Հռոմուլոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հռոմուլոս (լատ.՝ Romulus), Հռոմ քաղաքի առասպելական հիմնադիրն ու առաջին թագավորը (մ.թ.ա. 753 - 716 թթ.), Ռեա Սիլվիայի և ռազմի աստված Մարսի որդին, հետագայում աստվածացվել է Քվիրինուս անունով։ Ըստ ավանդության Ամուլիոսը, Ռեա Սիլվիայի հորեղբայրը գահընկեց է անում իր եղբորը՝ Նումիտորին, իսկ նրա դստեր դարձնում է վեստալուհի։ Սակայն Ռեա Սիլվիան հղիանում է Մարս աստծուց և ծնում երկվորյակներ՝ Հռոմուլոսին և Ռեմոսին։ Ամուլիոսը հրամայում է բանտարկել կուսության ուխտը խախտած վեստալուհուն, իսկ ծնված երկվորյակներին գցել Տիբր գետը։ Սակայն նրանք չեն խորտակվում, այլ գետը նրանց տանում է ափ, որտեղ նորածիններին իր կաթով սնուցում է էգ գայլը, իսկ այնուհետև գտնում ու մեծացնում է Ֆաուստուլ անունով մի հովիվ իր կնոջ՝ Ակկա Լարենցիայի հետ։ Հետագոյում եղբայրները վրեժ են լուծում Ամուլիոսից, իսկ այն տեղում, որտեղ փրկվել էին որոշում են հիմնադրել քաղաք։ Սակայն շինարարության ընթացքում նրանց միջև վեճ է առաջանում, և Հռոմուլոսը սպանում է Ռեմոսին՝ տալով նոր քաղաքին իր անունը և դառնալով նրա միակ տիրակալը։