Լորենցո Մեդիչի
Լորենցո Մեդիչի (իտալ.՝ Lorenzo de' Medici, ծնվել է 1449 թ. հունվարի 1-ին Ֆլորենցիայում, մահացել 1492 թ. ապրիլի 9-ին՝ 43 տարեկանում), իտալացի պետական, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնականների, արվեստագետների, բանաստեղծների հովանավոր, Ֆլորենցիայի Հանրապետության փաստացի ղեկավար իտալական վերածննդի տարիներին։ Հայտնի է որպես Լորենցո Հոյակապ (Լորենցո Հրաշալի)։
Լորենցո Մեդիչի իտալ.՝ Lorenzo di Piero de Medici | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1449[1][2] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2][1] |
Մահացել է | ապրիլի 8, 1492[1] (43 տարեկան) |
Մահվան վայր | Careggi, Ֆլորենցիայի Հանրապետություն[1] |
Գերեզման | Մեդիչիի ժամատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ և բանկիր |
Ամուսին | Կլարիչե Օրսինի |
Ծնողներ | հայր՝ Պիեռո Մեդիչի, մայր՝ Լուկրեցիա Տորնաբուոնի |
Երեխաներ | Lucrezia de' Medici?, Piero the Unfortunate?, Maddalena de' Medici?, Լեոն X[3], Giuliano de' Medici, Duke of Nemours?, Contessina de' Medici?, Luisa de' Medici? և Կղեմես VII |
Ստորագրություն![]() | |
![]() |
Թերևս ամենից շատ հայտնի է արվեստում ունեցած իր մեծ ավանդով։ Նա հովանավորել է ժամանակի նկարիչներին՝ մեծ գումարներ հատկացրել, որպեսզի վերջիններս կարողանային ստեղծել իրենց գլուխգործոցները։
Լորենցո Մեդիչի կյանքը համընկավ հասուն իտալական Վերածննդի կիզակետին, իսկ մահը՝Ֆլորենցիայի ոսկեդարի ավարտին։ Նրա մահվան հետ փլուզվեց իտալական պետական կազմավորումների միջև ստեղծված խաղաղ դրությունը։
Մահացել է Ֆլորենցիայում և թաղված է Ֆլորենցիայի Մեդիչների Մատուռում (իտալ. Cappelle medicee)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Walter I. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2009. — Vol. 73.
- ↑ 2,0 2,1 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Union List of Artist Names — 2015.