Էլբա (կղզի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էլբա (այլ կիրառումներ)
Էլբա (իտալերեն՝ Elba, լատ.՝ Ilva), կղզի Տիրենյան ծովի հյուսիսում։ Մտնում է Իտալիայի կազմի մեջ։ Ապենինյան թերակղզուց անջատված է Պիոմբինոյի նեղուցով (լայնությունը 12 կմ)։ Տարածությունը 223 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 1019 մ։ Հիմնական նավահանգիստն է Պորտֆերայոն։ 1814 թվականին Էլբա կղզի է աքսորվել Նապոլեոն Բոնապարտը, սակայն 9 ամիս և 21 օր կղզում մնալուց հետո նա փախել է այնտեղից և վերադարձել Ֆրանսիա։
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Լիվորնո |
Մասն է | Տոսկանյան կղզեխումբ |
Երկարություն | 29 km |
Լայնություն | 18 km |
Մակերես | 224 կմ² |
Ամենաբարձր կետը | Mount Capanne? |
Բնակչություն | 32 000 մարդ |
![]() | |
![]() | |
ԱնվանումԽմբագրել
Հին հունական անվանումը եղել է Athalia՝ «պայծառ, փայլուն»։ Լատիներեն կոչվել է Իլվա, այստեղից էլ՝ Էլբա[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 10)։ |