Վիտտորիո-Վենետոյի ճակատամարտ

Առաջին համաշխարհային պատեազմ

Վիտտորիո-Վենետոյի ճակատամարտ, առաջին աշխարհամարտի ժամանակ իտալական ռազմաճակատում (Պիավե գետի վրա) Անտանտի զորքերի հարձակողական գործողություն, որն իրականացվել է 1918 թվականի Հոկտեմբերի 25-ից Նոյեմբերի 3-ը։

Վիտտորիո-Վենետոյի ճակատամարտ
Առաջին համաշխարհային պատերազմի մաս, իտալական ռազմաճակատ
Վիտտորիո-Վենետոյի ճակատամարտ
Թվական 1918 թվականի Հոկտեմբերի 25-Նոյեմբերի 3
Վայր Վիտտորիո-Վենետո, Իտալիա
Արդյունք դաշնակիցների հաղթանակ
Հակառակորդներ
Իտալիա Իտալիա
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
Հրամանատարներ
Իտալիա Իտալիա Արմանդո Դիազ Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա Սվետոզար Բորոևիչ ֆոն Բոյնա
Կողմերի ուժեր
Իտալիա Իտալիա 51 դիվզիա
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 3 դիվիզիա
Ֆրանսիա Ֆրանսիա 2 դիվիզիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1 դիվիզիա[1]
մոտավորապես 970 հազ․

7700 զենք

Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա 52 դիվիզիա
6300 զենք
մոտավորապես 440 հազ․
Կորուստներ
38 000 զոհված և վիրավոր 30 000 զոհված կամ վիրավոր
300 000 գերեվարված

Հարձակումից առաջ Խմբագրել

Հարձակման սկզբում ավստրո-հունգարական զորքերը գործնականում կորցրել էին իրենց մարտունկությունը։ Հունգարական դիվիզիաները լքել են ռազմաճակատը, չեխական և խորվաթական զորամասերը դադարեցրել են պայքարը։ Ավստրո-հունգարական կայսրությունը փլուզման եզրին էր։ Չեխոսլովակյան ազգային խորհուրդը սեպտեմբերի 26-ին Փարիզում հայտարարել է Չեխոսլովակյան պետության ստեղծման մասին՝ Թոմաշ Մասարիկոյի գլխավորությամբ, հոկտեմբորի 4-ին Զագրեբում ձևավորվել է խորվաթների, սերբերի և սլովենների Ազգային խորհուրդը, 1918 թվականի հոկտեմբերի 21-ին Ռայխստագի գերմանախոս պատգամավորներն իրենց հայտարարել են գերմանական Ավստրիայի Ժամանակավոր ազգային ժողով, իսկ մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 30-ին, հռչակել են նրա միավորումը Գերմանական հանրապետությանը՝ որպես դրա բաղկացուցիչ մաս։

Հարձակում Խմբագրել

Դաշնակիցները՝ 57 դիվիզիայով (51 իտալական, 3 բրիտանական, 2 ֆրանսիական,1 ամերիկյան), 7700 հրանոթով և 1745 ականանետերով ճեղքել են ավստրո-հունգարական զորքերի պաշտպանությունը (58 դիվիզիա ոչ լրիվ կազմով և 6300 հրանոթ) և հարվածելով Վիտտորիո-Վենետոի կենտրոնին (8-րդ и 12-րդ բանակներ)՝ մասնատել նրանց ռազմաճակատը։ Որոշ ավստրո-հունգարական զորամասեր ընդվզել և հրաժարվել են հնազանդվել, հոկտեմբերի 28-ին արդեն գրեթե 30 դիվիզիաներ են հրաժարվել կռվել։ Իրավիճակը ավստրիացիների համար դարձել էր ճգնաժամային։ 6-րդ ավստրիական բանակը անկանոն նահանջել է, իտալական զորքերը հարձակվել են ամբողջ ռազմաճակատով և դիմադրության չհանդիպելով՝ հարձակումը արագ տեմպերով շարունակվել է։ Շարունակական հարձակման արդյունքում զբաղեցվել է Տրիեստ ծովային դեսանտի կողմից։ Դաշնակիցների զորքերը ստիպել են ավստրո-հունգարական բանակին անձնատուր լինել։ Հրադադարը ստորագրվել է նոյեմբերի 3-ին Վիլլա-Ջուստիում։ Մարտական գործողությունները դադարել են նոյեմբերի 4-ին ժամը 15-ին:Հրադադարի պահին իտալացիները գերի էին վերցրել 387 000 ավստրիացիների և ավելի քան 2300 հրանոթ։ Ավստրո-հունգարական բանակը իտալական ռազմաճակատում դադարել է գոյություն ունենալ, իսկ Ավստրո-Հունգարիան բաժանվել է առանձին մասերի։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Duffy Michael (1 февраля 2002«The Battle of Vittorio Veneto, 1918»։ FirstWorldWar.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 2007-03-17 

Գրականություն Խմբագրել