասնակցություն է ունեցել Ակադեմիայի մանկավարժական ու գեղարվեստական գործունեությանը: 1597 թվականին Անիբալե Կարաչին հրավիրվել է Հռոմ կարդինալ Ֆարնեզեի կողմից` առասպելաբանական թեմատիկայով ձևավորելու Պալացո Ֆարնեզեի պատերը: Այդ աշխատանքը նրանից, իր եղբայր Ագոստինոյից ու աշակերտներից խլել է 8 տարի: Նրանց կողմից ստեղծված որմնանկարները նշանակալի են իրենց հաջող դիրքերով, համադրությունների իմաստավորումով և բազմապիսությամբ ու նկարչի հաջողված նկարներին բնորոշ գույների թարմությամբ: 1602 թվականին Անիբալե Կարաչին պատվեր է ստանում որմնանկարելու հռոմական Էրերա դե Սան Ջակոմո դելի Սպանիոլի կապելան: 1605 թվականից սկսած դաժան հոդացավերը թույլ չեն տալիս նկարչին սբաղվել գեղանկարչությամբ: Չնայած համընդհանուր ճանաչմանը, Անիբալեն Կարաչին մահացել է 49 տարեկան հասակում, աղքատության մեջ և թաղվել է Պանթեոնում, Ռաֆայելի կողքին` ըստ մահից առաջ հայտնած իր ցանկության:

ՍտեղծագործությունԽմբագրել

Կարաչիի գեղարվեստական ստեղծագործությունների արժանիքները կայանում է համադրության արվեստում, խելամտորեն հաշվարկված կերպարներում և գույների թարմության մեջ:Սակայն քննադատները նաև նշում են իրականության բացակայությունը նրա աշխատանքներում: Անիբալե Կարաչիի կրոնական կոմպոզիցիաները տիպիկ արտացոլումն է իր ժամանակների սենտիմենտալ և անիրական աստվածատկերման: Բացի հոգևոր, դիցաբանական և այլաբանական բովանդակության նկարներից, պատկերել է նաև բնանկաներ:

Հիմնական աշխատանքներԽմբագրել

  • «Աստվածամայրը սրբերի հետ» (1592);
  • «Քրիստոսի հարությունը»
  • «Սուրբ Ռոխ»
  • «Բաքոսուհին և սատիրը»
  • «Քրիստոսը և սամարացին»
  • «Մանուկների ծեծ»
  • «Սուրբ ընտանիք»
  • «Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին»
  • «Մահացած Քրիստոսը»

Իր փորագրություններում Անիբալե Կարաչին ստեղծել է գրեթե բացառապես սեփական համադրություններ («Խաչելություն», «Յուպիտերը և Անտիոպան», «Քրիստոս» և այլն):

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել